նաև քմային ա (դ՛անակ, բ՛անջար)։ Երկբարբառներն են՝ ե(ե) և ո(ո), որոնք հիմնականում հանդիպում են շեշտակիր՝ մեր>մեր, ձոր>ձ՛որ, մասամբ՝ բառասկզբի դիրքերում․ յես<ես, վոդ,ւոդ<ոտն։ Գրաբարի երկբարբառների դիմաց կան պարզ ձայնավորներ՝ այ>է (ծայր>ծէր), իւ>ու (ալիւր>ալուր), եւ>ե (գեւղ>գ՛եղ), ոյ>ու (լոյս>լուս), եա>է (ցորեան>ցօրէն)։ Ունի եռանդամ բաղաձայնական համակարգ (բ՝, պ, փ)։ Բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղներին համապատասխանում են շնչեղ ձայնեղներ (բ>բ՝, գ>գ՝ են), խուլերն ու շնչեղ խուլերն անփոփոխ են։ Միջձայնավորային և ետձայնավորային դիրքերում խուլ պայթականները ձայնեղանում են (կապել>կաբէլ, ակն>ագ)՝ բացառությամբ որոշ խոսվածքների (Արծկե, Արճեշ ևն)։ Շնչեղ խուլերը (նան ձայնեղից առաջացած՝ բուրդ>բ՛ուրթ) խոսվածքների մեծ մասում ունեն թույլ, կիսաշնչեղ արտասանություն, իսկ Ալաշկերտի խոսվածքում գրեթե ապաշնչեղանում են՝ հաց>հած, մարդ>մարթ>մառտ։ Գ, կ, ք մի քանի խոսվածքներում ունեն քմային տարբերակ՝ գ], կ], ք] (Արծկե, Արճեշ ևն)։ Բարբառում կա երկու հագագային հնչյուն՝ հեյ (ձայնորդ հագագ)՝ Յակոբ>Յագոպ՛, արտ> յարդ։ Խոսվածքների մի մասում հ–ի դիմաց առկա է խ՝ հաց>խաց։ Գոյականի հոգնակիի վերջավորություններն են՝ եր, ներ, ք (գ՛ինի–գ՛ինիք), դիք, դանք ևն։ Ունի 4 հոլովաձև։ Սեռական–տրականի թեքույթներն են՝ ի, ու, ան, ա, վա, ոչ՛, ոճ՝, ք/ց, ք/աց, ու/ա, է/о, հոգնակիում՝ ու, իք/ոց (ախպըրդիք–ախպըրդոց)։ Հայցականը կազմվում է զ նախդրով (ըզհաց, զիմ տուն, ոչ բոլոր խոսվածքներում), բացառականը՝ և՛ ից (ուց), և՛ էն վերջավորություններով (բ՝էրնէն|| բ՝էրնից)։ Ստացական հոդերը հաճախ ստանում են ի հենարան՝ սի, տի՝ ախպէրսի։ Որոշիչ հոդն է ն (հացըն, ըզջո՛ւրըն)։ Անորոշ հոդը ունի թե՛ նախադաս, թե՛ ետադաս կիրառություն [մէ (զ) մարտ՛–մարտ՛ մէ (մի)]։ Անձնական դերանունների արական հոլովաձևերը ետադաս կիրառությամբ արտահայտում են սեռականի (ստացականության) իմաստ (խելք մըզի – մեր խելքը, յաճկ՛եր ձ՛ըզի – ձեր աչքերը)։
Բայերն ունեն երեք լծորդությամբ խոնարհում՝ ա, ե, ի (պատճառական բայերը խոնարհվում են ու լծորդությամբ), ըղձական, սահմանական, հրամայական եղանակաձևեր։ Կ եղանակիչով բայաձևերն արտահայտում են և՛ սահմանականի, և՛ պայմանականի եղանակաիմաստ (գիգ՛ամ – գալու եմ, գալիս եմ, կգամ), բըդի եղանակիչով ձևերը և՛ սահմանականի, և՛ հարկադրականի եղանակաիմաստ (բըդի գամ – գալու եմ, պիտի գամ)։ Միավանկ բայերն ստանում են ի նախահավելված՝ յիգ՛ամ, իդամ, յիլամ։ Էական (օժանդակ) բայի ներկայի ձևերում ե>ի (իմ, իս, ինք, իք, ին), եզակի III դեմքը է է, որոշ խոսվածքներում՝ ա(ը)։ Անցյալ ժամանակի եզակի և հոգնակի I դեմքերը խոսվածքների մեծ մասում նույնանում են (յես էնկ՛, մենկ էնկ՛– ես էի, մենք էինք)։ Շրջուն շարադասության մեջ դիտվում է օժանդակ բայի կրկնություն (յես իմ գ՛ըրեր իմ)։ Անցյալ կատարյալի եզակի III դեմքում միավանկ բայաձևերը ստանում են է աճական (էզար–զարկեց)։ Կը–ով ձևերի ժխտականը ունի և՛ պարզ (չըխ միմ), և՛ բաղադրյալ (չըմ խը՛մի) կազմություն։ Անիսկական կապերը [վըրէն||վըր, մէճ՛||մըճ՛, հեդ||հըդ(խըդ)] ունեն թե՛ նախադաս, թե՛ ետադաս գործածություն (պաբու հեդ||հըդ պաբուն, ջ՛ըրի մէճ՛||մըճ՛ ջ՛ըրին)։
Գրկ. Աճառյան Հ․, Հայ բարբառագիտություն, Մ․–Նոր Նախիջևան, 1911 (Էմինյան ազգագրական ժողովածու, հ․ 8)։ Բաղդասարյան–Թափալցյան Ս․, Մշո բարբառը, Ե․, 1958։ Ջահուկյան Գ․ Բ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․․ 1972։
