Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/12

Այս էջը սրբագրված է

կազմակերպել է «էյրոքլիրինգ» պալատը։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 25,6 մլրդ դոլլար։ Առևտրային բանկային խոշոր մոնոպոլիաներից է ԱՄՆ–ի «ՄանյուֆաքչուրերսՀանովեր թրասթ քամփընի»-ն, որը կազմավորվել է 1961-ին՝ «Մանյուֆաքչուրերս թրասթ քամփընի»-ի (1905) և «Հանովեր բանկ»-ի (1831) միաձուլման հետևանքով։ ԱՄՆ–ի ֆեդերալ ռեզերվային համակարգի և Դեպոզիտների ապահովագրության ֆեդերալ կորպորացիայի անդամ է։ Երկրում ունի 172 բաժանմունք, բազմաթիվ բաժանմունքներ և ներկայացուցչություններ արտասահմանում։ 1974-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 19,8 մլրդ դոլլար։ «Բանքըրս թրասթ քամփընի»-ն (1903, Նյու Ցորք) ԱՄՆ–ի առևտրային բանկ–միլիարդատերերից է, որոնց վերահսկում է Մորգանի խումբը։ Երկրում ունի 223, արտասահմանում՝ 21 բաժանմունք։ 1975-ի սկզբին բանկի հաշվեկշռի գումարը կազմել է 20,4 մլրդ դոլլար։

Ակտիվների և դեպոզիտների մեծությամբ Անգլիայի դեպոզիտային առևտրային խոշորագույն բանկը «Բարքլայս բանկ»-ն է։ Հիմնադրվել է 1896-ին՝ «Բարքլայ ընդ քամփընի» անվանումով։ Զբաղվում է բանկային բուոր գործառնություններով։ Ունի մոտ 5 հզ․ բաժանմունք (բաժանմունքների թվով կապիտալիստական բանկերի մեջ առաջինն է), որից 3,5 հզ․՝ Անգլիայում և Ուելսում։ 1968-ին միաձուլվել է «Մարթիս բանկ»-ի հետ։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 7,4, դուստր բանկերի հետ՝ 14,2 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Անգլիայի բանկային խոշորագույն մոնոպոլիաներից է «Միդլենդ բանկ»-ը (1836, Բիրմինգհեմ)։ 1974-ին երկրում ուներ 3635 բաժանմունք, արտասահմանում՝ 149 (նաև ներկայացուցչություն Մոսկվայում)։ Բազմազգ բանկային խմբերի ստեղծման նախաձեռնող և մասնակից է։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 7,8, դուստր բանկերի հետ՝ 10 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Անգլ․ «Մեծ քառյակի»-ի բաժնետիրական առևտրային բանկերից է «Լլոյդս բանկ»-ը (1765, Բիրմինգհեմ)։ Իրականացնում է բանկային բոլոր գործառնությունները,։ 1976-ին ուներ ավելի քան 2500 բաժանմունք, դուստր բանկեր և ֆինանսական ընկերություններ երկրում և արտասահմանում։ Թղթակցական հարաբերություններ է պահպանում գրեթե բոլոր երկրների առաջատար բանկերի հետ։ Ներկայացուցչություն ունի Մոսկվայում։ 1977-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 5,4, դուստր բանկերի հետ՝ 11,8 մլրդ ֆունտ ստեռլինգ։ «Նաշընըլ վեսթմինսթեր բանկ»-ն առևտրային է։ Ստեղծվել է 1968-ին, Լոնդոնում՝ «Մեծ հնգյակ»-ի մեջ մտնող «Վեսթմինսթեր բանկ»-ի և «Նաշընըլ փրովինշըլ բանկ»-ի միավորման հետևանքով։ Նոր բանկն իր գործունեությունն սկսել է 1970-ի կեսերին։ 1974-ին երկրում ուներ 3372 բաժանմունք և 7 ռեգիոնալ գրասենյակ, մասնակցությունների լայն համակարգ երկրի ներսում և արտասահմանում, ներկայացուցչություն Մոսկվայում։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 9, դուստր բանկերի հետ՝ 13,6 մլրդ դոլլար։

