շրջաններում ռուս. բնակչության ավելացումը նպաստում էր երկրագործության և արհեստների զարգացմանը։ Միևնույն ժամանակ ցարիզմը Ղ–ում անց էր կացնում գաղութատիրական միջոցառումներ։ Ղ–ի՝ Ռուսաստանին միանալու կարևոր արդյունքներից էր ռուս և ղազախ աշխատավորների մերձեցումը, որը հատկապես ի հայտ եկավ Ե․ Պուգաչովի գլխավորած գյուղացիական պատերազմի (1773–75) ժամանակ, երբ շատ ղազախներ մասնակցեցին ապստամբությանը։ 1783–1797-ին տեղի ունեցավ Փոքր ժուզի ղազախների ապստամբությունը ընդդեմ ցարական կառավարության։
XIX դ․ առաջին կեսին Ղ–ում տեղի ունեցած տնտ․ փոփոխություններին (առևտրական կապերի աշխուժացում Ռուսաստանի հետ, երկրագործության զարգացում ևն) զուգնթաց փոխվեց նաև ղազախների քաղ․ կարգը։ Ցարական կառավարությունը Միջին (1819) և Փոքր (1824) ժուզերում վերացրեց խանական իշխանությունը, հաստատեց վարչակառավարման նոր կարգ, որի հիմքը «Սիբիրյան կիրգիզների կանոնադրությունն» (1822) էր, և որը ուներ ցարիզմի շահերից բխող գաղութատիրական բնույթ։ Չնայած դրան, Ղ–ի հասարակական կյանքում տեղի էին ունենում առաջադիմական տեղաշարժեր, զարգանում էին արտադրողական ուժերը, փոխվում էր դասակարգային կառուցվածքը։
XIX դ․ 60-ական թթ․ ավարտվեց ղազախական հողերի միացումը Ռուսաստանին։ 1867–1868-ին ցարական կառավարությունը անցկացրեց վարչական ռեֆորմ։ Թուրքեստանի գեներալ–նահանգապետության կազմում ստեղծվեցին Սեմիրեչիեի և Սիրդարյայի, Օրենբուրգի գեներալնահանգապետության կազմում՝ Ուրալյան և Տուրգայի, Արևմտասիբիրյան գեներալ–նահանգապետության կազմում՝ Ակմոլինսկի և Սեմիպալատինսկի մարզերը։ Մարզերը բաժանվում էին գավառների, գավառները՝ վոլոստների, վոլոստները՝ վարչական աուլների։ Ամբողջ հողը հայտարարվեց պետ․ սեփականություն, փոփոխություններ մտցվեցին դատավարական գործում։ Բարեփոխումների իրագործումը նպաստում էր համառուս․ տնտեսության մեջ Ղ–ի հետագա ներգրավմանը։ Արտադրողական ուժերի զարգացմանը խթանեց ռուս և ուկրաինացի գյուղացիների վերաբնակեցումը Ղ–ում, ուր ստեղծվեցին կապիտալիստական ուղիով զարգացող ավելի քան 500 ռուս. և ուկր․ գյուղեր։ Սիբիրյան երկաթուղու կառուցումից (1891– 1904) հետո աճեցին առևտուրը և ապրանքա–դրամական հարաբերությունները։ Քաղաքների զարգացումը, քաղաքային բնակչության աճը կարևոր նշանակություն ունեցան ղազախ ժողովրդի մշակույթի զարգացման համար։ Ռուս. առաջավոր մշակույթի և գիտության ազդեցությամբ էին գործում ղազախ լուսավորիչներ Չոկան Վալիխանովը, Իբրայ Ալթնսարինը, Աբայ Կունանբաևը և ուրիշներ։
Մինչև հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ղ․ ռուս. արդյունաբերության գաղութային վաճառահանման շուկան էր և հումքի աղբյուրը։ XX դ․
սկզբին Ղ–ի տնտեսության մեջ էին թափանցել ոչ միայն ռուս. այլև օտար (անգլ․, ֆրանս․, ամերիկյան) կապիտալներ, որոնց հիմքի վրա առաջացել էր կապիտալիստական արտադրություն (լեռնահանքային, նավթի հանույթի ևն)։ Ձեռնարկությունների մեծ մասը մանր էր։ Խոշոր արդյունաբերության մեջ 1913-ին զբաղված էր շուրջ 20 հզ․ բանվոր։ Սաղմնավորվում էր ղազախ բուրժուազիան, ձևավորվում ազգային պրոլետարիատը։ Ղ–ում առաջին մարքսիստները ռուս աքսորական հեղափոխականներն էին՝ Վ․ Խարիտոնովը, Պ․ Կաշինսկին, Զ․ Գուսևան, Պ․ Պոկրովսկին և ուրիշներ։ 1903-ի մայիսի 1-ին Ուրալսկի մարքսիստական խմբակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քաղ․ առաջին գործադուլը։ 1905–07-ի հեղափոխության տարիներին գործադուլային շարժումն ուժեղացավ։ Ստոլիպինյան ագրարային ռեֆորմի շրջանում (1906–12)
