Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/655

Այս էջը սրբագրված չէ

վարիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կազմակերպել և ղեկավարել է հատուկ քիմ․ լաբորատորիա, ուր սինթեզվել են կարևոր դեղանյութեր ու մարտական թունանյութերը հայտնաբերող ինդիկատորներ։ 1945–50-ին ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ի դիրեկտորն էր։ Նրա կազմակերպած դեղագործական քիմիայի լաբորատորիայի հիմքի վրա 1947-ին ստեղծվել է ՀՍՍՀ նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ը (1971-ից՝ Ա․ Լ․ Մնջոյանի անվան), որի գիտական ղեկավարը և դիրեկտորն էր (մինչև 1970-ը)։ 1953–1960-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտը, իսկ 1964–67-ին՝ քիմ․ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը։ Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են նոր, արդյունավետ դեղանյութերի սինթեզին և օրգանիզմի վրա դրանց ներգործության ուսումնասիրմանը։ Մինչև 1937-ը զբաղվել է Հայաստանի բուսական և հանքային (թերթաքարեր) հումքից դեղանյութեր ստանալու հետազոտություններով, իսկ 1944-ից՝ թմրեցնող նյութերի սինթեզով։ Մ–ի հետագա աշխատանքներում կարևոր տեղ են գրավում օրգ․ միացության կաոուցվածքի և կենսաբանական ակտիվության միջև կապի ուսումնասիրությունները։ Մ․ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի և հետազոտման ժամանակակից գիտական դպրոցի հիմնադիրն է ՀՍՍՀ–ում։ Նրա ղեկավարությամբ սինթեզվել և ուսումնասիրվել են բազմաթիվ նոր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք փոխարկված ալկիլօքսիբենզոյական թթուների, քացախաթթուների և երկհիմն կարբոնաթթուների ածանցյալներ են։ Դրանցից շատերը (դիթիլինը, գանգլերոնը, սուբեխոլինը, արփենալը, մեսֆենալը ևն) որպես դեղանյութեր կիրառվում են սիրտ–անոթային, նյարդա–հոգեկան, վարակիչ և այլ հիվանդությունների, չարորակ ուռուցքների բուժման համար։ Պարգևատրվել է Լենինի երեք, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
ՄՆՋՈՅԱՆ Եղիա Լեռնի (ծն․ 9․10․1917, Ալեքսանդրապոլ), հայ սովետական քիմիկոս–կենսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ա․ Լ․ Մնջոյանի եղբայրը։ Ավարտել է Երևանի համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1945)։ 1945–1966-ին աշխատել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ–ում, 1970-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գիտության և բարձրագույն ուսումնական հաստատությունների բաժնի վարիչն է։ Մ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են գինու և կոնյակի քիմիայի ու տեխնոլոգիայի հարցերին։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՄՆՋՈՅԱՆ Հովհաննես Լևոնի (ծն․ 9․8․1920, Ալեքսանդրապոլ), հայ սովետական քիմիկոս։ Կենսաբանական գիտ․ դ–ր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ա․ Լ․ Մնջոյանի եղբայրն է և աշակերտը։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1947)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-ից աշխատում է նուրբ օրգանական քիմիայի ինստ–ում։ Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են ացետիլխոլինի և նիկոտինի ածանցյալների սինթեզի և քիմ․ միացության կառուցվածքի ու կենսաբանական ակտիվության կապի օրինաչափությունների պարզաբանմանը։ Եռֆունկցիոնալ ամինների և ակտիվացված կարբօքսիլ խումբ պարունակող կարբոնաթթուների փոխազդեցության ռեակցիաների ուսումնասիրությունների շնորհիվ սինթեզվեցին կենսաբանորեն ակտիվ որոշ նյութեր (ամինաալկիլ էսթերներ, թիոէսթերներ և ամիդներ), որոնք կիրառվում են բժշկության մեջ՝ շնչարգելությունը, պարկինսոնյան հիվանդությունը, ստամոքսային խոցը, էպիլեպսիան ևն բուժելու համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1978)։