ՄՇՈ ԳԵՂԱՄ [Գեղամ Տեր–Կարապետյան, 1866, գ․ Խեյպան (Մուշի գավառում) – 28․11․1918, Կ․ Պոլիս], հայ գրող, բանահավաք, «Գավառի գրականություն» գրական հոսանքի ներկայացուցիչ։ 1876–1882-ին սովորել է Մշո Ս․ Կարապետ վանքի ժառանգավորաց, ապա՝ Կեդրոնական վարժարաններում։ Մասնակցել է Սասունի և Մշո դաշտի աշխատավորության ազգային–ազատագրական պայքարին։ Երկար տարիներ եղել է ուսուցիչ։ 1908-ին տարոնահայության կողմից ընտրվել է Օսմանյան խորհրդարանի անդամ։ 1886-ից արևմտահայ պարբերականներում տպագրվել են Մ․ Գ–ի հավաքած բանահյուսական նյութերը, ավանդազրույցներն ու հեքիաթները, նրա պատմաբանասիրական հոդվածները, պատմվածքներն ու վիպակները («Սարգիս աղբարը», «Մայրամ ջոջիկը», «Փոր–մշակը», «Հովիվ Կարոն», «Հողատերն ու դրամատերը» ևն)։ Մ․ Գ–ի արձակի թեման Տարոնի բնաշխարհն է, հայ գյուղացու տառապալից կյանքը, կենցաղն ու սովորույթները, պանդխտությունը, տիրող սոցիալական հակասությունները։ «Հողային հարցը հայաբնակ նահանգներու մեջ» (1911) գրքույկում ներկայացրել է համիդյան բռնակալության տարիներին կատարված հողային բռնագրավումների պատմությունը, մերկացրել երիտթուրքերի հայահալած քաղաքականությունը։
Երկ․ Տարոնի աշխարհ, Փարիզ, 1931։ Նշխարներ Մշո Գեղամեն, Փարիզ, 1946։
Գրկ․ Ճանաշյան Մ․, Հայ գրականության նոր շրջանի համառոտ պատմություն (1901–1920), Վնտ․, 1973։ Պետրոսյան Հ․, Տարոնի գյուղաշխարհը Գեղամ Տեր–Կարսպետյանի պատմվածքներում, «ԲԵՀ», № 2, 1970։
ՄՇՈ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արևելյան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։ Մ․ դ․ ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվածք է (խզումների շարունակության վրա են Գրգուռ և Նեմրութ հրաբուխները) Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․ ուղղությամբ։ Գտնվում է 1200–1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն–միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մ․ դ–ով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։ Կլիման ցամաքարին է, հունվարի միջին ջերմաստիճանը 0°C-ից մինչև –4°С է, հուլիսինը՝ 24–26°С, տարեկան տեղումները՝ 400–600 մմ։ Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը՝ սևահողային, շագանակագույն հողերով և չոր տափաստանային բուսածածկույթով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ։ Մ․ դ–ում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ (հացահատիկ, կերային կուլտուրաներ, բանջարեղեն) և անասնապահությամբ։ Մ․ դ․ Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններից էր։
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ» Տօնական, հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200–1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55,3x70,5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի 1/3-ում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում․ երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։ Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվ․ գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։ «Մ․ ճ․» 1202-ին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204-ին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել էր շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մինչև 1915-ը ձեռագիրը գտնվում էր այդտեղ, Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/659
Այս էջը սրբագրված չէ