Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/62

Այս էջը սրբագրված չէ

Մոնտեգո Բեյը, Սպանիշ Թաունը, Մեյ Պենը։
Պատմական ակնարկ։ Ճ–ի հնագույն բնակիչները եղել են արավակների հնդկացի ցեղերը։ 1494-ին կղզին հայտնագործել է Ք․ Կոլումբոսը և անվանել Սանտյագո (Ս․ Հակոբ)։ Հետագայում կղզին անվանվել է Ճ․ (հնդկացիների՝ կղզուն տված «Հայմակա»՝ «աղբյուրների կղզի», անվան աղավաղված ձևը)։ 1509-ից Իսպանիան սկսել է գաղութացնել Ճ․։ Հնդկացիներն աստիճանաբար բնաջնջվել են (1611-ին կար 74 հնդկացի)։ 1513-ից սկսվել է նեգր ստրուկների ներմուծումն Աֆրիկայից։ 1655-ին կղզին գրավել են անգլիացիները, 1670-ին Իսպանիան պաշտոնապես ճանաչել է Մեծ Բրիտանիայի գերիշխանությունը Ճ–ում։ Ճ․ դարձել է ստրկավաճառության համաշխարհային շուկաներից մեկը։ XVIII դ․ Ճ–ի բնակչության ճնշող մեծամասնությունը նեգրեր էին։ Ստրկական դաժան շահագործման հաշվին XVIII դ․ Ճ․ դարձել է աշխարհի շաքարի հումքի գլխավոր մատակարարը։ Ստրուկները բազմիցս ապստամբել են անգլ․ իշխանությունների դեմ։ Մոտ 100 տարի կղզու կենտրոնական մասում գոյություն են ունեցել մարանների (փախստական նեգր ստրուկներ և նրանց սերունդները) մի քանի անկախ համայնքներ։ XVII դ․ վերջին և XVIII դ․ Ճ․ անգլ․ ծովահենների գլխավոր հենակետն էր։ Հեղափոխության հաղթանակը (1804) Հայիթիում և ստրկության վերացումը Հարավային Ամերիկայում նպաստեցին Ճ–ում ստրուկների շարժման նոր վերելքին։ 1838-ին վերացվեց ստրկությունը։ Ազատագրված ստրուկները հեռացան պլանտացիաներից, որի հետևանքով կրկնակի կրճատվեց շաքարի արտադրությունը։ Անգլ․ իշխանությունները բարձրացրին նեգր բնակչությունից գանձվող հարկերը, ապա սկսեցին վտարել նրանց հողերից։ Դա հանգեցրեց խոշոր ապստամբության (1865), որը դաժանորեն ճնշվեց։ XIX դ․ 2-րդ կեսին Ճ–ի տնտեսության մեջ մուաք գործեց ամերիկյան կապիտալը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ Ճ–ում ծավալվեց ազգային–ազատագրական պայքար, ստեղծվեցին արհմիություններ և քաղ․ կուսակցություններ։ 1943-ին մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք։ 1959-ին կղզուն տրվեց ներքին ինքնավարություն, ստեղծվեց Մինիստրների խորհուրդ։ 1962-ին Ճ․ հռչակվեց անկախ պետություն, դարձավ ՄԱԿ–ի անդամ։ 1963-ին Ճ․ ԱՄՆ–ի հետ կնքեց ռազմ. օգնության և տնտ․ համաձայնագիր։ 1972-ի ընտրություններում հաղթանակ տարավ ժող․ ազգային կուսակցությունը։ Ճ. հանդես եկավ միջազգային լարվածության թուլացման և Կուբայի հետ հարաբերությունների նորմալացման օգտին։ 1972-ի դեկտեմբերին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Կուբայի, 1975-ին՝ ՍՍՀՄ–ի հետ: Ճ–ի կառավարությունը ստորագրել է միջուկային սպառազինության մրցավազքի դեմ ուղղված միջազգային շատ փաստաթղթեր։
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Ժողովրդական ազգային կուսակցություն (ԺԱԿ), օպոզիցիոն կուսակցություն է, ստեղծվել է 1938-ին, միավորում է մանր բուրժուազիայի, գյուղատնտ․ ու արդ․ բանվորներին և մտավորականության գերակշռող մասին։ Ճ–ի լեյբորիստական կուսակցություն (ՃԼԿ), կառավարող կուսակցություն է, ստեղծվել է 1943-ին, արտահայտում է առևտրա–արդյունաբերական և գյուղատնտ․ բուրժուազիայի շահերը։
Ճ–ի կոմունիստական կուսակցություն (ՃԿԿ), հիմնվել է 1975-ին, կուսակցության նախագահն է Խ․ Սինքլերը, գլխավոր քարտուղարը՝ Ք․ Լոուրենսը։ Ճ–ի բանվորական կուսակցություն, հիմնվել է 1978-ին։
Բուստամանտե արտադրական միություններ, ստեղծվել է 1938-ին, ունի ավելի քան 100 հզ․ անդամ։ Ճ–ի բանվորների ազգային միություն, ստեղծվել է 1952-ին, ունի 102 հզ․ անդամ։ Ճ–ի արհմիությունների կոնգրես, ունի 20 հզ․ անդամ։
