Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/115

Այս էջը սրբագրված չէ

Հերոսամարտի նախօրեին հայթայթել է զենք և զինամթերք։ Տեղահանության մա– սին թուրք, կառավարության հրահանգից հետո եղել է ինքնապաշտպանության գա– ղափարի ջերմեռանդ պաշտպաններից և կազմակերպիչներից։ Հերոսամարտի ժա– մանակ գտնվել է առաջավոր գծում, ցու– ցաբերել մեծ արիություն։ 1947-ին ներ– գաղթել է Սովետական Հայաստան։ Պա Ֆիասն

ՅԱՂՈՒԲՏԱՆ Կարապետ (1857, Ախալ– ցխա –1911), հայ բառարանագիր։ Նախ– նական կրթությունն ստացել է ծննդա– վայրում, ապա սովորել Թիֆլիսի Ներսիս– յան դպրոցում։ 1891-ին հրատարակել է «Հայերեն–ոուսերեն բառարան» (մոտ 30000 բառահոդված)։ Զբաղվել է նաե իրավագիտությամբ («Դատարանական վերանորոգությունները», «Սուրճ», 1889, N» 1, 3), թղթակցել «Փորձ», «Մշակ» և այլ պարբերականների։ Ա․ Տեր–ՍտեփաԱյաԱ Հ․ Հ․ Ցաղուբյան ՅԱՂՈհԲՅԱՆ Հայկ Հովհաննեսի [12(25)․ 3․1889, Թիֆլիս–1938), Անդրկովկասում և Հայաստանում սովետական կարգեր հաստատելու համար պայքարի մասնա– կից։ Կոմունիստական կուսակցության ան– դամ 1905-ից։ Սովորել է Դորպատի (Տար– տու) համալսարանում։ Ուսանողական շրջանում կատարել է կուսակցական–քա– ղաքական աշխատանք; 1915-ին վերադար– ձել է Անդրկովկաս և հեղափոխական գոր– ծունեություն ծավալել Վաղարշապատում (էջմիածին), էրզրումում և Թիֆլիսում։ 1917– 18-ին «Բանվորի կռիվ» բոլշեիկյան թերթի խմբագրական կոլեգիայի անդամ էր։ 1918–20-ին գործել է Դիլիջանում (ղե– կավարել է տեղի «Սպարտակ» երիտասար– դական կազմակերպությունը)։ Մասնակ– ցել է Մայիսյան ապստամբությանը (1920); Հայաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո Ցա․ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի և Ռազմհեղկոմի ներկայացուցիչն էր Դիլի– ջանում։ Քաղաքացիական կռիվների շըր– ջանում մարտնչել է Ղամարլուի (Արտա– շատ) ճակատում։ 1921–29-ին եղել է ՀՍՍՀ լուսժողկոմի տեղակալ, 1930– 1931-ին՝ ՍՍՀՄ կապի ժողկոմատի հայկ․ բաժանմունքի լիազոր, 1932–34-ին՝ ՀՍՍՀ կոմունալ տնտեսության, 1935-ին՝ ֆինանսների ժողկոմ։ Ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ և ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ։ Հ․ Օհանյան ՅԱՍ՚ԱԴԱ կոսակու (1886–1965), ճապո– նացի կոմպոզիտոր և դիրիժոր։ ճապոնա– կան արվեստի ակադեմիայի անդամ (1957)։ Սովորել է Տոկիոյի Երաժշտական ակադեմիայում, այնուհետև՝ Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցում։ Ցա․ եվրոպական կրթություն ստացած առաջին ճապոնացի կոմպոզիտորն է։ 1914-ին հիմնել է սիմֆոնիկ նվագախումբ, կատարել ճապոնացի կոմպոզիտորների գործեր։ 1930-ին և 1933-ին հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ 6 օպերաների, 2 կանտատ– ների, սիմֆոնիայի, 2 սիմֆոնիկ պոեմնե– րի, 2 բալետային սյուիտների, երգերի, խմբ երգերի, ճապոնական ժող․ երգերի մշակումների հեղինակ է։ Յաաւ (նենեցերեն՝ յա–երկիր, մալ– ծայր), թերակղզի Ասիայում, Արեմտյան Սիբիրի հյոաիս–արևմուտքում, Բայդարա– տայի և Օբի խորշերի միջե։ Տարածությու– նը 122 հզ․ կէՐ է, երկարությունը՝ 750 կԱ, բարձրությունը՝ մինչե 84 ւ£։ Կազմված է ծովային, հվ–ում՝ սառցադաշտային նըստ– վածքներից։ Տարածված է հավերժական սառածությունը։ Կան շատ լճեր։ Ծածկված է տունդրային և անտառատունդրային բուսականությամբ։ Կան գազի և նավթի հանքավայրեր։ Զբաղվում են եղջերվապա– հությամբ, որսորդությամբ, ձկնորսու– թյամբ։ Օբի խորշի ափին է Նովի պորտ նավահանգիստը; ЗШШШ ՆԵՆԷՏՍԿԱն ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿ– ՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Տյումենի մարզի կազմում։ Կազմվել է 1930-ի դեկա․ 10-ին։ Տարածու– թյունը 750,3 հզ․ կէէ2 է, Բն․՝ 176 հզ․ (1980)։ Բաժանվում է 7 վարչական շրջանի, ունի 3 քաղաք, 6 քտա։ Կենտրոնը՝ Սալեխարդ։ Բնությունը։ Գտնվում է Արեմտա–Սի– բիրական հարթավայրի ծայր հս–ում, ընդ– գրկում է Սպիտակ, Եղջերվի և Շոկալսկու կղզիները, Ցամալ ու Գիդանի թերակղզի– ները։ Ողողվում է Կարայի ծովի ջրերով։ Ափագիծը խիստ կտրտված է Բայդարա– տայի, Գիդանի, Ցուրացկայայի, Օբի և Տազի խորշերով։ Մակերևույթը հարթավայրային է (100 й միջին բարձրությամբ), արմ–ում Բևեռային Ոլրալի արլ․ լանջերն են, այդտեղ է Պա– յեր լեռը (1499 it)։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –22°Շ–ից մինչև –26°C է, հուլիսինը՝ 4–14°C, տարեկան տեղումները՝ 200– 400 ւէմ։ Լայն տարածում ունի բազմամյա սառածությունը։ Դլխավոր գետերն են Օբը, Տազը, Պուրը, Նադիմը; Կան շատ լճեր։ Խոշորներից են Ցարոտոն, Նեյտոն, Ցամբուտոն։ Հս–ում տարածված են տունդ– րա–գլեյան ճահճային, հվ–ում՝ գլեյա– պոդզոլային, գետահովիտներում՝ ալյու– վրալ հողերը։ Տարածքի 3/5-ը գրավում են տունդրան և անտառատունդրան, զար– գացած են ճահիճները; Տունդրայում կեն– դանիներից հանդիպում են հս․ եղջերուն, նապաստակը, բևեռաղվեսը, կնգումը, հվ–ում՝ սամույրը, սկյուռը։ Թռչուններից կան կաքավ, խլահավ, աքար։ Գետերը և լճերը հարուստ են ձկնեբով։