բանվոր դասակարգի (Բ․ Թուդև), ազատագրական պայքարի, Մոնղոլիայի հին պատմության և այլ հարցերի վերաբերյալ։ Սովետա–մոնղոլական հնագիտական արշավախմբի (1969–71) շնորհիվ հարուստ նյութ է կուտակվել ՄԺՀ–ի տարածքում հին և նոր քարի, բրոնզի դարերի, վաղ ցեղային և պետ․ կազմավորումների ժամանակաշրջանների վերաբերյալ։ Դրանց հիման վրա հրատարակվել են աշխատություններ հին թյուրքերի, շամանության մասին են։ Իրականացվում է երկրի պատմության, հեղափոխության, սոցիալիզմի կառուցման և այլ հարցերի վերաբերյալ աղբյուրների և փաստաթղթերի հրատարակումը։ Պատմության ուսումնասիրության հիմնական կենտրոններն են ՄԺՀ ԳԱ պատմության ինստ–ը (հիմն․ 1961-ին), ՄԺՀԿ ԿԿ կից կուսակցության պատմության ինստ–ը (1955), Մոնղ․ պետ․ համալսարանի պատմության ամբիոնը։ Հրատարակվում են պատմագիտական տարեգիրք, ամսագրեր։
Տնտեսագիտությունը։ Ֆեոդալիզմի շրջանում Մոնղոլիայի տնտեսագիտական միտքն արտացոլվել է տարեգրություններում, օրենսդրական ակտերում և պատմա–տնտեսագիտական աշխատություններում, որոնցում հռչակվել է ֆեոդալների տնտ․ արտոնությունների անսասանությունը, տեղեկություններ են եղել նաև մոնղոլների տնտեսության ու կենցաղի մասին։ Սկսած XVIII դարից տնտեսագիտական երկերում ընդհանրացվել է անասնապահների փորձը, հանձնարարականներ են մշակվել տնտեսավարման մեթոդների վերաբերյալ։ XX դ․ սկզբին երկրի առաջավոր մտածողներն արդեն հանդես են եկել տնտ․ հետամնացության վերացման օգտին, ապացուցել արդյունաբերության և երկրագործության զարգացման անհրաժեշտությունը։
1921-ի հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական հեղափոխությունը նշանավորեց երկրում մարքսիստական տնտեսագիտական մտքի զարգացման սկիզբը։ Մինչև 1940-ական թթ․ ՄԺՀ–ի տնտեսագետները հիմնականում զբաղվել են տնտ․ կոնկրետ միջոցառումների, տնտ․ օրենսդրության մշակմամբ, երկրի սոցիալ–տնտեսական երկարաժամկետ զարգացման պրոբլեմներով։ 1950-ական թթ․ կեսերից տնտեսագիտական հետազոտությունների ոլորտն ընդլայնվեց, որին նպաստեցին ՄԺՀԿ համագումարների դիրեկտիվները և Կենտկոմի պլենումների՝ տնտ․ հարցերին նվիրված որոշումները։ Մոնղոլ տնտեսագետների ժամանակակից ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են երկրի տնտ․ պատմությունը (Բ․ Շիրենդիբ, Շ․ Նացագդորժ), սոցիալիստական շինարարությունը ՄԺՀ–ում (Ն․ Ժագվարալ, Ու․ Կամբար, Բ․ Գունգադաշ), ժողտնտեսության ճյուղերի էկոնոմիկան (Դ․ Դուգար, Դ․ Զագասբալդան, Դ․ Մայդար), առևտրի զարգացման հարցերը (Պ․ Լուվսանդորժ, Մ․ Պելժեե), ֆինանսները (Օ․ Ցենդ, Բ․ Դոլգորմա)։
Տնտեսագիտության հիմնական կենտրոններն են ՄԺՀ ԳԱ և Պետպլանի տնտեսագիտության ինստ–ը, ՄԺՀԿ ԿԿ–ին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը, Մոնղ․ պետ․ համալսարանը։
