Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/133

Այս էջը սրբագրված չէ

պանված ձեռնարկությունները միավոր– վել են «Մեսերշմիտ–Բյոլկով–Բլոմ» կոն– ցեռնին։

ՅՈՒՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, խոշոր ազնվական– հողաաերերի դաս Գերմանիայում։ Առա– ջացել է XVI դ․ Արևելյան Պրուսիայում, սոցիալական հիմքն էր ազնվական–աս– պետությունը։ Ցու–յան առաջացման անւո․ նախադրյալը հացի պահանջարկն էր Արև– մտյան Եվրոպայի մի շարք երկրներում և նրա արժեքի բարձրացումը համաշխար– հային շուկայում։ Ցունկերները իրենց կալվածքներում ունեին տոհմակալվա– ծաաիրական (վոտչինային) իրավասու– թյուն և ոստիկանական իշխանություն։ Տնտեսության, պետ–քաղ․, ռազմ, ոլորտ– ներում Ցու․ ուներ գերիշխող դիրք, որը նշանակալիորեն կանխորոշեց Պրուսիա– յում, ապա Գերմանիայում ռազմաոստի– կանական, բյուրոկրատական վարչակար– գի ստեղծումը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման պրուս, ուղին (տես Ագրարային հարց) ամրապնդել է Ցու–յան տնտ․ վիճակը և նրա ղեկավար դերը պետության մեջ։ Գերմ․ իմպերիա– լիզմը ձևավորվել է որպես յունկերական– բուրժուական։ Ցու․, հարյուրավոր տարի– ներ լինելով զավթողական պատերազմ– ների կազմակերպիչ, Գերմանիայի ամբողջ տարածքում պահպանել է իր հիմնական տնտ․ և քաղ․ դիրքերը, ընդհուպ մինչև 1945-ին հիտլերյան Գերմանիայի ջախջա– խումը։ Ետպատերազմյան տարիներին Արևել– յան Գերմանիայում անցկացրած դեմո– կրատական հողային ռեֆորմով Ցու․ այս– տեղ որպես դասակարգ վերացել է։ Արև– մտյան Գերմանիայում յունկերները խո– շոր կապիտալիստական գյուղատնտ․ ձեռ– նարկատերեր են, որոնք սերտորեն կապ– ված են ֆինանսական մոնոպոլիստական կապիտալի հետ և միլիտարիզմի ու ռևան– շիզմի հենարանն են այստեղ։

ՅՈՒՆՆԱՆ, նահանգ Հարավ–Արևմտյան Չինաստանում։ Տարածությունը 380 հզ․ կմ2 Է, բն․՝ 28 մլն (1975)։ Գրավում է գլխավորապես Ցու–ի բարձրավանդակը։ Վարչական և արդ․ կենտրոնը Կունմինն Է։ Տնտեսությունն ունի ագրարսփնդուստ– րիալ բնույթ։ Մշակում են բրինձ, եգիպ– տացորեն, ցորեն, հնդկացորեն, կարտո– ֆիլ, կանճրակ, գետնընկույզ, ծխախոտ, թեյ, բամբակենի, շաքարեղեգ, արևա– դարձային այլ կուլտուրաներ։ Տարեկան ստանում են 2 բերք։ Բուծում են խոշոր եղջերավոր անասուններ (հիմնականում՝ գոմեշներ), խոզեր, կա շերամապահու– թյուն։ Արդյունահանվում է երկրի փայտա– նյութի 5% –ը, անագ, ցինկ, կապար, պղինձ, քարաղ, ածուխ, երկաթի հանքա– քար։ Կա սննդի, տեքստիլ, անտառային, քիմ․, ցեմենտի արդյունաբերություն, մե– տալուրգիա, մեքենաշինություն։ Տարած– ված է տնայնագործական արտադրու– թյունը։

ՅՈՒՆՆԱՆԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, Ցուննան– Գույչժոուի բարձրավանդակի առավել բարձր մասը Չինաստանի հարավում։ Բարձրությունը 1800–2000 մ Է, լեռնա– շղթաներինը՝ 3000–4000 մ։ Կազմված է հին բյուրեղային և մետամորֆայիև ապար– ներ ից՝ ծածկված մեզոզոյի կրաքարերով։ Կան անագի, ֆոսֆորիտների հանքավայ– րեր։ Բնորոշ է բարձր սեյսմիկությունը։ Արլ–ում գերիշխում են թույլ մասնատված սարավանդները, կարստային երևույթնե– րը, արմ–ում՝ մասնատվածության խորու– թյունը մեծանում Է։ Գետերն են Մեկոնգը, Սալուինը, Խոնգխան։ Կան լեռնային լճեր։ Կլիման մերձարևադարձային Է, մուսսոնա– յին։ Տարեկան տեղումները 1000–2000 մմ են։ Գերակշռում են կարմրահողերն ու դեղնահողերը։ Անտառները գրավում են տարածքի 20%-ը։

