կենտրոններից։ Գլխավոր՝ Ս․ Աստվածածին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1570-ին, Հովսեփ ճարտարապետի ձեռքով։ Այն ձգված համաչափություններով, միանավ թաղածածկ դահլիճ է, երեք զույգ որմնամույթերով և արլ․ բավական խոր, ընդարձակ կիսաշրջանաձև խորանով։ Կառուցված է քարից, ներսում օգտագործված է աղյուս։ Եկեղեցուն արմ–ից կից է քառակուսի, չորս մույթերով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XVII դ․), որի ծածկի միջին հատվածը պսակված է երդիկավոր գմբեթով, իսկ անկյունները՝ կիսագնդերով։ Գավթին հվ–ից կից է Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1704), որը մեկ զույգ որմնամույթերով, միանավ թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սրբատաշ քարից, իսկ կամարները և թաղը՝ աղյուսից։ XX դ․ կիսականգուն վիճակում էր Մ–ի բերդը՝ կառուցված բարձր և անմատչելի ժայռի գագաթին։ Մ–ի հայ բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
Գրկ․ Լալայան Ե․, Վասպուրականի նշանավոր վանքերը, պր․ 1, Թ․, 1912։ Thierry J․ М., Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des Etudes Armeniennes*, t․ VII, 1970․
ՄՈԿՍԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Վանի կամ հվ․ միջբարբառախմբին։ Ունի մի քանի խոսվածքներ։ Խոսվել է պատմական Հայաստանի Մոկաց աշխարհում։
Մոկսի տարածքում գրաբարի ձայնեղ պայթականներն ու կիսաշփականները բառասկզբում խլանում են․ բարի>պարի, ձայն>ծէն։ Հ–ի դիմաց առկա է խ․ հոգի>խուկյի։ Ետնալեզվային բաղաձայններն ունեն քմային տարբերակներ․ քար>ք՛ար, գարի>կյարը, քո>քյու~չը (Ծափանց գյուղ), գնալ>կյընալ~չինալ (Լճան գյուղ)։ Ա խլացած ձայնեղ պայթականներից ու կիսաշփականներից հետո արտասանվում է ա․ բակ>պակ, դար>տար, խուլ պայթականներից ու կիսաշփականներից հետո՝ ա (առանձին գյուղերում գրեթե օ)․ կաթ>կաթ~կօթ։ Ա և ա իմաստազատիչ դեր ունեն, տատ–տատ, տատ–դատ։ Գրաբարի ե, ո մեծ մասամբ արտասանվում են ի, ու (ու, ու)-ասեղն > ասիդ, ալոշ> ալուչ, հոգի>խուկ]ի, չորս>չուրս (չուրս)։ Քաղաքի խոսվածքում, բազմավանկ բառերի բաց վանկում ի արտասանվում է ը (ըէ)՝ ջորի >ճուրը (ճուրըէ), մյուս դիրքերում մնում է անփոփոխ։ Ու մնում է անւիոփոխ կամ դառնում է ու, օ, օ․ տուն>տուն, խուրձ–խօրց (խուրց), դուռն >տօռ [գյուղերի մեծ մասում և՛ ի, և՛ ու երկբարբառանում են՝ ինն>էին (աին, այն), շապիկ> շապէիքյ (շապաիքյ, շապայք), տուն>տօուն (տաուն), պուտուկ>պաուտաուկ]։ Շեշտը վերջնավանկային է։
Ունի անվանական 5 հոլովաձև (հայցականը, որոշյալ առման դեպքում, զ նախդրով)։ Ներգոյականի հոլովաձևը բացակայում է։ Բացառականը կազմվում է է կամ ից~էից մասնիկով, անձի առման դեպքում առկա է նաև վերլուծական ձև՝ սեռական հոլովի և մօտէն կապի համադրությամբ։ Գոյականի հոգնակին կազմվում է իր, քյ, քյիր, տիր, քյտիր, նիր, անք (անքյ), վանքյ (վանքյ) մասնիկներով։ Հոգնակի թվի հոլովիչն է ու։ Քյ անքյ, վանքյ հոգնակերտ ունեցող բառերը թեք հոլովներում ստանում են լրացուցիչ տիր հոգնակերտ՝ ափնիքյ-ափնրքյտիրու։ Քանակական բարդ թվականների կազմության մեջ կիրառվում է քյսան (< քսան) բաղադրիչը, որ հաճախ զուգակցվում է տաս բաղադրիչի հետ․ քյսան տաս–երեսուն։
