1960 | 1970 | 1979 | |
---|---|---|---|
Էլեկտրաէներգիա, մլրդ կվտ•ժ | 98 | 283 | 458* |
Ածուխ, մլն տ | 51 | 40 | 17.9 |
Բնական գազ, մլրդ մ³ | - | 2.4 | 2.4 |
Թուջ, մլն տ | 12 | 67 | 83.8 |
Պողպատ, մլն տ | 22 | 93 | 111.7 |
Գլոցվածք, մլն տ | 16 | 68 | 89.1 |
Պղինձ (ռաֆնացված), հզ. տ | 248 | 705 | 984 |
Ալյումին (սկզբնային), հզ. տ | 131 | 728 | 1010 |
Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ | 80 | 257 | 164 |
Առանցքակալներ, մլն հատ | - | 988 | - |
Ռադիոընդունիչներ, մլն հատ | 13 | 33 | 13.9 |
Հեռուստացույցներ, մլն հատ | 3.6 | 12.5 | 13.6 |
Մագնիտաֆոններ, մլն հատ | 0.5 | 24.6 | - |
Մարդատար ավտոմոբիլներ, հզ. հատ | 165 | 3178 | 6200 |
Բեռնատար ավտոմոբիլներ, հզ. հատ | 309 | 2064 | 3400 |
Նավեր (կառուցումն ավարտված), մլն բրուտտո ռեգիստրային տ | 1.8 | 9.9 | 5.2* |
Լուսանկարչական ապարատներ, մլն հատ | 1.5 | 5.8 | 10.2 |
Ժամացույցներ, մլն հատ | 13.8 | 49.7 | 95.6 |
Ծծմբական թթու, մլն տ | 4.4 | 6.9 | 6.581 |
Ամոնիումի սուլֆատ, մլն տ | 2.4 | 2.4 | 1.881 |
Պոլիէթիլեն, հզ. տ | 41 | 1305 | 3168 |
Պոլիվինիլքլորիդ․ հզ․ տ | 258 | 1161 | 1592 |
Սինթետիկ կաուչուկ, հզ․ տ | 19 | 698 | 1107 |
Թուղթ, մլն տ | 2.9 | 7.1 | 17.9 |
Ցեմենտ, մլն տ | 22.5 | 57.2 | 87.8 |
Բամբակե գործվածքներ, մլն մ² | 3222 | 2616 | 2339 |
Արհեստական մետաքսի գործվածքներ, մլն մ² | 771 | 354 | - |
Շտապելային գործվածքներ, մլն մ² | 1057 | 827 | 3572 |
Սինթետիկ գործվածքներ, մլն մ² | 434 | 2746 | - |
* 1978
է պահպանել բնական մետաքսից գործվածքներ արտադրող երկրների մեջ գրաված 1-ին տեղը։ Տեքստիլ արտադրանքի զգալի մասն արտահանվում է։
Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ավանդական [բրկձի և ձկան մշակում, սակեի (բրնձօղի), ձեթի պատրաստում, թեյի արդյունաբերություն] և համեմատաբար նոր (շաքարի, ծխախոտի, ալրաղացային, մսեղենի–կաթնեղենի, պահածոների, գարեջրագործական ևն) ճյուղերով։
Գյուղատնտեսությունը։ 1970-ական թթ․ կեսերին մշակվող տարածությունը հաշվվում էր մոտ 5,7 մլն հա, ցանքատարածությունը՝ ավելի քան 6 մլն հա (մի շարք շրջաններում՝ 2 ցանքի հաշվին)։ Մշակվող տարածության 45–46%–ը զբաղեցնում են բրնձի ցանքերը (գրեթե ամբողջությամբ՝ ջրովի), 27,2%–ը՝ բանջարանոցային կուլտուրաները։ Մշակում են նաև սոյա, լոբի, թեյ, ծխախոտ, աճեցնում՝ ցիտրուսներ, խնձոր, տանձ, սալոր, դեղձ, խուրմա, ելակ ևն։ 1970-ական թթ․ կեսերին երկիրն ապահովվում էր սեփական արտադրության բրնձով, բանջարեղենով և մրգերով։
Անասնապահությունը հիմնականում զարգացած է Հոկայդո կղզում։ 1979-ին երկրում կար 4120 հզ․ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 9491 հզ․ խոզ, 315 մլն թոչուն։ 1977-ին արտադրվել է 1438 հզ․ տ միս, 851 հզ․ տ թռչնամիս, 5534 հզ․ տ կաթ։ Ավանդական ճյուղ է շերամապահությունը։ 1977-ին արտադրվել է 20,6 հզ․ տ մետաքսի հումք։
Ճ–ի անտառային ֆոնդը կազմում է 23,3 մլն հա (այդ թվում 1/2-ը արհեստականորեն վերականգնված անտառներ են), որի զգալի մասը գտնվում է լեռնային շրջաններում և հարմար չէ շահագործման համար։ Ձկնորսության չափերով Ճ․ աշխարհում գրավում է 1-ին տեղը։ 1978-ին ձկան որսը և ծովամթերքների արդյունահանումը կազմել է 10,8 մլն տ։ Անտարկտիկայի ջրերում զբաղվում են կետորսությամբ։
