հաջողությունները։ Քաջալերել է ամերիկահայ հայրենակցական և ՀԲԸ միությունների, ՀՕԿ–երի ձեռնարկները ի նպաստ ՀՍՍՀ–ի։ կուլտուրական շերտ, որոշակի ժամանակաշրջանի բնորոշ մշակութային հուշարձաններ կամ դրանց հետքերը պարունակող հողաշերտի պայմանական անվանումը հնագիտության մեջ։ Հնավայրերը հաճախ ունենում են մի քանի Մ․ շ․, որոնք սովորաբար խառնված են լինում։ Մ․ շ–ի որոշելն ու տարբերակելը (շերտագրություն) հնագիտական պեղումների կարևորագույն խնդիրն է, քանի որ գերազանցապես շերտագրությամբ է որոշվում պեղվող հնավայրի մշակույթի պատմական զարգացման հաջորդականությունն ու ժամանակագրությունը։
ՄՇԱԿՈՒՄ երաժշտության մեջ, 1․ երաժշտության զարգացման տեսակ, որ կապված է թեմայի առանձին տարրերի մասնատման և դրանց ազատ վերափոխման հետ։ 2․ Սոնատային ձևի միջին բաժինը, ուր գերակշռում է զարգացման մշակուն տեսակը։ 3․ Երաժշտական ստեղծագործության նոտային տեքստի բնօրինակի ամեն մի փոփոխություն, որ որոշակի նպատակներ է հետապնդում (հարմարեցում սիրողների կատարման, ուսուցողական–մանկավարժական պրակտիկայում օգտագործելու համար ևն)։ XIX–XX դդ․ մեծ նշանակություն է ստացել ժող․ մեղեդիների Մ․, որը մեծ մասամբ եղել է այդ մեղեդիների ներդաշնակում։ Ժող․ մեղեդիներ են մշակել Յո․ Հայդնը, Լ․ Բեթհովենը, Յո․ Բրամսը, Ն․ Ռիմսկի–Կորսակովը, Ա․ Լյադովը, Ք․ Կարա–Մուրզան, Ն․ Տիգրանյանը և ուրիշներ։ Գոյություն ունեցող երաժշտ․ նյութի այնպիսի օգտագործումը, երբ տեղի է ունենում կոմպոզիտորի ստեղծագործական եռանդուն միջամտություն, և հիմնովին հարստացվում է սկզբնաղբյուրի կերպարային բովանդակությունը, դուրս է գալիս սովորական Մ–ի սահմաններից։ Օրինակ՝ Կոմիտասի ժող․ սկզբնաղբյուրներից սերված ստեղծագործությունները։
ՄՇԱԿՈՒՅԹ, կուլտուրա (< լատ․ cultura – մշակում, դաստիարակում, կրթություն), հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ «Մ․» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական–տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար (օրինակ, Հելլենիստական մշակույթ, բուրժ․ Մ․, Մշակույթ հնագիտական, հայկ․ Մ., գեղարվեստական Մ․ ևն)։ Երբեմն «Մ․» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Իդեալիստական տեսություններում Մ․ անջատվում է նյութական հիմքից և դիտվում իբրև հասարակության «ընտրյալների մենաշնորհ։ Մ–ի մարքս–լենինյան տեսությունը ելնում է պատմական մատերիալիզմի սկզբունքներից, Մ․ մեկնաբանելով որպես հասարակության առանձնահատուկ բնութագիր, որը որոշվում է բնության և հասարակության նկատմամբ մարդու հարաբերությամբ։ Մ․ ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխ․ կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության, նորմեր ևն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք ևն)։ Մ․, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր Մ–ի և նյութական Մ–ի։ Նյութական Մ․ ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ ևն)։ Հոգևոր Մ․ ընդգրկում է գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր)։ Մարքսիստական տեսությունը ելնում է նյութական և հոգևոր Մ–ների օրգ․ միասնությունից, ընդունում նյութական հիմքերի վճռորոշ դերը Մ–ի զարգացման գործում։ Յուրաքանչյուր ֆորմացիայի հատուկ է Մ–ի որոշակի տիպ․ ֆորմացիաների հերթափոխության հետ փոխվում են Մ–ի տիպերը, սակայն այդ փոփոխությունը կատարվում է առանց խզումի։ Նոր ստեղծված Մ․ ժառանգում է նախկին մշակութային նվաճումները՝ ներառելով դրանք հասարակական հարաբերությունների նոր համակարգի մեջ։ Ելնելով տարբեր ժողովուրդների ու հասարակարգերի Մ–ների ձևերի բազմազանությունից, Մ–ի մարքսիստական տեսությունը հանդես է գալիս ընդդեմ որևէ Մ–ի ․բացարձականացման, մերժում դիֆուզիոնիզմը, մշակութային ռելյատիվիզմը։
