(«Պատմություն Սուրիո հայ տպարաններու», 1973, «Գեղարդ» սիրիահայ տարեգիրք, 1975, 1978)։ Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։
Երկ․ Հիվանդություններու կյանքն ու հեղաշրջումը, Հալեպ, 1962։
ՃԵՊԵՃՅԱՆ Սարգիս, Ճեբեջի (1864, գ․ Ուզունլու, Յոզղաթի գավառ, Թուրքիա – 1920, Հաճըն), Հաճընի 1920-ի ինքնապաշտպանական մարտերի (տես Հաճընի հերոսամարտ 1920) մասնակից և հրամանատար։ 1914-ի վերջին զորակոչվել է թուրք. բանակ և ուղարկվել Կովկասյան ռազմաճակատ։ Երբ սկսվել են հայ զինվորների նկատմամբ թուրք. հալածանքներն ու նրանց զանգվածային բնաջնջումը, Ճ․ փախել է բանակից և անցել ռազմաճակատի գիծը։ 1918-ին մտել է Անդրանիկի կամավորական ջոկատը, մասնակցել բազմաթիվ մարտերի։ 1919-ի սկզբին մեկնել է Կ․ Պոլիս, այնտեղից Կիլիկիա։ 1920-ին նշանակվել է Հաճընի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար։ 1920-ի մարտին քեմալական 20 հզ․ զորքերը պաշարել են Հաճընը։ Անհավասար մարտում Ճ․ ծանր վիրավորվել է և խուսափելով գերի ընկնելուց, վերջին գնդակով ինքնասպան է եղել։
Գրկ․ Սահակյան Ռ․ Գ․, Թուրք–ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919–1921 թթ․, Ե․, 1970։
«ՃԵՐԻՏԵԻ ՇԱՐՔԻԵ» («Օրագիր արևելյան»), հայատառ թուրքերեն օրաթերթ։ Լույս է տեսել 1885–1913-ին, Կ․ Պոլսում։ Արտոնատեր–խմբագիր Տ․ Ճիվելեկյան, խմբագիր՝ Հ․ Վարժապետյան (1907-ից)։ Ունեցել է լիբերալ բուրժ․ ուղղություն։ Հրատարակվելով հիմնականում թրքախոս հայերի համար՝ թերթը 1890-ական թվականներից ավելի լայն տեղ է հատկացրել հայերեն նյութերին (ինքնուրույն և թարգմանական գեղարվեստական ստեղծագործություններ, բանավիճային հոդվածներ ևն)։ Տպագրել է զրույցներ, թարգմանական և ինքնուրույն վեպեր, լուսաբանել արևմտահայ հասարակական–մշակութային կյանքը, ներկայացրել հոդվածներ հայ գրականության, թատրոնի և նրա գործիչների (Պ․ Ադամյան և ուրիշներ) մասին։ Հաջորդել է 1877–84-ին հրատարակված «Թերճըմանը էֆքյար» («Թարգման մտածման», խմբագիրներ՝ Տ․ Ճիվելեկյան, Ա․ Սագայան) թերթին։
ՃԵՐՄԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 1050 (150 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՃԸՊԸՐ, Պռգյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 350 (50 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ եկեղեցի և դպրոց։ Ճ–ի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՃԻԱԹՈՒՐԱ, հանրապետական ենթակայության քաղաք (1921-ից) Վրացական ՍՍՀ–ում, Ղվիրիլա գետի հովտում։ Բն․ 26 հզ․ (1974)։ Երկաթուղային կայարան է։ ՍՍՀՄ մանգանի արդյունաբերության խոշոր կենտրոն։ Կա շինանյութերի արտադրություն, սննդի արդյունաբերություն, թեյի, կարի ֆաբրիկաներ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։
ՃԻԱՈՒՐԵԼԻ Միխայիլ Էդիշերի [25․1(6․2)․ 1894, Թիֆլիս – 31․10․1974, Թբիլիսի], վրացի սովետական կինոռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1948)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Եղել է թատրոնի դերասան, նկարիչ և ռեժիսոր։ 1921-ին նկարահանվել է կինոյում (Արսեն, «Արսեն Ջորջիաշվիլի»), այնուհետև աշխատել գլխավորապես կինոռեժիսոր։ Առաջին ֆիլմերից են՝ «Առաջին կոռնետ Ստրեշնևը» (1928, Ե․ Զիգանի հետ), «Սաբա» (1929), «Խաբարդա» (1931)։ Ճ–ի ստեղծագործությանը բնորոշ պատմահեղափոխական առաջին ֆիլմը «Վերջին դիմակահանդես»-ն է (1934)։ Լավագույն կինոնկարներից են՝ «Արսեն» (1937), «Գևորգի Սահակաձե» (1942, 1943), «Երդում» (1946), «Բեռլինի անկումը» (1950), «Օթարի այրին» (1958)։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակների (1941, 1943, 1946, 1947, 1950)։
Գրկ. Маневич И., Михаил Чиаурели, М., 1950.