«Բանկ նասիոնալ դե Պարի»-ն («Փարիզի ազգային բանկ») Ֆրանսիայի առևտրային ամենահզոր բանկն է։ Մտնում է աշխարհի առևտրային խոշորագույն բանկերի տասնյակի մեջ։ Հիմնադրվել է 1966-ին, ազգայնացված դեպոզիտային երկու բանկերի՝ «Բանկ նասիոնալ պուր լե կովերս է լենդյուստրի» (1932^ և «Կոնտուար նասինալ դեսկոնտ դը Պարի» (1848) միաձուլման հետևանքով։ Իրագործում է բանկային բոլոր գործառնությունները։ Մասնակցում է եվրոպական ֆինանսական ընկերությունների գործունեությանը։ 1974-ին երկրում ուներ 2 հազարից ավելի, արտասահմանում՝ 52 բաժանմունք, նաև 15 ներկայացուցչություն (1974-ից՝ նաև Մոսկվայում), դուստր բանկերի և մասնակցությունների լայն ցանց։ Հաշվեկշռի գումարը 1975-ի սկզբին կազմել է 148 մլրդ ֆրանկ։ Ակտիվների մեծությամբ Ֆրանսիայում երկրորդը «Կրեդի Լիոն» (1863, Լիոն) առևտրային բանկն է։ Ազգայնացվել է 1946-ին։ Կառավարմանը մասնակցում են ֆինանսական օլիգարխիայի և մոնոպոլիաների ներկայացուցիչները։ Ֆրանս, մյուս խոշոր բանկերի հետ 1971-ին հիմնադրել է ֆրանս–ռումինական խառը բանկը։ Ֆրանսիայում ունի մոտ 2 հզ․ բաժանմունք, արտասահմանում՝ 1000 բաժանմունք և ներկայացուցչություն (այդ թվում՝ Մոսկվայում, 1972-ից), 25 դուստր բանկ։ 1977-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 178,5 մլրդ ֆրանկ։ «Սոսետե ժեներալ պուր ֆավարիզե լե դևելոպման դյու կոմերս է դե լենդյուստրի ան Ֆրանս»-ը («Ֆրանսիայի առևտրի և արդյունաբերության զարգացմանը նպաստող գլխավոր ընկերություն», 1864, Փա– րիզ) Ֆրանսիայի երեք խոշոր առևտրային բանկերից է։ Ազգայնացվել է 1946-ին։ Իրականացնում է հաշվարկա-փոխատվական, ինվեստիցիոն, արտաքին առևտրի ևն գործառնություններ։ 1976-ի սկզբին երկրում ուներ 2600 բաժանմունք և գործակալություն, ինչպես նաև բաժանմունքներ, գրասենյակներ և ներկայացուցչություններ արտասահմանում (այդ թվում՝ Մոսկվայում)։ Միջազգային ֆինանսական ընկերությունների մասնակից է։ 1977-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 183 մլրդ ֆրանկ։

