Է․Վ․ Ցոլյան Հ․ Ս․ Ցոլյան գերձայնային ՏՈԻ–144 ինքնաթիռները։ Պարգեաարվեւ է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր ասաղի շքանշաններով։
ՅՈԼՅԱՆ Համո Սերգեյի (10․1․1903, Գո– րիս –15․1․1965, Մոսկվա), հայ սովետա– կան պետական և ռազմական գործիչ։ Ին– ժեներահրետանային ծառայության գե– ներալ–մայոր (1944), սոցիալիստական աշ– խատանքի հերոս (1942)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1923–26-ին սովորել է Ադրբեջա– նի պոլիտեխնիկական ինստ–ում, 1929-ին՝ ավարտել Ազնեֆտի մետաղների սառը մշակման եռամյա դասընթացը (Բաքու)։ 1930-ից եղել է Բաքվի Ս․ Մ․ Կիրովի անվ․ գործարանի դիրեկտոր, 1937–40-ին՝ Մոսկվայի 32-րդ գործարանի տեխ․ դիրեկ– տոր, 1940-ից՝ 92-րդ հրետանային գոր– ծարանի դիրեկտոր։ 1954-ից ՍՍՀՄ սպա– ռազինության մինիստրի տեղակալն էր։ Ցո–ի ղեկավարությամբ ստեղծվել են հրե– տանային զենքի նոր, ավելի կատարյալ տեսակներ։ Եղել է ՌՍՖՍՀ III գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 4 անգամ արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Սուվորովի I աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաննե– րով։
ՅՈԼՅԱՆ Ռուբեն Հովսեփի (1894, Գո– րիս –1955, Երևան), հայ սովետական վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1936), ՍՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1946), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ։ 1919-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, աշխատել հոսպիտալային թերապիայի կւինիկայում։ 1920–24-ին ծառայել է կարմիր բանակում, այնուհետև աշխատել Գորիսի հիվանդանոցում․ 1934-ից ղեկավարել է Երևանի բժշկ․ ինստ–ի ընդհանուր վիրաբուժության, իսկ 1935-ից՝ ֆակուլտետային վիրաբուժու– թյան ամբիոնները։ 1947-ին Ցո–ի նախա– ձեռնությամբ հիմնադրվել է հեմատոլո– գիայի և արյան փոխներարկման ԳՀԻ Երևանում։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատանքներ է ծավալել արյան ծառայության բնագավառում, եղել Երևանի էվակոհոսպիտալների խորհրդա– տու։ Գիտական աշխատանքները վերաբե– րում են տրավմատոլոգիայի, կլինիկա– կան վիրաբուժության, արյան փոխնե– րարկման, ուռուցքաբանության, անեսթե– զիուոգիայի, երկրամասային ախտաբա– նության, նյարդային համակարգի սնու– ցող ֆունկցիայի պարզաբանման, ինֆեկց– ված վերքերի և վիրաբուժական ինֆեկ– ցիաների՝ սուլֆամիդային պատրաստուկ– ներով բուժման, ծայրանդամների վնաս– ման ժամանակ առաջնային ծայրատման հարցերին։ Ցո․ ուսումնասիրել է նաև թա– րախասեպտիկական հիվանդությունների ժամանակ օրգանիզմում կատարված իմու– նակենսաբանական տեղաշարժերը, կենտ– րոնական ու ծայրամասային նյարդային համակարգի ազդեցությունն արյունա– ստեղծման վրա և կենսաքիմիական տե– ղաշարժերն օրգանիզմում՝ տրավմատիկ շոկի դեպքում։ 1937–54-ին եղել է ՀՍՍՀ վիրաբուժա– կան ընկերության նախագահ, ՀՍՍՀ առող– ջապահության մինիստրության գիտական խորհրդի նախագահի տեղակալ, Վիրա– Ռ․ Տ․ Ցոլյան բույժների համաշխարհային ընկերության վարչության անդամ, Վիրաբույժների մի– ջազգային ասոցիացիայի անդամ։ Երկ․ Ռազմա–դաշւոային վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Ե․, 1934։ Մասնավոր խի– րուրգիայի դասընթաց, Ե․/ 1951։ Պենիցիլինի կիրառումը խիրուրգիայում, Ե․, 1955։
ՅՈԿՈՀԱԱԱ, Իոկ ո հ ա մ ա, քաղաք, տնտեսական խոշոր կենտրոն և նավա– հանգիստ ճապոնիայում, Կանագավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հոնսյու կղզում, Տոկիոյի ծո– ցում։ Տարածությունը 413 կմ2 է, 2,6 մլն բն․ (1975)։ Տոկիոյի հետ առաջացնում է Կեյ– հին քաղաքային ագլոմերացիան։ Տրանս– պորտային կարևոր հանգույց է, Հեռավոր Արևելքի ամենախոշոր նավահանգիստնե– րից մեկը, Կանտո ինդուստրիալ շրջանի արդ․ կենտրոնը։ Արդյունաբերության առավել զարգացած ճյուղերն են նավաշի– նությունը, մեքենաշինությունը, սև մե– տալուրգիան, նավթաքիմիան։ Կան ատո– մային արդյունաբերության ձեռնարկու– թյուններ, ռազմ, գործարաններ, թեթև ու սննդի արդյունաբերություն, ապակու–խե– ցեգործական արտադրություն։ Հիմնա– դրվել է 1858-ին։
