վայի հոսպոդար Ալեքսանդր Բարեպաշտի հրավերով (1418) Լեհաստանից Մոլդովա եկած 3 հզ․ հայ ընտանիքների մի մասը հաստատվել է Յա–ում։ Մեծ թվով հայեր են տեղափոխվել 6ա․ Ղրիմի թուրք, նվա– ճումից (1475) հետո, յալալիների շարժման (1595–1628), Աբրաս I շահի բռնագաղթի (1604) տարիներին։ Այդ ժամանակաշըր– ջանում ընդարձակվել է Ցա–ի հայկ․ թա– ղամասը (Մահալուա Արմենիլորը), աճել հայկ․ և նշանավոր հայերի անուններով փողոցների թիվը, հայերը ստացել են իրենց վոյթն ու դատարանն ունենալու իրավունք, միառժամանակ (XVI դ․ վեր– ջից -1613-ը) Սուչավայից այստեղ է տեղափոխվել Մոլդովայի հայոց թեմական առաջնորդությունը, 1616-ին կառուցվել է երկրորդ հայկ․ եկեղեցին՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչ անունով (հրդեհվել է 1827-ին), 6ա–ի մոտ գոյացել են Սատուլ Արմեանուլույ («հայի գյուղ»), Մովի լա Արմեանուլույ («հայի բլրակ») և այլ հայկ․ գյուղեր։ 1646-ին Յա–ում եղած կաթոլիկ միսիոներ Բանդինին իր ուղեգրության մեջ վկայում է, որ քաղաքում եղել է հայկ․ դպրոց։ Ցա․ դարձել է ոչ միայն տեղի, այլԱ Լեհաստանի, Արևմտյան Ուկրաինա– Ցաափի հայոց եկեղեցու կառուց– ման արձանագրու– թյունը (1395) յի և Տրանսիլվանիայի հայ վաճառական– ների կենտրոն, ուր կնքվել են առևտրա– կան պայմանագրեր ու գործարքներ։ Հայ վաճառականները Ցա–ից արտահանել են հիմնականում կաշի ու մետաքսեղեն, ներ– մուծել մահուդ, մարգարիտ, արծաթեղեն։ 6ա–ի հայ արհեստավորներն ունեցել են համքարություն, զբաղվել կաշեգործու– թյամբ, զինագործությամբ, ապակեգոր– ծությամբ (XVII դարից), ինչպես նաև մուշ– տակագործությամբ, դերձակությամբ, ծխախոտագործությամբ։ Ցա–ի հայերը նը– պաստել են քաղաքի տնտ․ և առևտրա– կան զարգացմանը, ամրապնդել նրա տնտ․ կապերը արևմտաուկրաինական քաղաք– ների և այլ երկրների կենտրոնների հետ, մասնակցել 1819-ին Ցա–ում բռնկված հա– կաֆեոդալական շարժմանը։ Ցա–ի հայկ․ համայնքը 1840-ին վավերացրել է Հակոբ և Մկրտիչ Պըյըգլյան (Պըյըգլիու) եղբայր– ների կազմած նոր կանոնադրությունը, որի համաձայն ստեղծվել է աշխարհիկ ղեկավարություն (5-հոգանոց ընտրովի խորհուրդ)։ 1841-ին հայկ․ դպրոցները մտել են պետ․ հովանավորության ներքո, նրա շրջանավարտներն իրավունք են ըս– տացել սովորել Յա–ի համալսարանում։ 1847-ին հիմնվել է օրիորդաց դպրոց, 1866-ին՝ «Գարագաշի գիշերօթիկ վարժա– րան»^ (K Գարագաշյանի միջոցներով), ուր սովորել են նաև ռումին երեխաներ։ 1868-ին ստեղծվել է «Ազգասիրաց» ընկե– րություն, որի նպատակն էր պահպանել հայկ․ դպրոցներն ու հայոց լեզուն։ Յա–ի հայերը պայքարել են իրենց քաղաքա– ցիական և քաղ․ իրավունքների համար, որը համատարած բնույթ էր ստացել Մոլ– դովայի և Վալաքիայի բոլոր գաղթավայ– րերում, ևՌումինիայի ստեղծումից (1862) հետո ճանաչվել լիիրավ քաղաքացիներ։ Ցա–ի մի շարք հայեր ստացել են ազնվա– կանի տիտղոսներ, կալվածներ գնելու և պաշտոններ վարելու իրավունք։ Յա–ի հայերը մասնակցել են 1877–78-ի ռուս– թուրքական պատերազմին, որում լուծ– վում էր նաև Ռումինիայի անկախության հարցը։ Սակայն XX դ․ սկզբներին Յա–ի հայկ․ համայնքը կորցրել էր իր երբեմնի աշխուժությունը։ «Գարագաշի գի՛շերօթիկ վարժարան»-ի փակումից (1892) հետո Ցա–ում դադարել էր հայոց լեզվի ուսու– ցումը։ 1922-ին Թուրքիայից գաղթած 25 հայ ընտանիքներ մի փոքր աշխուժացրել են Յա–ի հայ համայնքի կյանքը, ստեղծ– վել է «Անդրանիկ» երիտասարդական միությունը (1928), կազմակերպվել ազ– գային հավաքույթներ։ Ներկայումս Յա–ում ապրում են մեկ–երկու տասնյակ հայ։ Յա․ եղել է հայկ․ մշակույթի կենտրոն։ Ս․ Աստվածածին եկեղեցում հավաքվել են XIV –XVI դդ․ հայ ձեռագրեր (այժմ պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․, Վենետիկի և Վիեննայի Մխի– թարյանների մատենադարաններում, Կլուժ–Նապոկայի պետ․ արխիվում և այ– լուր)։ XVIII դ․ Աստվածատուր, Կարապետ, Սարգիս, Սիմեոն և ուրիշ գրիչների ձեռ– քով գրվել և նկարազարդվել են ավետա– րաններ, ճաշոցներ, կրոնական գրքեր։ Միառժամանակ Յա–ում է ստեղծագործել տաղասաց Հակոբ Թոխաթցին։ Գրող և լուսավորիչ Ասաքի Գեորգեն 1840-ական թվականներին Յա–ում հիմնադրել է հայ տպագրություն։ Յա–ի հայկ․ ճարտ․ հու– շարձաններից են Ս․ Աստվածածին եկեղե– ցին, որն ըստ արձանագրության կառու– ցել են սիսիանցի տեր Հակոբը և ջուղա– յեցի Մահտեսի Մարգարը (վերակառուց– վել է 1703-ին, 1914-ին, 1929-ին) և հայկ․ գերեզմանոցի մատուռը (1882)։ Գրկ․ Մամիկոնյան Պ․, Ռումանահա– յոց ներկան և ապագան, Կալաց, 1895։ Կա մե– նից․ Տարեգիրք Տայոց Լեհաստանի և Ռումե– նիոյ․․․, հրտ․ Ղ․ Ալիշան, Վնտ․, 1896։ «Արագ», տարեգիրք, Բուխարեստ, 1934, էջ 50–70։ Ս ի ր ու ն ի ճ․, Տայ եկեղեցին ռումեն հողի վրա, էջմիածին, 1966։ Գրի գոր յան Վ․ Ռ․, 6աշ քաղաքում հայկական դատարա– նի գոյության մասին վկայող մի ուշագրավ վավերագիր, «Տեղեկագիր ՏՍՍՏ ԴԱ, հաս․ գիտ․», 1961, JSP 9։ К изучению строительной деятельности армян в Румынии Роман, Фокшаны, Яссы и др․, «ՊԲ՞<», 1981, № 3։ Ս․ Քոչանջյան
