բասղաղներից անցավ տեղական իշխաններին․ դա նպաստեց ռուս իշխանների քաղ․ և ռազմ. հզորացմանը։ XIV դ․ կեսից Մոսկվայի Մեծ իշխանության ուժեղացումով մոնղ․ լուծը սկսեց աստիճանաբար թուլանալ։ 1380-ին Մոսկվայի իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյը հաղթեց մոնղ․ խան Մամային (տես Կուլիկովյան ճակատամարտ 1380) և սկզբնավորեց մոնղ․ լուծը թոթափելու ընթացքը։ XV դ․ 2-րդ կեսին ռուս. կենտրոնացված պետության ստեղծումով հնարավոր դարձավ լրիվ ազատագրումը մոնղ․ լծից։ 1476-ին Մեծ իշխան Իվան III հրաժարվեց Ոսկե հորդային հարկ վճարելուց։ 1480-ին խան Ահմադը արշավեց Մոսկվա, սակայն չհամարձակվեց ճակատամարտել։ Դրանից հետո մոնղոլ–թաթարները վերջնականապես հեռացան ռուս. երկրից։
Մոնղոլական տիրապետությունը Հայաստանում։
Մոնղոլներն առաջին անգամ Հայաստան և Անդրկովկաս ներխուժեցին 1220-ին՝ Ջեբեի և Սուբեդեյի (Սուբադայ) գլխավորությամբ։ Աղստևի (1220), Կոտմանի (1221), Խունանի (1222) ճակատամարտերում պարտության մատնեցին հայ–վրացական զորքերին, ավերեցին Հայաստանի հս․, Վրաստանի հվ–արլ․ շրջանները և հեռացան հս․։ 1236-ին մոնղոլները Հայաստան և Անդրկովկաս ներխուժեցին Չարմաղանի գլխավորությամբ, նվաճեցին Հայաստանի հս–արլ․ շրջանները և Արևելյան Վրաստանը։ 1242–45-ին մոնղոլները Բաչուի գլխավորությամբ նվաճեցին Հայաստանի հվ–արմ․ նահանգները։ Հայ ֆեոդալական վերնախավը թեև սկզբնապես որոշ դիմադրություն ցույց տվեց զավթիչներին, սակայն հպատակություն հայտնեց և դարձավ նվաճողների վասալը։ Իսկ Անիում, Արցախում, Կարինում, Երզնկայում, Կեսարիայում հայերը հերոսական դիմադրություն ցույց տվեցին նվաճողներին։ Հայաստանի տարածքը սկզբնապես մտցվեց Ատրպատականի կուսակալության մեջ, որը բաժանված էր վարչա–տնտեսական հինգ միավորի՝ վիլայեթների․ 1․ Արևելյան Վրաստանի թագավորությունը, Զաքարյանների ֆեոդալական իշխանությունը (Այրարատ, Սյունիք, Գուգարք) անվանվում էր Գյուրջիստանի վիլայեթ, 2․ Հայաստանի հվ–արմ․ նահանգները՝ «Մեծ Հայք» վիլայեթ, 3․ Շիրվան, 4․ Առան և Մուղան, 5․ Ատրպատական։ Վիլայեթները կազմված էին ռազմավարչական առավել փոքր միավորներից՝ թումաններից։ Հայաստանի հս–արլ․ շրջանները կազմում էին Գյուրջիստանի վիլայեթի ութ թումանից երեքը, ուր կառավարում էին Զաքարյան տոհմի իշխանները, որոնք դիտվել են որպես մոնղոլների պետության ավատառուներ և վարչական ապարատի պաշտոնյաներ։ «Մեծ Հայքի» վիլայեթի արոտավայրերով հարուստ նահանգները դարձել էին մոնղոլների ամառանոցների ու ձմեռանոցների վայրեր և որպես բաժնեկալվածք տրվել մոնղոլ ավագանուն։ Մյուս նահանգների հողային տարածությունների մի մասը պետականացվել էր, մի մասն էլ տրվել խանական տան անդամներին՝ իբրև «ինջու»-ական, հետագայում նաև «իքտա»-ական տիրույթներ։ Նախալեռնային և