թիթեռաձև, գորտաձև և այլ Ճ–ներ։ Ճոխ և թանկարժեք Ճ–ները համարել են ունևորության և իշխանության չափանիշ։ Ճ–ների պատրաստման խոշոր կենտրոններ են եղել Վանը, Արծկեն, Կարինը, Մուշը, Երևանը, Ախալցխան, Շուշին ևն։ Ճ․ գործածվում է նաև կանանց և եկեղեցականների որոշ հագուստների փեղկերը սաջեի մասում միմյանց ագուցելու համար։ Պարզունակ Ճ–ներ գործածվում են նաև ձիու թամբը ամրացնելու համար, դրվում են կոշիկների, հագուստների զանազան մասերի վրա (թևքեր, գրպաններ, ուսադիրներ)՝ կիրառական կամ դեկորատիվ նպատակներով։
ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ, մարդու օրգանիզմում ավելցուկային ճարպահյուսվածքի կուտակում, երբ ճարպի սինթեզման ու կուտակման պրոցեսները գերակշռում են քայքայման պրոցեսներին։ Զարգացման հիմնական մեխանիզմը ճարպային և ածխաջրային փոխանակության կոորդինացիայի խանգարումն է, որը հանգեցնում է ածխաջրերի փոխարկմանը ճարպերի։ Տարբերում են Ճ–ման մի քանի աստիճաններ․ I–ավելցուկային քաշը կազմում է բնականոնի մինչև 29%–ը, II–30–49%–ը, III–50–99%-ը, IV–100% և ավելի։ Ըստ պատճառագիտական գործոնի Ճ․ լինում է 1․ ժառանգական (կոնստիտուցիոնալ), 2․ ալիմենտար (սննդային), առաջանում է գերսնուցման և ածխաջրերով հարուստ սննդի չարաշահման պատճառով, 3․ էնդոկրին՝ վահանագեղձի թերֆունկցիայի և մակերիկամների գերֆունկցիայի դեպքում, 4․ դիէնցեֆալ, 5, կլիմաքսային, 6․ ետծննդաբերական, 7․ ուղեղային, պայմանավորված է գանգի ոսկրերի հաստացմամբ (Մորգանի հիվանդություն) և 8․ խառը ձևեր։ Կարևոր դերը պատկանում գլխուղեղի դիէնցեֆալ հատվածի հագեցման կենտրոններին, որոնց զգայնությունը բնածին կամ ձեռքբերովի պատճառներով իջնելիս, հագեցման զգացումը դեպի սնունդը ընկնում է, մարդը դառնում է շատակեր և գիրանում է։ Ճ․ օրգանիզմի վրա թողնում է բացասական ազդեցություն (առավելապես վաղ հասակում) և պատճառ դառնում սեռական օրգանների թերզարգացման, կանանց մոտ՝ չբերության։ Առաջացնում է նաև ուղեղի թթվածնաքաղց (հիպօքսիա)՝ արտահայտվում է քնկոտությամբ, հիշողության և մտավոր ունակությունների թուլացմամբ, սիրտ–թոքային անբավարարություն, հենաշարժական ապարատի փոփոխություններ, հոդերում և դրանց շուրջը աղերի կուտակում, նյութափոխանակության խանգարումներ, օրգանիզմի վաղաժամ ծերացում։ Գոյություն ունեն նաև Ճ–ման տեղական ձևեր, լիպոդիստրոֆիա կամ Բարակեր–Սիմոնդսի հիվանդություն, առավելապես բնորոշ է կանանց, ճարպակալվում է կոնքի ու ազդրերի շրջանը, իսկ դեմքը և իրանի վերին հատվածը նիհարում է։ Տեղական Ճ․ կամ Դերկումի հիվանդություն, ընթանում է մաշկի տակ բազմաթիվ, երբեմն ցավոտ, ճարպագնդիկների առաջացմամբ։ Մադելունգի հիվանդություն, որի դեպքում ճարպը, օձիքի նման, կուտակվում է պարանոցի շուրջը։ Նշված 3 ձևերի առաջացման պատճառները հայտնի չեն։
Բուժումը․ ճիշտ հաշվեկշռված դիետա՝ ածխաջրերի և ճարպերի սահմանափակմամբ, ֆիզիկական բարձր ակտիվության ապահովում, բուժական ֆիզկուլտուրա, ախորժակն ընկճող և ճարպալուծող դեղամիջոցներ։
ՃԱՐՊԱԿԵՐՊԵՐ, ճարպանմաններ, լիպոիդներ, օրգանական նյութեր, որոնք մոլեկուլի կառուցվածքով և ֆիզիկաքիմիական հատկություններով նման են ճարպերին։ Գլիցերինի և բարձրագույն ճարպաթթուների, սպիրտների, ալդեհիդների ևն միացությունների ածանցյալներ են։ Կարևոր նշանակություն ունեն բուսական և կենդանական աշխարհում։ Ճարպերի հետ կազմում են լիպիդների դասը։ Տերմինը հնացած է և համարյա չի գործածվում։
ՃԱՐՊԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Ացիկլիկ միացություններ։
ՃԱՐՊԱՊՈՉԱՎՈՐ ՈՉԽԱՐՆԵՐ, ցեղեր, որոնք պոչի հատվածում ունեն ճարպի կուտակում։ Ըստ պոչի երկարության ու ձևի տարբերվում են կարճ ճարպապոչավոր (բուրյաթական և մոնղոլական ոչխարները) և երկար ճարպապոչավոր խմբեր։ Վերջինը բաժանվում է 4 (А, В, C, D) ենթախմբի։ A ենթախմբի ոչխարներն ունեն երկար և ուղիղ ճարպապոչ (վոլոշյան, մալիչ, իմերեթինյան ցեղերը), B–ինը՝ S տառի նման ծռված, երկար, ծայրը բարակ ճարպապոչ (կարակուլյան, կարաչաևյան, օսեթական ևն), С-ինը՝ Տ տառի ձևով ծռված երկար ճարպապոչ, ճարպը կուտակվում է պոչի ամբողջ երկարությամբ և առաջացնում ճարպային երկու բարձիկ (մազեխի, բալբասի մոտ ևն), D-ինը՝ միջին երկարության ճարպապոչ, որը միջնամասում ծռված է դեպի վերև, իսկ հաջորդող հատվածում՝ դեպի ներքև, պոչի ծայրը չճարպակալած է և բարակ (թուշինյան, լեզգինյան, Բոզախ, Ղարաբաղի, ավարական ևն)։ Ճարպապոչը տնտ․ օգտակար հատկանիշ է, ժառանգաբար փոխանցվում է և հաշվի է առնվում սելեկցիայի ժամանակ, քանի որ կերային անբարենպաստ պայմաններում այն ոչխարի համար սննդի պահեստի աղբյուր է։ Ճ․ ո․ բարելավվում են նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարներով։
ՃԱՐՊԱ–ՍԵՌԱԿԱՆ ՍՆՈՒՑԱԽԱՆԳԱՐՈՒՄ, ադիպոզո–գենիտալդիստրոֆիա, Պեխկրանցի–Բաբինսկու–Ֆրոյլիխի հիվանդություն, դիէնցեֆալ–հիպոֆիզային համակարգի ախտահարում, արտահայտվում է ճարպակալմամբ և սեռական օրգանների թերզարգացմամբ։ Առավելապես հանդիպում է վաղ մանկական տարիքում, երբեմն՝ ավելի ուշ։ Պատճառը դիէնցեֆալ շրջանի հանգույցների ախտահարումն է, որոնք արտադրում են հիպոֆիզի գոնադոտրոպ հորմոնների սեկրեցիան կարգավորող հատուկ գործոններ։ Հիվանդության առաջացմանը նպաստում են նաև ժառանգական նախատրամադրվածությունը, հիպոթալամուսային շրջանի բորբոքային, հազվադեպ՝ ուռուցքային բնույթի փոփոխությունները։ Ախտանշաններն ի հայտ են գալիս վաղ մանկական տարիքում։ Երեխաների մոտ սեռական օրգանները չեն զարգանում, հաճախ ամորձիները մնում են որովայնի խոռոչում (կրիպտօրխիզմ)։ Ճարպակալումը լինում է կրծքագեղձերի, կոնքի, ազդրերի շրջանում։ Մաշկը գունատ է, սառը, բարակ, թափանցիկ, մազածածկը՝ նոսր։ Տղաների դեմքը չի մազակալում։ Գլխի մազերը բարակ են, փափուկ, մետաքսանման։ Հիվանդության ելքն առավելապես բարենպաստ է։
Բուժումը. հորմոնային դեղամիջոցներ, ցածր կալորիականությամբ դիետա, ֆիզիկական բարձր ակտիվության ապահովում, դիէնցեֆալիտների առկայության դեպքում՝ հակաբորբոքային դեղամիջոցներ։
ՃԱՐՊԵՐ, օրգանական միացություններ, գլիցերինի և միահիմն ճարպաթթուների էսթերներ (եռգլիցերիդներ)։ Պատկանում են լիպիդների դասին։ Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների բջիջների հիմնական բաղադրամաս են։ Կառուցվածքը համապատասխանում է հետևյալ ընդհանուր բանաձևին․
- ՛
- I
- ' '
- I
- ' ' ',
որտեղ R', R' ' և R' ' '–ը ճարպաթթվի ռադիկալներ են։ Եթե բոլոր ռադիկալները նույնն են, Ճ․ կոչվում են պարզ, եթե տարբեր՝ խառը։ Բնական Ճ․ հիմնականում խառն են և, որպես կանոն, կազմված են զույգ թվով ածխածնի ատոմ պարունակող (մոտ 40 տեսակ, հիմնականում ) չճյուղավորված ճարպաթթուներից։ Հայտնի են 1300-ից ավելի Ճ․, որոնք