են ունեցել միտինգներ, գործադուլներ, ցույցեր։ Գյուղացիական հուզումներն ընդգրկել են ավելի քան 170 գյուղ։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Մ–ում ես առաջացել է երկիշխանություն: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո, 1917-ի նոյեմբեր–դեկտեմբերին Մ–ի որոշ քաղաքներում և գյուղերում իշխանությունն անցավ սովետներին։ 1918-ի հունվ․ 1(14)-ին բոլշևիկների գլխավորությամբ Քիշնևում հաստատվեց սովետական իշխանություն, որը մինչև հունվարի վերջը հաղթանակեց նաև Մ–ի ամբողջ տարածքում։ Սակայն 1917 ի դեկտեմբերին բոյարական Ռումինիան, սպիտակգվարդիական և տեղական բուրժուա-ազգայնական հակահեղափոխության կենտրոնական մարմնի («Սֆատուլ ցերի»՝ «Երկրամասի խորհուրդ») հետ գործակցած և Անտանտի աջակցությամբ, ինտերվենցիա սկսեց և երեքամսյա պայքարից հետո, 1918-ի մարտին զավթեց Բեսարաբիան, ուր վերականգնվեց կայվածատերերի և կապիտալիստների իշխանությունը։ 1918 ի նոյեմբ․ 27-ին «Սֆատուլ ցերիի» որոշմամբ Բեսարաբիան մտավ Ռումինիայի կազմի մեջ։ Դնեստրի ձախափնյա մասում հաստատվեց Ուկր․ դիրեկտորիայի իշխանությունը։ 1920-ի փետրվարին ձախափնյա Մ–ում վերջնականապես հաստատվեց սովետական իշխանություն։ Ծավալվեց սոցիալիստական շինարարությունը։ Ուկր. ՍՍՀ–ի այն տարածքում, որ բնակեցված էր մոլդավացիներով, 1924-ի հոկտ․ 12-ին կազմավորվեց Մոլդավ․ ԻՍՍՀ։ Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին իրենց անունը փառքով պսակեցին Մ–ի զավակներ Մ․ Ֆրունզեն, Ս․ Լազոն, Գ․ Կոտովսկին, ինչպես նաև Գ․ Ոսկանյանը (ծնված Գրիգորիուպոլսում), Ի․ Յակիրը, Մ․ Մոլկոչանովը (1920–1921-ին՝ Հայկ․ ՍՍՀ զինված ուժերի հրամանատար)։
Մ–ի հիմնական մասը՝ Բեսարաբիան, մնաց Ռումինիայի կազմում։ Աշխատավորները շարունակում էին պայքարել զավթիչների դեմ (տես Թաթարբունարի ապստամբություն 1924)։ Հեղափոխական շարժումը գլխավորում էր ընդհատակում գործող կոմկուսը։ Բեսարաբիայի վիճակն ավելի ծանրացավ երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (Ռումինիայի ֆաշիստականացումը, պատերազմին նախապատրաստվելը), այն վերածվեց Սովետական Միության վրա հարձակման հենակետի։ 1940-ի հունիսի 26-ի նոտայով ՍՍՀՄ–ը առաջարկեց Ռումինիային վերադարձնել Բեսարաբիան: Ռումինական կառավարությունը համաձայնեց։ 1940-ի հունիսի 28-ին Բեսարաբիա մտան կարմիր բանակի զորամասերը։ Պայմաններ ստեղծվեցին մոլդավացիների միավորման համար։ 1940-ի օգոստ․ 2-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի 7-րդ նստաշրջանն օրենք ընդունեց Մոլդավ․ ՍՍՀ կազմավորելու մասին։ 1941-ի փետր․ 10-ին ընդունվեց Մոլդավ․ ՍՍՀ սահմանադրությունը (նորը՝ 1978-ին)։ Սակայն Մ–ում սկսված սոցիալիստական վերափոխումներն ընդհատվեցին ֆաշիստական Գերմանիայի հարձակումով։ Մ–ի տարածքը ժամանակավորապես (1941–44) օկուպացվեց։ Մոլդավ․ ժողովուրդը ակտիվ պայքար սկսեց թշնամու դեմ, ծավալվեց պարտիզանական շարժումը։ 1944-ին, Յասսի–Քիշնևի օպերացիայի շնորհիվ, ամբողջ Մ․ ազատագրվեց։ 85 հզ․ մոլդավացիներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, 16-ին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։
Ետպատերազմյան տարիներին Մ–ում լայնորեն ծավալվեցին ընդհատված սոցիալիստական վերափոխումները։ Վերականգնվեց սովետական պետ․ և տնտ. կարգը․ 1952-ին ՍՍՀՄ կառավարությունը որոշում ընդունեց «Մոլդավական ՍՍՀ սննդարդյունաբերության հետագա զարգացման մասին»։ Սոցիալիստական ինդուստրացման շնորհիվ ստեղծվեց սոցիալիզմի նյութատեխնիկական բազա, ավարտվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ 1950-ական թթ․ հետագա զարգացում ապրեցին հանրապետության տնտեսությունն ու մշակույթը, սոցիալիզմը հիմնականում կառուցվեց։ Մ․ վերածվեց ինդուստրիալ–ագրարային սոցիալիստական հանրապետության։ Մոլդավ․ ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։ Զարգացած սոցիայիզմի հասարակարգի պայմաններում Մ–ի աշխատավորներն ստեղծում են կոմունիզմի նյութատեխնիկական բազա։ Հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1958), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
VI․ Մոլդավիայի կոմունիստական կուսակցությունը