լեռնային նահանգները, որտեղ քուրդ և սելջուկ իշխանները հպատակություն էին հայտնել մոնղոլներին, թողնվել էին նրանց տնօրինության տակ։ «Մեծ Հայքի» վիլայեթի մեջ մտնող հայկական նախկին ֆեոդալական իշխանություններից բեկորներ էին պահպանվել Տավրոսի լեռնաշղթայի առանձին հատվածներում՝ Սասունում, Մոկքում, Ռշտունիքում (Արծրունիներ և Մամիկոնյաններ), որոնց իշխանները, ճանաչելով մոնղոլների գերիշխանությունը, պահպանել էին իրենց ինքնուրույնությունը։ 1256-ին Հայաստանը մտավ Հուլավուի հիմնած իլխանության կազմի մեջ։ Մոնղոլները տեղական իշխողների կողքին նշանակում էին մոնղոլ գործակալներ, որոնք հիմնականում օժտված էին զինվորական իշխանությամբ։ Նվաճված երկրները տնտեսապես նվաճելու և տեղական խոշոր ֆեոդալների տնտ․ հզորությունը թուլացնելու նպատակով մոնղոլները 1252–59-ին մոնղ․ կայսրությունում անցկացրին աշխարհագիր՝ մարդկանց, անշարժ և շարժական ունեցվածքի, անասունների հաշվառում։ Հայաստանում այն անցկացվել է 1254-ին։ Աշխարհագիրը կործանարար հետևանքներ է ունեցել նվաճված ժողովուրդների համար։ Մինչև Ղազան խանի (1259–1304) բարեփոխումները բացակայել է միասնական հարկադրման չափը, որը կամայականությունների և չարաշահումների հնարավորություններ է՝ ստեղծել։ Հայկական ֆեոդալական իշխանությունների՝ Զաքարյանների, Վաչուտյանների, Խաղբակյան–Պռոշյանների, Օրբելյանների, Արծրունիների, Հասան–Ջալալյանների և մյուսների դերը XIV դ․ սկզբից քաղ․ և տնտ․ կյանքում զգալիորեն թուլացել է։ Հայ իշխանական տները սկսել են քայքայվել՝ իրենց տեղը աստիճանաբար զիջելով վաչկատուն ազնվականությանը։ Մոնղոլների կիրառած հարկային ծանր քաղաքականությունը, ազգային ճնշումը աոավել վատթարացրին բնակչության լայն զանգվածների վիճակը՝ մասնավորապես քաղաքային ստորին խավերի և գյուղացիության, որոնք ենթարկվում էին կրկնակի շահագործման։ Ստեղծված իրավիճակից փրկվելու համար հազարավոր հայեր տարագրվում էին հայրենիքից։ Հայաստանի երբեմնի բարգավաճ քաղաքները՝ Անին, Կարսը, Դվինը ևն, XIII դ․ 1-ին կեսին վերածվել էին գյուղերի, քայքայվել էր քաղաքային կյանքը, արհեստագործությունը։
Հայ և վրաց ֆեոդալները երկու անգամ ապստամբեցին մոնղ․ լուծը թոթափելու համար (1249, 1259–61), սակայն պարտվեցին։ Մոնղոլները դաժան հաշվեհարդար տեսան ապստամբների և նրանց ղեկավարների՝ հայ իշխաններ Զաքարիա Զաքարյանի, Հասան Ջալալի, վրաց Գոնդա թագուհու և ուրիշների հետ։
XIII դ․ 90-ական թթ․ իլխանությունն ապրում էր քաղ․ և տնտ․ ճգնաժամ, իսկ XIV դ․ 40-ական թթ․ այն վերացավ։ Մոնղոլական քոչվորական ֆեոդալական տնտեսաձևի տիրապետությունը Հայաստանում կասեցրել է նրա հասարակական–տնտեսական և մշակութային զարգացումը։
Մոնղոլների և Կիլիկիայի հայկ․ պետության հարաբերությունների մասին տես Կիլիկյան Հայաստան և Հայ–մոնղոլական դաշինք 1254 հոդվածներում։
