англ․, М․, 1955; Витвицкий Г․ Н․, Климат Японии, М․, 1954; Зарубежная Азия․ Физическая география, М․, 1956; Динкевич А․ И․, Очерки экономики современной Японии, М․, 1972; Современная Япония, под ред․ И․ А․ Латышева, 2 изд․, М․, 1973; Япония в системе мировых хозяйственных связей, М․, 1977; Прохожев А․ А․, Организация управления экономикой и государством в Японии, М․, 1977; Куцовина Н․ К․, Рыбное хозяйство Японии, М․, 1978; Статистический материал по экономике Японии (1960–1977), М․, 1978; Эйдус X․ Т․, История Японии с древнейших времен до наших дней, М․, 1968; Японский милитаризм, М․, 1972; Воробьев М․ В․, Соколова Г․ А․, Очерки по истории науки, техники и ремесла в Японии, М․, 1976; Радуль-3атуловский Я․ Б․, Из истории материалистических идей в Японии, М․, 1972; Поспелов Б․ В․, Очерки философии и социологии современной Японии, М․, 1974; Козловский Ю․Б․, Современная буржуазная философия в Японии, М․, 1977; Григорьева Т․П․, Логунова В․В․, Японская литература․ Краткий очерк, М․» 1964; Конрад Н․И․, Очерки японской литературы, М․, 1973; Рехо К․, Современный японский роман, М․, 1977; Григорьева Т․П․, Японская художественная традиция, М․, 1979; Всеобщая история искусств, т․ 1, 2 (кн․ 2), 6 (кн․ 1), М․» 1956–65; Всеобщая история архитектуры, т․ 1, 9, 11, М․, 1970–73; Иофан Н․, Из истории японской музыки 7–9 вв․, в сб․։ Искусство Японии, М․, 1965; Гришелева Л․ Д․, Театр современной Японии, М․, 1977; Ивасаки Акира, История японского кино, пер․ с япон․, М․, 1965․
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՃԿԿ), ստեղծվել է 1922-ի հուլիսին, Տոկիոյի հիմնադիր համագումարում։ ՃԿԿ ստեղծմանը մասնակցել են Ս․ Կատայաման, Ս․ Իտիկավան, Կ․ Տոկուդան, Մ․ Վատանաբեն, Դ․ Կոկուրյոն և ուրիշներ։ Հիմնադիր համագումարն ընդունեց ՃԿԿ ժամանակավոր կանոնադրություն, ընթացիկ գործունեության ծրագիր և Կոմինտերնի մեջ մտնելու որոշում։ ՃԿԿ, անլեգալ պայմաններում, պայքարել է բացարձակ կայսերական իշխանության տապալման և կիսաֆեոդալական կալվածատիրական սիստեմի վերացման ճանապարհով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության իրականացման համար, հանդես է եկել աշխատավորների դեմոկրատական իրավունքների և կենսական շահերի պաշտպանությամբ։ 1920-ական թթ․ ՃԿԿ պայքարել է իր շարքերում եղած աջ լիկվիդատորական և ձախ օպորտունիստական թեքումների դեմ։ Այդ գործում ՃԿԿ–ին մեծ օգնություն է ցույց տվել Կոմինտերնը։ Գործելով խոր ընդհատակում (մինչև 1945-ի հոկտեմբեր)՝ ՃԿԿ հանդես է եկել ռուս. և չինական հեղափոխություններին ճապոնական իմպերիալիզմի զինված միջամտության դեմ, պայքարել է խաղաղության, Ճապոնիայի և ՍՍՀՄ–ի աշխատավորների բարեկամության ամրապնդման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմում միլիտարիստական ճապոնիայի պարտությունից հետո ՃԿԿ դուրս եկավ ընդհատակից։ ՃԿԿ IV համագումարը (1945) ընդունեց կուսակցության կանոնադրություն և հաստատեց գործունեության ծրագիր։ Այդ տարիներին ՃԿԿ մերկացրել է ճապոնական կառավարության հակաժողովրդական քաղաքականությունը, ընդլայնել իր ազդեցությունը բանվորների և գյուղացիների շրջանում: 1950-ական թթ․ սկզբին խիստ սրվեցին կուսակցության ստրատեգիական և տակտիկական հարցերի վերաբերյալ ՃԿԿ ղեկավարության մեջ առաջացած տարաձայնությունները, որոնք հասցրին ՃԿԿ ղեկավարության և մի շարք կուսակցական կազմակերպությունների պառակտմանը։ ՃԿԿ միասնությունը վերականգնելու և ձախ աղանդավորական թեքումը արմատախիլ անելու գործում հսկայական դեր խաղաց ՃԿԿ VII համագումարը (1958): 1959–60-ին ՃԿԿ ակտիվորեն մասնակցել է ճապոնա–ամերիկյան նոր «անվտանգության պայմանագրի» կնքման դեմ պայքարին։ ՃԿԿ VIII համագումարը (1961) ընդունեց նոր ծրագիր, իսկ ՃԿԿ X համագումարը (1966) «Մեր կուսակցության մոտակա պահանջները» փաստաթղթում ավելի զարգացրեց այդ ծրագրի դրույթները։ Կուսակցության XI համագումարը (1970) ընդունեց «1970-ական թթ․ հեռանկարները և Ճապոնիայի կոմունիստական կուսակցության խնդիրները» ծրագրային փաստաթուղթ–բանաձևը, որում խնդիր դրվեց ստեղծել դեմոկրատական ուժերի