ընդունեցին լամայականություն։ Մ–ի բոլոր խմբերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հնում՝ վաչկատուն, այժմ՝ կիսանստակյաց։ Օժանդակ դեր էին կատարում հողագործությունն ու անասնապահությունը։
ՄԺՀ Մ․ սոցիալիստական ազգ են, որի միջուկը եղել են խալխաները։ Թիվը՝ 901,2 հզ․ (1969)։ Խալխաներին ձուլվել են նաև մի շարք էթնիկական խմբեր։ Խալխաների շուրջն են համախմբվում նաև արմ․ Մ․, որոնք պահպանել են լեզվի և մշակույթի առանձնահատկությունները։ Խալխաների լեզուն մտնում է մոնղոլական լեզուների արլ․ խմբի մեջ և ընկած է Մ–ների ժամանակակից լեզվի հիմքում։ (Մ–ի պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Մոնղոլական Ժողովրդական Հանրապետություն հոդվածում)։
ՉԺՀ Մ–ի (մի քանի մոնղ․ ազգություններ) ընդհանուր թիվը՝ 1․680 հզ․ (1953, հետագայում պաշտոնական տվյալներ չէր հրապարակվել)։ Խոսում են մոնղ․ լեզուների հվ․, արմ․ և արլ․ խմբերի զանազան բարբառներով։ 1950-ական թթ․ վերջից չինական իշխանությունները Մ–ի նկատմամբ վարում են խտրականության և բռնի ձուլման քաղաքականություն։
ՄՈՆՂՈԼՈԻԴ ՌԱՍԱ, ասիա–ամերիկյան ռասա, մարդկային մեծ ռասաներից մեկը։ Տարբերվում է սև, ուղիղ, կոշտ, երբեմն՝ ալիքաձև մազերով, մուգ աչքերով, մաշկի թուխ, հաճախ՝ դեղնավուն գույնով, թույլ զարգացած երրորդական մազածածկույթով, այտոսկրների խիստ ցցվածությամբ, հարթ դեմքով, մեծ մասամբ ցածր քթարմատով, վերին կոպի խիստ զարգացած ծալքերով ևն։ Մ․ ռ․ տարածված է Ասիայում և Ամերիկայում (հնդկացիներ)։ Բաժանվում է մի քանի փոքր ռասաների, հյուսիս–ասիական, արկտիկական, հարավ–ասիական, հեռավոր–արևելյան, ամերիկյան։
ՄՈՆՄՈԻՍՈ Գաստոն (17․1․1883, Լյուին, Ֆրանսիա – 11․7․1960, Փարիզ), ֆրանսիական բանվորական շարժման գործիչ և գրող։ 1910-ից աշխատել է Երկաթուղում (Փարիզ)։ 1920–21–ին՝ Երկաթուղայինների ֆեդերացիայի, 1921–22-ին՝ Փարիզի օկրուգի միացյալ արհմիությունների գլխավոր քարտուղար։ 1922-ից՝ արհմիութենական «Վի ուվրիեր» («La Vie Ouvriere») շաբաթաթերթի անփոփոխ դիրեկտորը։ 1922–36-ին Մ․ եղել է Աշխատանքի համընդհանուր միավորիչ կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1922-ի նոյեմբերին մասնակցել է Պրոֆինտերնի II կոնգրեսին, որտեղ հանդիպել է Վ․ Ի․ Լենինի հետ։ 1925-ին մտել է Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) շարքերը։ 1926–37-ին՝ Պրոֆինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ Աշխատավորների հակաիմպերիալիստական ցույցեր կազմակերպելու համար Մ․ քանիցս ռեպրեսիաների է ենթարկվել։ Նա նպաստել է Աշխատանքի համընդհանուր միացյալ կոնֆեդերացիայի ստեղծմանը (1936)։ 1936–39-ին՝ Ֆրանսիայի