Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/678

Այս էջը սրբագրված չէ

Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների ցանքատարածությունները (հզ․ հա)

Կուլտուրաներ 1913* 1940 1960 1979
Ամբողջ ցանքատարածությունը, 2072.3 2057.1 1886.2 1846.7
այդ թվում՝
Հացահատիկայիններ, 1981.4 1672.2 822.3 888.9
որից՝
աշնանացան ցորեն 325.0 447.0 358.0 408.7
եգիպտացորեն 597.4 841.6 362.2 306.9
Տեխնիկական կուլտուրաներ 26.8 261.4 332.4 373.6
այդ թվում՝
արևածաղիկ 10.2 178.2 230.5 170.2
շաքարի ճակնդեղ 2.4 4.4 68.4 109.3
ծխախոտ - 4.9 14.7 67.0
Եթերայուղատու կուլտուրաներ - - 9.0 14.4**
Կարտոֆիլ 17.5 28.8 44.6 40.0
Բանջարեղեն 5.3 10.8 42.2 68.7
Խաղողի տնկարկներ - 118 220 251**
Մրգի և հատապտղի տնկարկներ - 81 158 164**

* Ներկայիս սահմաններում։
** 1978։
հզ․ կմ է, որից 8,7 հզ․ կմ-ը՝ կոշտ ծածկով (1979)։ Գլխավոր ավտոխճուղիներն են Օդեսա – Տիրասպոլ – Բենդերի – Քիշնև – Բելցի – Չեռնովցի, Քիշնև – Կոտովսկ – Կոմրատ – Բոլգրադ, Տիրասպոլ – Դուբոսարի – Ռիբնիցա, Քիշնև – Կալարաշ – Ունգենի։ Նավարկելի ճանապարհների (Դնեստր և Պրուտ գետերով) ընդհանուր երկարությունը 1179 կմ է։ Ավիագծերով Քիշնևը կապված է ՍՍՀՄ–ի 40 խոշոր քաղաքների հետ։ Գործում է Շեբելինկա – Օդեսա – Քիշնև գազամուղը։
Տնտեսական կապերը Հայկական ՍՍՀ–ի հետ։ Սովետական իշխանության տարիներին սերտ կապեր են հաստատվել Մ–ի և միութենական մյուս հանրապետությունների միջև։ Հայկ․ ՍՍՀ–ից Մ․ ստանում է ճանապարհաշինական և հողափոր մեքենաներ, գագաեռակցման և հակահրդեհային սարքեր․ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմոբիլներ, վերելակներ, երկրաֆիզիկական, էլեկտրական և չափիչ սարքեր, ուժային տրանսֆորմատորներ, ցածրավոլտ ապարատուրա, կաբել, ժամացույցներ, էլեկտրական զանգեր, լաքաներկեր և ռետինատեխնիկական իրեր, հանքային ջուր, բրդե գործվածքներ, արդուզարդի առարկաներ ևն։ Մ․ Հայկ․ ՍՍՀ–ին մատակարարում է տրակտորներ, լոլիկահավաքիչ կոմբայններ, էլեկտրաբեռնիչներ, օսցիլոգրաֆներ, ձուլման մեքենաներ, այգեգործական ագրեգատներ, արատանիշեր, պոմպեր, հզորության կերպափոխիչներ, սառնարաններ, փայտամշակման հաստոցներ, բամբակե և մետաքսե գործվածքներ, մորթեղեն, շամպայնի գինենյութեր, մրգի–բանջարեղենի պահածոներ, հրուշակագործական արտադրանք ևն։
X․ Բժշկա–աշխարհագրական բնութագիր
1978-ին Մ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 20,1, մահացությունը՝ 9,8։ Մանկական մահացությունը 1940-ի համեմատությամբ նվազել է 4,4 անգամ։ Մահացության հիմնական պատճառներն են սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները։ Գործնականում վերացվել են մալարիան, տրախոման, պոլիոմիելիտը, տուբերկուլոզը, կարմրուկը, կապույտ հազը։ 1978-ին Մ–ում գործել է 339 հիվանդանոցային հիմնարկ՝ 46 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 11,6 մահճակալ), ամբուլատոր–պոլիկլինիկական 488 հիմնարկ։ 1978-ին բուժկանխարգելիչ հիմնարկներում աշխատել են 11576 բժիշկ, 35312 միջին բուժաշխատող։ Գործել են 4 բժշկասանիտարական մաս, բժշկ․ և ֆելդշերական 456 կետ, 221 կանանց կոնսուլտացիա, մանկական պոլիկլինիկա և ամբուլատորիա, 377 դեղատուն, 46 սանէպիդկայան։ Բժշկ․ կադրեր է պատրաստում Քիշնևի բժշկ․ ինստ–ը, միջին բուժանձնակազմ՝ բժշկ․ 7 ուսումնարաններ։ Գործում են բժշկ․ 3 ԳՀԻ։ Կա 74 առողջարան և հանգստի հիմնարկ (1978)։
