Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/114

Այս էջը սրբագրված չէ

տանիքի հս–արլ․ ճյուղին, սակայն էվենկե– րենի, մոնղոլերենի և այլ լեզուների հետ երկարատև փոխներգործությամբ Ցա–ի հնչյունական կազմը, բաոապաշարը և մա– սամբ քերականությունը բավականաչափ յուրօրինակ են դարձել։ Կցական լեզու է՝ վերլուծական ձևերի առկայությամբ։ Հըն– չյունական համակարգն ունի առաջնային երկար ձայնավորներ ու․ երկբարբառներ։ Համաթուրքական հոլովներից բացի կան Ցա–ին բնորոշ հոլովներ։ խոնարհման ձևերի հիմքում ընկած են հին ածականա– կան դերբայները։ Այբուբենը՝ 1922-ից միջազգային հնչյունական տառադարձու– թյամբ, 1929-ից4 լատինագիր, 1939-ից՝ ռուսագիր։ ՏԱԿ ՈՒՏՆ ԵՐ (ինքնանվանումը՝ ս ա խ ա), ազգ, Ցակուտական ԻՍՍՀ–ի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Կրաս– նոյարսկի երկրամասի հս–ում, ՌՍՖՍՀ Մագադանի, Սախալինի և Ամուրի մարզե– րում։ Ընդհանուր թիվը՝ 328 հզ․ (1979)։ Խոսում են յակոււոերեն։ Բաժանվում են մի շարք տեղական խմբերի։ Ըստ հնագի– տական և ազգագրական տվյալների, Ցա․ ձևավորվել են հվ․ թյուրքալեզու վերա– բնակիչների կողմից տեղական ցեղերի ձուլման հետևանքով։ Ենթադրվում է, որ 6ա–ի հվ․ նախնիների վերջին ալիքը Լե– նայի միջին ավազան է ներթափանցել XIV–XV դդ․։ 6ա–ի որոշ խմբեր, օրինակ՝ հս–արմ․ եղջերվապահները, առաջացել են համեմատաբար ոչ վաղուց, էվենկների հետ միասերման հետևանքով։ Ռուս, պետության կազմի մեջ մտնելը (1620–30-ական թթ․) արագացրեց նը– րանց սոցիալ–տնտեսական և մշակութա– յին զարգացումը։ XVII–XIX դդ․ Ցա․ հիմ– նականում զբաղվում էին անասնապահու– թյամբ, XIX դարից՝ նաև հողագործու– թյամբ։ Որսորդությունը և ձկնորսությունը կատարում էին օժանդակ դեր։ XVIII դ․ 2-րդ կեսին 6ա–ի մեծ մասի մեջ տարած– վեց քրիաոոնեություն, միաժամանակ պահպանված է շամանությունը։ Հոկտեմ– բերյան հեղափոխությունից հետո վերա– ցան 6ա–ի նյութական մշակույթի հին գծերը, առաջացան կոլեկտիվ և սովետա– կան տնտեսություններ, զարգացան ազ– գային գրականությունը, կերպարվեստը, ավանդական արհեստները, Ցա․ ձևավոր– վեցին որպես սոցիալիստական ազգ։ Ցա–ի պատմության, տնտեսության ու մշակույ– թի մասին տես Յակուտակւսն ինքնավար Սովետական Սոցիաւիաոական Հանրա– պետություն հոդվածում։ ՅԱԿ ՈՒՏՍ Կ, Ցակուտական ԻՍՍՀ մայրա– քաղաքը, նավահանգիստ Լենայի ավւին։ 159 հզ․ բն․ (1981)։ Ավտոճանապարհների և ավիագծերի հանգույց Է։ Կան նավա– նորոգման, կաթի, ձկան, լիկյորի–օղու գործարաններ, մսի կոմբինատ, «Պիշ– չեպրոմ» միավորում, կարի, կահույքի, հուշանվերների ֆաբրիկաներ, շինանյու– թերի, կաշվի–կոշիկի կոմբինատներ, ՊՇԷԿ, ՋԷԿ ևն։ Ունի համալսարան, 4 տեխնիկում, ուսումնարաններ, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի յակուտական մաս– նաճյուղ, սառցույթագիտության ինստ․, 3 թատրոն, 3 թանգարան։ 6ա․ հիմնվել է 1632-ին։ XVII–XVIII դդ․ դարձել է Հյու– սիս–Արևելյան Սիբիրի ռազմավարչական ու առևտրական կենտրոնը և Հեռավոր Արևելքում ռուս, գաղութացման հենա– կետ։ Բնակիչները հիմնականում ռուսներ էին, XVIII դ․ 2՝րդ կեսից մեծացել է յակուտ– ների թիվը, որոնք XIX դ․ արդեն կազմել են բնակչության 34–35%–ը։ 1851-ից Ցա– կուտական մարզի կենտրոնն էր։ Հայտնի էր որպես աքսորավայր։ Սովետական իշ– խանություն Յա–ում հաստատվել է 1918-ի հուլիսին։ 1922-ի ապրիլի 27-ից Ցակուտա– կան ԻՍՍՀ մայրաքաղաքն է։ Ցա․ ունի կանոնավոր հատակագիծ։ ճարտ․ հու– շարձաններից են՝ փայտաշեն վեղարա– ծածկ աշտարակը (1683), Սպասկի մե– նաստանի քարաշեն կառույցները (1664)։ 1969-ին հաստատվել է Ցա–ի գլխավոր հատակագիծը, կառուցվել են համալսա– րանի ուս․ մասնաշենքը (1967), Քաղգործ– կոմի շենքը (1975), Միությունների տունը (1976), օդանավակայանը (1963)։ Կառուց– վում են Ծայրագույն Հյուսիսի բնակլի– մայական պայմաններին հարմարեցված խոշորապանել բնակելի տներ։ Ցա–ում կանգնեցված են Վ․ Ի․ Լենինի (1967), «Ցակուտիայի առաջին կոմերիտականնե– րին» (1966), «Ցակուտիայում սովետական իշխանության հաստատման համար քա– ղաքացիական պատերազմի մարտերում զոհված հերոսներին» (1977) հուշարձան– ները։

