հետ ստեղծած գերզգայուն ընդունիչ համակարգերը կիրառվում են տիեզերական հետազոտություններում։ 1961-ին ընտրվել է Միջազգային աստղագիտական միության անդամ։ ՀՍՍՀ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
Երկ․ Поляризационный радиометр на длину волны см и его применение, տես Труды пятого совещания по вопросам космогонии, М., 1956 (соавторы Н․ Л․ Кайдановский и С․ Э․ Хайкин); Метод определения с высокой точностью координат космических источников радиоизлучения, «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», 1959, պր․ 27, Поляризационный метод измерения малых изменений разности фаз в диапазоне волн СВЧ, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ․ ֆիզիկա», հ․ 6, պր․ 5, 1971 (соавтор Р. Н․ Симонян)․
ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ Հայկ Հովհաննեսի (16․1․1893, Շուշի – 24․2․1971, Երևան), հայ սովետական հիգիենիստ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1941), պրոֆեսոր (1942), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ։ 1916-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1923–1939-ին աշխատել է Հայաստանի ժողկոմիսարիատում, 1939-ից Երևանի սանիտարա–բակտերիալոգիական ԳՀԻ–ի աշխատանքի հիգիենայի լաբորատորիայի վարիչ։ Այդ լաբորատորիայի բազայի վրա, Մ–ի նախաձեռնությամբ, 1959-ին հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ (1971-ից ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ)։ 1942-ին կազմակերպել է բժշկ․ ինստ–ի աշխատանքի հիգիենայի ամբիոնը և վարել այն մինչև 1970-ը։ 1942–45-ին եղել է Երևանի զինվորական հոսպիտալի բժշկ․ ծառայության պետ։ Մ–ի գիտ․ աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ լեռնարդյունաբերության, տեքստիլ և քիմ․ (սինթետիկ կաուչուկ, պոլիվինիլացետատ, ալյումին ևն) արտադրական ձեռնարկությունների աշխատանքի հիգիենայի, պրոֆեսիոնալ հիվանդությունների, արդ․ թունաբանության հարցերի ուսումնասիրությանը և բանվորների աշխատանքային պայմանների բարելավման գործնական մեթոդների ու հիգիենային նորմաների մշակմանը։ Մ․ աշխատանքներ է տարել նաև ՀՍՍՀ արդ․ ձեռնարկությունների նախագծերի սան․ փորձաքննության, հիգիենային թերությունների կանխարգելման ուղղությամբ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՄԻՐԶԱԻ, միրզեի, հայկական և, որոշ առումով, կովկասյան մենապար։ Կատարել են միայն տարիքով կանայք՝ հարսանիքների ժամանակ։ Մեր օրերում կատարվում է տարբեր առիթներով։ Պարեղանակը մեկն է, չափը՝ Համարվում է ծանր (դանդաղ) մենապար։
ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ժիրայր Ավետիսի (12․3․1886, Վան – 29․5․1947, Երևան), հայ սովետական իրավաբան։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Աշխատել է սփյուռքահայ գաղթավայրերում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բուլղարիա), պրոպագանդել Սովետական Հայաստանի հաջողությունները։ Ներգաղթելով հայրենիք (1921)՝ Մ․ մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀՍԽՀ դատական մարմիններում (1922–23-ին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ, 1925-ին՝ Գերագույն դատարանի դատախազ ևն)։ 1926-ին Մ․ ՀՍԽՀ հողժողկոմի տեղակալն էր։ 1934-ին նշանակվել է հանրապետության պետ․ իրավարար։ 1923–30-ին միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում՝ դասավանդելով աշխատանքային իրավունք և քաղաքատնտեսություն։ Մ․ եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի և ՀՍԽՀ Կենտգործկոմի անդամ։
ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ (Միրզախանով) Իլարիոն Ավետի (ծն․ 20․9․1887, Բաքու), ինժեներական ծառայության գեներալ–մայոր (1940)։ ՍՄԿԿ անդամ 1905-ից։ Ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ը (1912)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1919-ի սեպտեմբերին մարտնչել է Դենիկինի սպիտակգվարդիական զորքերի դեմ՝ Տուլայի պաշտպանության համար։ 1928-ից աշխատել է ռազմ. արդյունաբերության բնագավառում, որպես զինագնդացրային տրեստի պետի օգնական, զինագործարանի դիրեկտորի տեղակալ, ապա դիրեկտոր ևն։ 1940-ի մայիսին նշանակվել է ՍՍՀՄ սպառազինության ժողկոմի տեղակալ, և այդ պաշտոնը վարել Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Պատերազմից հետո, մինչև զորացրվելը (1955), շարունակել է ծառայությունը ՍՍՀՄ զինված ուժերում։ Պարգևատրվել է Լենինի, Կուտուզովի I և II աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՄԻՐԶԱՅԱՆ Զորայր Հովսեփի (1916, Թեհրան – 1964), հայ գրող, թարգմանիչ։ Նախնական կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային դպրոցում, ապա ավարտել է ամերիկյան կոլեջը։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականների, հատկապես՝ իրանահայ գրողների միության «Նոր էջ» հանդեսին։ Հրատարակվել են Մ–ի «Թաց մայթը» (1957), «Բանաստեղծություններ և պատմվածքներ․ Հատընտիր» (ետմահու, 1965) ժողովածուները և «Աբու-Ալի Սինա» (1954) ուսումնասիրությունը։ Կատարել է թարգմանություններ Ռ․ Թագորի, Օմար Խայամի, Ֆիրդուսու, Հաֆեզի, Ֆ․ Դոստոևսկու, Մ. Տվենի և ուրիշների ստեղծագործություններից։
ՄԻՐԶԱՅԱՆ Հովսեփ (1868, Համադան – 1935, Թեհրան), իրանահայ պետական, մշակութային գործիչ, թարգմանիչ։ Սովորել է Նոր Ջուղայի հայկ․ դպրոցում։ 1900-ից պաշտոնավարել է Իրանի ֆինանսների մինիստրությունում (1927-ից՝ լիազոր կառավարչի հատուկ օգնական)։ Ընտրվել է Իրանի մեջլիսի պատգամավոր (1910–11, 1915, 1923)։ Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, պարսկերենին։ Բնագրից թարգմանել է Ջ․ Բայրոնի («Ծովահենը», «Չայլդ Հարոլդ»), Հ․ Լոնգֆելլոյի («Կյանքի սաղմոսը»), Վ․ Սկոտի («Կղզիների լորդը», «Լճի լեդին»), Վ․ Հյուգոյի («Նապոլեոն Երկրորդ») և այլոց ստեղծագործություններից, որոնք լույս են տեսել հայկ․ պարբերականներում («Մուրճ», «Նոր հոսանք» ևն)։ Պարսկերենից կատարած թարգմանությունների մի մասը ամփոփել է Օմար Խայամի «Բաբա Թահեր և զանազան» (1923) ժողովածուում, որտեղ զետեղել է նաև առաջաբան–ուսումնասիրություն Օմար Խայամի ստեղծագործության մասին։ Մ–ի թարգմանությամբ 1963-ին Թեհրանում լույս է տեսել Օմար Խայամի «Քառյակներ» ժողովածուն։
ՄԻՐԶԱՅԱՆ Միքայել Հովհաննեսի (21․8․1888, Թիֆլիս – 26․11․1958, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1939)։ 1908-ին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Շարունակել է ուսումը Թիֆլիսի երաժշտ․ ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում (Ի․ Ի․ Չերեպնինի դասարան)։ Գրել է գործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, խմբերգեր, քայլերգեր, մանկական երաժշտ․ պատկերներ («Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» ևն) և երգեր։ Մ․ հեղինակ է երգարանների («Դպրոցական երգարան», 1935) և երաժշտական գրագիտության ձեռնարկների (Նոտային գրագիտության դասագիրք, 1935, Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955)։ 1966-ին Երևանում հրատարակվել է Մ–ի երգերի և ռոմանսների ժողովածու (կազմ․ Ռ․ Աթայան և Է․ Միրզոյան)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Գրկ․ Գրիգորյան Ք․, Միքայել Միրզայան, Ե․, 1969։
ՄԻՐԶԻԿ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Խանլարի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն, կինո, կապի բաժանմունք, փոստ, բուժկայան, մանկապարտեզ։ Գյուղում կա եկեղեցի (վերականգնվել է 1884-ին), Խանլարից Մ․ տանող ճանապարհին, Գյանջաչայ գետի վրա կա կամուրջ (XII դ․)։
ՄԻՐԶՈՅԱՆ Աշոտ Հովհաննեսի (ծն․ 25․10․1913, Թավրիզ), հայ սովետական թատերական նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1956)։ Պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1938-ին ավարտել է Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի Լենինգրադի ինստ–ը։ 1938–45-ին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, 1948–63-ին՝ Երևանի օպերայի և բալետի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/617
Այս էջը սրբագրված չէ