պառլամենտի դեպուտատ։ II համաշխարհային պատերազմի տարիներին (1939–1945)՝ Դիմադրության շարժման կազմակերպիչներից։ 1926–45-ին և 1956–60-ին՝ ՖԿԿ ԿԿ–Ի, 1932–45-ին՝ ՖԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) ընտրվել է Ինտերնացիոնալ վերստուգիչ հանձնաժողովւսմ։ 1945–1960-ին Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի քարտուղարն էր։ Մ–ի արձակին հատուկ է հումորը, կենսասիրությունը, հայրենի երկրի սերը, խաղաղության անսասան մարտիկի իմաստությունը («Գաստոն Մոնմուսոյի մաղախը» ընտիր տեքստերի ժողովածուն, 1963)։
ՄՈՆՅՈԻՇԿՈ (Moniuszko) Ստանիսլավ (1819–1872), լեհ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական–հասարակական գործիչ։ Երաժշտության դասեր է առել մորից, 1827-ից սովորել Վարշավայում Ա․ Ֆրեյերի (դաշնամուր, երգեհոն), 1830–37-ին՝ Մինսկում, Դ․ Ստեֆանովիչի (կոմպոզիցիա), 1837–40-ին՝ Բեռլինում, Ֆ․ Ռունգենհագենի (խմբավարություն) մոտ։ Հրատարակված առաջին ստեղծագործությունը՝ «Երեք երգ» (1838, Ա․ Միցկևիչի խոսքերով)։ 1840–58-ին ապրել և ստեղծագործել է Վիլնյուսում։ 1842-ին ստեղծել է երգեր, որոնք ամփոփված են «Տնային երգարաններ» ժողովածուներում (1–6-ը՝ 1844–59, 7–12-ը՝ ետմահու)։ Իր երգերով (մոտ 400), որոնցում արտահայտվել են կոմպոզիտորի երաժշտական ոճին բնորոշ գծերը՝ ժող․ երգ–պարային տարրերի օգտագործում, մեղեդայնություն, երաժշտական լեզվի դեմոկրատացում են, Ֆ․ Շոպենից հետո Մ․ ազգային վոկալ երաժշտության հիմքն է դրել։ 1858-ից աշխատել է Վարշավայում, եղել «Վելկի թատրոնի» դիրիժոր, 1864–72-ին՝ Երաժշտական ինստ–ի պրոֆեսոր։ Գրել է 6 կանտատ («Միլդա», 1848, «Ղրիմյան սոնետներ», 1868 ևն), 6 մեսսա, ռեքվիեմ, սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Հեքիաթ» (1848), «Կայեն» (1856), «Ռազմական» (1857) նախերգանքները ևն։ Մ․ ազգային օպերայի ստեղծողն է («Հալկա», 1848, բեմ․՝ 1854, Վիլնյուս)։ Գրել է ավելի քան 15 օպերա, մի քանի վոդևիլ, օպերետ, մոտ 50 դաշնամուրային պիես, վոկալ անսամբլներ, խմբերգեր, լարային 2 կվարտետ։
Գրկ․ Рудзинский В․, Монюшко, пер․ с польск․, М․, 1960․
ՄՈՆՈ․․․ (< հուն․ μόνος – մեկ, միակ), բարդ բառերի սկզբնամաս, որ նշանակում է մեկ (միա․․․, մեն․․․), միակ, օրինակ, մոնոպրսն, մոնոտիպ, մոնոքրոմատոր։