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ։ Ճ․ օտարերկրյա կապիտալից կախման մեջ գտնվող ագրարային–արդյունաբերական երկիր է։ Տնտեսության կարևոր ճյուղը բոքսիտների արդյունահանումն (11,4 մլն տ, 1977) ու արտահանումն է (2-րդ տեղը աշխարհում, Ավստրալիայից հետո)։ Արդյունահանվում է նաև գիպս, քվարցային ավազ, մարմար, կրաքար, աղ։ Արտադրվում է կավահող։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Կան տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի, փայտամշակման, դեղագործական, մետաղամշակման, ցեմենտի, նավթավերամշակման ձեռնարկություններ։ Արդ․ գլխավոր կենտրոնը Կինգսթոնն է։ 1976-ին արտադրվել է 2,4 մլրդ կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Գյուղատնտեսությանը բնորոշ են խոշոր պլանտացիաների ու լատիֆունդիաների զուգակցումը գյուղացիական մանր տնտեսությունների հետ։ Գյուղատնտ․ գլխավոր կուլտուրան շաքարեղեգն է (65 հզ․ հա, բերքը՝ 4000 հզ․ ա, 1976)։ Մշակում են նաև բանան, ցիտրուսային կուլտուրաներ, կակաո, սուրճ, բատատ, մանիոկա, եգիպտացորեն ևն։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Ավտոճանապարհների երկարությունը 16,1 հզ․ կմ է (1976), երկաթուղիներինը՝ 389 կմ (1974)։ Հիմնական նավահանգիստը Կինգսթոնն է։ Միջազգային օդանավակայան կա Պալիսեյդոսում (Կինգսթոնի արվարձան) և Մոնտեգո Բեյում։
Ճ–ի արտաքին առևտրական հաշվեկշիռը բացասական է։ Դեֆիցիտը լրացվում է տուրիզմից ստացվող եկամուտներով։ Արտահանում է կավահող, բոքսիտներ, շաքարի հումք, բանան, ռոմ, ներմուծում՝ արդ․ ապրանքներ, վառելիք, քսուքայուղեր, սարքավորում, պարեն։ Առևտրական հիմնական գործընկերներն են ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Կարիբյան ընդհանուր շուկայի երկրները, Վենեսուելան։ Դրամական միավորը ճամայական դոլլարն է, որը = ամերիկյան 1,1 դոլլարի։
Բժշկա–սանխոարական վիճակը և առողջապահությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1975-ին Ճ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 30,1, մահացությունը՝ 6,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 23,2։ Կյանքի միջին տևողությունը 65 տարի է։ Տարածված են վարակիչ (ստամոքսա-աղիքային, տուբերկուլոզ ևն) և վեներական հիվանդությունները։ 1974-ին գործել է հիվանդանոցային 34 հիմնարկ՝ 7,8 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 3,9 մահճակալ), որից 29-ը 7,5 հզ․ մահճակալով՝ պետական։ Աշխատել են (1974) 570 բժիշկ (3,5 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 107 ատամնաբույժ, 305 դեղագործ և ավելի քան 4 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ է պատրաստում Վեստ Ինդիայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (Կինգսթոն)։ 1974–75-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 11,9%-ը։
Լուսավորությունը։ Առաջին դպրոցները Ճ–ում բացել են միսիոներները XVI դ․։ XX դ․ սկզբին ստեղծվել են պետ․ տարրական և միջնակարգ դպրոցներ։ Կրթությունը պարտադիր է 6–15 տարեկանների համար։ Տարրական դպրոցը 6-ամյա է, միջնակարգը՝ 6- կամ 7-ամյա, երկու ցիկլով՝ ոչ լրիվ (3 տարի) և լրիվ (3 կամ 4 տարի)։ Պրոֆտեխնիկական պատրաստությունը (1–3 տարի) իրականացվում է 3-ամյա ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ Ուսուցիչներ են պատրաստում լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա գործող մանկավարժական 7 կոլեջներ։ Բարձրագույն կրթության համակարգի մեջ են մտնում՝ Վեստ Ինդիայի համալսարանը Մոնեում (Կինգսթոնի մոտ, հիմն. է 1948-ին), ուր Ճ–ի քաղաքացիների համար 1974-ից ուսուցումը ձրի է, արվեստների, բնական գիտությունների և տեխնոլոգիայի կոլեջը (1958, Կինգսթոն), գյուղատնտ․ դպրոցը (1910, Ապանիշ Թաուն)։ Վերջին երկուսում