XI․ Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները
Մինչև XVIII դ․ կեսը Մ–ի տարածքում գործել են վանքապատկան դպրոցներ։ Աշխարհիկ առաջին դպրոցները հիմնվել են 1766-ին։ Ռուսաստանին Բեսարաբիայի միացումից (1812) հետո երկրամասի քաղաքներում բացվել են եռդասյա գավառական ուսումնարաններ։ 1833-ին Քիշնևում հիմնվել է արական գիմնազիա, 1842-ին՝ այգեգործության ուսումնարան։ 1830-ական թթ․ կեսից տարածում են ստացել ծխական դպրոցները։ Մայրենի լեզվով համընդհանուր կրթության հնարավորություն ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1979-ին Մ–ում գործում էր 1980 նախադպրոցական հիմնարկ, տարբեր տիպի 1882 հանրակրթական դպրոց, 46 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 8 բուհ։ Հիմնականում ավարտվել է անցումը համընդհանուր միջնակարգ կրթության։ Բուհերն են Քիշնևի համալսարանը, գյուղատնտ․, բժշկ․, մանկավարժական, պոլիտեխնիկական, արվեստի ինստ–ները (Քիշնևում), մանկավարժական ինստ–ները Տիրասպոլում և Բելցիում։ Մ–ում գործում է (1979) 2026 մասսայական գրադարան (22458 հզ․ գիրք և հանդես), որոնցից խոշորներն են՝ Մոլդավ․ ՍՍՀ Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ պետ․, Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ–ի և Քիշնևի համալսարանի։ Կա 35 թանգարան, այդ թվում՝ Մոլդավ․ ՍՍՀ պատմագավառագիտական, Մ–ի կոմունիստական կուսակցության, Մոլդավ․ ՍՍՀ Գեղարվեստական, Ռազմական փառքի, Ա․ Ս․ Պուշկինի տուն–թանգարան, Գ․ Ի․ Կոտովսկու և Ս․ Գ․ Լազոյի հանրապետական (բոլորն էլ Քիշնևում) ևն, 1858 ակումբային հիմնարկ, պիոներ–դպրոցականների 70 պալատ և տուն, պատանի բնասերների 26 և տուրիստական 7 կայան։
XII․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1․ Բնական և տեխնիկական գիտությունները
Մինչև XIX դ․ սկիզբը Մ–ում բնական գիտությունները զարգացել են՝ կապված լեռնային գործի, արհեստների, շինարարության, այգեգործության, գինեգործության հետ։ XVIII դ․ Եվրոպայում հայտնի էին Ն․ Միլեսկուի (Սպաֆարի), Դ․ Կանտեմիրի, Ա․ Խոտինսկու աշխատությունները, որոնցում արժեքավոր տեղեկություններ են պարունակվել տեղական ֆլորայի ու ֆաունայի տեսակակազմի մասին։ XX դ․ սկզբին Ն․ Օկինշևիչը և Ի․ Պաչոսկին կատարել են ֆլորիստիկական (բուսական աշխարհի), ն․ Բերգը, Ա․ Բրաուները, Ն․ Վիտկովսկին, Ա․ Ռուշինսկին՝ ֆաունիստիկական (կենդանական աշխարհի), Ս․ Գրուշինսկին, Տ․ Չորբան, Մ․ Ռաշկովիչը՝ սոցիալ–հիգիենայի բնույթի աշխատանքներ, Վ, Կոսակովսկին, Ա․ Կոցովսկին, Ի․ Շեպտելիչ–Խերցեսկոն հրատարակել են առաջին գիտահետազոտական աշխատանքները հոգեբուժության վերաբերյալ։
Մ–ում բնական գիտությունների ողջ համալիրի զարգացման համար իրական հնարավորություններ ստեղծվեցին սովետական կարգերի հաստատումից հետո միայն։ Կենսաբանության, քիմիայի, ագրոնոմիայի, բժշկության բնագավառների հիմնական հետազոտությունները ներկայումս կատարվում են Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ գիտ․ 6 հիմնարկներում, գյուղատնտ․ գիտա–արտադրական 13 միավորումում, բժշկ․ 3 ԳՀԻ–ներում, 5 բուհում։ ՀամԳԳԱ ակադեմիկոս Ն․ Դիմոյի ղեկավարությամբ ուսումնասիրվել են հանրապետության հողերն ու կազմվել հողային քարտեզները։ Մոլդավ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոսներ Ա․ Ժուչենկոն, Պ․ Դվորնիկովը, Ա․ Կովարսկին, Մ․ Լուպաշկուն ստացել են բանջարանոցային բույսերի, ցորենի, եգիպտացորենի, սոյայի ևնի բարձր բերքատու