Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/118

Այս էջը սրբագրված չէ

պետը» (1928) և <Չորս սուր» (1930) վե– պերը։ Առավել հայտնի է նրա «Ձիավոր– ներ» (1935, հայ․ հրտ, 1936) նովելային վեպը՝ քաղաքացիական պատերազմի մասին։ Ցա․ պիեսների («Երգ Բրիտան– կայի մասին», 1937, ողբերգություն), Ռե– պորտաժների գրքի («Նամակներ Նյուրն– բերգից», 1946), նովելների ժողովածուի («Կիևյան պատմվածքներ», 1948, հայ․ հրտ․ 1951, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) հեղինակ Է։ Նրա ռոմանտիզմը զգալի ազ– դեցություն է գործել ուկր․ սովետական արձակի վրա։ Ցա–ի գրքերը թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզունե– րով։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ ՅԱՆՅձԻ, Ցանցզիցզյան, Կա– պույտ գետ, Չինաստանի և Եվրա– սիայի ամենամեծ գետը։ Երկարությունը 5800 կմ Է, ավազանը՝ 1808,5 հզ․ կմ2 (այլ տվյալներով համապատասխանաբար՝ 5980 կմ և 1827 հզ․ կմ2)։ Սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակի կենտրոնա– կան մասի Տանգլա և Կուկուշիլի լեռնա– շղթաների սառցադաշաերից։ Վերին հո– սանքում, Ուլան Մուրեն անվամբ, անց– նում է ճահճապատ լայն հովտով։ Իջնե– լով Տիբեթի բարձրավանդակից՝ կտրում է Սինա–Տիբեթական լեռները, Ցզինշաց– զյան անվամբ, հոսում նեղ ու խոր կիրճե– րով, առաջացնելով բազմաթիվ սահանք– ներ։ Դուրս գալով Սինա–Տիբեթական լեռներից՝ մտնում է միջին հոսանքի շըր– ջան, լայնանում (300–500 մ) և դանդաղ հոսում Սիչուանի գոգավորության հվ․ ծայրամասով։ Ստորին հոսանքում, Չանց– զյան անվամբ, հոսում է հարթավայրերով, առաջացնելով 80 հզ․ կմ2 տարածությամբ դելտա, թափվում Արևելա–Չինական ծով։ Գետի հիմնական հունի լայնությունը 1–2 կմ Է, խորությունը՝ 20–30 մ։ Ցա–ի հովտում կան բազմաթիվ լճեր։ Գլխավոր վտակներն են Ցալունցզյանը, Մինցզյանը, Ցգյալինցզյանը և Հանշույը։ Սնումը մուս– սոնային անձրևային Է, վերին հոսանքում՝ նաև ձնասառցադաշտային։ Գետաբերանի մոտ միջին ծախսը մոտ 34 հզ․ մ3/վրկ Է, տարեկան հոսքը՝ 1070 կմ3 (4-րդը աշխար– հում), բերվածքները՝ 280–300 մլն ա։ Ծովային մակընթացությունները ստորին հոսանքով տարածվում են մինչև 750 կմ։ Վարարումներից պաշտպանվելու համար (ամառային վարարումների ժամանակ ջրի մակարդակը ստորին հոսանքում բարձրանում է 10–15 մ, Սիչուանի գոգա– վորությունում՝ 20 մ) ստեղծվել են պատ– նեշներ և ջրաբաշխիչ կառույցներ։ Հայտ– նի են 1870-ի, 1896-ի, 1931-ի, 1949-ի, 1954-ի վարարումները։ Սառցակալում է միայն վերին հոսանքի դանդաղ ընթաց– քի տեղամասերում։՜ Ջրերն օգտագործ– վում են ոռոգման համար։ Նավարկելի է գետաբերանից մինչև 2850 կմ։ Ստորին հոսանքում հատվում է Մեծ ջրանցքով։ Ցա–ի ավազանի լճերում զարգացած է ձըկ– նորսությունը։ Հարուստ է հիդրոէներգիա– յի պաշարներով (217 մլն կվա, գնահա– տում)։ 1978-ից Սանսյա կիրճում կառուց– վում է հիդրոհանգույց։ Ցա–ի ափերին են Իբին, Չունցին, Ուհան, Նանկին քաղաք– ները, գետաբերանի մոտ՝ Շանհայ նա– վահանգիստը։ ՅԱՆ ՈՒՇ Բոգդան (1889–4․11․1930, Լվով), ուկրաինական հնագետ, պատմաբան, ազգագրագետ, արվեստաբան, հայագետ։ 1907–08-ին եղել է Շևչենկոյի անվ․ գի– տական ընկերության Լվովի թանգարա– նի աշխատակից, 1923–26-ին՝ Արևելյան Գալիցիայի հնագիտական հուշարձան– ների թանգարանապահ, 1928-ին՝ Ստանի– սլավի (այժմ՝ Իվանո–Ֆրանկովսկ) տեղա– կան թանգարանի դիրեկտոր։ Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, որոնցից մոտ 20-ը նվիրված են Ուկրաի– նայի և Լեհաստանի հայերի պատ– մությանը։ Լվովում ստեղծել է հայա– գիտական գրականության հավաքածու, 1925-ին բացել Լվովի հայկ․ տաճարի (XV–XVI դդ․) որմնանկարները, 1927-ին մասնակցել Լվովի հայկ․ գաղթավայրի <Պոսչանիեց Շվիենւռիեգո Գժեգոժա> լե– հերեն ամսագրի հիմնադրմանը։ 1930-ին մշակել է Լվովում հայկ․ գիտահետազո– տական ինստ․ ստեղծելու նախագիծ։ Հրա– տարակել է Լվովի հայկ․ բանկին նվիր– ված «Լվովի հայերի «Mons բատ»-ը» («Գթության լեռ») լեհերեն գիրքը (1928)։ Ձեռագիր են «Հայկական մայր տաճարը Լվովում», «Լեհաստանի հայագիտության պատմությունից», «Գալիցիայի և Պոդո– լիեի հայերի մատենագիտությունը» հա– յագիտական աշխատությունները։ Գրկ․ Դաշկևիչ Ցա․ Ռ․, Ուկրաինական պատմագրության ներդրումը հայ–ուկրաինա– կան փոխհարաբերությունների ուսումնասի– րության գործում, «Տեղեկագիր ’’տՍՍ՚՚տ ԳԱ հաս․ գիա․», 1964, JN* 6, էջ 34–35։ Յա․ Դաշկևիչ

