հիմնականում ուղղված են հս–ից հվ․։ Նավահանգիստներն են Մոզամբիկը, Բեյրան, Մաձունգան։
ՄՈԶԳՈՎ Իվան Եֆիմովիչ (ծն․ 1906), սովետական անասնաբույժ–դեղաբան։ Պրոֆեսոր (1939), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956)։ ՍՄԿԿ անդամ 1937-ից։ Ավարտել է Մոսկվայի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ը (1930)։ 1938-ից Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայի դեղաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ (1956–68)՝ ՀամԳԳԱ անասնաբուծության բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղարի տեղակալ։ 1958–61-ին՝ Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայի ռեկտոր, 1961–1962-ին՝ ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ։ Աշխատանքները վերաբերում են դեղանյութերով կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, աճի խթանման և մթերատվության բարձրացման հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։
Երկ․ Фармакология, М․, 1952, 5 изд․, М․, 1969; Антибиотики в ветеринарии, М․, 1971
ՄՈԶԴՈԿ, քաղաք, համանուն շրջանի վարչական կենտրոնը Հյուսիս–Օսեթական Ինքնավար Հանրապետությունում։ Գտնվում է Թերեք գետի ձախ ափին։ Մոտ 37 հզ․ բն․ (1976)։ Ունի վարագույրի ֆաբրիկա, վերանորոգման–մեխանիկական, աղյուսի գործարաններ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, մեխանիկա–տեխնոլոգիական տեխնիկում, երկաթուղային կայարան։ Մ–ից է սկիզբ առնում Թերեք–Կումայի ջրանցքը։ Հիմնադրվել է 1763-ին, Մազդոգու (կաբարդիներեն՝ խիտ անտառ) բնակավայրում, որպես ամրակետ (ֆորպոստ) Կովկասյան ամրացված գծում։
Քաղաքավանի հիմնադրումից անմիջապես հետո Եկատերինա II կայսրուհու հրամանով Մ․ են տեղափոխվել 2 հզ–ից ավելի հայեր (հիմնականում Ղզլարից), որոնք և դարձել են քաղաքի առաջին բնակիչները։ Մոզդոկահայերին թույլատրվել է ունենալ դատարան, որն առաջնորդվում էր «Աստրախանի հայոց դատաստանագրքով», տրվել են առևտրական արտոնություններ։ Հայերը բացի առևտրից (հայ վաճառականները առևտուր էին անում Աստրախանում, Նիժնի Նովգորոդում, Խարկովում և այլուր) զբաղվում էին արհեստներով (աչքի են ընկել պղնձագործները, արծաթագործները, կոշկակարները, դերձակները), այգեգործությամբ (խաղողագործությամբ)։ Հայտնի էին ձիաբույծներ Խաչատուր Մալբեկովը և Դավիթ Իվանովը։ XIX դ․ 1–ին կեսին ցարական կառավարությունը սահմանափակել է հայերի իրավունքները (ինչպես Ռուսաստանի բոլոր հայկ․ գաղութներում), վերացրել դատարանը։ XIX դ․ վերջին Մ–ի հայերի թիվը 4000 էր (քաղաքի բնակչության 30%–ը)։ 1794-ին Մ–ում կար 2 հայկ․ եկեղեցի, հայկ․ քաղաքային ուսումնարան, մշակութային և հասարակական կազմակերպություններ։ XIX դ վերջին–XX դ․ սկզբին հայերն ակտիվորեն մասնակցել են քաղաքի հեղափոփական ելույթներին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) Ժամանակ Մ–ի ազատագրմանը մասնակցեց 409-րդ Հայկական դիվիզիան։ 1981-ին Մ–ում բնակվել է շուրջ 1000 հայ։
Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ Հ, Ե․, 1972, հ․ 5, Ե․, 1974։ Волкова И․ Г․, О расселении армян на Северном Кавказе до начала XX века, «ՊԲՀ», 1966, № 3․
ՄՈԶԵԼ (ֆրանս․ Moselle, գերմ․ Mosel), գետ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում և ԳՖՀ–ում, Հռենոսի ձախ վտակը։ Երկարությունը 545 կմ է, ավազանը՝ 28,2 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Վոգեզներից։ Հորդանում է նոյեմբերից մարտ։ Տարեկան միջին ծախսը ստորին հոսանքում 290 մ³/վրկ է, գետաբերանում՝ մոտ 350 մ³/վրկ։ Նավարկելի է գետաբերանից 242 կմ։ Հատվում է Մառն–Հռենոս ջրանցքով։ Արևելյան ջրանցքով միացած է Սոն գետին։ Կան ՀԷԿ–եր։ Մ–ի ափերին են Նանսի, Մեց, Տրիր, Կոբլենց քաղաքները։ Մ–ի հովիտը խաղողագործության և գինեգործության շրջան է։