ՃԻԱՈՒՐԵԼԻ Սոֆիկո Միխայիլի (ծն․ 21․8․1937, Թբիլիսի), վրացի սովետական դերասանուհի։ Վրաց․ ՍՍՀ (1972) և ՀՍՍՀ (1979) ժող․ արտիստուհի։ Մ․ Ճիաուրելիի և Վ․ Աևջափարիձեի դուստրը։ 1960-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ, ինստ–ի դերասանական ֆակուլտետը։ Կինոյում նկարահանվում է 1957-ից։ Լավագույն դերերից են՝ Զոսյա («Գեներալը և մարգարտածաղիկները», 1964), Տասյա («Այլ են մեր ժամանակները», 1967, երկուսն էլ՝ ոեժ․ Մ․ Ճիաուրելի), Դերիկո («Մի վշտանա», ռեժ․՝ Դ․ Դանելիա, 1969), Սոֆիկո («Մի քանի հարցազրույց անձնական հարցերով», ոեժ․՝ Լ․ Ղողոբերիձե, 1979, ԱՍՀՄ պետ, մրցանակ, 1980)։ Ճ․ նկարահանվել է նաև «Հայֆիլմ»-ում՝ Աննա և պատանի Սայաթ–Նովա («Նռան գույնը», ոեժ․ Ս․ Փարաջանով, 1969), Արևիկ («Արևիկ», ոեժ–ներ՝ Ա․ Հայրապետյան, Ա․ Աղաբաբով, 1979, հեռուստատեսային կինոնկար), Թուրվանտա («Կտոր մը երկինք», ըստ Վ․ Թոթովենցի, ռեժ․՝ Հ․ Մալյան, 1980)։
ՃԻԶԵՐՈՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում։ 1909-ին ուներ 115 (10 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ճ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՃԻԶՎԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, դաստիարակության համակարգ, որը մշակել է ճիզվիտների միաբանությունը։ Նրա սկզբունքներն ու մեթոդիկան շարադրվել են դպրոցական հատուկ կանոնադրությունում՝ «Ratio atque institutio atudiomm Societatis Jesu» (հաստատվել է 1599-ին)։ Ճ․ դ–յան նպատակն էր պատրաստել կաթոլիկ եկեղեցուն հնազանդ սպասավորներ։ Ճիզվիտական դպրոցները բաժանվել են տարրականի՝ կոլեգիաների (ուսման տևողությունը՝ 7 տարի) և բարձրագույնի՝ սեմինարիաների (ուսման տևողությունը՝ 6 տարի)։ Տարրական դպրոցներն ստեղծվել են Վերածննդի շրջանում և իրենց տված կրթության ծավալով ու բնույթով մոտ էին գիմնազիաներին։
XVIII դ․ սկզբին հաշվվում էր մոտ 800 ճիզվիտական ուս․ հաստատություն, այդ թվում ավելի քան 20 համալսարան։ 1832-ին ճիզվիտները վերանայեցին դպրոցական կանոնադրությունը, հիմնական սկզբունքներն ու նպատակները մնացին նույնը՝ ավելացավ ուս․ առարկաների թիվը (հիմնականում բնա–մաթեմատիկական դիսցիպլիններ)։ XX դ․ սկզբին թույլ տրվեց փոփոխություններ մտցնել առանձին ուս․ հաստատությունների ուս․ պլաններում՝ ելնելով տեղի պայմաններից ու պահանջներից։ Կապիտալիստական շատ երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Լատինական Ամերիկայի երկրներ ևն) ճիզվիտները այժմ նույնպես մեծ ազդեցություն ունեն ժող․ կրթության վրա, նրանք բաց են անում իրենց դպրոցները, պետ․ ու մասնավոր դպրոցների համար պատրաստում ուսուցիչներ (ԱՄՆ–ում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/97
Այս էջը սրբագրված չէ