ՅԱՆՈՒՍ (Janus, < լատ․ janua – դուռ), մուտք ու ելքի, դռների և բոլոր սկիզբ– ների աստվածը հին հռոմեական դի– ցաբանության մեջ։ Համարվել է ճանա– պարհների, ինչպես նաև ուղևորների հո– վանին։ Ցա–ին են նվիրվել դռները, դար– պասները, անցումները։ Գլխ․ տաճարը կառուցված էր Հռոմի ֆորումում, որի դարպասները խաղաղ ժամանակներում Փակել են, պատերազմ հայտարարելիս՝ բացել։ Արշավանքներից առաջ հռոմ․ լե– գեոններն անցել են այդ դարպասով։ Հու– լիոս Կեսարի տոմարական բարենորո– գումից հետո Ցա–ի անունով է կոչվել տար– վա առաջին ամիսը՝ հունվարը (Janua- rius), որից հետո (մ․ թ․ ա․ I դ․) տարեմու– տի տոները ձուլվել են նրան նվիրված տոներին։ Այդ օրերին են սկսել իրենց պաշտոնավարությունը հռոմ․ կոնսուլնե– րը։ Ցա․ պատկերվել է երկու դեմքով այր մարդու կերպարանքով (մեկով՝ դեպի անցյալը, մյուսով՝ ապագան)։ «Երկ– դիմի Ցա․» դարձվածքը փոխաբերական առումով նշանակում է կեղծավոր, քծնող մարդ։

