ընկնում մոնոպոլիայի ընդհանուր շրջանառության մոա 84%–ը։
«Նեսթլե»–ն (հիմնադրվել է 1866-ին) սննդարդյունաբերության մոնոպոլիաներից խոշորագույնն է լուծվող սուրճի արտադրությամբ, վերահսկում է դիետիկ սննդամթերքների արտադրության 30%-ը ԳՖՀ–ում, 55%-ը՝ Ֆրանսիայում ե․ Շվեյցարիայում։
Արևմտաեվրոպական «եռյակին» զգալիորեն զիջում են ԱՄՆ–ի տրեստները։ «Սվիֆթ ընդ քամփընի»-ն (1855) ԱՄՆ–ի սննդարդյունաբերության խոշորագույն մոնոպոլիան է։ Մի շարք նահանգներում այն մոնոպոլացրել է անասունների գնումն ու սպանդը, մսի վերամշակումը։ Գործունեության հիմնական շրջանը ԱՄՆ–ն է, ձեռնարկություններ ունի նան Կանադայում և Անգլիայում։ Ձեռնարկությունների թիվը մոտ 170 է։ ԱՄՆ–ում կաթնամթերքների արտադրությամբ «Կրաֆթքո»-ն (1923) առաջինն է։ Արտասահմանում ունի 25 ձեռնարկություն (հիմնականում Արևմտյան Եվրոպայի երկրներում), որոնց բաժինը կազմում է վաճառահանման ծավալի 13%–ը։ «Զեներըլ ֆուդս»-ը (1922) մասնագիտացել է փաթեթավորված սնընդամթերքների և լուծվող սուրճի արտադրության բնագավառում։ Ունի 70 ձեռնարկություն, խորտկարանների և ռեստորանների լայն ցանց։ «Բեաթրիս ֆուդս»-ը (1924) առաջատար դեր է խաղում կաթնամթերքների արտադրության բնագավառում։
Մոնոպոլացման բարձր աստիճանը բնո– րոշ է նաև ծխախոտի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությանը։ Ծխախոտի արտադրության «Ֆիլիպ Մորիս» ֆիրման ԱՄՆ–ում և արտասահմանում 1977-ին վաճառահանել է 3,8 մլրդ դոլլարի արտադրանք, զուտ շահույթը կազմել է 335 մլն դոլլար։ ԱՄՆ–ի սննդարդյունաբերության տրեստները վերահսկում են հարավային Ամերիկայի մսի արդյունաբերությունը։ «Ցունայթիդ ֆրութ»-ը հսկայական շահույթներ է ստանում բանանի սանտրից։ Կապիտալիստական աշխարհի տարբեր շրջաններում մասնաճյուղեր են ստեղծել և տնտ․ լայն էքսպանսիա են իրականացնում «Կոկա–Կոլա» և «Պեփսիկո» ընկերությունները։
Սև մետալուրգիա։ XX դ․ սկզբներին սև մետալուրգիայի մոնոպոլիաներն աշխարհում խոշորագույններն էին, իսկ ամերիկյան «Ցունայթիդ Սթեյթս սթիլ»-ը՝ 1 մլրդ դոլլար ակտիվներ ունեցող արդ․ միակ ընկերությունը։ Արդյունաբերության նոր ճյուղերի բուռն զարգացման հետևանքով դրանք 1970-ական թթ․ արդեն զիջում էին նավթային, ավտոմոբիլաշինական, էլեկտրատեխնիկական հսկաներին։ 1977-ին «Ցունայթիդ Աթեյթս սթիլ»-ը ամերիկյան խոշորագույն մոնոպոլիաների «ակումբում» միայն 15-րդն էր։ Տրեստը (հիմնադրվել է 1901-ին) վերահսկում են Մորգանները։ Աչքի է ընկնում արտադրության դիվերսիֆիկացումով (պողպատ, չուգուն, ցեմենտ, արդ․ սարքավորումներ, նավեր, ռազմ. արտադրանք)։ 70 ձեռնարկություն ունի ԱՄՆ–ում, 30-ից ավելի դուստր ընկերություն՝ արտասահմանում։ Վաճառահանման ծավալը 1977-ին կազմում էր 9,6 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 166 հզ․ մարդ։ Մետաղաձուլական, մետաղամշակման, մեքենաշինական (առաջինը՝ ԱՄՆ–ում) ավելի քան 40 ձեռնարկություն ունի ԱՄՆ–ի մետալուրգիական երկրորդ մոնոպոլիան՝ «Բեթլեհեմ սթիլ»-ը (1919)։ Զբաղվածների թիվը անցնում է 90 հազարից, վաճառահանման ծավալը՝ 5,5 մլրդ դոլլարից (1977)։ «Յունայթիդ Աթեյթս սթիլ»–ը և «Բեթլեհեմ սթիլ»-ը տալիս են ԱՄՆ–ում ձուլվող պողպատի 40% –ը, բազմաթիվ երկրներում վերահսկում են երկաթի, մանգանի, քրոմի հարուստ հանքավայրեր։ ԱՄՆ–ի պողպատաձուլական խոշորագույն մոնոպոլիաներից «Արմքո սթիլ»-ին և «Ինլենդ սթիլ»-ին հատկանշական է արտադրության լայն դիվերսիֆիկացումը։ «Ռիփաբլիք սթիլ»-ը մասնագիտացել է չժանգոտվող, իսկ «Նեյշընըլ սթիլ»-ը՝ թերթավոր պողպատի արտադրության մեջ։