ՄՈՆՈ (Monod) Գաբրիել (1844–1912), ֆրանսիական պատմաբան։ Բարոյական և քաղաքական ԳԱ անդամ (1․897)։ Սովորել է Գյոթինգենի համալսարանում։ 1868-ից դասավանդել է Բարձրագույն գիտելիքների պրակտիկ դպրոցում, այնուհետև դարձել նույն դպրոցի տնօրենը։ Ֆրանսիայում սկզբնավորել է բարձրորակ աղբյուրագետների, արխիվիստների նախապատրաստումը։ 1905-ից՝ Կոլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր։ 1876-ին հիմնել է «Revue histarique» ամսագիրը։ Հարելով լիբերալ պոզիտիվիզմին՝ Մ․ գտնում էր, որ պատմության ուսումնասիրության առարկան պետք է լինեն պատմական պրոցեսները (այլ ոչ թե առանձին երևույթներ ու անձեր), որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու պատմական օրինաչափություններ։ Մ–ի հետազոտությունները նվիրված են աղբյուրագիտության և պատմագրության հարցերին։ Մ–ին ճանաչում բերեց «Ֆրանսիայի պատմության մատենագիտություն» (1888) գործը։ Մ․ ամուսնացած էր Ա․ Ի․ Գերցենի դստեր հետ։
ՄՈՆՈԳԱՄԻԱ (մոնո․․․ և հուն․ γάμος – ամուսնություն), տես Մենամուսնություն։
ՄՈՆՈԳԵՆ ՖՈՒՆԿՑԻԱ ( < հուն. μονογενής – միածին), կոմպլեքս փոփոխականի ֆունկցիա, որը որոշված է որևէ բազմության վրա և ունի ածանցյալ այդ բազմության որևէ կետում (կետում Մ․ ֆ․) կամ այդ բազմության յուրաքանչյուր կետում (բազմության վրա Մ․ ֆ․)։ Եթե բազմությունը տիրույթ է, ապա () բազմության վրա Մ․ ֆ–ի և -ում անալիտիկ ֆունկցիայի հասկացությունները համընկնում են։
ՄՈՆՈԴԻԱ (հուն․ μονφδα – բառացի՝ մեներգեցողություն, < մոնո․․․ և ώδός – երգիչ), Հին Հունաստանում մեկ երգչի երգեցողությունը ավլոսի, կիֆարայի կամ քնարի նվագակցությամբ։ Մ․ է կոչվել նաև մեներգեցողության XVI դարից Իտալիայում հաստատված ոճը։ Լայն առումով Մ․ է կոչվում ընդհանրապես միաձայն երգեցողությունը կամ դրա ոճով հորինված միաձայն գործիքային նվագը։ Մասնավոր առումով (հայ երաժշտագիտության մեջ) Մ․ է կոչվում երաժշտական այնպիսի ձևը, որը հիմնված է զուտ մեղեդիական (և ոչ հարմոնիկ, ակորդային) գործոնի վրա։ Հայ ժող․, հոգևոր և գուսանա–աշուղական երաժշտությունը (ինչպես և արլ․ շատ ժողովուրդների երաժշտությունը) մոնոդիական ոճի կատարյալ կրողներ են։
ՄՈՆՈԹԵԻԶՄ (մոնո․․․ և թեիզմ), տես Միաստվածություն։
ՄՈՆՈԹԵՄԱՏԻԶՄ (մոնո․․․ և հուն․ θέμα – այն, ինչ ընկած է հիմքում), երաժշտական ստեղծագործության կառուցման սկզբունք, որ հիմնված է միայն մեկ թեմայի կամ թեմաների միայն մեկ ամբողջության բազմակողմանի մեկնաբանման վրա։ Մ․ գոյանում է, օրինակ, սոնատա–սիմֆոնիկ շարքի մասերը միևնույն թեմայով միավորելու դեպքում։ Այդպիսի թեման երբեմն անվանում են լեյտթեմա։ Մ–ի սկզբունքը առաջին անգամ օգտագործել է Լ․ Բեթհովենը իր 5-րդ սիմֆոնիայում, բարձր զարգացման հասել ծրագրային երաժշտության մեջ։ Մ․ հետևողականորեն կիրառել են Հ․ Բեռլիոզը («Ֆանտաստիկ սիմֆոնիա», «Հարոլդը Իտալիայում»), Ֆ․ Լիստը («Պրելյուդներ», «Ֆաուստ–սիմֆոնիա», սի–մինոր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/714
Այս էջը սրբագրված չէ