3․ Գիտական հիմնարկները
1921-ին, ժող․ հեղափոխությունից հետո, ստեղծվել է գիտական կոմիտե (1929-ից՝ ՄԺՀ գիտությունների կոմիտե), որի հիման վրա 1961-ին հիմնադրվել է ՄԺՀ ԳԱ (երկրում բնական և հասարակական գիտությունների հիմնական կենտրոնը)։ Գիտական աշխատանքներ են տարվում նաև մինիստրություններին և գերատեսչություններին ենթակա 30-ից ավելի գիտա–հետազոտական հիմնարկներում (անասնաբուծա–անասնաբուժական, բուսաբուծության և երկրագործության, մանկավարժության ևն ինստ–ներ)։ Երկրում գիտական աշխատանքները կոորդինացնում է (ՄԺՀ ԳԱ հետ համատեղ) գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեն։
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Հիմնական թերթերն են՝ «Ունէն» («Ճշմարտություն», 1925-ից, ՄԺՀԿ Կենտկոմի և ՄԺՀ–ի Մինիստրների խորհրդի օրգան), «Խուդուլմուր» («Աշխատանք», 1930-ից), «Զալուչուդին ունէն» («Երիտասարդական ճշմարտություն», 1924-ից), «Նովոստի Մոնգոլիի», («Новости Монголии»), 1947-ից, ռուս, և չինարեն) հանդեսները՝ «Նամին ամդրալ» («Կուսակցական կյանք», 1923-ից, ՄԺՀԿ Կենտկոմի օրգան), «Մոնղոլ ուլս» («Մոնղոլիա», 1956-ից, մոնղ․, ռուս․, անգլ․), «Մոնղոլին էմեգտեյչուդ» («Մոնղոլիայի կանայք», 1925-ից)։ 1957-ին ստեղծվել է Մոնղոլական հեռագրական գործակալությունը («ՄՈՆՑԱՄԵ»)։ Ռադիոհաղորդումները տրվում են 1934-ից՝․ մոնղ․, նաև ռուս․, չին․, անգլ․, ֆրանս․ և ղազախերեն։ Հեռուստատեսությունը գործում է 1967-ից։
XIII․ Գրականությունը
Մոնղոլների ժող․ բանահյուսությունն աչքի է ընկնում ժանրերի հարստությամբ։ Էպիկական գրականության մեջ հայտնի են Գեսեր խանի պատմությունը և «Զանգար» դյուցազներգությունը։ Մոնղ․ առաջին գրավոր հուշարձանը՝ «Նվիրական ասք»-ը (1240-ից ոչ շուտ), հավասարապես պատկանում է և՛ պատմական, և՛ գեղարվեստական գրականությանը։ XIII–XIV դդ․ գրականությունը միայն պատառիկներով ներկայացված է ավելի ուշ շրջանի՝ XVII դ․ տարեգրություններում, որոնցից գեղարվեստական արժանիքներով առանձնանում են երեքը՝ անհայտ հեղինակի «Դեղին պատմությունը», Լուբսան Դանձանի «Ոսկե ասքը» և Սագան Սեցենի «Թանկարժեք կոճակը»։ XIX դ․ մոնղ․ ինքնուրույն գրականությանը բնորոշ է ժանրերի բազմազանությունը։ Այդ ժամանակ են ստեղծագործել «Կապույտ գիրք» պատմական եռերգության և «Միհարկանի տաղավարը» վեպի հեղինակ Ինժինաշը (1837–92), ժող․ բանաստեղծական երգիծանքի վարպետ Խուուլչ Սանդագը (XIX դ․ 1-ին կես) և ուրիշներ։ Այս գրականության համար հատկանշական են հակաֆեոդալական դեմոկրատական միտումները։
