Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/611

Այս էջը սրբագրված չէ

միջնադարյան և նոր պոեզիայի ազդեցությամբ։ 1848-ից պարբերաբար լույս ընծայված բանաստեղծություններն առաջին անգամ ի մի են հավաքվել «Պրովանսացիներ» (1852) անթոլոգիայում։ Մ․ պրովանսական լեզուն ու գրականությունը վերակենդանացնող ֆելիբրների շարժման առաջնորդներից է։ Խմբագրել է ալմանախներ, կազմել «Ֆելիբրիժի գանձը» (1879–1887) պրովանսերեն–ֆրանսերեն բառարանը։ Նրա «Միրեյո» (1859) պոեմը բարձր են գնահատել Ա․ Լամարթինը, Վ․ Հյուգոն և ուրիշներ։ Մ–ի ստեղծագործություններին բնորոշ է բանահյուսական հարուստ նյութը, ռոմանտիկականությունը։ Նոբելյան մրցանակ (1904)։
ՄԻՍՏՐԱԼ (ֆրանս․ mistral), հյուսիս–արևմայան ուժեղ և սառը քամի, երբեմն փչում է Սեվեններից դեպի Ֆրանսիայի Միջերկրածովյան ափը։ Նկատվում է Ռոն գետի ակունքների մոտ, Մոնպելիե և Տուլոն քաղաքների միջև։ Լինում է տարվա բոլոր եղանակներին, հատկապես ձմռանը։ Նման է բորա քամուն։
ՄԻՏԱՆՆԵՐԵՆ, տես Խուռիերեն։
ՄԻՏԱՆՆԻ, Խուռի, Խանիգալբատ, Նախրայնա, հնագույն պետություն Հյուսիսային Միջագետքում։ Մ․ թ․ ա․ XVII դ․ հողագործության և անասնապահության համար բարենպաստ պայմաններ ունեցող Խաբուր և Բալըխ գետերի հովիտներում կազմավորվել է Մ․ պետությունը՝ Վաշշուկանե մայրաքաղաքով, որը հզորության է հասել մ․ թ․ ա․ XVI–XV դդ․։
Մ–ի հիմնական բնակիչներն էին խուռիները։
Մ–ի մեզ հայտնի առաջին թագավորը Կիրտայի որդի Շուտտառնա I է (մ․ թ․ ա․ XVI դ․ վերջ), որին հաջորդել է Պարատառնան։ Մ․ թ․ ա․ XV դ․ կեսին իշխել է Պարսադատտարի որդի Սաուսսադատտարը, որն իր ազդեցությանն է ենթարկել Կիլիկիան, Հյուսիսային Ասորիքը, Իսուվան (Ծոփք), Ալզեն (Աղձնիք), Առապխան և Ասորեստանի զգալի մասը՝ Աշշուր և Նինվե քաղաքներով։ Խնթերի դեմ հաջող պատերազմներ վարելով, Մ․ իր ազդեցությանն է ենթարկել Փոքր Ասիայի հվ–արլ․ շրջանները, Ասորիքը, Փյունիկիան ն Պաղեստինը։ Սակայն Մ–ի հզորացմանը խոչընդոտում էին եգիպտ․ փարավոնների ասիական արշավանքները։ XV դ․ վերջին իշխանության գլուխ անցած Արտադամա I հաշտության պայմանագիր է կնքել փարավոն Թութմոս IV-ի հետ և դստերը կնության տվել նրան։ Մ․ հարկադրված էր պայքարել հզորացող Խեթական պետության դեմ։ Խեթական թագավոր Խաթթուսիլի II նվաճել էր Վերին Եփրատի տարածքը, Հյուսիսային Ասորիքի առանձին շրջաններ, իր կողմը գրավել Մ–ի դաշնակից Կիցցուվատնայի թագավորին։ Մ–ի թագավոր Շուտտառնա II կարողացել է վերագրավել կորցրած հողերը։ Շուտտառնա II-ի դստեր և Փարավոն Ամենհոթեպ III-ի ամուսնությամբ ամրապնդվել են Եգիպտոսի և Մ–ի փոխհարաբերությունները։ Շուտտառնա II-ի մահից հետո, հավանաբար թագավորական ընտանիքից ոմն Արտադամա (Արտադամա II) դաշնակցել է խեթական թագավոր Սուպպիլուլիումա I-ի հետ և նրա օժանդակությամբ փորձել խլել գահը Տուշրատտա (XIV դ․ կես) թագաժառանգից։ Գահակալական կռիվներն ավարտվել են Տուշրատտայի հաղթանակով։ Այնուհետև Մ․ ներքաշվել է երկարատև պատերազմների մեջ։ Տուշրատտայի գահակալման առաջին տարիներին տեղի է ունեցել միտաննական առաջին պատերազմը Խեթական պետության հետ։ Վճռական ճակատամարտում Տուշրատտան պարտության է մատնել Սուպպիլուլիումա I-ի բանակը։ Մ–ի դիրքը ամրապնդելու նպատակով Տուշրատտան դստերը կնության է տվել Եգիպտոսի փարավոն Ամենհոթեպ IV-ին։ Սուպպիլուլիումա I պայմանագրեր կնքելով Խայասայի (Հայասայի) Խուկաննա և Կիցցուվատնայի Սունասսուրա I թագավորների հետ Տուշրատտային զրկել է դաշնակիցներից։ Մ–ի և Խեթական պետության միջև միտաննական երկրորդ և երրորդ պատերազմների հետևանքով Տուշրատտան կորցրել է իր ազդեցությունը հարևան երկրներում, երկիրը թուլացել է։ Այս պայմաններում տեղի է ունեցել պետ․ հեղաշրջում, Տուշրատտան սպանվել է որդու ձեռքով։ Թագաժառանգը նույնպես դարձել է մի այլ դավադրության զոհ։ Գահ բարձրացած Արտադամա II, իր որդուն՝ Շուտտառզա III-ին նշանակել է բանակի գլխավոր հրամանատար և նրա միջոցով հետապնդել Տուշրատտայի կողմնակից պետ․ գործիչներին։ Տուշրատտայի որդի Շատտիվազա թագաժառանգը, երկրից հեռանալով՝ հարկադրված դիմել է Սուպպիլուլիումա I-ի օգնությանը և պարտության մատնելով իր հակառակորդներին՝ հաստատվել հայրական գահի վրա։ Նա կնության է առել Սուպպիլուլիումա I-ի դստերը և դարձել Խեթական պետության հավատարիմ դաշնակիցը։ Շատտիվազայի մահից հետո Մ–ում հաջորդաբար գահակալել են Շատտուարա I (մ․ թ․ ա․ XIV դ․ վերջ), Վասաշատտան (մ․ թ․ ա․ XIII դ․ սկիզբ) և Շատտուարա II, որոնք պայքարել են Ասորեստանի դեմ։ 1270-ական թթ․ Ասորեստանի թագավոր Սալմանասար I (մ․ թ․ ա․ 1274–1245) անկման է հասցրել Մ․։ Մ․ տրոհվել է մանր իշխանությունների։
Մ․ վաղ ստրկատիրական պետություն էր։ Պետության գլուխ կանգնած էր թագավորը, որը հենվում էր ավագանու վրա։ Պաշտոնական լեզուներն էին խուռիերենը և աքքադերենը։ Մ–ի բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Գլխավոր հրամանատարը թագաժառանգն էր։
Մ–ի տարածքում կանոնավոր պեղումներ չեն կատարվել։ Տակավին անհայտ են Վաշշուկանե մայրաքաղաքի և մյուս կարևոր բնակավայրերի տեղերը, չեն հայտնաբերվել Մ–ի արքունի արձանագրություններ ու տարեգրություններ։ Մ–ի հոգևոր մշակույթի մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել խեթական արքունի դիվանի բնագրերում։ Մ-ի դիցարանում կարևորվել են շանթի ու ամպրոպի աստված Թեշուբը, նրա կինը համարվող Խեբատը, պտղաբերութ․ և սիրո դիցուհի Շաուշկան, հնդիրանական (Միթրա, Վարունա, Ինդրա), բաբելա–ասորեստանյան, խեթական աստվածություններ։