ՅԱՀՅԱ ԱՆՏՒՈՔԱՑԻ (մոտ 980-1066), քրիստոնյա արաբ պատմիչ և բժիշկ։ Ապ– րել է Անտիոքում։ Գրել է պատմական երկ, որը Եգիպտոսի մելքիտ (քաղկեդոնական) պատրիարք Եվտիքիոսի «Տիեզերական պատմության» շարունակությունն է։ Կա– րևոր սկզբնաղբյուր է Ֆաթիմյանների ժամանակաշրջանի պատմության ուսում– նասիրութւան համար։ Արժեքավոր տեղե– կություններ է հաղորդում Հայաստանի X–XI դդ․ պատմության վերաբերյալ։ Ա․ Տեր–Ղեոնդյան

ՅԱՂԴԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփա– նավանի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևելք։ Անասնաաահական սո– Ցաղդաէ վետական տնտեսությունն զբաղվում է նաև կարտոֆիլի և կերային կուլտուրա– ների մշակությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակա– յան, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XVII դ․), մատուռներ, գերեզմանոց՝ խաչ– քարերով (XIII–XVII դդ․), գյուղատեղի– ներ, կամուրջ (XIII դ․)։

ՅԱՂՃՅԱՆ (Ցաղջյան) Հայկ (1924, Դետրոյտ –26․3․1965), հայ դիրիժոր։ Երաժշտական կրթությունն ստացել է Դետ– րոյտի երաժշտական ինստ–ում, նվագել ջութակ, տրոմբոն, սովորել դիրիժորու– թյուն։ Եղել է Դետրոյտի Օպերային ըն– կերության համերգների ու ներկայա– ցումների դիրիժորի օգնական, 1954-ից՝ Ֆրեզնոյի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1958-ին Լիվերպուլում երիտասարդ դիրիժորների մրցանակա– բաշխությունում շահել է առաջին մրցա– նակ։ 1959-ից Ցինցինաթիի (Օհայո նա– հանգ) նվագախմբի, 1963-ից՝ Պիտսբուր– գի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Հան– դես է եկել ԱՄՆ–ում, Կանադայում։ 1962-ին Դետրոյտի սիմֆոնիկ նվագախմբով տվել է հայկ․ երաժշտության համերգ, կատա– րել Ա․ Խաչատրյանի, Ա․ Հովհաննեսի, Ռ․ Ցարդմյանի ստեղծագործությունները։ 1964-ին ելույթներ է ունեցել Երևանում, կատարել Ցո․ Հայդնի, Լ․ Բեթհովենի, Ցո․ Բրամսի, Ա․ Հովհաննեսի երկերը։ Ց․ Բրուտյան

ՅԱՂՋՅԱՆ Գրիգոր Վարդանի [ծն․ 2․12․ 1916, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինա– կան)], հայ սովետական դրամատուրգ, դերասան։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1954)։ 1931-ին ընդունվել է Լենինականի թատ– րոնի ստուդիան։ Մինչև 1956-ը աշխատել է հանրապետության տարբեր քաղաքների թատրոններում։ 1959-ին ավարտել է Մոսկ– վայի Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ի բարձրագույն գրական դասըն– թացները։ Ցա–ի անդրանիկ «Զոյա» պիեսը 1942-ին բեմադրվել է Երևանում, այնու– հետև՝ Անդրկովկասի հայկ․ թատրոննե– րում։ Առավել ճանաչում են գտել նրա «Վաճառված տուն» (բեմ․ 1949), «Արևա– ծագին» (բեմ․ 1950), «Ոսկի քաղաք» (բեմ․ 1951), «Մարդը» (բեմ․ 1953), «Կյանքի շեմին» (բեմ․ 1954), «Գարնան շունչը» (բեմ․ 1956), «Մի կաթիլ արև» (բեմ․ 1968) պիեսները։ Ցա–ի «Գիշերային հրաշք» պիեսը 1957-ից բեմադրվել է ՍՍՀՄ 18 թատրոններում (Մոսկվայի Լենինյան կո– մերիտմիության անվ․, Կիևի պատանի հանդիսատեսի ևն)։ Հրատարակվել են նրա «Արայիկը կազդուրվում է» (1970, մանկական) և «Կյանքի իրավունք» (1978) պիեսների ժողովածուները, ինչպես նաև առանձին գործեր։

ՅԱՂՈՒԲՅԱՆ Եսայի Սարգսի (1878, գ․ Ցո– ղունօլուկ, Մուսա լեռ – 1957, Երևան), Մուսա լեռան ինքնապաշտպանական մար– տերի (տես Մուսա չեռան հերոսամարա 1915) ղեկավարներից։ Պայքարել է թուրք, կառավարության հայահալած գործողու– թյունների դեմ և 1902-ին ստիպված հեռա– ցել ԱՄՆ։ Երիտթուրքերի հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է հայրենի գյուղ։