ՏԱՎՈՐՈՎ Պեյո (Պեյո Կրաչոլով, 1․ 1․ 1878, Չիրպան –16․10․1914, Սոֆիա), բուլղար բանաստեղծ։ Յա–ի վաղ շրջանի բանաստեղծությունները («Արտում», «Մա– յիս», «Սիզիֆ», «Կարկուտ» ևն) արձա– գանքն են երկրում ծավալված գյուղա– ցիական հուզումների։ 1894–96-ի հայկ․ կոտորածների անմիջական տպավորու– թյան տակ Յա․ գրել է «Հայեր» (հայ․ հրտ․ Պ․ Ցավորով Վ․ Ցավրումյան 1899) նշանավոր բանաստեղծությունը, մամուլում հանդես եկել թուրք ջարդարար– ների հայահալած քաղաքականության դեմ։ Յա․ զինված ջոկատով մասնակցել է մակեդոնացիների ազգային–ա զատա– գրական (Իլինդենյան, 1903) ապստամբու– թյանը, որն իր գեղարվեստական արտա– ցոլումն է գտել նրա «Հայդուկային անուրջ– ներ» (1908) հուշագրական երկում։ Գյու– ղացիական խռովությունների և Իլինդեն– յան ապստամբության ճնշումից, ինչպես և ռուս, առաջին հեղափոխության պարտու– թյունից հետո/Ցա․ խոր հիասթափություն է ապրել («Անքուն գիշերներ», 1907, բա– նաստեղծությունների ժողովածու)։ Հոգե– կան ու ստեղծագործական ճգնաժամից դուրս գալու Յա–ի ջանքերը նշանավորվել են քնարական երգերի մի նոր շարքով («Զույգ գեղեցիկ աչքեր», «Սիրում եմ քեզ», «Դու կհագնես սպիտակ» ևն)։ Յա–ի պոեզիան աչքի է ընկնում նուրբ քնարա– կանությամբ, ներքին դրամատիզմով ու հասարակական հնչեղությամբ։ Կյանքի վերջին տարիներին Յա․ կըտ– րուկ շրջադարձ է կատարել դեպի դրամա– տուրգիան։ Նրա «Վիտոշի փեշերին» (1911) և «Ինչպես է մարում արձագանքը որոտից հետո» (1912) դրամաները աչքի են ընկնում քննադատական ռեալիզմով։ Յա․ ունեցել է ողբերգական վախճան, բուրժ․ վերնախավի և «դեղին» մամուլի հալածանքներից հոգնատանջ բանաստեղ– ծը վերջ է տվել իր կյանքին։ Յա–ի լավագույն գործերը թարգմանվել են հայերեն։ «Վիտոշի փեշերին» դրաման բեմադրվեւ է Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնում (1966–67)։ Սոֆիայում կանգ– նեցված է Յա–ի հուշարձանը՝ «Երախտա– գետ հայերից» մակագրությամբ (գործ՝ ՀՍՍՀ ժող․ նկարիչ Գ․ Ահարոնյանի)։ Երևանի դպրոցներից մեկը կրում է բա– նաստեղծի անունը։ Երկ․ Събрани съчинения, т․ 1–5, София, 1959–60; Избр․, 1958; Лирика, М․, 1972․ Գրկ․ ճինգոզյան Կ․, Տայ–բուլղարա– կան գրական հարաբերությունների պատմու– թյունից, «ՊԲՏ», 1973, 1։ Կ․ ճինգոզրսե
ՏԱՎՈՐՍԿԻ Բոլեսլավ Լեոպոլդովիչ (1877–1942), սովետական երաժշտագետ, դաշնակահար, կոմպոզիտոր։ Արվեստա– գիտության դ–ր (1941)։ 1903-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ աշակեր– տելով Ս․ Տանեևին (կոմպոզիցիա), Ն․ Շիշկինին (դաշնամուր)։ Հանդես է եկել որպես դաշնակահար։ Եղել է Մոսկ– վայի ժող․ կոնսերվատորիայի հիմնադիր– ներից և դասատու (1906–16, դաշնամուրի