Մսեր Մսերյանի գլխավորությամբ։ Այստեղ գործել է նաև․ Հ․ Ալամդարյանը։ Խուսափելով ցարական հետապնդումներից՝ 1851–53-ին Քիշնևում է ապրել Մ․ Նալբանդյանը, 1888-ին ներկայացումներով հանդես է եկել Պետրոս Ադամյանը։ 1915-ի Մեծ եղեռնի օրերին Մ–ի հայաշատ կենտրոնները ստեղծել են հանգանակության կոմիտեներ՝ օգնելու սովյալ հայրենակիցներին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) ժամանակ Մ–ի ազատագրմանը մասնակցել են Ա․ Մելքոնյանը և Գ․ Հակոբյանցը (հետագայում՝ Սովետական Միության հերոսներ)։
Ներկայումս (1980) հայերի թիվը Մ–ում շուրջ 500 է։ Նրանք ակտիվորեն մասնակցում են հանրապետության գիտության, տնտեսության, մշակույթի և լուսավորության զարգացման գործին։
Պատկերազարդումը տես 416 –417-րդ էջերի միջև՝ ներդիրներում, աղյուսակներ XV–XVI։
Գրկ․ Палеогеография Молдавии, Кишинев, 1965; Украина и Молдавия, М․, 1972 (Природные условия и естественные ресурсы СССР); История Молдавской ССР, т․ 1–2, Кишинев, 1965–68; Революционное движение в 1917 г․ и установление Советской власти в Молдавии, Кишинев, 1964; Очерки истории Коммунистической партии Молдавии, 2 изд․, Кишинев, 1968; Макеенко М․, Специализация Молдавской ССР в общесоюзном разделении труда, Кишинев, 1966; Козуб К․, Стукалов Г․, Расцвет экономики Молдавской ССР, Кишинев, 1969; Ширшов И․, Экономические проблемы развития сельского хозяйства Молдавии, М․, 1969; Народное образование в Молдавии за годы Советской власти, Кишинев, 1967։ Гросул Я․ С․, Наука Советской Молдавии, в кн․։ Ленин и современная наука, кн․ 2, М․, 1970; Очерк истории молдавской советской литературы, М․, 1963; Захаров А․ И․, Народная архитектура Молдавии․ Каменная архитектура центральных районов, М․, 1960; Графика Советской Молдавии, Кишинев, 1963; Прикладное искусство Советской Молдавии, Кишинев, 1963; Искусство Молдавии, [Кишинев], 1965; Колотовкин А․ В․, Эльтман И․ С․, Педаш Г․ А․, Архитектура Советской Молдавии, М., 1973; Тораманян А․ X․, К вопросу об армяно-молдавских архитектурных связях, «ՊԲՀ», № 2, 1972; Музыкальная культура Советской Молдавии․ Сб․ статей, [М․, 1965]; Королева Э․ А․, Хореографическое искусство Молдавии, Кишинев, 1970; Прилепов Д․, Молдавский театр, М., 1967; Грошев А․, Советское кино в послевоенные годы (1945–1953 гг․), М․, 1960․
ՄՈԼԴԱՎԱՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ մոլդովեն), ազգ, Մոլդավական ՍՍՀ հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 2․968 հզ․ (1979), որից 2․526 հզ․ Մոլդավ․ ՍՍՀ–ում, 294 հզ․ Ուկրաինայում, 102 հզ․ ՌՍՖՍՀ–ում, 46 հզ․ այլ հանրապետություններում։ Խոսում են մոլդավերեն։ Հավատացյալ Մ․ ուղղափառներ են։ Մոլդավ․ ազգությունը ձևավորվել է Արևելյան Կարպատների նախալեռնային շրջաններում՝ առանձնանալով վոլոքների (վալաքների) ընդհանուր զանգվածից։ XIV դ․ 1-ին կեսին առաջանում է մոլդավ․ ֆեոդալական պետությունը։ XVI–XIX դդ․ Մոլդավիան գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ։ 1812-ի Բուխարեստի պայմանագրով Մոլդավիայի՝ Պրուտ և Դնեպր գետերի միջև ընկած հատվածը (Բեսարաբիան), ազատագրվելով թուրք. տիրապետությունից, միացվեց Ռուսաստանին։ XX դ․ սկզբին ձևավորվեց մոլդավ․ ազգը։ 1918-ին Բեսարաբիային տիրեց Ռումինիան։ 1924-ին Դնեպրի ձախափնյա, Մ–ով բնակված շրջաններում ստեղծվեց Մոլդավ․ ԻՍՍՀ (ՈԻՍՍՀ կազմում)։ 1940-ին Բեսարաբիան վերադարձվեց ՍՍՀՄ–ին, և ստեղծվեց Մոլդավ․ ՍՍՀ։
Սովետական իշխանության տարիներին Մ․ մեծ հաջողությունների հասան քաղ․, տնտ․ և մշակութային զարգացման բնագավառներում։ Սոցիալիստական շինարարության ընթացքում Մ․ ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Մոլդովական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։
ՄՈԼԴԱՎԵՐԵՆ, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի արևելա–ռոմանական լեզուների հյուսիս–դանուբյան խմբին։ Խոսվում է Մոլդավ․ ՍՍՀ–ում և ՍՍՀՄ մի շարք շրջաններում; Խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ 2,5 մլն (1979)։ Տրոհված է 4 բարբառախմբի՝ հս–արմ․, հս–արլ․, կենտրոնական և հվ–արմ․։ Հնչյունական համակարգում առկա են է և ը ձայնավորները, բարձրացող և իջնող երկբարբառներ։ Ձևաբանությունը կցական է՝ թեքականության տարրերով։ Ունի 4 տեսակ հոդ՝ որոշյալ, անորոշ, դերանվանական, ածականական։ Գրական Մ․ սկզբնավորվել է XVI–XVII դդ․, ձևավորվել XIX դ․ 2-րդ կեսին։ Գիրը XV–XIX դդ․ եղել է կիրիլիցան, ապա օգտագործվել է ռուսագիր այբուբեն։
Գրկ․ Корлэтяну Н․ Г․, Молдавский язык, в сб․։ Языки народов СССР, т․ 1, М․, 1966․
ՄՈԼԴՈՎԱ (Moldova), պատմական մարզ Ռումինիայի արևելքում։ Ներկայիս վարչական բաժանումով ընդգրկում է Բակեու, Վասլույ, Վրանչա, Գալաց, Նյամց, Յասսի գավառները, նաև Բոտոշան ու Սուչավա գավառների մի մասը։
Մ–ի տարածքում մարդը բնակվել է հին քարի դարից։ Մ․ թ․ ա․ VI դ․ բնակություն են հաստատել թրակիական ցեղերը, սկյութները։ IV–V դդ․ գրավել են հոները, VI–VII դդ․ բնակվել են սլավոն. ցեղերը, որոնք նպաստել են ֆեոդալական հարաբերությունների զարգացմանը։ X–XII դդ․ Մ․ ենթարկվել է պեչենեգների և պոլովցիների հարձակումներին, XIII–XIV դդ․ 1-ին կեսին գտնվել է Ոսկե հորդայի իշխանության տակ, XIV դարից՝ վասալական կախման մեջ Հունգարական թագավորությունից։ 1359-ից Մոլդավական իշխանության մասն էր։ XVI դարից ընկել է թուրք. լծի տակ։ XVIII–XIX դդ․ ռուս–թուրքական պատերազմներում Թուրքիայի պարտությունների հետևանքով թուլացել է Մ–ի կախվածությունը նրանից։ 1774-ի ռուս–թուրքական պայմանագրով (տես Քյուչուկ–Կայնարշիի հաշտություն 1774) Ռուսաստանը ստացավ Դանուբյան իշխանությունների (Մ․ և Վալաքիա) վրա հովանավորության իրավունք։ 1806–12-ի ռուս–թուրքական պատերազմից հետո Մ–ում վերականգնվեց սուլթանի իշխանությունը։ 1829-ի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Մ–ի ինքնավարությունն ընդլայնվեց։ Ղրիմի պատերազմի ընթացքում (1853–56) Մ–ի տարածքը գրավեցին սկզբում ռուսները, ապա՝ ավստր․ և թուրք. զորքերը։ 1858-ի Փարիզի կոնվենցիայով Մ–ին և Վալախիային տրվեց Մ–ի և Վալախիայի միացյալ իշխանություններ անվանումը։ Սակայն իրական միավորումը կայացավ 1859-ին՝ Ա․ Կուզային Մ–ի և Վալախիայի հոսպոդար ընտրելով։ 1862-ի հունվարին ստեղծվեց Ռումինիայի միացյալ իշխանությունը (տես Ռումինիա, Պատմական ակնարկը)։
Մ–ում բնակվել են հայեր, եղել են կազմակերպված հայ համայնքներ, որոնց մասին տես Ռումինիա, Հայերը Ռումինիայում մասը։
ՄՈԼԴՈՎԿԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, Մզիմթա գետի աջ կողմում, շրջկենտրոնից հյուսիս–արևելք։ Բնակիչները՝ ռուսներ, հայեր, մոլդավացիներ, հույներ, էստոնացիներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի ռուս–հայկական միջնակարգ դպրոց, 2 ակումբ-կինո, գրադարան, մանկամսուր, կապի բաժանմունք, 2 բուժկայան։ Մ․ հիմնադրել են մոլդավացիները, 1865-ին։ Հայերը եկել են Սամսունի և Օրդուի շրջակա գյուղերից, 1910-ին։
ՄՈԼԵԽԱՂ, աժիոտաժ (ֆրանս․ agiotage), 1․ սպեկուլյատիվ տենդ կապիտալիստական բորսաներում և շուկաներում։ 2․ Փոխաբերական իմաստով՝ ծայրահեղ գրգռվածություն, շահերի բախում որևէ գործի, հարցի շուրջ։
ՄՈԼԵԿՈՒԼ (նոր լատ․ molecula, < լատ․ moles – զանգվածի նվազականը), նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Մ․ քիմ․ կապերով միացած ատոմների խումբ է։ Քիմ․ կապը Մ–ում հիմնականում պայմանավորված է արժեքական էլեկտրոններով։ Քվանտամեխանիկական տեսության համաձայն Մ․ իրար հետ փոխազդող ատոմական միջուկների և էլեկտրոնների ինքնուրույն համակարգ է։ Հայտնի են նաև միատոմանի Մ–ներ (իներտ գազեր, մետաղների գոլորշիներ ևն)։
Մ–ի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պ․ Գասենդին (1592 –1655)։ Մ․, որպես քիմ․ փոխարկումների ենթարկվող և աաոմից տարբերվող նյութի ամենափոքր քանակություն, ձևակերպել է Ա․ Ավոգադրոն (1811)։ Մ․ հաս կացությունը պաշտոնապես գիտության մեջ է մտել ավելի ուշ (Կարլսրուեի միջազգային կոնգրես, 1860)։ Ֆրանսիացի ֆիզիկոս Ժ․ Պերենի բրոունյան շարժման ուսումնասիրությունները (1906) դարձան Մ–ի գոյության առաջին փորձնական ապացույցը։ Մ–ի կառուցվածքի հիմնական օրինաչափությունները պարզվեցին քիմ․ ռեակցիաների հետազոտման, նոր, հատկապես օրգ․ միացությունների սինթեզի, անալիզի և ֆիզիկական մեթոդների կիրառման շնորհիվ։ Մ–ի հայտնագործումը քիմիայի, որպես գիտության, զարգացման արդյունքն է։ Մ–ի կառուցվածքը, հատկությունները և փոխարկումների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/683
Այս էջը սրբագրված չէ