ՄՈԶԵՐ (Tabanidae), կարճաբեղիկ երկթևանիների ենթակարգի արյունածուծ միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 6–30 մմ է՝ փափուկ մազիկներով պատված։ Բերանը ծակող–ծծող տիպի է, վառ գունավորված խոշոր աչքերը գրավում են գլխի մեծ մասը։ Թրթուրները գիշատիչ են։ Արուները սնվում են ծաղիկների նեկտարով, էգերն արյունածուծ են։ Ակտիվ են ցերեկները։ Թրթուրները զարգանում են ջրում կամ խոնավ հողում։ Հայտնի է Մ–ի շուրջ 3000 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ մոտ 250)։ ՀՍՍՀ–ում, գլխավորապես հս․ անտառային շրջաններում, առավել տարածված են Tabanus bromius bromius, Т․ portschinskii, Philipomyia aprica ևն տեսակները։ Մ․ վնասում են անասնապահությանը (ընկնում է Մ–ի հարձակմանը ենթարկված կենդանիների կաթնատվությունը և բտվածությունը), փոխանցում մի շարք վարակիչ հիվանդություններ (տուլարեմիա, սիբիրյան խոց ևն)։ Պայքարի միջոցները՝ տարածման վայրերում նավթայուղերի լճակների կազմակերպում, անհատական պաշտպանության համար՝ վախեցնող նյութեր (ռեպելենտներ)։
ՄՈԶԻՐ, քաղաք Բելոռուսական ՍՍՀ–ում, Գոմելի մարզում, Պրիպյատ գետի աջ ափին: Գետային նավահանգիստ է, ունի երկաթուղային կայարան: 75 հզ. բն․ (1980)։ Փայտամշակման և անտառաառաքման կենտրոն է։ Կան նավթավերամշակման, մեքենաշինական, կաբելի և այլ գործարաններ, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, մանկավարժական ինստ․, պոլիտեխնիկում, բժշկ․, երաժշտական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Մ–ի մոտով է անցնում «Դրուժբա» նավթամուղը։ Քաղաք է 1795-ից։
ՄՈԶԼԻԻ ՕՐԵՆՔ, կապ է հաստատում քիմիական տարրի ռենտգենյան բնութագրական ճառագայթման սպեկտրալ գծերի հաճախականության և ճառագայթող տարրի կարգաթվի միջև։ Փորձնական ճանապարհով հայտնաբերել է անգլիացի ֆիզիկոս Հ․ Մոզլին (H․ Moseley, 1887–1915) 1913-ին։ Ըստ Մ․ о-ի՝ համապատասխան բնութագրական գծի հաճախականության քառակուսի արմատը գծային ֆունկցիա է -ից, այսինքն՝ -ի (կամ -ի, -ն ալիքի երկարությունն է) կախումը -ից պատկերվում է ուղիղ գծով (նկ․)։ Այս օրենքից հետևում է, որ -ի աճին զուգընթաց, ռենտգենյան ճառագայթման բնութագրական սպեկտրը շեղվում է դեպի փոքր երկարության ալիքների կողմը։ Հետագայում, ավելի ճշգրիտ փորձերն ի հայտ բերեցին որոշ շեղումներ գծային կախումից, որոնք դրսևորվում են և թաղանթների համար։ Մ․ օ․ հնարավորություն է տալիս որոշել միջուկի լիցքը, եթե չափված է բնութագրական ռենտգենյան ճառագայթման ալիքի երկարությունը (հաճախականությունը)։
ՄՈԹԱԼ, 1․ մատղաշ անասունի մազը հանած կաշի։ 2․ Պանրի տեսակ, որը պահվում է տկի մեջ։ Պատրաստվում է պանրի մանրուքից (որոշ վայրերում խառնում են նաև շոռ), որն ամուր սեղմում են տկի մեջ և պահում մառանում։ Երբեմն Մ․ են անվանում տիկը։
ՄՈԹՈՂԱՆՔ, Ոթողանք, գավառ Մեծ Հայքի Կորճեք կամ Կորճայք նահանգում։ Տարածվում էր Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զավի միջին հոսանքի ձախափնյակում։ Համապատասխանում է Բեթ էլշաբաբ գավառակին (այժմյան Օրամարի շրջակայքում)։
ՄՈԺԱՅՍԿ, քաղաք, Մոսկվայի մարզի Մոժայսկի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Մոսկվա գետի ափին։ Կա երկաթուղային կայարան։ 4 կմ հեռավորության վրա Մոժայսկի ջրամբարն է։ Մոտ 23 հզ․ բն․ (1976)։ Կան սննդի արդյունաբերություն,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/672
Այս էջը սրբագրված չէ