2-ի ժող․ ապստամբության հետևանքով և հաստատել են հեղափոխական–դեմո– կրատական վարչակարգ (տես Յակոբին– յան դիկտատուրա)։ Հեղափոխության վե– րելքի համեմատ սրվել է հոսանքների պայքարը Ցա–ի շրջանում, Դանտոնը և նրա կողմնակիցները պահանջել են հե– ղափոխական իշխանության թուլացում, ձախ Ցա․4 էբերականները (Պ․ Շոմետ, ժ․ էբեր), չքավորության օգտին սոցիալ– անա․ միջոցառումների իրականացում, հե– ղափոխական տեռորի ուժեղացում ևն։ էբերականները բացահայտորեն դուրս եկան հեղափոխական իշխանության դեմ։ Յա–ի հիմնական միջուկը համախմբվեց Ռոբեսպիերի շուրջը, որոնք ընդդիմադիր խմբավորումների դեմ պայքարում դիմե– ցին անգամ մահապատժի, գլխատելով նրանց առաջնորդներին։ Յա–ի պառակ– տումը գնալով ավելի խորացավ, որը և արագացրեց նրանց դիկտատուրայի ան– կումը (1794-ի հուլիսի 27–28-ին)։ Ռո– բեսպիերը, Սեն ժյուստը և նրանց զինա– կիցները գիլիոտինի ենթարկվեցին։ Հ․ Լիչոյան
ՏԱԿՈԲՈՎԻՉ Յակոբ Մելքոնի [18․11․ 1879, գ․ Կոստեշտ, Բոտոշանի գավառ (Ռումինիա)–29․10․1959, Բուխարեստ], ռումինահայ բժիշկ, վիրաբույժ»։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1905), պրոֆեսոր։ Ռումինիայի վաստ․ բժիշկ (1954)։ Ռումինական վիրա– բուժական դպրոցի և բժշկ․ ակադեմիայի (1935) հիմնադիրներից։ Ավարտել է Բու– խարեստի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետը։ 1907–15-ի*ն աշխատել է Բուխա– րեստի «Կոլցեա» հիվանդանոցի վիրաբու– ժական կլինիկայում։ 1919–33-ին ղեկա– վարել է Կլուժի համալսարանի բժշկ․ ֆա– կուլտետի վիրաբուժական կլինիկան, եղել է ռեկտոր (1922–23), նպաստել նաև ուրոլոգիայի, օրթոպեդիայի, գինեկոլո– գիայի, շտապ վիրաբուժական օգնության զարգացմանը (1934-ին Բուխարեստում հիմնել է շտապ օգնության առաջին հիվան– դանոցը)։ Հիմնել է Կլուժի բժշկ․ ուսանո– ղական (1920) և բժշկ․ գիտական ընկե– րությունները, Ռումինիայի բժշկագիտա– կան առաջին հանդեսը («Բժշկական Կլուժ»)։ 1938–48-ին եղել է Բուխարեստի համալսարանի վիրաբուժական ֆակուլ– տետի և «Բըրնկովենեսկ» հիվանդանոցի պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժու– թյան հարցերին։ Յա․ կատարել է ստա– մոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հի– վանդության բարդ վիրահատություններ։ Յա․ եղել է Փարիզի վիրաբուժական ակադեմիայի, Ֆրանսիական վիրաբուժա– կան ընկերության պատվավոր նախագահ, Վիրաբույժների և ուրոլոգների ւ/իջազ– գային ընկերությունների պատվավոր ան– դամ։ Ս․ Քո չան ջtյան
ՏԱԿՈԲՍՈՆ Անաաոլի Լեոպոլդովիչ [ծն․ 22․8․1906, ք․ Լուգա (այժմ՝ Լենինգրադի մարզում)], սովետական հնագետ, ար– վեստաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1961)։ Ավարտել է Լենինգրադի պետական հա– մալսարանը (1929)։ 1930-ից՝ նյութական կուլտուրայի պատմության պետ․ ակա– դեմիայի (այժմ՝ ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունք) ավագ գիտաշխատող։ Զբաղվել է Ղրիմի և Կով– Ա․ Լ․ Ցակոբսոն Ա․ Ցակոբսոն կասի հնագիտությամբ։ Հ․ Օրբելու ղե– կավարությամբ ուսումնասիրել է միջնա– դարյան Հայաստանի արվեստն ու ճարտ․, 1936-ին մասնակցել է Ամբերդի պեղում– ներին, 1946–48-ին չավւագրել է մի շարք պատմական հուշարձաններ և հրատարա– կել Տեղերի, Տաթևի, Խորակերտի, Գան– ձասարի վանքերին, Մշկավանքին, flu- կեպարի, Բյուրականի տաճարներին, Ղրի– մի հայկ․ եկեղեցիներին նվիրված մենա– գրական հետազոտություններ։ Հեղինակ է հայկ․ և վրաց․, սիրիական, բյուզ․, ռուս, ճարտ․ առնչությունների վերաբերյալ աշ– խատությունների։ Զեկուցումներով մաս– նակցել է հայկական արվեստին նվիրված միջազգային 1–ին և 2-րդ սիմպոզիումնե– րին։ Երկ․ Очерк истории зодчества Армении V–XVII веков, Л․, 1950; Раннесредневековый Херсонес, М․–Л․, 1959; Средневековый Крым, М․–Л․, 1964; Керамика и керамиче– ское производство средневековой Таврики, Л․, 1979․ Մ․ Հասրաթյան
