Յուլիոս Ասֆալգ (ծնվել է 16․11․1919, Մյունխեն), գերմանացի արևելալգետ, հայագետ (ԳՖՀ)։ Բանասիրական․ գիտությունների․ դոկտոր (1952)։ 1946–1952 թվաններին սովորել է Մյունխենի համալսարանում, աշակերտել հայագետներ Վ․ Հագենբերգին և Ա․ Աբեղյանին։ 1961 թվականից՝ Մյունխենի համալսարանի պրիվատ–դոցենտ։ Դասավանդում է քրիստոնյա Արևելքի (նաև հայոց) լեզուներ, գրականություն և պատմություն։ Յուլիոսը․ զբաղվում է հայկական հնագույն ձեոագրերի քննությամբ (հեղինակակից՝ Յո․ Մոլիտոր, «Հայկական ձեռագրեր», 1962), հայոց լեզվի քերականությամբ, բաոապաշարով (հեղինակակից՝ Պ․ Քրյուգեր, «Քրիստոնյա Արևելքի փոքրիկ բառարան*, 1975), հայկական արձանագրություններով, գրերով։ Հայագիտական հոդվածներով թղթակցում է հայ և օտար պարբերականների, 1961 թվականից հրատարակում է «Օրիենս Քրիստիանուս», («Oriens Christianus») պատմաբանասիրական ամսագիրը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/130
Այս էջը սրբագրված չէ