Գրկ․ Բաբայան Լ․, Հայաստանի սոցիալ–տնտեսական և քաղաքական պատմությունը XIII–XIV դարերում, Ե․, 1964։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 3, Ե․, 1976։ Греков Б․ Д․, Якубовский А․ Ю., Золотая Орда и ее падение, М․–Л․, 1950; Бартольд В В․, Туркестан в эпоху монгольского нашествия, Соч․, т․ 1, М․, 1963; Татаро-монголы в Азии и Европе․ Сб․ ст․, М․, 1970․
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ 1921, սովետական և մոնղոլական զորքերի մարտական գոծողությունները գեն․ Ռ․ Ֆ․ Ունգերն ֆոն Շտերնբերգի սպիտակգվարդիական հրոսակախմբերի դեմ։ Մ․ օ․ բաժանվում է երկու շրջանի՝ պաշտպանողական (մայիս–հունիս) և հարձակողական (հունիս–օգոստոս)։ 1921-ի մայիսին Մոնղոլիայի տարածքում՝ Ունգերնի հրամանատարությամբ գործող սպիտակկազակական և մոնղ․ ֆեոդալների ջոկատները (շուրջ 10550 թուր, 200 սվին, 37 գնդացիր ևն) հարձակվեցին սովետական սահմանապահ զորքերի վրա մի շարք տեղամասերում։ Սպիտակգվարդիականների հիմնական ուժերը հարձակվեցին Սելենգա գետի երկու ափերով Տրոիցկոսավսկի և Կյախտայի վրա։ 5-րդ կարմիր բանակի (հրամ․ Մ․ Մատիյասևիչ) 35-րդ դիվիզիայի զորամասերի և Հեռավորարևելյան Հանրապետության ժողովրդահեղափոխական բանակի ու մոնղ․ ժող․ հեղափոխական բանակի զորքերի (տես Մոնղոլական ժողովրդական հեղափոխություն 1921) համատեղ գործողություններով թշնամին ետ շպրտվեց (հեռացավ Մոնղոլիայի խորքը)։ Հունիսի կեսին Մոնղոլիայի ժամանակավոր ժող․ կառավարության խնդրանքով սովետական հրամանատարությունը սկսեց նախապատրաստել սպիտակ հրոսակախմբերի վերացման և Մոնղոլիայի ազատագրման համար հարձակումը։ Ձևավորվեց 5-րդ բանակի էքսպեդիցիոն կորպուսը (շուրջ 7600 սվին, 2500 թուր, 20 թնդանոթ, 4 ինքնաթիռ ևն)՝ Կ․ Ա․ Նեյմանի հրամանատարությամբ։ Հունիսի 27-ին էքսպեդիցիոն կորպուսի զորամասերը Հեռավորարևելյան Հանրապետության ժող․ հեղափոխական բանակի և մոնղ․ ժողովրդական հեղափոխական բանակի (Սուխե Բատորի հրամանատարությամբ) հետ համատեղ սկսեցին հարձակումը Մոնղոլիայում։ Հիմնական ուժերը (5-րդ հեծյալ դիվիզիան, 103-րդ հրաձգային բրիգադը և մոնղ․ գնդերը) հարձակվեցին Ուրգայի վրա․ նրանց գործողությունները ապահովում էին արմ–ից՝ 105-րդ հրաձգային բրիգադը 35-րդ հեծյալ գնդի հետ և մոնղ․ հեծյալ ջոկատը (Չոյբալսանի գլխավորությամբ), ու արլ–ից՝ Հեռավորարևելյան Հանրապետության ժող․ հեղափոխական բանակի 2-րդ հեծյալ բրիգադը։ 10 օրվա ընթացքում զորքերը մարտերով անցան մոտ 350 կմ և հուլիսի 6-ին ազատագրեցին Ուրգան։ Ունգերնի զորքի մնացորդները (շուրջ 4000 թուր, 6–8 թնդանոթ, 18–20 գնդացիր) ետ քաշվեցին Վան–Կուրենի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/712
Այս էջը սրբագրված չէ