ՄՇԱԿ, լայն առումով հողի մշակությամբ զբաղվող, երկրագործ, վարձու աշխատող, բանվոր։ Հին Հայաստանում Մ․ են կոչվել արքունի և տաճարային տիրույթներում աշխատող շինականները։ Մ․ կոչվել է այն հողագործը, որը մշակել է ուրիշի հողը, ունեցել սեփական տուն, ընտանիք։ Միջնադարյան Հայաստանում Մ–ները կախյալ գյուղացիների այն խավն էին, որոնք կորցնելով իրենց հողակտորը, հաճախ նաև արտադրության գործիքները, վարձակալվում էին հողատեր–ֆեոդալների մոտ և աշխատում նրանց հողատիրույթներում։ Ուշ միջնադարյան Հայաստանում Մ․ էին համարվում աշխատավոր գյուղացիության բոլոր խավերը, ինչպես նաև վարձով աշխատող քաղաքաբնակները։ XIX դ․ և XX դ․ սկզբին Մ․ են կոչվել ընդհանրապես երկրագործները, վարձու աշխատողները, բանվորները։
Փոխաբերական իմաստով՝ որևէ բնագավառի (արվեստի, գիտության, կրոնի ևն) աշխատող։
«ՄՇԱԿ», հասարակական, քաղաքական, գրական օրաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։ Լույս է տեսել 1872–1921-ին (1885-ի ընդմիջումով), Թիֆլիսում։ Հիմնադրել և մինչև 1892-ը խմբագրել է Գ․ Արծրունին, հետագա տարիների խմբագիրներ՝ Ա․ Քալանթար, Հ․ Առաքելյան, Լեո (Ա․ Բաբախանյան), Տ․ Հախումյան։ Արծրունյան շրջանի «Մ․» որպես ազատամիտ մտավորականության գաղափարական օրգան, առաջադրել է բուրժուա–դեմոկրատական վերափոխումների գործելակերպ՝ հիմնական հարվածն ուղղելով եկեղեցու և կղերականության դեմ։ «Մ․» համախմբելով ժամանակի առաջադեմ հասարակական գործիչներին ու գրողներին (Պ․ Պռոշյան, Ղ․ Աղայան, Գ․ Սունդուկյան, Շիրվանզադե, Վ․ Փափազյան և ուրիշներ)՝ կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի մշակութային–լուսավորական կյանքում, մասնավորապես հայ նոր գրականության զարգացման գործում։ Հատկապես նշանակալի է Րաֆֆու աշխատակցությունը, որի գեղարվեստական երկերն ու հրապարակախոսական հոդվածները ազգային–ազատագրական պայքարի էին կոչում ժողովրդին, մեծապես նպաստում թերթի հեղինակության բարձրացմանն ու ազդեցության ամրապնդմանը։ «Մ․» ուներ ընդգծված ռուս. կողմնորոշում և թուրք. լծի տակ տառապող քրիստոնյա ազգերի, մասնավորապես՝ հայերի, փրկության հույսը կապում էր Ռուսաստանի հետ։
Թերթի գործունեության կարևոր ոլորտն էր նաև պայքարը հայ դպրոցի դեմոկրատացման ու եկեղեցուց նրա անջատման համար։
Սոցիալ–քաղաքական հարցերում թերթին բնորոշ էին ռեֆորմիզմն ու տնտ․ լիբերալիզմը։ Մշակականները իրենց ներկայացնում էին իբրև հայ լիբերալ կուսակցություն, սակայն որպես այդպիսին չձևավորվեցին, և «մշակականություն»-ը փաստորեն նույնացավ հայկ․ լիբերալ բուրժուազիայի քաղաքական–գաղափարական հոսանքի հետ։ Թերթը, որպես սոցիալ–տնտեսական զարգացման պայման, մատնանշում էր խաղաղ, ռեֆորմիստական վերափոխումների ուղի։
Ետարծրունյան շրջանում պարբերականը զրկվեց դեմոկրատական երանգից՝ առավել շեշտված անցկացնելով բուրժ․ գիծ։ Նրանից հեռացան հայ դեմոկրատ գրողները։ Ռուս. առաջին հեղափոխության տարիներին «Մ․» պաշտպանում էր կադետական ծրագիր և նեղ, ազգայնական հարցերի քննարկումով շեղում հայ աշխատավորության ուշադրությունը ցարիզմի դեմ պայքարից։ Ողջունելով 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը՝ թերթը հանդես եկավ Ժամանակավոր կառավարության պաշտպանությամբ, չընդունեց Հոկտեմբերյան հեղափոխությունն ու սովետական իշխանությունը, պաշտպանեց անդրկովկասյան բուրժուա–ազգայնական կուսակցությունների քաղաքականությունը։
Գրկ․ Դանիելյան Լ․, «Մշակի» քառասնամյակ (1872–1912), Թ․, 1912։ «Մշակ» լրագիրը 1872–1875, Ե․, 1975։Լ․ Գևորգյան «ՄՇԱԿ», քաղաքական, գրական թերթ (սկզբում՝ շաբաթական, այնուհետև՝ եռօրյա)։ Լույս է տեսել 1925–57-ին, Ֆրեզնոյում։ Հիմնադիր–խմբագիր՝ Լ․ Լյուլեճյան։ Լուսաբանել է ամերիկահայ և սփյուռքի այլ գաղթավայրերի ազգային, կրթական, մշակութային կյանքը։ «Հայաստան» խորագրով ներկայացրել է Սովետական Հայաստանի տնտ․ և մշակութային կյանքի