Յուանյան կայսրության (XIII դ․ 70-ական թթ․–1368) ժամանակներից սկսած ծաղկում է ապրել թարգմանական գրականությունը։ Գիտական տրակտատներից բացի, լեզվաբանական, տաղաչափական, հռետորական աշխատություններ պարունակող «Գանժուր»-ի 108 հատորները և «Գանժուր»-ի մեկնություն «Դանժուր»-ի 225 հատորները թարգմանվել են հարյուրամյակների ընթացքում և տպագրվել XVIII դ․։ Տարածում են գտել Հնդկաստանից եկած շատ վիպակներ ու պատմվածքներ։ Բանավոր հաղորդվել են չին․ զանազան վեպեր։
1921-ի ժող․ հեղափոխությունից հետո զարգացել են նոր ժանրեր։ Առանձնահատուկ տեղ է գրավել դրամատուրգիան։ Թատրոնում է դրսևորվել ՄԺՀ–ի ժամանակակից գրականության հիմնադիրներից մեկի՝ Դ․ Նացագդորժի (1906–37), գրողներ Ս․ Բույաննեմեխի (1902–37), Մ․ Յադամսուրենի (1902–37), Շ․ Այուշի (1904–37), Դ․ Նամդագի (ծն․ 1911) ձիրքը։ 1920-ական թթ․ երևան են եկել Ուլաան–Օտորչի (1900–34), Ց․ Դամդինսուրենի (ծն․ 1908) վիպակները, որոնք ՄԺՀ–ի գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի առաջին հաջողության վկայությունն են։
1940–50-ական թթ․ գրականություն մուտք գործեցին շատ բանաստեղծներ ու արձակագիրներ։ Խսլխինգոլի շրջանում ճապոնական զորքերի ջախջախումը (1939), Հայրենական մեծ պատերազմը (1941–45), 1945-ի աշնանը Կվանտունյան բանակի ջախջախմանը ՄԺՀ–ի մասնակցությունը պայմանավորեցին ռազմ. թեմայի հայտնվելը մոնղ․ գրականության մեջ, լայն թափ ստացան մոնղոլա–սովետական բարեկամության մոտիվները (Ս․ Դաշդենդև, ծն․ 1912, Դ․ Ցևեգմեդ, ծն․ 1915, Չ․ Լխամսուրեն, ծն․ 1917, Դ․ Տարվա, ծն․ 1923)։ Զարգացավ ազգային դրամատուրգիան (Դ․ Սենգեե, 1916–1959)։ 1950–60-ական թթ․ գրականության նշանակալի նվաճումներից է վիպական ժանրի առաջացումն ու զարգացումը։ Մոնղ․ աոաջին վիպագիրները դարձան Բ․ Ռինչենը (ծն․ 1905, «Արշալույսը տափաստանում», գիրք 1–3, 1951–55) և Չ․ Լոդոյդամբան (1917–70, «Վճիտ Թամիր», գիրք 1–2, 1962–67)։ Հայտնի են Ժ․ Պուրևի (ծն․ 1921), Լ․ Տուդևի (ծն․ 1935), Ս․ Դաշդոորովի (ծն․ 1935) վեպերը։ Շարունակում են զարգանալ վիպակի ու պատմվածքի ժանրերը (Բ․ Բաաստ, ծն․ 1921, Մ․ Գաադամբա, ծն․ 1924, Է․ Օյուն, ծն․ 1918, Ս․ Ուդվալ, ծն․ 1921, Դ․ Մյագմար, ծն․ 1933, Ս․ Էրդենե, ծն․ 1929)։ I960–70-ական թթ․ վիպակներում ու պատմվածքներում արտացոլված են կյանքի իրական պահանջներն ու բախումները, հանդես են գալիս սոցիալիզմի գաղափարներով միավորված հերոսներ։ 1970-ական թթ․ աննախընթաց թափ ստացավ թարգմանական գործունեությունը։
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
ՄԺՀ–ի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները (կենդանիների ժայռապատկերներ, պղնձե և բրոնզե դանակներ) բրոնզի դարի սկզբից են։ Երկաթի դարի սկզբից բրոնզե իրերի և «եղջերաքարերի», (սյունաձև կամ սալաձև տապանաքարեր) վրա պատկերվել են կենդանիների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/708
Այս էջը սրբագրված չէ