հերոսականի զուգակցումը, հումորի սքանչելի զգացողությունը, պարզ ու տպավորիչ արտահայտչամիջոցները։ ՀՍՍՀ (1975) և ՍՍՀՄ (1979) պետ․ մրցանակներ։
ՄԿՐՏՉՅԱՆ Սերգեյ Սեդրակի (24․8․1911, Աշխաբադ – 26․8․1974, Երևան), հայ սովետական երկրաբան։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1955), գիտության վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ 1932-ին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական (հետագայում՝ նավթի) ինստ–ը։ 1932–42-ին աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի երկրբ․ վարչությունում որպես երկրաբանա–հետախուզական ջոկատների պետ և տեխ․ ղեկավար, իսկ 1943–47-ին՝ գլխավոր ինժեներ և պետի տեղակալ։ 1947-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ համակարգում, նախ՝ երկրբ․ գիտ․ ինստ–ի սեկտորի վարիչ, 1950–1963-ին և 1971–74-ին՝ դիրեկտոր։ 1961–1967-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղար, 1967–71-ին՝ ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ։ Մ․ աշխատանքային գործունեությանը զուգընթաց դասախոսել է Երևանի համալսարանում։ Աշխատություններում լուսաբանել է օգտակար հանածոների առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին՝ մագմատիզմին և երկրբ․ պատմությանը վերաբերող մի շարք պրոբլեմներ։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ կատարված երկրբ․ հետազոտությունները հնարավորություն ընձեռեցին հիմնավորել և ՀՍՍՀ ընդերքում բացահայտել հարուստ բնական ռեսուրսներ։ Մ․ մասնակցել է «Հայկական ՍՍՀ երկրաբանություն» բազմահատոր հիմնարար հրատարակության կազմման աշխատանքներին և խմբագրել այն։ Մասնակցել է Միջազգային երկրբ․ կոնգրեսի XXII (Հնդկաստան, 1964), XXIII (Չեխոսլովակիա, 1968) և XXrV (Կանադա, 1972) նստաշրջանների աշխատանքներին։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1950)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Երկ․ Հայաստանի արդյունաբերության զարգացման միներալահումքային բազան։ Հայաստանի արդյունաբերություն, 1958, № 2։ Новые данные о геологическом строении южной части Армянской ССР, Е․, 1948; О геологии и рудоносности Алавердского рудного района․ Изв․ АН Арм․ ССР, сер․ геол․ и географ, наук, 1957, т․ 10, № 3; Зангезурская рудоносная область Армянской ССР, Е., 1958․
Գրկ․ Сергей Седракович Мкртчян [биобиблиография], Е․, 1975․
ՄԿՐՏՉՅԱՆ Քրիստափոր (Քրիստ) Հովհաննեսի (1896, Գորիս – 1920, Սիսիան), Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1916-ից։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1915-ին՝ Շուշիում։ 1917-ին վերադարձել է Գորիս և դարձել տեղի բոլշևիկների ղեկավարներից։ 1919-ին Մ․, մի խումբ ընկերների հետ, Գորիսում հիմնել է բոլշևիկյան կոմիտե։ Քաղաքի շրջակա գյուղերում նրա ջանքերով ստեղծվել են բոլշևիկյան բջիջներ։ 1920-ի Մայիսյան ապստամբության շրջանում Մ․ Զանգեզուրի ապստամբների ղեկավարներից էր։ Հուլիսին, երբ Զանգեգուրում հաստատվեց սովետական իշխանություն, Մ․ գավառային կոմիտեի քարտուղարն էր։ Ապստամբության ճնշումից հետո գնդակահարվել է դաշնակների կողմից։
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական եկեղեցու գլխավոր «խորհուրդ»։ Եկեղեցին մտցրել է հավատո հանգանակի մեջ։ Մ–յան ծիսական արարողությունը հետևյալն է․ մկրտվող անձին օրհնող աղոթքներով երեք անգամ հոգևորականը թաթախում է եկեղեցու մկրտարանի ավազանում, օծում մյուռոնով։ Ըստ եկեղեցու ուսմունքի, այդ ծեսով մկրտվողը քավում է «մեղքերը», հաղորդվում «աստվածային շնորհին», դառնում եկեղեցու անդամ։ Ծիսական լվացումները (ի նշան բարոյական մաքրության և «մեղքերի» քավության) վկայված են մի շարք հին ժողովուրդների մոտ և ծագել են ջրի «մաքրագործող» մոգական ուժի նկատմամբ նախնադարյան մարդկանց հավատից։ Ավետարանը Մ–յան ծեսը վերագրում է Հովհաննես Մկրաչին, որն իբր Հորդանան գետում մկրտել է Քրիստոսին։ Քրիստոնեության տարբեր ուղղություններում Մ–յան ծեսերը զանազանվում են առանձին մանրուքներով։
ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Արմեն Կարապետի (ծն․ 1914), հայ սովետական ինժեներ–շինարար։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1954)։ Ավարտել է Մոսկվայի հիդրոմելիորատիվ ինստ–ը (1940)։ 1961-ին ամրանի ձգման (էլեկտրատաքացմամբ) նոր տեխնոլոգիայի մշակման և արտադրության մեջ ներդրման աշխատանքներին մասնակցելու համար արժանացել է լենինյան մրցանակի։
ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ենոք Ալավերդու [26․5(7․6)․ 1896, գ․ Քրդևան (այժմ՝ Ենոքավան, ՀՍՍՀ Իջևանի շրջանում) – 4․6․1920, Դիլիջան], Անդրկովկասում ու Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ Հեղափոխական պայքարի մեջ ներգրավվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներից։ 1917–19-ին հեղափոխական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/644
Այս էջը սրբագրված չէ