ՅԱԿՈԲՍՈՆ Աուգուստ (1904–1963), էս– տոնացի սովետական գրող, պետական գործիչ։ էստոն․ ՍՍՀ ժող․ գրող (1947)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1927-ին հրատա– րակվել է նրա «Աղքատ մեղավորների ավանը» վեպը։ «Գունատ ձին» (1928– 1933) և «Անդրուկսոնների տոհմը» (1931– 1934) վեպերում նկատելի են Յա–ի նա– տուրալիստական հայացքները։ Սոցիա– լական պրոցեսներն ավելի խորն են պատ– կերված «Հավերժական էստոնացիներ» (հ․ 1–4, 1937–40) վիպաշարում։ Ետպա– տերազմյան տարիներին ստեղծել է «Կյանքը միջնաբերդում» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947) և «Պայքար առանց ռազմաճակատային գծի» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948) հրապարակախո– սական պիեսները։ Հրատարակվել են նաև «Երկու ճամբար» (1948), «Շնագայ– լեր» (1951) պիեսները, «Փոթորկոտ հան– գույցներ» (հ․ 1–2, 1962) դրամատիկ ժա– մանակագրությունը։ Եղել է էստոն․ ՍՍՀ ԳՄ վարչության նախագահ (1950–54)։ 1950–58-ին՝ էստոն․ ՍՍՀ Գերագույն սո– վետի Նախագահության նախագահ և ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՍՍՀՄ I, III և IV գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ։ Պարգևատըր– վել է Լենինի 2 և այլ շքանշաններով։ Ե․ Սաղոյան
ՏԱԿՈՊՈ ԴԵՍՍ ՔՎԵՐՅԱ, Յակռպռ դելլա Քուերչա (Jacopo della Que– rcia, մոտ 1374–1․438), իտալացի քանդա– կագործ, Վաղ վերածննդի ներկայացու– ցիչ։ Աշխատել է Սիենայում և Բոլոնիա– յում, նաև Լուկկայում (1406) ու Ֆեռարա– յում (1408)։ Հետևել է Նիկոլո և Ջովան– նի Պիզանոների ավանդույթներին, կրել XIV–XV դդ․ սահմանագծի հս–իտալ․ պլաստիկայի ազդեցությունը։ Յա․ դ․ Ք–ի շատ գործերին բնորոշ է ֆրանս․ գոթիկա– յի ազդեցությունը (Իլարիոս դել Կարրետ– տոյի տապանաքարը Լուկկայի Սան Մար– տինո տաճարում, 1406, Տրենտի խորանը Լուկկայի Սան Ֆրեդիանո եկեղեցում, 1416–22)։ Ուշ գոթականին բնորոշ գծերը քանդակագործը մեծ մասամբ հաղթահա– րել է ստեղծագործական ավելի ուշ շրջա– նում (Բոլոնիայի Սան Պետրոնիո եկեղե– ցու շքամուտքի քանդակները, 1425–38)։ Ցակոպո դելլա £ վ և ր չ ա․ «Զաքա– րիան տաճարում», բրոնզ (1417–28, Սիենայի մկրտարանի ռելիեֆ) Յա․ դ․ Ք–ի լավագույն ստեղծագործու– թյունների հզոր, լակոնիկ կերպարներում մարմնավորված դրամատիզմը և մոնու– մենտալությունը մեծ ազդեցություն է թո– դել Միքելանջելոյի վրա։
ՅԱԿՈՎԼԵՎ Ալեքսանդր Սերգեևիչ (ծն․ 1906, Մոսկվա), սովետական ավիակոն– ստրուկտոր։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1976, թղթակից անդամ՝ 1943), ինժեներ– գեներալ–գնդապետ (1946), սոցիալիստա– կան աշխատանքի կրկնակի հերոս (1940, 1957)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Յա․ 1920-ական թթ․ սովետական ավիամոդե– լիզմի, պլաներիզմի և սպորտային ավիա– ցիայի հիմնադիրներից է։ Ավարտել է Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ին– ժեներական ակադեմիան (1931)։ 1932-ին նախագծել է ԱԻՐ–6 տեղական կապի սե– րիական և ԱԻՐ–7 արագընթաց փոստային, 1935–36-ին՝ ՌԻՏ–2 և ՌԻՏ–1 ուսումնական, 1939-ին՝ ԲԲ–22 ռմբակոծիչ, 1940–43-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հիմնական կործանիչ Յակ–1, Յակ–7, Յակ–9 ինքնա– թիռները։ Յա․ ռեակտիվ ավիացիայի առա– ջին ստեղծողներից է։ Նրա ղեկավարու– թյամբ մշակվել են սերիական մարտա– կան ինքնաթիռներ․ Յակ–15 (առաջին սովետական ռեակտիվ կործանիչ), Յակ– 28 (առաջին սովետական գերձայնային մարտական ռմբակոծիչ, 1958), ուղղաձիգ թռիչքի և վայրէջքի առաջին սովետական ինքնաթիռը (1967), Յակ–14 դեսանտային պլաները, Յակ–24 ուղղաթիռը, Յակ–12 բազմանպատակ, Յակ–18Պ, Յակ–18ՊՄ,