Մ․ համամարդկային և դասակարգային երևույթ է։ Հակամարտ ֆորմացիաներին հատկանշական է մշակութային–պատմական պրոցեսի անհամաչափությունը, հասարակության մշակութային շերտավորման ուժեղացումը։ Իշխող դասակարգի Մ․ ետին պլան է մղում զանգվածների հոգևոր գործունեությունը, չնայած հենց այդ գործունեությունն էլ որոշում է ազգային Մ–ի նվաճումների համամարդկային բովանդակությունը։ Բուրժ․ հասարակության պայմաններում ազգային Մ–ում ուրվագծվում է երկու Մ․՝ տիրապետող բուրժ․ Մ․ և ճնշված զանգվածների դեմոկրատական ու սոցիալիստական Մ–ի տարրեր։ Դասակարգային հասարակության մշակութային բևեռացումը ավելի ցայտուն է դրսևորվում կապիտալիզմի օրոք։ Իշխող դասակարգերը ձգտում են զանգվածներին պարտադրել պարզունակ «զանգվածային մշակույթը», ի հակադրություն որի գնալով ուժեղանում են դեմոկրատական և սոցիալիստական Մ–ի զարգացման միտումները։ Վ․ Ի․ Լենինը, զարգացնելով երկու Մ–ի մասին ուսմունքը, ընդգծում է տիրապետող, շահագործող Մ–ի դեմ պայքարող առաջադիմական Մ–ի տարրերի տարբերակման անհրաժեշտությունը։
Սոցիալիստական հեղափոխության հաղթանակը արմատական հեղաշրջում է հասարակության և նրա Մ–ի զարգացման մեջ։ Կուլտուրական հեղափոխության ընթացքում ստեղծվում և հաստատվում է սոցիալիստական Մ․, որը ժառանգում է հասարակության զարգացման նախորդ աստիճաններում ձեռք բերած արժեքավորը և նշանավորում է մարդկության մշակութային զարգացման որակապես նոր աստիճան։ Հասարակական հարաբերությունների նոր ձևերով և մարքսիստական գիտ․ աշխարհայացքով պայմանավորված սոցիալիստական հոգևոր Մ–ի հիմնական գծերն են՝ ժողովրդայնությունը, կոմունիստական գաղափարականությունն ու կուսակցականությունը, կոլեկտիվիզմն ու հումանիզմը, սոցիալիստական հայրենասիրությունը և ինտերնացիոնալիզմը։ Սոցիալիստական պետության ողջ մշակութային–դաստիարակչական աշխատանքը, սոցիալիստական Մ–ի ստեղծման ու զարգացման գործը ղեկավարում է կոմունիստական կուսակցությունը։ Սոցիալիզմի պայմաններում զարգանում են ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական Մ–ները, աճում է նյութական ու հոգևոր արժեքների փոխանակումը սոցիալիստական ազգերի միջև, որը նպաստում է կոմունիստական հասարակության ապագա միասնական համամարդկային Մ–ի ձևավորմանը։ ՍՄԿԿ ծրագիրը նշում է, որ կոմունիզմի Մ․ «․․․կմարմնավորի հասարակության հոգևոր կյանքի ամբողջ բազմազանությունը և հարստությունը, նոր աշխարհի բարձր գաղափարայնությունը և հումանիզմը։ Դա կլինի անդասակարգ հասարակության, համաժողովրդական, համամարդկային կուլտուրա» (1974, էջ 204)։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ո՞ր ժառանգությունից ենք մենք հրաժարվում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 2։ Նույնի, Կուսակցական կագմակերսյություն և կուսակցական գրականություն, նույն տեղում, հ․ 12։ Նույնի, Պրոլետարական կուլտուրայի մասին, Երկ․, հ․ 31։ Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․ (ըստ առարկայացանկի)։ Ковалев С․ М․, Социализм и культурное наследие, М․, 1967; Маркарян Э․ С․, Очерки теории культуры, Е․, 1969; Методологические проблемы исследования этнических культур։ Материалы симпозиума, Е․, 1978; Философские проблемы культуры․ Материалы Закавказского симпозиума по теории культуры, Тб․, 1980․
«ՄՇԱԿՈՒՅԹ», արվեստի և գրականության պարբերագիրք։ Լույս է տեսել 1967, 1970-ին (ընդամենը՝ 5 գիրք), Դամասկոսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ա․ Նաճարյան։ Սփյուռքահայության առաջնահերթ խնդիրն է համարել ազգապահպանումն ու կապերի ամրապնդումը Սովետական Հայաստանի հետ։ Ներկայացրել է սփյուռքի ստեղծագործողներին, հայ սովետական գրողներին ու արվեստագետներին։ Տեղ է հատկացրել արաբ. գրականությանը։ «Մ․» անդրադարձել է Սովետական Հայաստանի 50-ամյակի տոնակատարություններին, նրա կեսդարյա հաջողություններին։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/656
Այս էջը սրբագրված չէ