Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/639

Այս էջը սրբագրված չէ

խանգարում և մահ։ Բուժումը․ հակախոլինէսթերազային պատրաստուկներ (պրոգերին, օքսազիլ, մեստինոն)։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ պատրաստուկների մեծ դոզաների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող միասթենիկ կրիզի։ Նման դեպքերում անհապաղ դադարեցվում է այդ պատրաստուկների ընդունումը և նշանակվում ատրոպին, ուրցագեղձի հեռացում կամ ռենտգենյան ճառագայթում։
ՄԿԱՆԱՅԻՆ ԿԾԿՈՒՄ, մկանի կարճացում, որի հետևանքով այն մեխանիկական աշխատանք է կատարում, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և կենսաֆիզիկական բարդ պրոցես։ Ժամանակակից տեսության համաձայն (Ջ․ Հանսոն և Հ․ Հաքսլի, 1955, 1960) Մ․ կ–ման ժամանակ մկանաթելերում պարունակվող ակտին և մխողին սպիտակուցների թելիկները չեն կարճանում, այլ սահում են միմյանց վրայով, ակտինի թելիկները ներխրվում են միոզինի թելիկների մեջ, առաջանում է ակտոմիոզին, որի հետևանքով մկանաթելերի երկարությունը կրճատվում է։ Պրոցեսը կատարվում է ադենոզինեռֆոսֆորական թթվի (ԱԵՖ) ճեղքման էներգիայի հաշվին, կալցիումի իոնների ներկայությամբ։ Տարբերում են իզոմետրիկ, իզոտոնիկ և աուքսոտոնիկ Ս․ կ–ներ։ Իզոմետրիկ Մ․ կ–ման դեպքում աճում է մկանի լարվածությունը, բայց երկարությունը չի փոխվում, իզոտոնիկ կծկման ժամանակ մկանը կարճանում է, լարվածությունը մնում է անփոփոխ։ Օրգանիզմում կմախքային մկանները կատարում են միայն աուքսոտոնիկ կծկումներ, որի դեպքում փոխվում է մկանի և՛ լարվածությունը, և՛ երկարությունը։ Կմախքային մկանի մեկ կծկումը տևում է վայրկյանի տասնորդական մասեր, սակայն սովորաբար մկանները ստանում են նյարդային ազդակների համազարկեր և կատարում պրկանքային (տետանիկ) կծկումներ, որոնք բազմաթիվ միայնակ կծկումների միաձուլման արդյունք են։ Օրգանիզմում տեղի ունեցող բոլոր շարժումները (բացառությամբ էպիթելի թարթիչների շարժումներից) պայմանավորված են Մ․ կ–ով։
Գրկ․ Иванов И․ И․, Юрьев В․ А․, Биохимия и патобиохимия мышц, Л․, 1961; Хаксли Г․, Механизм мышечного сокращения, в сб․։ Молекулы и клетки, пер․ с англ․, в․ 2, М․, 1967․Վ․ Գրիգորյան ՄԿԱՆՆԵՐ (musculus), մարդու և կենդանիների կմախքի ու ներքին օրգանների մկանունքը, որն ապահովում է մարմնի և դրա առանձին մասերի շարժումները տարածության մեջ, արյան շրջանառությունը, շնչառությունը, սննդի տեղափոխությունը մարսողության օրգաններով, անոթների տոնուսի պահպանումը, արտաթորանքների հեռացումն օրգանիզմից ևն։ Մ-ի կծկվելու ունակությունը (տես Մկանային կծկում) կենդանի կառուցվածքների հատուկ ընդհանուր օրինաչափության՝ մեխանաքիմիական ակտիվության մասնավոր դեպքն է։ Կա Մ–ի երկու հիմնական տեսակ՝ միջաձիգ զոլավոր և հարթ։ Միջաձիգ զոլավոր Մ․ են ողնաշարավոր կենդանիների և մարդու կմախքային մկանունքը (սովորաբար միս է կոչվում), որոնք ապահովում են կամային շարժումները, ինչպես նաև հոդվածոտանիների և այլ անողնաշարավորների Մ․։ Առանձնահատուկ է սրտամկանը (միոկարդ), որը ևս միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից է կազմված, սակայն տարբերվում է կառուցվածքով և կատարում է ինքնաբեր կծկումներ։ Հարթ Մ․ գտնվում են մարդու և ողնաշարավոր կենդանիների խոռոչավոր ներքին օրգանների և արյան անոթների պատերի հաստության մեջ և կծկվում են ակամա։ Հարթ Մ–ին են պատկանում նաև անողնաշարավոր կենդանիների Մ–ի մեծ մասը։ Մ–ի կառուցվածքային տարրերը մկանաթելերն են, որոնք արտաքինից պատված են թափանցիկ թաղանթով՝ սարկոլեմայով, պարունակում են սարկոպլազմա, կծկվող մկանաթելիկներ, սարկոմարմնիկներ, միտոքոնդրիաներ են։ Միջաձիգ զոլավոր Մ–ի մկանաթելիկները բազմակորիզ խոշոր բջիջներ են, որոնց տրամագիծը 10–100 մկմ է, երկարությունը համապատասխանում է մկանի երկարությանը և մարդու մոտ կարող է հասնել մինչև 12 սմ–ի։ Միջաձիգ զոլավոր Մ․ հարուստ են շարժիչ և զգացող նյարդերով ու սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական–սնուցողական թելիկներով, ինչպես նաև (հատկապես երկկենցաղների և սողունների մոտ) մկանային տոնուսը պահպանող հատուկ տոնիկ թելիկներով։ Այդ Մ․ օժտված են նաև դրդելիությամբ, դրդումը մկանաթելի երկու ուղղություններով տարածելու և կծկվելու հատկությամբ։ Դրանց դերը չափազանց մեծ է ջերմագոյացման պրոցեսներում և հետնաբար՝ օրգանիզմի ջերմային հաշվեկշռի պահպանման գործում։ Հարթ Մ–ի թելիկները միակորիզ, իլիկանման բջիջներ են, երկարությունը 50–250 մկմ է, լայնությունը՝ 4–6 մկմ։ Հարթ Մ–ում գրգիռը դանդաղ է տարածվում, կծկումներն առաջանում են ավելի ուժեղ և տնական գրգռումներով։ Դրանք կարող են նյութերի ու էներգիայի քիչ ծախսումով երկար ժամանակ գտնվել տոնիկ լարման մեջ։ Հարթ Մ–ին հատուկ են նաև ինքնաբեր (ավտոմատ) կծկումներ, որոնք կատարվում են առանց կենտրոնական նյարդային համակարգի դրդող ազդանշանների։ Հարթ Մ–ի կծկման ֆունկցիայի առանձնահատկությունները պայմանավորված են ոչ միայն նյարդավորման և հյուսվածաբանական կառուցվածքով, այլն քիմ․ կազմի յուրահատկությամբ՝ ակտոմիոզինի, մակրոէրգիկ են միացությունների ցածր պարունակությամբ։ Հարթ Մ․ օժտված են նաև իրենց չափերը փոխելու ունակությամբ՝ առանց լարվածությունը մեծացնելու (օրինակ, խոռոչավոր օրգանները՝ ստամոքս, միզափամփուշտ ևն)։ Մկանաթելերը կմախքային Մ–ում առաջացնում են փուխր շարակցական հյուսվածքով իրար միացած առանձին մկանախրձեր, որոնք համախմբվելով առաջացնում են մկանի փորիկը՝ կծկվող հատվածը։ Մ․ ոսկրերին կպչում են ջլերով, որոնք կազմված են կոլագենային թելերից և օժտված են ձգման հանդեպ մեծ դիմադրությամբ։ Մարդու և ողնաշարավոր կենդանիների միջաձիգ զոլավոր Մ–ի հում զանգվածի քիմ․ բաղադրությունն է․ 72–78% ջուր, 22–28% պինդ նյութեր, այդ թվում սպիտակուցներ (միոզին, ակտին ևն), գլիկոգեն, ֆոսֆատիդներ, խոլեսթերին, ադենոզինեռֆոսֆորաթթու, չեզոք ճարպեր, հանքային նյութեր՝ -ի, -ի, -ի, -ի աղեր են։ Մ–ի գույնը պայմանավորված է միոգլոբինի քանակությամբ։ Լինում են գորշ կարմրավուն և սպիտակ։ Մարդու Մ–ում պարունակվում են և՛ սպիտակ, և՛ կարմիր մկանաթելեր։ Սպիտակ Մ․ բնորոշ են թռչուններին։ Մ․ բազմաձև են, առավել տարածված են իլիկաձև և տափակ Մ․, սակայն կան նաև փետրաձև, ռոմբաձև, քառանկյուն ևն։ Տարբերում են նաև երկգլխանի, եռգլխանի և քառագլուխ Մ․։ Ըստ մկանաթելերի ուղղության լինում են ուղիղ, թեք, լայնաձիգ և շրջանաձև Մ․, ըստ ֆունկցիայի՝ ծալիչներ և տարածիչներ, զատիչներ և առբերիչներ, սեղմիչներ և լայնիչներ, պտտողներ, բարձրացնողներ ևն։ Մ․ օժտված են նաև օժանդակ ապարատներով՝ փակեղներ, ձուսպաբունոցներ, ձուսպապարկեր, մկանային ճախարակներ և քունջութաձև ոսկրիկներ, որոնք նպաստում են Մ–ի աշխատանքին։ Դասավորվելով հոդի շրջանում՝ յուրաքանչյուր մկան կատարում է միայն մեկ շարժում։ Միևնույն գործողությունը կատարող Մ․ կոչվում են սիներգիստներ (համագործակիցներ), հակառակ գործողություն կատարողները՝ անտագոնիստներ (հակագործակիցներ)։ Մ–ի կծկողական ֆունկցիան բնութագրում են «բացարձակ ուժով», որը համեմատական է Մ–ի ընդլայնական կտրվածքին (արտահայտվում է կգ/սմ²-ով)։ Օրինակ, մարդու երկգլխանի մկանի բացարձակ ուժը 11,4 է, ձկնամկաններինը՝ 9 կգ/սմ²։ Մ–ի սիստեմատիկ լարված աշխատանքը մեծացնում է դրանց զանգվածը, ուժը և աշխատունակությունը, իսկ չափից ավելի աշխատանքը հանգեցնում հոգնածության և աշխատունակության անկման։ Մ–ի անգործությունը պատճառ է դառնում դրանց ետաճման։
Մարդու կմախքային Մ–ի վերաբերյալ պատկերազարդումը տես հ․ 1, 376 էջից հետո՝ ներդիրում։ Վ․ Գրիգորյան, Ա․ Սարաֆյան ՄԿԱՆՈՒՌՈՒՑՔ, միոմա, մկանային հյուսվածքի բարորակ ուռուցք։ Զարգանում է արգանդի, ստամոքսի, աղիքների, մաշկի հարթ մկանունքից (լեյոմիոմա), կմախքի միջաձիգ զոլավոր մկանունքից կամ սրտամկանից (ռաբդոմիոմա)։ Մկանաթելերի հետ սովորաբար լինում է նաև շարակցական հյուսվածք, և ուռուցքը տվյալ դեպքում անվանում են ֆիբրոմիոմա։ Առավել հաճախ հանդիպում է արգանդի Մ․ (ֆիբրոմիոմաներ)։ Լինում է տարբեր մեծության և ձևի հանգույցների տեսքով, երբեմն կշիռը կարող է հասնել մի քանի կգ։ Առաջացման պատճառներ կարող են դառնալ ձվարանների հորմոնային խանգարումները (առավել հաճախ 30 տարեկանից հետո): Ախտանշանները․ երկարատև արգանդային արյունահոսություն, սակավարյունություն, միզապարկի, փոքր կոնքի արյան անոթների և նյարդերի ճնշվածություն։ Ուռուցքի աճումը շարունակվում է մինչև դաշտանային