ցարական կառավարությունը Ղ․ տեղափոխեց ավելի քան 438 հզ․ գյուղացիական տնտեսություն։ Ցարիզմի գաղութատիրական քաղաքականությունն ուղղված էր ղազախ ժողովրդի ռուսացմանը և խոչնդոտում էր նրա ազգային տնտեսության ու մշակույթի զարգացմանը։ 1916-ին Ղ–ում բռնկեց ազգային–ազատագրական ապստամբություն։ Տուրգայի մարզում ապստամբությունը (Ամանգյալդի Իմանովի գլխավորությամբ) շարունակվեց մինչև 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո Ղ–ում ևս հաստատվեց երկիշխանություն։ Առաջացան սովետներ և բուրժ․ ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ Թուրքեստանյան կոմիտեն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո սովետական իշխանություն հաստատվեց 1917-ի նոյեմբերին՝ Սիրդարյայի (Տաշքենդ կենտրոնով), 1917-ի դեկտեմբեր–1918-ի հունվարին՝ Ակմոլինսկի մարզում, 1918-ի հունվար–փետրվարին՝ Տուրգայի մարզում և Սեմիպալատինսկում, մարտին՝ Վերնոյեում և Սեմիրեչիեում։ Սովետական իշխանության հաստատումից հետո հողը բռնագրավվեց հօգուտ ղազախ և ռուս աշխատավորների, ազգայնացվեցին արդ․ խոշոր ձեռնարկությունները։ 1918-ի գարնան–ամռանը Ղ–ի մեծ մասը զավթեցին ինտերվենտները (Չեխոսլովակյան կորպուս) և սպիտակգվարդիականները, որոնց հետ համագործակցում էին ղազախ բուրժուա–ազգայնականները։ Ղ–ի աշխատավորներին մեծ օգնություն էր ցույց տալիս Սովետական Ռուսաստանը։ Թշնամու թիկունքում կռվում էին պարտիզանական ջոկատներ։ 1919-ի հունվ. 22–24-ին ազատագրվեցին Օրենբուրգը, Ուրալսկը, ապրիլի 5-ին՝ Կուստանայը։ 1919-ի օգոստոսին ստեղծված Թուրքեստանյան ռազմաճակատի զորքերը (հրամանատար՝ Մ․ Ֆրունզե, ռազմահեղափոխական խորհրդի անդամ՝ Վ․ Կայբիշև) հս–ից և Թուրքեստանի ԻՍՍՀ–ի զորքերը՝ հվ–ից ջախջախեցին Կոլչակի բանակը։ 1920-ի սկզբին ավարտվեց Ղ–ի արմ․ շրջանների, մարտին՝ Սեմիրեչիեի ազատագրումը։
Ղազախական սովետական պետականության սկիզբը դրվեց 1920-ի օգոստ. 26-ին՝ ՌՍՖՍՀ–ի կազմում՝ «Կիրգիզական Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետություն ստեղծելու մասին» դեկրետով (ստորագրել էին Վ․ Ի․ Լենինը և Մ․ Ի․ Կալինինը)։ Հանրապետության (Օրենբուրգ մայրաքաղաքով) կազմում ընդգրկվեցին ղազախներով բնակեցված շրջանները։ 1920-ի հոկտ. 4–12-ին Օրենբուրգում կայացավ հանրապետության սովետների հիմնադիր համագումարը, որն ընտրեց Կենտգործկոմ (նախագահ՝ Մ․Մենդեշև) և ժողկոմխորհ (նախագահ՝ Վ․ Ռադուս–Զենկովիչ)։ 1921-ի հունիսին կազմավորվեց ՌԿ(բ)Կ ղազախական մարզային կազմակերպությունը։ Վերականգնվում էր ժողտնտեսությունը։ 1921–1922-ին անցկացվեց հողա-ջրային ռեֆորմ։ 1924-ի հունվ. 5–10-ին հանրապետության Սովետների IV համագումարը քննարկեց և ընդունեց սահմանադրության նախագիծ։ 1924–1925-ին Միջին Ասիայի ազգային–պետական բաժանման հետևանքով հանրապետության կազմում ընդգրկվեցին ղազախներով բնակեցված նոր շրջաններ։ 1925-ի ապրիլին Սովետների համաղազախական V համագումարը վերականգնեց ղազախ ժողովրդի պատմականորեն ճիշտ անվանումը, և հանրապետությունը սկսեց կոչվել Ղազախական ԻՍՍՀ։ 1925–1930-ին Ղազախական ԻՍՍՀ–ի կազմում էր Կարակալպակյան ԻՄ։ 1929-ից Ղ–ի մայրաքաղաքը դարձավ Ալմա Աթան։ ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությամբ Ղազախական ԻՍՍՀ վերակազմվեց միութենական հանրապետության, որի սահմանադրությունն ընդունվեց 1937-ին (նորը հաստատվել է 1978-ին)։
Ղազախները դեպի սոցիալիզմ անցում կատարեցին՝ շրջանցելով կապիտալիզմը։ Զարկ տրվեց Ղ–ի ինդուստրացմանը, նախապատերազմյան տարիներին կառուցվեց շուրջ 200 արդ․ ձեռնարկություն։ 1929-ին ծավալվեց գյուղատնտեսության կոլեկտիվացման զանգվածային շարժում։ 1937-ին կոլեկտիվ տնտեսություններում միավորված էր գյուղացիական տնտեսությունների 97,5%-ը։ Ղ․ քոչվոր–անասնապահական, գաղութային ծայրամասից վերածվեց ինդուստրիալ–ագրարային հանրապետության։ Կուլտուրական հեղափոխության շնորհիվ Ղ–ում վերացան անգրագիտությունը, ինչպես նաև տոհմատիրական ու ֆեոդալական մնացուկները, աճեցին ազգային կադրերը, բացվեցին բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/9
Այս էջը սրբագրված է
ՂԱԶԱԽԱԿԱՆ 9