Բայի խոնարհիչներն են՝ ի, ա (ա)․, նըստիմ, խաղամ, կյամ (< գամ)։ Ունի չորս եղանակ՝ սահմանական, ըղձական, հարկադրական, հրամայական։ Սահմանականի ներկան և անկատարը կազմվում են կը (կ) եղանակիչով, ըստ որում անկատարի եզակի թվում դիմային վերջավորությունները նույնանում են (առանձին վայրերում կան բացառություններ)։ Վաղակատար ժամանակաձևում դերբայն ստանում է իր մասնիկ, նըստիր իմ։ Անցյալ կատարյալի եզակի երրորդ դեմքում մի քանի բայեր պահում են գրաբարի և (> է,>ի) նախահավելվածը։ Հարկադրական եղանակի բայաձևերը կազմվում են ըղձականի և տը(տ) նախամասնիկի համադրությամբ՝ ուտիմ~օուտիմ–տուտիմ~ տօուտիմ։ Ժխտական խոնարհման մի շարք բայաձևերում շեշտվում է ոչ թե ժխտական մասնիկը, այլ խոնարհվող բայի առաջին վանկը․ չըմո՛ւտը ~ չըմօ՛ուտը (արգելական հրամայականում՝ մըտը՛ փըմի՛ ծեծիր)։
Գրկ․ Աճաոյան Հ․, Հայ բարբառագիտություն, Մ․–Նոր Նախիջևան, 1911 (Էմինյան ազգագրական ժողովածու, հ․ 8)։ Մուրադյան Մ․, Մոկսի բարբառի հնչյունա–հնչույթային համակարգի հիմնական առանձնահատկությունները, «ԼՀԳ», Ե․, 1978, № 9։
ՄՈԿՐԱՆՅԱՑ (Мокрањац) Ստեվան [իսկական ազգանունը՝ Ստոյանովիչ (Стојановић), 1856–1914], սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ։ Սովորել է Բելգրադում, Մյունխենում, կատարելագործվել Հռոմի «Սանտա–Չեչիլիա» ակադեմիայի կոնսերվատորիայում, Լայպցիգում։ 1887-ից ղեկավարել է Բելգրադի երգչախմբային ընկերությունը։ 1899-ին Բելգրադում հիմնել է երաժշտ․ դպրոց (այժմ՝ Ս․ Մոկրանյացի անվ․)։ Որպես կոմպոզիտոր ճանաչվել է 15 «Ռուկովետներ»-ով, որոնցում ստեղծել է խմբերգային գրության ազգային ինքնատիպ ոճ։
ՄՈԿՈՒԼՍԿԻ Ստեֆան Ստեֆանովիչ [26․7(7․8)․ 1896, Թիֆլիս – 25․1․1960, Մոսկվա], սովետական թատերագետ և գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ.-ր (1937)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1918-ին ավարտել է Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1923–42-ին դասավանդել է Լենինգրադի համալսարանում (1937-ից՝ պրոֆեսոր), Գերցենի անվ․ մանկավարժական ինստ–ում, 1943-ից՝ Մոսկվայի Թատերարվեստի պետ․ ինստ–ում (1943–48-ին՝ դիրեկտոր), ղեկավարել ՍՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստ–ի թատրոնի պատմության և տեսության սեկտորը, եղել «Թատերական հանրագիտարանի» (հ․ 1, 1961) գլխավոր խմբագիրը։ Մ–ի գիտական հետաքրքրությունները հիմնականում կապված են եղել Վերածննդի և Լուսավորության շրջանների իտալ․ և ֆրանս․ արվեստին։ Հեղինակ է «Արևմտաեվրոպական թատրոնի պատմություն» (1936–39) երկհատորյակ գրքի։ Կազմել է նաև արևմտաեվրոպական թատրոնի մասին երկհատորյակ «Քրեստոմատիա»-ն (1937–39, 2-րդ հրտ․, հ․ 1-2, 1953-55) ևն։
ՄՈԿՈՒՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում։ 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՄՈԿՔ, Մոկս, Մոքս, Մոկաց աշխարհ (աքքադ․ Mât Muŝki, լատ․ Mo-xoene, Moxoena, ասոր․ Bët Moksäye), նահանգ («աշխարհ») Մեծ Հայքում համանուն կենտրոնով։ Ենթադրվում է, որ «Մոկք» անունը ծագում է Հին Հայաստանի «Մոկսիաներ» ցեղանունից։ Տարածվում էր Հայկ․ Տավրոսի արլ․ լեռնաճյուղի շարունակությունը կազմող Մոկաց լեռներում՝ Ջերմ (Բոհտանսու) գետի և նրա վտակներ Տատիկի, Կեցանի (Քեսան) և Մոկսի (Մուկուս) ձորահովիտներում։ Հս–ից և արլ–ից սահմանակցում էր Վասպուրականին, արմ–ից՝ Աղձնիքին, հվ–ից՝ Կորճայքին։ VII դ․ «Աշխարհացոյց»-ի համաձայն, Մ․ ուներ հետևյալ գավառները․ Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ, Արգաստովիտ և Ջերմաձոր։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/695
Այս էջը սրբագրված չէ