1963) «Մարդկային ցնցոտիներ» (1951) վիպակը, Մասուձի Իբուսեի (ծն․ 1898) «Սև անձրև» (I960), Միծուհարու Ինոուեի (ծն․ 1926) «Հողակոշտեր» (1963), Յոսիե Հոտտայի (ծն․ 1918) «Դատաստան» (1963) վեպերը։ 1960–70-ական թթ․ ռեալիզմն ու մոդեռնիզմը հաճախ միաժամանակ հանդես են գալիս նույն գրողի ստեղծագործության մեջ, օրինակ, Կոբո Աբեի (ծն․ 1924) «Կինը ավազների մեջ» (1963), «Օտար դեմք» (1964), «Մարդ՝ արկղ» (1973) վեպերում։ Կենձաբուիո Օեի (ծն․ 1935) վեպերի («Ուշացած երիտասարդություն», 1962 ևն) մեծ մասի կենտրոնում երիտասարդ մարդու կյանքն է ետպատերազմյան Ճ–ում, տագնապը միջուկային աղետի սպառնալիքի հանդեպ։ 1960–70-ական թթ․ մեծ զարգացում ապրեցին գիտական ֆանտաստիկայի ժանրը և դետեկտիվ վեպերը (Սեյտյո Մացումոտո, ծն․ 1909, Սակյո Կոմացու, ծն․ 1931)։
1940–50-ական թթ․ վերջի դեմոկրատական պոեզիան ներկայացված է Սիգեձի Ծուբոիի (1898–1975), Միցուհարու Կանեկոյի (1895–1975), Ձյուն Օկամոտոյի (ծն․ 1901) ժողովածուներով։ Պրոլետարական գրականության ավանդույթները շարունակել են «Արշիպելագ» (1952) գրական միավորման բանաստեղծները։ 1962-ին ստեղծվեց «Ճապոնիայի բանաստեղծների կոնգրեսը»՝ Սիգեձի Ծուբոիի գլխավորությամբ։ Այստեղ առաջատար դիրք գրավեցին կոմունիստ բանաստեղծները։ Ժամանակակից առավել հայտնի դրամատուրգներն են Ձյունձի Կինոսիտան (ծն․ 1914), Կոբո Աբեն, Յուսի Կոյաման (ծն․ 1906), Կեն Միյամոտոն (ծն․ 1926)։
Ճապոնական արդի գրականության սոցիալիստական ուղղության զարգացման մեջ կարևոր դեր են խաղում Ճ–ի դեմոկրատական գրականության միության (1965) շուրջը համախմբված գրողները։
Ճ–ի չինարենով գրականությունն ստեղծվել է VIII դ․, իր բարձրագույն վերելքն ապրել XIV–XV դդ․։ Դեռևս XIII դ․ Ճ․ գաղթեցին ձեն աղանդի մեծ թվով կրթված չին վանականներ, որոնք հաստատվեցին գլխավորապես Կամակուրա քաղաքի վանքերում։ Այստեղից տարածվեց չինարենով կրոնական ու փիլ․ գրականությունը։ XIV դ․ կեսերին կենտրոնը փոխադրվեց Կիոտո, որտեղ տեղի ունեցավ շրջադարձ «կրոնից արվեստին»։ Առավել նշանավոր բանաստեղծներն են Սոսհկի Մուսոն (1275–1351) և Յուբայ Սեսսոնը (1290–1346)։ XVII–XIX դդ․ սկզբներին նոր վերելք ապրեց չինարենով ճապոնական գրականությունը, հատկապես պոեզիան (Ձյունյան Կինոսիտա, 1621–98, Սանյո Ռայ, 1780–1832, Սյոձան Սակումա, 1811–64)։
Գրականագիտությունը։ «Գրականագիտություն» («բանգեյգակու») տերմինը Ճ–ում երևան է եկել XX դ․ 20-ական թթ․ կեսերին։ 1950–70-ական թթ․ մարքսիստական գրականագիտությունը ներկայացնում են Սեյձաբուրո Յամադան (ծն․ 1896, «Պրոլետարական գրականության պատմություն», 1954), Հիրոսի Կավագուտին (ծն․ 1905), Ֆուսաձի Յամամուրան (ծն․ 1908), Սիձուո Սատոն (ծն․ 1919, «Գրականության մարքսիստական տեսություն», 1974)։ Հակամարքսիստական դիրքերում են կանգնած Յոսիտակա Տակահասին (ծն․ 1913, «Գրականության ուսումնասիրման խնդիրներ», 1958), Տակաակի Յոսիմոտոն (ծն․ 1924, «Կեղծ սիստեմի վերջը», 1962), Տակեո Օկունոն (ծն․ 1926, «Արդի գրականության հիմունքները», 1967)։ Գրականությունների համեմատական ուսումնասիրման բնագավառում աչքի են ընկնում Կինձի Սիմատայի (ծն․ 1901, «Ժամանակակից կոմպարատիվիստիկան», 1956), Սաբուրո Օտայի (ծն․ 1909, «Թարգմանական գրականություն», 1959) աշխատությունները։ Ճապոնական արդի գրականության խնդիրներին են նվիրված Հիդեո Օդագիրիի (ծն․ 1916), Աեյիտի Տոսիդայի (ծն․ 1908), Միցուո Նակամուրայի (ծն. 1911) և այլոց ուսումնասիրությունները։
XIV. Ճարտարապետությունը և կերպարվեստը
Ճ–ի արվեստի հնագույն հուշարձանները վերաբերում են Ձյոմոն մշակույթին, որին հատուկ էին պարանահյուս նախշազարդերով անոթներ, կանանց արձանիկներ։ Մ․ թ․ ա․ I դ․ բրոնզե առարկաների երևան գալով կավե անոթների ձևերն ու զարդերը պարզեցվում են։ Մ․ թ․ Ill–VI դդ․ նախնիների պաշտամունքի առաջացումով սկսվում է թագավորների կլոր և պայտաձև, խանդակով շրջապատված վիթխարի դամբարանների (կոֆուն) կառուցումը։ Սրանց մակերևույթին տեղադրված սնամեջ արձանիկները (հանիվա) առանձնանում են դիմախաղի և շարժուձևի անմիջականությամբ։ Ճ–ի հնագույն շինություններից են նաև հողաշեն շտեմարանները, որոնք կառուցվում էին բարձր սյուների վրա, հաստ գերաններից ու առանց պատուհանների։ Իսեում և Իձումոյում այդ շտեմարանների տիպով կառուցվել են սինտոական սրբավայրեր, որոնք իրենց կառուցվածքային պարզությամբ ու հստակությամբ հիմք են հանդիսացել ճապոնական ավանդական ճարտ–յան համար։ VI դ․ վերջին – VII դ․ սկզբին, Ճ–ում բուդդայականության տարածմանը զուգընթաց, սկսել են կառուցվել չինական և կորեական տիպարների մենաստաններ, պագոդաներ և տաճարներ։ Ասուկադերայի (588), Սիտեննոձիի (593), Հոկկիձիի (VII դ․ սկիզբ) և Հորյուձիի (607) ոչ մեծ հրապարակներով և ներքին բազմազան պլանավորմամբ համալիրներն ընդգրկել են պագոդաներ, Կոնդո գլխավոր տաճարը և միահարկ տաճարային շինություններ։ Շենքերը կառուցվել են սպիտակ քարե հենահարթակի վրա՝ հենակահեծանային համակարգով, ունեցել են կարմիր լաքապատ սյուներին և բարձակներին հենվող կղմինդրե միահարկ կամ երկհարկ հոծ տանիքներ։ Բուդդայական տաճարների կենտրոնական մասում կառուցվում էին խորաններ, ուր տեղադրվում էին բուդդայական աստվածությունների արձաններ (ոսկեզօծ բրոնզ և ներկած փայտ)։ VII դ․ բարձրագույն աստվածությունների քանդակապատկերներին բնորոշ է խստաշունչ նկարագիրը։ Կերպարներով ու դիրքերով առավել բազմազան են գթության աստվածությունների՝ բոսացուների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/80
Այս էջը սրբագրված չէ