Մ–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Առաջին ս–դ․ խմբակները Մ ում առաջացել են XIX -XX դդ․ սահմանագծին։ 1912-ին Քիշնևում մոլդավ բոլշևիկների ստեղծած պրավդիստական խումբը միջոցներ է հավաքել «Պրավդա»-ի հրատարակման համար, օգնել նրա տարածմանը։․ 1924-ի դեկտեմբերին, Մոլդավ․ ԻՍՍՀ–ի կազմավորումից հետո, համամոլդավական մարզային I կուսակցական կոնֆերանսը կազմակերպչորեն ստեղծեց ՈւԿ(բ)Կ–ի Մոլդավ․ մարզային կազմակերպությունը: Բեսարաբիայի ազատագրումից և Մոլդավ․ ՍՍՀ–ի ստեղծումից (1940) հետո ՀամԿ(բ)Կ Մոլդավ․ մարզային կուսակցական կազմակերպությունը վերափոխվեց Մ–ի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության։ ՄԿ(բ)Կ I համագումարը կայացել է 1941-ի փետրվարին, Քիշնևում։ Մինչև 1981-ի հունվ․ 1-ը տեղի է ունեցել ՄԿԿ 14 համագումար։ ՄԿԿ 4363 սկզբնական կուսակցական կազմակերպություններն ունեն կուսակցության 150349 անդամ և 8253 անդամության թեկնածու (1980-ի հունվար)։ ՄԿԿ ԿԿ առաջին քարտուղարն է Մ․ Կ․ Գրոսուն։
VII․ Մոլդավիայի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը
Մ–ի ԼԿԵՄ–ը ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Առաջին երիտասարդական հեղափոխական կազմակերպությունները Մ–ում առաջացել են 1917-ին։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1925-ին՝ Մոլդավ․ ԻՍՍՀ կոմերիտական կազմակերպություն, 1940-ից՝ Մ–ի ԼԿԵՄ։ 5549 սկզբնական կոմերիտական կազմակերպություններն ունեն 564012 անդամ (1980-ի հունվար)։
VIII․ Արհմիությունները
Մ–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Առաջին արհմիությունները Մ–ում առաջացել են 1905–07-ի հեղափոխության շրջանում։ Արհմիությունների I համամոլդավական համագումարը տեղի է ունեցել 1925-ին։ 1940-ից Մոլդավ․ ՍՍՀ արհմիությունները միավորվել են միասնական ճյուղային արհմիությունների մեջ։ Հանրապետության արհմիութենական 8893 սկզբնական կազմակերպություններն ունեն 1936925 անդամ (1980-ի հունվար):
IX․ Ժողովրդական տնտեսությունը
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Մ․ ցարական Ռուսաստանի հետամնաց ծայրամասերից էր։ Սովետական իշխանության տարիներին Մ․ վերածվեց ինդուստրիալ–ագրարային հանրապետության՝ զարգացած վերամշակող արդյունաբերությամբ և ինտենսիվ գյուղատնտեսությամբ։ Մ․ ՍՍՀՄ խաղողի (համամիութենական բերքի 20%, 1978), եգիպտացորենի, մրգի և հատապտղի, բանջարեղենի, արեածաղկի, շաքարի ճակնդեղի մշակության կարևոր շրջաններից է։ Միութենական հանրապետությունների մեջ գրավում է 1-ին տեղը գինենյութերի, ֆերմենտացված ծխախոտի և վարդայուղի, 3-րդ տեղը՝ պահածոների, շաքարավազի և արևածաղկի ձեթի արտադրությամբ։
Արդյունաբերությունը։ Սոցիալիստական շինարարության տարիներին հանրապետությունում ստեղծվել են արդյունաբերության նոր ճյուղեր՝ էլեկտրաէներգետիկական, մեքենաշինական, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, քիմ․, ցեմենտի, տեքստիլ, պահածոների ևն։ Արդյունաբերության համախառն արտադրանքը 1978-ին, 1940-ի համեմատությամբ, ավելացել է 45, 1913-ի համեմատությամբ՝ 262 անգամ։ 1979-ին էլեկտրակայանների հզորությունը ավելի քան 2500 Մվտ էր։ Գերակշռում են ՋԷԿ–երը (աշխատում են գլխավորապես Դոնեցկի ածխով)։ Առավել խոշոր էլեկտրակայաններն են՝ Մոլդավական ՊՇԷԿ, Դուբոսարիի ՀԷԿ, Քիշնևի ՋԷԿ–1 և ՋԷԿ–2, Բելցիի ՋԷԿ։ Մեքենաշինական ձեռնարկությունները թողարկում են տրակտորներ, հաշվիչ մեքենաներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, սննդարդյունաբերության տեխնոլոգիական սարքավորում (Քիշնև), գյուղատնտ․ մեքենաներ (Քիշնև, Բելցի), էլեկպրաշարժիչներ, տրանսֆորմատորներ, ձուլման արտադրության սարքավորում, ավտոկցիչներ (Տիրասպոլ), էլեկտրաբեռնիչներ, լուսատեխնիկական սարքեր (Բելցի), ցածրավոլտյան էլեկտրաապարատուրա, կաբելային արտադրանք (Բենդերի), կենտրոնախույս պոմպեր (Քիշնև, Ռիբնիցա) ևն։
Քիմ․ արդյունաբերությունը ներկայացված է արհեստական կաշվի և ռետինատեխնիկական իրերի կոմբինատներով, կենցաղային քիմիայի, ավտոդողերի վերանորոգման (Քիշնև), քիմ․ (Տիրասպոլ), կենսաքիմիական (Բելցի, Բենդերի, Ունգենի)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/676
Այս էջը սրբագրված չէ