ՃԱՌԱԳԱՅԹԱՎՈՐՆԵՐ (Radiolaria), նախակենդանիների տիպի սարկոդայինների դասի ենթադաս։ Մարմնի չաւիերը՝ 40 մկմ–ից 1 մմ և ավելի։ Ծովային (հատկապես տաք) պլանկտոնային օրգանիզմներ են։ Ունեն ներքին կմախք՝ կաշվենման ծակոտկեն պատիճի տեսքով, որի մեջ ներփակված է մեկ կամ մի քանի կորիզ ամփոփող ներպատիճային ցիտոպլազման։ Վերջինս ծակոտիների միջոցով հաղորդակցվում է արտապատիճային ցիտոպլազմայի հետ։ Էկտոպլազմայում համարյա միշտ հանդիպում են բազմաթիվ միաբջիջ ջրիմուռներ՝ զոոքսանտելներ։ Ճ․ լողում և կեր են որսում կեղծ ոտքերի օգնությամբ։ Ճ․ ունեն նաև սիլիցիումի օքսիդից կամ ստրոնցիումի սուլֆատից կազմված ասեղներ, որոնց տարբեր համադրությունից առաջանում է արտաքին կմախքը։ Ճ–ի կորիզը պարունակում է մեծ քանակությամբ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ), որը պայմանավորված է դրանց արտակարգ պոլիպլոիդությամբ (քրոմոսոմների ավելի քան 1000 հապլոիդ հավաք)։
Բազմանում են կիսվելով, առանձին տեսակների մոտ նկատվել է իզոգամ կոպուլյացիայի տիպի Աբական պրոցես։ Հայտնի է Ճ–ի 7000-ից ավելի տեսակ։
ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ էլեկտրամագնիսական, ազատ էլեկտրամագնիսական դաշտի առաջացման կամ այդ դաշտի քվանտների (ֆոտոնների) առաքման պրոցեսը։ «Ճ․» ասելով երբեմն հասկանում են նաև ճառագայթված դաշտ։ Միկրոսկոպիկ համակարգերի՝ ատոմների, միջուկների, մոլեկուլների կամ դրանց խմբերի Ճ․ ունի սկզբունքային մի շարք առանձնահատկություններ։ Այդ համակարգերի էներգիան քվանտացված է, այսինքն՝ կարող է ընդունել միայն ընդհատ հաջորդականություն կազմող որոշակի արժեքներ՝ Երբ համակարգը –րդ վիճակից անցնում է –րդ վիճակը, այն կարող է ճառագայթել էներգիայով ֆոտոն (), որի հաճախականությունը ըստ Բորի պայմանի հավասար է՝ . -ը Պլանկի հաստատունն է։ Եթե համակարգի անցումը տեղի է ունենում ինքնաբերաբար, առանց արտաքին միջամտության, Ճ․ կոչվում է սպոնտան կամ ինքնակամ ճառագայթում։ Ըստ քվանտային տեսության՝ միավոր ժամանակում ինքնակամ Ճ–ման հավանականությունը որոշվում է բանաձևով, որտեղ -ն էլեկտրոնի լիցքն է, -ն՝ լույսի արագությունը, իսկ մեծությունը, որը կոչվում է տվյալ անցման դիպոլային մատրիցական տարր, ցույց է տալիս, թե անցման ժամանակ ինչպես է փոխվում լիցքի բաշխումը։ Տվյալ համակարգի սիմետրիայից կախված՝ որոշ անցումների դեպքում մատրիցական տարրը կարող է հավասար լինել զրոյի (արգելված անցում)։ Այդպիսի անցման հավանականությունը հաշվում են, այսպես կոչված, քվադրուպոլային մոտավորությամբ, որը անգամ ավելի փոքր արժեք է տալիս։ Եթե գրգռված վիճակում գտնվող ատոմի վրա Բորի պայմանին բավարարող հաճախականության ֆոտոն է ընկնում, ապա ատոմն ինքը կարող է արձակել մեկ ուրիշ ֆոտոն, որի հաճախականությունը, բևեռացումն ու տարածման ուղղությունը ճիշտ նույնն են, ինչ որ ընկնողինը։ Այս պրոցեսը, որի հավանականությունն ընդհանուր դեպքում համեմատական է «ստիպող» ֆոտոնների թվին, կոչվում է ստիպողական ճառագայթում։ Գրգռված ատոմներից բաղկացած համակարգերում ստիպողական պրոցեսների շնորհիվ տարբեր ատոմների Ճ․ լինում է կոհերենտ (տես Կոհերենտություն)։ Կոհերենտ ստիպողական Ճ․ ստանալու համար ստեղծվել են հատուկ սարքեր՝ քվանտային գեներատորներ։ Ֆոտոնների քանակը այդ սարքերում այնքան մեծ է, որ էլեկտրամագնիսական դաշտը կարելի է նկարագրել դասական էլեկտրադինամիկայի օրենքներով, իսկ ատոմները դիտարկել իբրև քվանտային օբյեկտներ։ Նման մոտեցումը, զուգորդված ինքնակամ Ճ․ հաշվի առնելու հնարավորություն տվող հատուկ կանոնների հետ, կոչվում է Ճ–ման կիսադասական տեսություն։ Միջուկների Ճ․ սկզբունքորեն չի տարբերվում ատոմների և մոլեկուլների Ճ–ից, սակայն այս դեպքում էական է ետհարվածը, որը հանգեցնում է առաքված ֆոտոնի հաճախականության շեղմանը։ Վակուումում հավասարաչափ շարժվող լիցքավորված մասնիկը չի կարող ֆոտոն արձակել, որովհետև այդ պրոցեսը կհակասեր էներգիայի և իմպուլսի պահպանման օրենքներին։ Սակայն նույն մասնիկը անհամասեռ միջավայրում