միասնական ճակատ՝ խաղաղություն, չեզոքություն, դեմոկրատիա, դեմոկրատական կոալիցիոն կառավարության ստեղծում լոզունգների ներքո։ 1970-ական թթ․ կեսին ավելացավ ՃԿԿ անդամների թիվը, բարձրացավ կուսակցության հեղինակությունը։ 1972-ին ներկայացուցիչների պալատի ընտրություններում ՃԿԿ ստացավ ձայների 10,5%–ը, 1975-ին խորհրդականների պալատի ընտրություններում այդ պալատի ՃԿԿ ֆրակցիան ավելացավ 9 անդամով։ 1977-ին կայացած ՃԿԿ արտահերթ համագումարը հրապարակեց «Ազատությունների և դեմոկրատիայի դեկլարացիա»-ն, որի մեջ մանրամասն շարադրված են դեմոկրատիայի մասին ՃԿԿ տեսակետները։ ՃԿԿ XV համագումարում (1980-ի մարտ) քննարկվեցին առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու, մասսայական պրոպագանդայի կատարելագործման, կուսակցության շարքերի հետագա ընդարձակման, բոլոր առաջադիմական ուժերի միավորման համար ուղիների փնտրման հարցեր։ Համագումարը ձևակերպեց կոմունիստների գործունեության հստակ ծրագիր, որոշեց կոմկուսի հետագա պայքարի նպատակները և խնդիրները։
ՃԿԿ մասնակցել է Կոմունիստական և բանվորական կուսակցությունների (1957, 1960, Մոսկվա) միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին (1969-ի խորհրդակցությանը ՃԿԿ չի մասնակցել)։ ՃԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության գործունեությունը ղեկավարում է ԿԿ, որն իր կազմից ընտրում է նախագահություն, իսկ նրա ներսում՝ մշտական բյուրո։ ՃԿԿ իր շարքերում ունի 440 հզ․ անդամ։ ՃԿԿ ԿԿ նախագահն է Մ․ Նոսական, ԿԿ Նախագահության նախագահն է Կ․ Միյամոտոն: ՃԿԿ կենտրոնական օրգանն է «Ակահատա» («Կարմիր դրոշ») թերթը։
«ՃԱՌԱԳԱՅԹ», քաղաքական, հասարակական, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1947–52-ին, Ստամբուլում։ Արտոնատեր–խմբագիր՝ Խ․ Ամիրյան։ Լուսաբանել է ստամբուլահայ համայնքի հասարակական–մշակութային կյանքը։ Կառավարության ուշադրությունն է հրավիրել ազգային փոքրամասնությունների (մասնավորապես հայերի) վերաբերյալ միջազգային համաձայնագրերի (Լոզանի դաշնագիր, 1923) կատարման վրա, պահանջել Ազգային սահմանադրությամբ (1862) ստեղծված վարչական մարմինների վերականգնումը։ Լայն տեղ է հատկացրել հայ սովետական գրողների արձակ և չափածո ստեղծագործություններին, տպագրել լուրեր ՀՍՍՀ կյանքի տարբեր բնագավառներից, սփյուռքի գաղթավայրերից։
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի վրա իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն։ Մարդու Ճ․ հ․ զարգանում է իոնացնող ճառագայթների, ինչպես նաև օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսա–աղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) ռադիոակտիվ տարրերի ազդեցության տակ։ Տարբերում են սուր Ճ․ հ․, որն առաջանում է իոնացնող ճառագայթների համեմատաբար մեծ դոզաների միանվագ ընդհանուր ազդեցության հետևանքով, և քրոնիկական, որն սկիզբ է առնում չբուժվող, ձգձգվող սուր Ճ․ հ–յան կամ իոնացնող ճառագայթների համեմատաբար փոքր դոզաների երկարատև ազդեցության հետևանքով։
Ճ․ հ–յան կլինիկական արտահայտությունների (ճառագայթային սինդրոմ) ընթացքը պայմանավորված է օրգանիզմի ստացած իոնացնող ճառագայթների ընդհանուր գումարային դոզայով։ 100 ռ–ի սահմաններում միանվագ ընդհանուր ճառագայթահարումն առաջ է բերում Ճ․ հ–յան անցողիկ, թեթև ձև, 100 ռ-ից ավելին՝ միջին կամ ծանր արտահայտված ձևեր, որոնց դեպքում հիմնական ախտանշանները և հիվանդության ելքը կախված է արյունաստեղծ օրգանների ախտահարման աստիճանից։ Իոնացնող ճառագայթների 600 ռ-ից բարձր միանվագ ընդհանուր ճառագայթահարումից մարդու օրգանիզմում սկիզբ են առնում օրգ․ և գործառական (ֆունկցիոնալ) այնպիսի խոր և ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք 1–2 ամսվա ընթացքում հասցնում են մահվան։
Միջին ծանրությամբ արտահայտվող սուր Ճ. հ․ ընթանում է մի քանի փուլով․ 1․ Ճ․ հ–յան ընդհանուր նախնական հակազդեցության փուլ, զարգանում է ճառագայթահարումից անմիջապես հետո, տևում մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Նկատվում է սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն։ Ծայրամասային արյան մեջ լինում է լիմֆոցիտանվազում,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/84
Այս էջը սրբագրված չէ