ՅՈԿՈՒԲՈՆԻՍ Գեդիմինաս Ալբինո (ծն․ 8․3․1927, ք․ Կուպիշկիս), լիտվացի սովե– տական քանդակագործ։ Լիտվ․ ՍՍՀ ար– վեստի վաստ․ գործիչ (1965)։ ՍՍՀՄ Գե– ղարվեստի ակադեմիայի թղթակից ան– դամ (1967)։ Մովորել է Կաունասի կիրա– ռական և դեկորատիվ արվեստի ինստ–ում (1946–51) և Վիլնյուսի Լիտվ․ ՍՍՀ գե– ղարվեստական ինստ–ում (1952)։ Ցո–ի ազգային–ռոմանտիկական պաթոսով առանձնացող մոնումենտալ և հաստո– ցային քանդակներին բնորոշ է ձևի հա– մարձակ ընդհանրացումը, ծավալի պլաս– տիկական կառուցվածքի սուր ընդգծվա– ծությունը։ Գործերից են՝ «Կոլտնտեսու– թյան նախագահը» (բրոնզ, 1957, Լիտվ․ ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Վիլ– նյուս), ֆաշիզմի գոհերի հուշարձանը Պիրչյուպիս գյուղում (գրանիտ, 1960, լե– նինյան մրցանակ, 1963, ճարտ․ Վ․ Պ․ Գաբրյունաս), Ցու․ Վենոժինսկիսի դի– մաքանդակը (գրանիտ, 1964), Վ․ ի․ Լենինի հուշարձանը Մոսկվայի Իլյիչի հրապարակում (բրոնզ, գրանիտ, 1967, ճարտ․ Վ․ Ա․ Չեկանաուսկաս)։
ՅՈՀԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ Զվարթնոցը (VII դ․) կա– ռուցողներից։ Ցո–ի և նրա գործընկերների դիմապատկերները, ձեռքերին քարտա– շության և; որմնադրության գործիքներ, քանդակված են եղել տաճարի առաջին հարկի կամարաղեղների միջի եռանկյու– նաձև հարթությունների վրա։ Նրանցից միայն Ցո–ի անունը փորագրված լինելու պատճառով ենթադրվում է, որ նա եղել է Զվարթնոցի գլխավոր վարպետ–ճարտա– րապետը։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ Ա քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՅՈՀԱՆեՍ ՎԱՐԴՊԵՏ քծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ ․XIII դ․ կա– ռուցել է Ասավածընկաչ վանքի գավիթը (անունը պահպանվել է հարավ՜արևելյան սյան վրա), որը չորս սյուներով և ութ որմնասյուներով կենտրոնակազմ տի– պի հուշարձանների լավագույն օրինակ– ներից է։ Ունի հարուստ հարդարանքով գլխավոր՝ արմ․ դռան շքամուտք, ծածկի կենտրոնում ստալակտիտային անցումով երդիկով գմբեթ։ Արլ․ որմնասյուները մշակված են խաչաձև զարդաքանդակնե– րով։ Ենթադրվում է, որ Ցո․ կառուցել է նաև վանքի գլխավոր կաթողիկե եկեղե– ցիև (1244)։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՅՈՀԱՆՆԵԱԲՈՒՐԳ (Johannesburg), քա– ղաք Հարավ–Աֆրիկյան Հանրապետու– թյան Տրանսվաալ նահանգում։ 1433,0 հզ․ բն․ (1979), առևտրական և արդ․ խո– շոր կենտրոն է, երկաթուղային հան– գույց։ Կան լեռնահանքային, մետաղա– մշակման, մեքենաշինական, քիմիական, պոլիգրաֆ, տեքստիլ, կաշվի և սննդի ձեռնարկություններ։ Ցո–ում գտնվող լեռն– արդյունաբերական և ֆինանսական կոն– ցեռնների վարչությունները վերահսկում են ՀԱՀ–ի ոսկու, ուրանի և այլ հանքային հարստությունների արդյունահանումը։ Ցո․ բաժանված է 2 մասի, հս․՝ վարչական մասում եվրոպական թաղամասերն են, հվ–ում՝ արդ․, բանվորական շրջանները։ Կա համալսարան, աստղադիտարան։ Հիմնադրվել է 1886-ին։ ՅՈՂՈհՆՕԼՈՒԿ, հայաբնակ գյուղ Մուսա չեռան կենտրոնական մասում։ 1915-ին ուներ 255 տուն (1233 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, սանտ– րով, արհեստներով։ Մշակում էին ձիթենի, թզենի, դաՓնի։ Գյուղում կար 3 եկեղե– 9Ի՝ կից վարժարաններով։ Գյուղի կենտ– րոնում էր ամենամեծ եկեղեցին (Ս․ Աստ– վածածին, կառուցված 1790-ին)։ Ցո․ եղել է Մուսա լեռան ինքնապաշտպանա– կան կռիվների մասնակից վեց գյուղերից մեկը։ Բնակիչները (մնացած հինգ գյուղե– րի հետ) 1915-ին տեղափոխվել են Եգիպ–