Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/129

Այս էջը սրբագրված չէ

Ն․ Ցորգա Հեղինակ է Ռումինիայի («Ռումին ժո– ղովրդի պատմությունը ըստ ուղևորների», հ․ 1–4, 1920–29, ռում․, «Ռումին ժողո– վըրդի պատմությունը», հ․ 1–9, 1936– 1938, ռում․), Թուրքիայի («Օսմանյան կայսրության պատմությունը», հ․ 1–5, 1908–13, գերմ․), Բյուզանդիայի («Բյու– գանդական կայսրության պատմությունը», 1907, անգլ․) և այլ երկրների, ինչպես նաև ռում․ գրականության պատմությանը նվիր– ված աշխատությունների։ Գրել է նաև բա– նաստեղծություններ, պամֆլետներ, պիես– ներ, հուշեր, նոթեր։ Հավաքել, ուսում– նասիրել (նաև թարգմանել) և հրատա– րակել է վավերագրերի ժողովածուներ («Ուսումնասիրություններ և փաստաթըղ– թեր», հ․ 1–31, 1901–16)։ Հրատարակել է պատմական, բանասիր․, քաղ․ և այլ բնույթի թերթեր ու հանդեսներ։ 1907-ին հիմնադրել է «Սերմնացան» ռում․ գրական հանդեսը, որի էշերում պրոպագանդել է գյուղացիությանը հասկանալի գրականու– թյուն, սկիզբ դնելով «սեմէնտորիզմ» (ամ– սագրի անունից) գրական ուղղությանը։ Թարգմանել է Հերոդոտոսի, էսքիլեսի և այլ հեղինակների գործեր։ Ցո–ի գիտական ժառանգության մեջ էական կշիռ ունեն հայագիտական հետա– զոտությունները։ «Հայերը և ռումիննե– րը․․․» (1913, ռում․ և ֆրանս․) աշխատու– թյունը ուրվագիծ է հայ ժողովրդի պատմու– թյան, հայ գաղթավայրերի կազմավոր– ման և հատկապես ռումինահայ գաղութի պատմության։ Արժանվույն է գնահատված հայերի դերը Ռումինիայի տնտ․ և մշա– կութային կյանքում։ Արժեքավոր են նաև Ցո–ի «Չորս դասախոսություններ Հայաս– տանի մասին» (1929, ռում․), «Հայերը Ռումինիայում» (1929, ֆրանս․), Կիլիկ– յան Հայաստանին նվիրված «Փոքր Հա– յաստանի համառոտ պատմություն» (1930, ֆրանս․), հայկ․ արվեստին վերաբերող «Հայ արվեստի իրերը Ռումինիայում» (1935, ֆրանս․) աշխատությունները։ Մեծ եղեռնի, Հայկական հարցի, հայ գրակա– նության, բանահյուսության ևն հարցերի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հե– ղինակ է։ Աշխատակցել է ռում․ «Անի» հայագիտական եռամսյա հանդեսին, սա– տարել «Նավասարդ» (1923–26) գրական և արվեստագիտական ամսագրի հրատա– րակմանը։ Վրլենի դե Մունտեում հիմ– նադրված իր ամառային համալսարանում կազմակերպել է «հայկական օրեր»։ Պրե– միեր մինիստր եղած ժամանակ օժանդա– կել է հայկ․ թեմը պետականորեն ճանա– չելուն (1931)։ Ռում․ է թարգմանել Կոս– տանդին Երզնկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Խաչատուր Կեչառեցու, Հ․ Թումանյանի, Մ․ Պեշիկթաշլյանի, Վ․ Տերյանի և ուրիշ հայ գրողների գոր– ծեր։ Երկ․ Notes et extraits pour servir a՝ l՝his- toire des croisades au XV siecle, v․ 1–3, P․, 1899–1916; Points de vue sur l’histoire du commerce de 1’Orient au Moyen age [s․ l․]f 1924; Essai de synthfcse de l’histoire de l’hu- raanite, v․ 1–4, P․, 1926–28; La place des roumains dans l’histoire universelle, v․ 1–3, Bucarest, 1934․ Գրկ․ Ս ի ր ու ն ի Հ․ ճ․, Նիկոլա Ցորգա– յին հետ, Բեյրութ, 1972։ Քոլանջյան Ս․ է․, Մատենագիտություն Նիկոլա Ցորգայի հայագիտական երկերի, «ԼՏԳ», 1973, № 2։ Ս․ ՔուանջյաՆ