ճառագայթում է։ Պարզագույն դեպքում, երբ մասնիկը հատում է տարբեր բեկման ցուցիչներ ունեցող երկու միջավայրերի սահմանը, առաջանում է, այսպես կոչված, անցումային ճառագայթում։ Իսկ երբ մասնիկը շարժվում է համասեռ միջավայրում արագությամբ (–ը բեկման ցուցիչն է), առաջանում է Չերենկովի–Վավիլովի Ճ․ (տես Վավիլով–Չերենկովի էֆեկտ)։ Վերջին երկու դեպքերում միջավայրն է ֆոտոններ առաքում, սակայն մեթոդական նկատառումներով Ճ․ վերագրվում է շարժվող մասնիկին։ Դասական էլեկտրադինամիկայի համաձայն, արագացումով շարժվող ոչ ռելյատիվիստական մասնիկի ճառագայթած դաշտի հզորությունը հավասար է ։ Արագացում առաջացնող ուժի բնույթից կախված՝ Ճ․ տարբեր անվանումներ ունի, արգելակման ճառագայթում, սինխրոտրոնային ճառագայթում։
Ճ–ման քվանտային տեսությունը պատմական և մեթոդական կարևոր նշանակություն ունի։ Հենվելով հարաբերականության տեսության և քվանտային տեսության սկզբունքների վրա՝ այն տվեց էլեկտրադինամիկական երևույթների հետևողական բացատրությունը՝ հասնելով տեսական և փորձնական տվյալների հիանալի համաձայնության։ Դրանով է թերևս պայմանավորված այդ տեսության հիմնական գաղափարների օգտագործումը թույլ և ուժեղ փոխազդեցությունների բնույթը հասկանալու համար։
Գրկ․ Ахиезер А․ И․, Берестецкий В․ Б․, Квантовая электродинамика, 3 изд․, перераб․, М․, 1969; Ландау Л․ Д․, Лифшиц Е․М․, Теория поля, 6 изд․, испр․ и доп․, М․* 1973 (Теоретическая физика, т․ 2)․
ՃԱՌԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ճարտասանական գրականության տեսակ։ Մեծ տեղ է գրավել միջնադարյան քրիստոնեական մատենագրության մեջ։ Ճ–յան ականավոր հեղինակներ են Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նազիանզացին, Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին, Հակոբ Մծբնացին։ Ճ․ հայ իրականության մեջ սկիզբ է առել V դ․ սկզբին և ծառայել, հիմնականում, դավանական, մեկնողական, բարոյախոսական նպատակների։ Ճ–յան ենթատեսակներն են ջատագովությունը, ճառը, քարոզը, թուղթը, կանոնը և մեկնությունը։ Հայ իրականության մեջ առաջին հայտնի գործերից են Մեսրոպ Մաշտոցի «Յաճախապատում ճառերը», Եզնիկ Կողբացու«Եղծ աղանդոցը», Հովհան Մայրագոմեցու «Խրատ վարուցը»։
Գրկ․ Յովհան Մանդակունի, Ճառք, Վնտ․, 1860։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968, էջ 13–14։ Քենդերյան Հ․, Հովհան Մայրագոմեցի, Ե․, 1973։
ՃԱՌԱՍՈՒՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառում։ 1909-ին ուներ 48 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՃԱՌԱՔՅԱՆ Տիգրան Կարապետի [ծն․ 31․8․1909, Պետերբուրգ (այժմ՝ Լենինգրադ)], հայ սովետական ֆիզիոլոգ, ռադիոլոգ։ Բժշկ․ ծառայության գեներալ–մայոր (1961), բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ 1931–71-ին եղել է զինվորական ծառայության մեջ։ 1939-ին ավարտել է Լենինգրադի Ս․ Մ․ Կիրովի անվ․ ռազմաբժշկական ակադեմիան։ Եղել է նույն ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, 1949-ից՝ ավագ դասախոս, 1951–71-ին՝ լաբորատորիայի վարիչ։ 1970-ից դասախոսում է Լենինգրադի Ա․ Ժդանովի անվ․ համալսարանում։ Գիտական աշխատանքները նվիրված են հիմնականում ռադիոկենսաբանության պրոբլեմային հարցերին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։
ՃԱՌԸՆՏԻՐ, ընտիր կամ ընտրովի ճառերի ժողովածու հայ միջնադարում։ Որոշակի բովանդակությամբ չի հատկանշվում, մինչդեռ տարատեսակներն ունեն իրենց որոշակի նպատակադրումը, կազմությունն ու անունը։ Հնագույն ճառերի ժողովածու է VIII դ․ գործիչ, Մաքենյաց վանքի առաջնորդ Սողոմոնի կազմած ժողովածուն, որ, Մշո վանքին պատկանելու պատճառով, «Մշո ճառընտիր» անունն է կրում։ Կազմված է տերունական տոների կարգով՝ Ավետման, Ծննդյան, Մկրտության, Հոգեգալուստի, Արմավինյաց, Խորհրդավոր գիշերի, Խաչելության, Համբարձման, Հարության վերաբերյալ քրիստոնեական ճանաչված հայրերի ճառերից․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/86
Այս էջը սրբագրված չէ