տեղումները 750–1000 մմ են, Մոզամբիկի դաշտավայրի հս–ում և լեռների հողմակողմ լանջերին՝ ավելի քան 1500 մմ։ Գետերը ջրառատ են, արագահոս, հարթավայրերում՝ նավարկելի։ Խոշոր գետերն են Զամբեզին, Լիմպոպոն, Սավին, Ռուվուման։ Մ–ի սահմաններում են Նյասա (Մալավի) և Շիրվա լճերի արլ․ ափերը։ Սարահարթի հս–ում տարածված են նոսր անտառները, մերձափնյա գոտու հս․ մասում՝ խոնավ, Զամբեզի գետից հվ․՝ պուրակային սավաննաները, գետափերի երկայնքով՝ մշտականաչ սրահային անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան։ Հանդիպում են աֆրիկական փիղ, այծքաղ, զեբր, ռնգեղջյուր, առյուծ, ընձառյուծ, բորենի են։ Շատ են օձերը, թռչունները, միջատները։ Հայտնի է Գորոնգոզա ազգային պարկը։
Բնակչությունը։ Ավելի քան 98% –ը բանտու լեզվաընտանիքի (տես Աֆրիկյան լեզուներ) ժողովուրդներ են։ Բնակվում են նաև եվրոպացիներ ու ասիական ծագում ունեցող ժողովուրդներ, արաբներ, հնդիկներ, մուլատներ և այլք։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության մոտ 80%–ը պահպանում են տեղական հավատալիքները, մնացածը քրիստոնյաներ և մահմեդականներ են։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա՝ 12,7 մարդ (1980)։ Խիտ է բնակեցված Մապուտուի օկրուգը։ Նշանակալի քաղաքներն են Մապուտուն, Բեյրան, Կելիմանեն։
Պատմական ակնարկ։ Մ–ի հնագույն բնակիչները եղել են բուշմեններն ու հոտենտոտները, որոնց հետագայում դուրս են մղել Սուդանի հվ–ից գաղթած բանտու լեզվախմբի ցեղերը։ VIII դ․ Մ․ են ներթափանցել արաբները։ Մ․ թ․ I հազարամյակի վերջին – II հազարամյակի սկզբին Մ–ի տարածքում կազմավորվել են վաղ դասակարգային պետություններ (ամենամեծը Մոնոմոտապան էր)։ XVI դ․ Մ․ են ներխուժել պորտուգալացիները և գաղութացրել այն (Մ–ի ներքին շրջանների գաղութացումն ավարտվել է XX դ․ սկզբին միայն)։ Պորտուգալիայի տնտ․ հետամնացության հետևանքով 1930-ական թթ․ Մ. է ներթափանցել անգլ․, ապա (երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)՝ հս–ամեր․ կապիտալը։ 1964-ին Մ–ում սկսվել է զինված ապստամբություն՝ Մ–ի ազատագրության ճակատ (ՖՐԵԼԻՄՈ հիմնվել է 1962-ին) հայրենասիրական կազմակերպության ղեկավարությամբ։ Պորտուգալիայում ֆաշիստական վարչակարգի տապալումից (1974-ի ապրիլ) հետո Մ–ում ազգային–ազատագրական պայքարը մոտեցավ իր ավարտին։ 1975-ի հունիսի 25-ին Մ․, Պորտուգալիայի կառավարության համաձայնությամբ, հռչակվեց անկախ պետություն՝ Մոզամբիկի Ժողովրդական Հանրապետություն (պրեզիդենտ՝ Սամորա Մաշել)։ 1975-ից դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև, կնքվել մշակութային, գիտ․, տեխ․, առևտրական համագործակցության և օդային հաղորդակցության համաձայնագրեր։ Մ–ի կառավարությունը վարում է մարդու կողմից մարդու շահագործումից ազատ հասարակություն ստեղծելու, օտարերկրյա մոնոպոլիաները ազգայնացնելու, հակաիմպերիալիստական քաղաքականություն, հանդես գալիս գաղութատիրության և ռասիզմի դեմ։
Քաղաքական կուսակցությունները։ ՖՐԵԼԻՄՈ կուսակցություն, երկրի միակ՝ կառավարող կուսակցությունն է, ստեղծվել է 1977-ին՝ Մ–ի ազատագրության ճակատ (ՖՐԵԼԻՄՈ, կազմավորվել է 1962-ին) ազգային–հայրենասիրական կազմակերպության հիման վրա։ ՖՐԵԼԻՄՈ կուսակցության գաղափարական հիմք է հռչակված գիտական սոցիալիզմը։
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ։ Մ․ թույլ զարգացած ագրարային երկիր է։ Անկախությունից հետո ամրապնդվում է պետ․ սեկտորը, կատարվում են սոցիալ–տնտ․ վերափոխումներ։ Հողն ու հանքային ռեսուրսները հայտարարվել են համաժող․ սեփականություն։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է ինքնագործ բնակչության մուտ 70%–ը։ Ծավալվում է կոոպերատիվ շարժումը (1978-ին՝ 134 արտադրական–սպառողական կոոպերատիվ)։ Ստեղծվում են նաև պետ․ ֆիրմաներ։ Մշակում են շաքարեղեգ, բամբակ, թեյ, սիզալ, բրինձ, մանիոկա, կոկոսյան արմավենի, եգիպտացորեն, գետնանուշ ևն։ Անասնապահության զարգացմանը խանգարում է ցեցե ճանճը։ Զբաղվում են նաև փայտամթերմամբ ու ձկնորսությամբ։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Կարևոր ճյուղը մշակող արդյունաբերությունն է (նավթավերամշակում, գյուղատնտ․ արտադրանքի մշակում ևն)։ Կա լեռնահանքային արդյունաբերություն։ Արդյունահանում են քարածուխ, բոքսիտներ, ոսկի, արծաթ, ուրանի ն բերիլիումի հանքաքար, աղ, ասբեստ։ Զամբեզի գետի վրա կառուցվում է ՀԷԿ։ 1978-ին արտադրվել է 7680 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա։ Կան ընկույզի (կեշյու) մշակման, սննդի, ծխախոտի, բամբակազտիչ, ցեմենտի, փայտամշակման, կահույքի, կարի և այլ ձեռնարկություններ։
Երկաթուղիների երկարությունը 3786 կմ է (1977), ավտոճանապարհներինը՝ 39,2 հզ․ կմ (1978)։ Կարևոր նավահանգիստներն են Մապուտուն, Բեյրան։ Միջազգային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/670
Այս էջը սրբագրված չէ