ՅՈՐԴԱՆՍ (Jordaens) Ցակոբ (19․5․1593, Անտվերպեն –18․10․1678, Անտվերպեն), ֆլամանդացի նկարիչ։ 1607-ից սովորել է Ա․ վան Նորտի մոտ, համագործակցել Պ․ Պ․ Ռուբենսին։ Ցո–ի արվեստում ցայ– տուն դրսևորվել են ֆլամանդական դըպ– րոցի ժող․ հիմունքներն ու ռեալիստա– կան ձգտումները, միաժամանակ նշանա– կալի դեր կատարել նիդերլանդական հին ավանդույթների և Կարավաշոյի ժառան– գության հետ ունեցած կապերը («Ընտա– նեկան դիմանկար», մոտ 1615, էրմիտաժ, Լենինգրադ, «Հովիվների երկրպագու– թյունը», 1618, Ազգային թանգարան, Ստոկհոլմ)։ 1620–30-ական թթ․ լավա– գույն նկարներում («Ցուպիտերի դաս– տիարակումը», 1620, Կասսելի պատկե– րասրահ, «Ընտանեկան դիմանկար», մոտ Ցա․ Ցորդանս․ Ծերունու դի– մանկար (մոտ 1641, էրմիտաժ, Լենինգրադ) 1622–24, Պրադո, Մադրիդ, «Պտղաբերու– թյան այլաբանություն», մոտ 1625–28, Հնագույն արվեստի թանգարան, Բրյու– սել) որոշակի են ռեալիզմի նրա սկզբունք– ները՝ հակումը դեպի գյուղացիների և բյուրգերների լիարյուն տիպերը, ամուր, ծանրամարմին ֆիգուրներն ու հյութեղ մանրամասները, կենցաղային ժանրին տված նախապատվությունը, կրոնական ու դիցաբանական թեմաների կենցաղա– յին մեկնաբանությունը, հնչեղ տաք տո– ներով գունանկարը։ 1640-ական թթ․ ըս– տեղծել է ֆիգուրներով ծանրաբեռնված հանդիսավոր կոմպոզիցիաներ, որոնցում երբեմն զգացվում է կեղծ պաթոս։ Նկարչի «Պանը և Սիրինքսը» գունանկարը և «Տղա– մարդու դիմանկար» գրաֆիկական աշխա– տանքը գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում; ՅՈՔՈհՇ ՏԻՊԻ, գյուղ Տրապիզոնի վիլա– յեթում, Օրդու քաղաքից մոտ 20 կմ հա– րավ; 1915-ին ուներ 17 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ։ 1915-ին գյուղի հայ բնակ– չությունը տեղահանվել է։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապար– հին։ Ողջ մնացածներն անցել են Ռուսաս– տան և բնակություն հաստատել Վրաս– տանում ու Կրասնոդարի երկրամասում։ Բ․Թոուաքյան

ՅՈՒԱՆ, ՉԺՀ դրամական միավորը, հա– վասար է 10 ցզյաոյի կամ 100 ֆինյայի։ Շրջանառության մեջ է 1835-ից։ ՍՍՀՄ Պետբանկի 1982-ի օգոստոսի 16-ի կուր– սով 100 Ցոլ․ =37 ռ․ 85 կ․;