Տրանսպորտը։ Ճ․ ունի 27 հզ․ կմ երկաթուղի (1979), որից 16 հզ․ կմ էլեկտրիֆիկացված է։ Սիմոնոսեկիի նեղուցով անցնող ստորջրյա 2 թունելով երկաթուղային կապ կա Հոնսյու ն․ Կյուսյու կղզիների միջև։ Կառուցվում է Սեյկանը (1978)՝ աշխարհում ամենամեծ ստորջրյա թունելը (36,4 կմ) Յուգարու նեղուցում՝ Հոնսյու և Հոկայդո կղզիների միջև։ Նոր գծեր են կառուցվել գերարագընթաց (ավելի քան 200 կմ/ժ) գնացքների համար․ Տոկայդո գիծը (515 կմ) Տոկիոյի և Օսակայի միջև, ապա նրա շարունակությունը մինչև Ֆուկուոկա (1090 կմ) ևն։ Կոշտ ծածկույթով ավտոճանապարհների երկարությունը շուրջ 240 հզ․ կմ է (1979)։ 1980-ին ավտոպարկում կար 22,8 մլն մարդատար,
12,7 մլն բեռնատար մեքենա, 0,2 մլն ավտոբուս։ Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Կոբե, Նագոյա, Սապպորո քաղաքներն ունեն մետրոպոլիտեն։ Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 1979-ին կազմել է 41,0 մլն բրուտտո ռեգիստրային տ (համաշխարհայինի 12%-ը, կապիտալիստական աշխարհում 2-րդ տեղը Լիբերիայից հետո)։ Միջազգային օդային ուղերթերին սպասարկում են Տոկիոյի Նարիտա, ինչպես նաև Օսակա ու Նիիգատա քաղաքների օդանավակայանները։
Արտաքին առևտուրը։ Արտաքին շուկայում է իրացվում Ճ–ի մշակող արդյունաբերության արտադրանքի 1/3-ից ավելին՝ նավեր, հեռուստացույցներ, լուսանկարչական ապարատներ և կինոխցիկներ, ժամացույցներ, մարդատար ավտոմոբիլներ, պողպատե խողովակներ, տեքստիլ արտադրանք ևն։ Միաժամանակ Ճ․ ներմուծում է մեծ քանակությամբ վառելիք և հումք, որոնք կազմում են ներմուծման շուրջ 70%–ը։ Արտահանումը 1979-ին կազմել է 103078 մլն դոլլար, ներմուծումը՝ 110972 մլն դոլլար։ Առևտրական հիմնական գործընկերներն են ԱՄՆ–ը, Հարավ–Արևելյան Ասիայի, Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Ավստրալիան։ ՍՍՀՄ–ի ընդհանուր ապրանքաշրջանառությունը Ճ–ի հետ 1978-ին կազմել է 2319 մլն ռ․ (արտահանումը՝ 736, ներմուծումը՝ 1583 մլն ռ․)։ ՍՍՀՄ–ից Ճ․ ստանում է անտառանյութ, երկաթի հանքաքար, քարածուխ, նավթ, նավթամթերքներ, բամբակ, արտահանում՝ բազմատեսակ արդ․ սարքավորում, տրանսպորտային միջոցներ, սև մետաղների գլոցվածք և խողովակներ, սպառողական ապրանքներ, քիմ․ և տեքստիլ կիսաֆաբրիկատներ ևն։
Դրամական միավորը ճապոնական իենն է։ ՍՍՀՄ Պետբանկի կուրսով 1000 ճապոնական իենը = 3 ռ․ 20 կոպ․ (1981, հոկտեմբեր)։
Տարածությունը, հզ. հա | Բերքը, հզ. տ | |||||
---|---|---|---|---|---|---|
1955 | 1970 | 1977 | 1955 | 1970 | 1978 | |
Բրինձ | 3222 | 2923 | 2757 | 12.9* | 12.7* | 16.3* |
Ցորեն | 663 | 229 | 86 | 1468 | 474 | 367 |
Գարի | 433 | 170 | 78 | 2408 | 573 | 215 |
Բատատ | 376 | 151 | 139 | 7180 | 2564 | 1378 |
Կարտոֆիլ | 211 | 129 | 83 | 1869 | 3611 | 3600 |
Սոյայի հունդ | 392 | 95 | 83 | 507 | 126 | 111 |
Շաքարի ճակնդեղ | 16.8 | 54.1 | - | - | 2332 | 2850** |
Շաքարեղեգ | 2.4 | 12.3 | - | - | 681 | 1800** |
Թեյ (տերև) | 39 | 52 | - | 73 | 91 | 108 |
* Մլն տ
** 1977