ՅԱՇԻՆ Լև Իվանովիչ (ծն․ 22․10․1929, Մոսկվա), սովետական մարզիկ, ֆուտբո– լիստ, ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վար– պետ (1957), մարզիչ, գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է ԱՄԿԿ Կենտ– կոմի հեռակա բարձրագույն կուսակցա– կան դպրոցը (1972)։ 1950–60-ական թթ․ սովետական և համաշխարհային ֆուտբո– լի լավագույն դարպասապահներից էր։ Մոսկվայի «Դինամոյի» կազմում եղել է ՍՍՀՄ հնգակի չեմպիոն և եռակի գավա– թակիր, ՍՍՀՄ հավաքականի կազմում՝ օլիմպիական չեմպիոն (1956), Եվրոպայի գավաթակիր (1960) և աշխարհի առաջնու– թյան բրոնզե մրցանակակիր (1966)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքա– նշաններով։ ՅԱՇ4ԷՎԻՉ Ցան (6․7․1749, Լվով–14,11․ 1809, Կրակով), հայազգի լեհ երկրաբան, բժիշկ, քիմիկոս, մետալուրգ, կենսաբան և բնագետ։ Ֆրանս, թագավորական և Վիեննայի կայսերական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ․ 1775-ին ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, ստացել դոկտորի աստիճան («Բույսերի օգտագործումը դե– ղագործության մեջ» դիսերտացիոն աշ– խատանքի համար)։ 1782–87-ին՝ Կրա– կովի կայսերական բարձրագույն դպրոցի (այժմ՝ Ցագելոնյան համալսարան) պրո– ֆեսոր, հիմնել է բնագիտության, անա– տոմիայի և մանկաբարձության ամբիոն– ներ, կլինիկական հիվանդանոց և Կրա– կովի բուսաբանական այգին։ 1789-ից՝ նույն համալսարանի բնագիտության խոր– հըրդի նախագահ։ Ցա․ Լեհաստանում պատրաստված առաջին օդապարիկի (1784) հեղինակներից է։ Ուսումնասիրել է Կրակովի շրջանի երկրաբանական կա– ռուցվածքը, նկարագրել այն ժամանակ Լեհաստանում հայտնի հանածոները, հիմնել հանածոների թանգարան։ 1789– 1790-ին ղեկավարել է Լեհաստանի ածխի հանքավայրերի հետախուզությունը, կազ– մել հանքաբանական քարտեզներ։ ԼԺՀ–ի ԳԱ հրատարակել է Ցա–ի «Դրվագներ մե– տալուրգիայի մասին» գիրքը (1969)։ Ցա–ի կիսանդրին պահվում է Կրակովի համալ– սարանի պատմության թանգարանում։

ՅԱՇՄԱ (< արաբ, yasm), տես Հասպիս։

ՅԱՇՎԻԼԻ, Ի ա շ վ ի լ ի, Պաոլո (Պավել) Ջիբրայելի [ 17(29)․6․1895, գ․ Արգվեթի (այժմ՝ ՎՍՍՀ Սաչխերի շրջանում)–22․7․ 1937, Թբիլիսի], վրացի սովետական բա– նաստեղծ, հասարակական գործիչ։ 1915-ին հիմնադրել է վրաց․ սիմվոլիստ– ների «Երկնագույն եղջյուրներ» գրական խմբակը, 1916-ին խմբագրել համանուն ամսագիրը («Ցիսպերի ղանցեբի»)։ Վաղ շրջանի ստեղծագործություններում ար– տահայտել է բողոք՝ ընդդեմ բուրժ․ իրա– կանության։ Ցա․ ողջունել է սովետական իշխանության հաստատումը, բանաստեղ– ծություններ նվիրել նոր Վրաստանին։ Գեղ․ կատարելությամբ աչքի են ընկնում «Լենին» (1924), «Ւատի դեզ» (1927), «Սամ– զորիի շինարարներին» (1934) բանաստեղ– ծությունները։ «Նոր Կոլխիդա» շարքը փառաբանումն է սոցիալիզմ կառուցող– ների։ ժողովուրդների բարեկամությունն է երգել «Հովհաննես Թումանյանին» (1923), «Ուկրաինուհու երգը» (1934) և այլ բանաստեղծություններում։ Առաջին ժողովածուն լույս է տեսել 1955-ին։

ՅԱՌԼԻԿ (թուրք․<յառլըկ–հրաման, կար– գադրություն), Ց ա ռ լ ի կ խանական, Ոսկե հորդայի խաների դիվանագիտա– կան փաստաթղթերը, արտոնագրերը իրենց իշխանության տակ գտնվող աշ– խարհիկ և հոգևոր ֆեոդալներին, հողա– յին տարածքների և կալվածքների տիրե– լու, նաև հարկերից ազատելու համար։ Լայն տարածում է գտել Ոսկե հորդայի գավթած ռուս, հողերում։ Ցա․ տրվել է