ՅՈՒԲԻԼՅԱՏԻԱ (< լատ․ jubilatio– ցնծություն), պաշտամունքային երաժըշ– տության մեջ ցնծություն արտահայտող զարդհնԱուն իմպրովիզացիաներ, որոնք երգչախմբով Գրիգորյան խորալը կատա– րելիս «ալելույա» բառի վերջին վանկի վրա երգում են մեներգիչները։ Քրիստո– նեական եկեղեցին Ցու–ները փոխառել է հուդայական պաշտամունքից։ Ցու–ները հիշելը հեշտացնելու համար Սանկտ–Գալ– լենի վանքի վանական Նոթկերը (830– 912) յուրաքանչյուր նոտային համապա– տասխանեցրել է տեքստային մեկ վանկ։ Այստեղից էլ ծագել են սեքվենցիաները (եկեղեց․ օրհներգերի տեսակ)։

ՅՈՒԳՌՐՍԿԻ ՇԱՐ, նեղուց Վայգաչ կղզու և Եվրասիա մայրցամաքի միջև, միացնում է Բարենցի և Կարայի ծովերը։ Երկարու– թյունը 39 կմ է, լայնությունը՝ 2,5–12 կմ, խորությունը՝ մինչև 36 մ։ Տարվա մեծ մասը ծածկված է սառույցներով։ 8ՈՒԳՈՒՐԹԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Մ․ Թ․ Ա․ 111–105, տեղի է ունեցել Հռոմի և Նումի– դիայի միջև։ Կոչւխլ է Նումիդիայի թագա– վոր Ցուգուրթայի (մ․ թ․ ա․ 117–104) անունով։ Պատճառը գահակալական պայ– քարն էր Նումիդիայում և Հռոմի միջա– մտությունն այդ պայքարին։Մինչև մ․ թ․ ա․ 107-ը ռազմ, գործողություններն ընթա– ցել են փոՓոխակի հաջողությամբ։ Մ․ թ․ ա․ 107-ին և 106-ին Գայոս Մարիոսը ջախ– ջախել է նումիդիացիներին, Ցուգուրթան ապաստանել է աներոջ՝ Մավրետանիայի թագավոր Բոկքոսի մոտ, որը մ․ թ․ ա․ 105-ին դավադրաբար նրան հանձնել է Հռոմին։ Ցու․ պ–ից հետո ուժեղացել է Հռոմի ազդեցությունը Նումիդիայում։ ՅՈհԴԵՆԻՁ Նիկոլայ Նիկոլաևիչ (1862– 1933), հակահեղափոխության պարա– գլուխ Ռուսաստանի հյուսիս–արևմուտ– քում, 1918–20-ի քաղաքացիական պա– տերազմի տարիներին։ Հետևակի գենե– րալ (1915-ից)։ Ծագումով ազնվական։ Ավարտել է Ալեքսանդրյան ռազմ, ուսում– նարանը (1881) և Գլխավոր շտաբի ակա– դեմիան (1887)։ Մասնակցել է ռուս–ճապո– նական պատերազմին (1904–05)։ 1912-ից եղել է Կա զանի, 1913-ից՝ Կովկասյան ռազմ, օկրուգների, առաջին համաշխար– հային պատերազմի ժամանակ՝ Կովկաս– յան բանակի հրամանատար։ Հաջողու– թյամբ է անցկացրել էրզրումի և Տրապի– զոնի օպերացիաները։ 1917-ի մարտ– ապրիլին՝ Կովկասյան ռազմաճակատի հրամանատար, ապա՝ պաշտոնաթող։ 1918-ից՝ վտարանդի (Ֆինլանդիա, էս– տոնիա), գլխավորել է 1919-ին Պետրո– գրադի վրա սպիտակգվարդիական Հյու– սի ս–Արևմտյան բանակի արշավանքը, մտել է Մեծ Բրիտանիայի աջակցությամբ կազմված հակահեղափոխական հս–արմ․ «կառավարության» մեջ։ Պետրոգրադի