Մ–ի արքայացանկը․ Կիրտա (՞), Շուտտառնա I (մ․ թ․ ա․ XYI դ․ վերջ), Պարատառնա (մ․ թ․ ա․ XV դ․ սկիզբ), Պարսադատտար (մ․ թ․ ա․ XV դ․ կես), Սաուասսադատտար (մ․ թ․ ա․ XV դ․ 2-րդ կես), Արտադամա I (մ․ թ․ ա․ XV դ․ վերջ), Շուտտառնա II (մ․ թ․ ա․ XIV դ․ սկիզբ), Արտաշշումարա (մ․ թ․ ա․ մոտ XIV դ․ 1-ին կես), Տուշրատտա (մ․ թ․ ա․ XIV դ․), Արտադամա II (մ․ թ․ ա․ XIV դ․), Շուտտառնա III (մ․ թ․ ա․ XIV դ․ 2-րդ կես), Շատտիվազա (մ․ թ․ ա․ XIV դ․ 2-րդ կես), Շատտուարա I (մ․ թ․ ա․ XIV դ․ վերջ), Վասաշատտա (մ․ թ․ ա․ XIII դ․ սկիզբ), Շատտուարա II (մ․ թ․ ա․ XIII դ․ սկիզբ)։
Գրկ․ Խաչատրյան Ա․, Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե․, 1933։ Дьяконов И․ М․, Арийцы на Ближнем Востоке։ конец мифа, «ВДИ», 1970, №4; Аветисян Г․ М․, Военно-политические отношения между Митанни и Хеттским государством в середине XIV в․ до н․ э․, «ԼՀԳ», 1977, № 9; Նույնի, Политическая история Митанни в XVI–XV вв․ до н․ э․, «ВДИ», 1978, № 1; Նույնի, Государство Митанни в эпоху войн с хеттским царем Суппилулиумой I, «ՊԲՀ, 1978, № 1; Նույնի, Хурриты на рубежах Малой Азии до установления могущества Митанни, «Древний Восток», III, Е․, 1978․ Kammenhuber A․, Die Arier im Varderen Orient, Haidelberg, 1968․Հ․ Ավետիսյան ՄԻՏԻՆ Մարկ Բորիսովիչ (ծն․ 1901), սովետական փիլիսոփա և հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ ՍՄԿԿ անդամ՝ 1919-ից։ Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ի փիլ․ բաժինը (1929)։ Վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ 1967-ից ՍՍՀՄ ԳԱ Նախագահության հասարակական գիտությունների սեկցիային կից արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհրդի նախագահն է։ Աշխատությունները նվիրված են մարքսիստական փիլ–յան զարգացման լենինյան փուլին, փիլ–յան կուսակցականությանը, պետության և սոցիալիստական դեմոկրատիայի տեսությանը, իմացաբանությանը, փիլ–յան պատմությանը, բուրժ․ գաղափարախոսության և օպորտունիզմի քննադատությանը։
ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։ Կուսակցության XVIII–XX համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ։ ՍՍՀՄ III–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և երեք այլ շքանշաններով։
Երկ․ Гегель и теория материалистической диалектики, М․, 1932; Боевые вопросы материалистической диалектики, [М․], 1936; К столетию «Манифеста Коммунистической партии» Маркса и Энгельса, [М․], 1948; Историческая роль В․ Г․ Плеханова в русском и международном рабочем движении, М, 1957; Философия и современность, М․, 1960; Опыт Октября и закономерности социалистической революции, [М․, 1967]; В․ И․ Ленин и актуальные проблемы философии, М․, 1971; Философия и социальный прогресс, М․, 1979․
ՄԻՏԻՇՉԻ, քաղաք ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում։ Համանուն շրջանի կենտրոնն է, երկաթուղային կայարան։ 143 հզ․ բն․ (1980)։ Կան մեքենաշինական, սարքաշինական,