«Դոյչե բանկ»-ը («Գերմանական բանկ», 1870, Բեռլին) ԳՖՀ–ի բանկային խոշորագույն կոնցեռնն է։ «Գերմանական բանկ» խմբի ֆինանսական կենտրոնն է, որն ընդգրկում է Սիմենսի, Մանեսմանի, Քլյոկների, Հյոշի, Հանիելի, Հենգելի, Ռեմտսմայի և ուրիշների կոնցեռնները։ Ւաւմբը վերահսկում է երկրի ամբողջ բաժնետիրական կապիտալի 1/3-ը։ Կապված է ԱՄՆ–ի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների ֆինանսական խմբերի հետ։ 1973-ին երկրում ուներ 1121 բաժանմունք, մասնակցությունների լայն համակարգ, ներկայացուցչություն՝ Մtոսկվայում։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 50,3 մլրդ մարկ։ ԳՖՀ–ի 2-րդ խոշոր առևտրային բանկը «Դրեզդեներ բանկ»-ն է («Դրեզդենյան բանկ», 1872, Դրեզդեն): Անձնական ունիայով կապված է արևմտագերմանական ֆինանսական կապիտալի հետ։ Երկրում ունի 876 բաժանմունք, արտասահմանում՝ 6 բաժանմունք և 27 ներկայացուցչություն (այդ թվում՝ Մոսկվայում)։ Բանկային կոնցեռնի հաշվեկշռի գումարը 1977-ի սկզբին կազմել է 85 մլրդ մարկ։ «Կոմմերց բանկ»-ը (1870, Համբուրգ) ԳՖՀ–ի բանկային խոշորագույն կոնցեռններից է։ Ֆինանսական խմբի կենտրոն է, որի մեջ մտնում են առևտրային, ապահովագրական կոնցեռններ, արդ․ ձեռնարկություններ ևն։ Բաժանմունքներ և ներկայացուցչություններ ունի աշխարհի 14 երկրում, մասնակցում է 20 բանկերի (1972)։ Մի քանի միջազգային մասնավոր բանկերի հիմնադիրներից և համասեփականատերերից է։ Հաշվեկշռի գումարը 1971-ի սկզբին կազմել է 19,7 մլրդ մարկ։ «Բանկա կոմմերչալե Իտալյանա»-ն («Իտալական առևտրային բանկ», 1824, Միլան) Իտալիայի բաժնետիրական առևտրային խոշորագույն բանկերից է։ «Կրեդիտո Իտալյանո»-ի, «Բանկո դի Ռոմա»-ի և «Բանկո դի Նապոլի»-ի հետ մտնում է «ազգային նշանակության բանկերի» խմբի մեջ։ Բաժնետոմսերի 95%–ը պատկանում է պետությանը։ 60-ական թթ․ հանձնված է «Արդյունաբերության վերակառուցման ինստիտուտ» պետ․ մոնոպոլիային։ Ըստ օրենքի իրավունք ունի տրամադրել միայն կարճաժամկետ վարկեր, միջին ժամկետի վարկերը տրամադրում է «Մեդիոբանկ»-ի (1946, Միլան) միջոցով։ Մասնակցում է բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի տեղաբաշխմանը, վարկավորում արտաքին առևտուրը և աջակցում կապիտալի արտահանմանը։ Սերտորեն կապված է արևմտագերմանական բանկերի հետ։ 1977-ի սկզբին երկրում ուներ 313 բաժանմունք և գործակալություն, բաժանմունքներ և ներկայացուցչություններ՝ արտասահւքանում (այդ թվում՝ Մոսկվայում), դուստր բանկեր՝ Ֆրանսիայում։ Հաշվեկշռի գումարը 1977-ի սկզբին կազմել է 26232 մլրդ լիրա։ «Կրեդիտո Իտալյանո»-ի («Իտալական վարկ», 1870, Զենովա) բաժնետոմսերի 81% –ը նույնպես պատկանում է «Արդյունաբերության վերակառուցման ինստիտուտ»-ին։ Դեպոզիտային է, կատարում է կարճաժամկետ վարկային բոլոր գործառնությունները, միջին ժամկետի վարկեր է տրամադրում «Մեդիոբանկ»-ի և այլ բանկերի միջոցով։ 1977-ի սկզբին երկրում ուներ 307 բաժանմունք, ներկայացուցչություններ արտասահմանում (այդ թվում՝ Մոսկվայում)։ Հաշվեկշռի գումարը կազմել է 15000 մլրդ լիրայ։ Իտալ․ առևտրային խոշորագույն բանկերից «Բանկո դի Ռոմա»-ի («Հռոմի բանկ», 1880) բաժնետոմսերի 97%–ը պատկանում է «Արդյունաբերության վերակառուցման ինստիտուտ»-ին։ Երկարաժամկետ և միջին ժամկետի վարկեր է տրամադրում «Մեդիոբանկ»-ի միջոցով, զբաղվում է արտաքին առևտրի վարկավորմամբ, կապված է իտալ․ արդ․ խոշոր մոնոպոլիաների հետ, օգտվում է Վատիկանի պաշտպանությունից։ 1974-ին երկրում ուներ 257 բաժանմունք, 28 բաժանմունք և ներկայացուցչություն արտասահմանում (այդ թվում՝ Մոսկվայում)։ 1975-ի սկզբին հաշվեկշռի գումարը կազմել է 17,8 մլրդ դոլլար։ «Բանկո դի Նապոլի»-ն («Նեապոլի բանկ»,