1970-ի կեսերին պողպատի ձուլմամբ (32,5 մլն ա) կապիտալիստական աշխարհում առաջինը ճապոնական «Նիպպոն սթիլ» («Նիպպոն սեյտեցու») ընկերությունն էր (հիմնադրվել է 1970-ին)։ Մոնոպոլիայի արտադրական ծրագրում մետաղաձուլությունից բացի նկատելի դեր են խաղում մեքենաշինությունը և ապակու արտադրությանը։ Սերտ կապեր ունի Միցուբիսի, Սումիտոմո, Ֆուձի և մյուս խոշորագույն ֆինանսական խմբերի հետ, վերահսկվում է ճապոնական արդ․ բանկի կողմից։ Մոնոպոլիայի վաճառահանման ծավալը 1977-ին 8,9 մլրդ դոլլար էր, զբաղվածների թիվը՝ 83 հզ․ մարդ։ Մետալուրգիական խոշորագույն մոնոպոլիաներից են նաև ճապոնական «Նիպպոն Կոկան»-ը (մտնում է Ֆուձիի ֆինանսական խմբի մեջ, տալիս է երկրում ձուլվող պողպատի 15%-ը), «Սումիտոմո մետալ»-ը (խոշոր դեր է խաղում խողովակների արտադրության բնագավառում) և «Կավասակի սթիլ»-ը (մասնագիտացել է թերթավոր պողպաաի արտադրության մեջ)։
Արևմտյան Եվրոպայում պողպատաձուլական խոշորագույն մոնոպոլիան ԳՖՀ–ի «Աուգուստ Տիսսեն–հյութե» (հիմնադրվել է 1871-ին) մոնոպոլիան է։ 1977-ին կոնցեռնը ձուլել է 12 մլն ա պողպատ, ձեռնարկություններում զբաղված է 134 հզ․ մարդ։ Արտադրում է ռազմանավեր, տանկեր, կարևոր դեր խաղում բանակի վերազինման գործում։ Մասնաճյուղեր ունի 130 երկրում, մտնում է «Տիսսեն Օպենհայմ» ֆինանսական խմբի մեջ։ «Մանեսման Ա․ Դ․» (1890) մասնագիտացել է խողովակագլանման և մեքենաշինության մեջ։ 1976-ին արտադրել է 4 մլն տ պողպատ, 3 մլն տ գլանվածք։ Վաճառահանման ծավալը կազմել է 4,7 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 109 հզ․ մարդ։ Սերտ կապերի մեջ է «Դոյչե բանկ»-ի հետ։ ԴՖՀ–ի մետալուրգիական և մեքենաշինական հզոր մոնոպոլիաներից է «Կրուպպ»-ը (1811)։ Ակտիվ մասնակցություն է ունեցել առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների նախապատրաստմանը։ 1960-ական թթ․ վերահսկել է բունդեսվերի համար ռազմ. արտադրանքի թողարկումը։ Մինչև 1967-ը պատկանել է Կրուպպներին, 1968-ից դադարել է ընտանեկան լինելուց և ընկել բանկային կոնսորցիումի վերահսկողության տակ։ 1975-ին կոնցեռնի ձեռնարկություններում (մոտ 20 երկրում) ձուլվել է 3,4 մլն տ պողպատ։ Վաճառահանման ծավալը՝ 3,9 մլրդ դոլլար (1974), զբաղվածների թիվը՝ 76 հզ․ մարդ (1978)։ Ավելի քան 5 մլրդ դոլլար է կազմում (1976) անգլ․ «Բրիթիշ սթիլ» պետ․ մոնոպոլիստական ընկերության վաճառահանման ծավալը։ Ստեղծվել է 1967-ին, սև մետալուրգիայի ձեռնարկությունների ազգայնացման հետևանքով։ Միավորում է մետալուրգիական 14 ընկերություն, որոնք տալիս են երկրում ձուլվող պողպատի 90%–ը։ Ձեռնարկություններում զբաղված է շուրջ 200 հզ․ մարդ, 1977-ին ձուլել է 19 մլն տ պողպատ։ Կոնցեռնը թողարկում է նաև որակյալ պողպատ, թուջ, մեքենաշինական և քիմ․ արտադրանք։
Ֆրանսիայի սև մետալուրգիայում զբաղված աշխատողների 50,7, շրջանառության՝ 50,2 և կապիտալ ներդրումների 85,3% –ը (1979) բաժին է ընկնում «Դենեն-Նորդ–էսթլոնգվի» ընկերությանը։ Արևմտյան Եվրոպայի սև մետալուրգիայի խոշորագույն մոնոպոլիաներից են նիդերլանդա–արևմտագերմանական «էսթել»-ը, լյուքսեմբուրգյան «Արբեդ»-ը, իտալ․ «Իտալսիդեր»-ը, բելգ․ «Կոկերիլ»-ը։
Քիմիական արդյունաբերություն։ ճյուղի խոշորագույն մոնոպոլիաների աառջին տասնյակի մեջ մտնում են ԱՄՆ–ի 4 և արեմտաեվրոպական 6, այդ թվում՝ արևմտագերմանական 3 ընկերություն։ «Ի․ Գ․ Ֆարբենինդուստրի»-ի ժառանգները («Հյոխսթ Ա․ Գ․», «Բայեր Ա․ Գ․», «ԲԱՍՖ Ա․ Գ․») ԱՄՆ–ի մոնոպոլիաներին զիջելով ստացված շահույթների չափով՝ նրանցից առաջ են անցել վաճառահանումների ծավալով։ 1960–1977-ին արևմտագերմանական եռյակի վաճառահանումների ծավալն աճել է 7,3, արտահանումը՝ 6,1 անգամ։