ՅՈՒՆՈՆԱ (Juno), աստվածուհի հին հռո– մեական դիցաբանության մեջ։ Միներվայի և իր ամուսին Ցուպիաերի հետ կազմել է Կապիաոլիումի սրբազան երրորդությունը։ Նույնացվել է հին հուն, դիցուհի Հերային։ Համարվել է ամուսնության, բեղմնավոր– ման և հղի կանանց հովանավորը։ Ցու–ին զոհաբերել են սպիտակ երինջներ։ Տա– ճարը գտնվել է Հռոմի Կապիտոլիումի բլրին, որտեղ մարտի 1-ին նրա պատվին նշվել են Մատրոնալիաները (լսաւ․ matro- na–պատվավոր տիկին, մայր)։ Ցու–ի Մոնետա մականունով է կոչվել նրա տա– ճարին կից կառուցված մոնետային (դրա– մահատման) պալատը (մ․ թ․ ա․ Ill դ․)։ Արվեստում Ցու․ պատկերվել է բարձրա– հասակ ու բարեկազմ կնոջ տեսքով, խիստ հայացքով, դափնեպսակը կամ խույրը գլխին։

ՅՈՒՇԱՐԻ (իսկականը՝ Նահատակյան Խաչատուր, 1850–1922, Ալեքսանդրա– պոլ), հայ աշուղ։ Նվազել է թառ։ իր հո– րինած երգերով գրավել է վարպետ աշուղ– ների ուշադրությունը, որոնք և նրան շնոր– հել են Ցուշարի (արթուն, ուշիմ) անունը։ Հորինել է մուհամմաներ (հանելուկ), մըր– ցել անվանի վարպետների հետ։ 1892-ից Ցոլ․ երգել է Ջիվանու խմբում, շրջագայել Կովկասի հայաբնակ քաղաքներում։ Նրա դավթարը չի պահպանվել, մեզ են հասել մի քանի երգեր ու մուհամմաներ։ Ցու․ արձագանքել է իր դարի հուզող հարցե– րին, բողոքել աևարդարության ու բռնու– թյան դեմ։ Հիշատակելի է 1885-ին հայկ․ դպրոցների փակման առիթով հորինած «Երկդիմի երգ»-ը։ Ցու․ ունի նաև խրատա– կաև ու սիրային երգեր։ Կ․ Դուրգարյան

ՅՈՒՈՆ ԿոնստանտինՖեոդորովիչ [12(24)․ 10․1875, Մոսկվա –11․4․1958, Մոսկվա], սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1950)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիա– յի իսկական անդամ (1947)։ ՍՄԿԿ ան– դամ 1951-ից։ 1892–98-ին սովորել Է Մոսկվայի գեղանկարչության, քանդա– կագործության և ճարտ–յաև ուսումնարա– նում, ավարտելուց հետո, մինչև 1900-ը, աշխատել է նույն ուսումնարանում (Վ․ Ա․ Սերովի արվեստանոց)։ Ցու․ եղել է <Միր իսկուսավա» խմբավորման անդամ, Ռուս նկարիչների միության կազմակերպիչնե– րից, Հեղափոխական Ռուսաստանի նկա– րիչների ասոցիացիայի անդամ (1925)։ Ստեղծել է ռուս, պրովինցիայի ազգային– պատմական ինքնատիպությունը բացա– հայտող նկարներ և գունեղ, վառ բնա– նկարներ (կրել է իմպրեսիոնիզմի ազդե– ցությունը)։ Սովետական տարիներին Ցու․ ռուս, ռեալիստական արվեստի ավան– դույթների պահպանման ջատագովներից էր («Գմբեթներ և ծիծեռնակներ», 1921), Կ․ Ֆ․ в ու ո ն․ <Զմասն վերջը։ Կեսօր» (1929, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) մարմնավորել է պատմական–հեղափոխա– կան թեմաներ («Կրեմլի գրոհը 1917 թվա– կանին», 1947), սովետական մարդկանց կերպարներ («Արդյունաբերական Մոսկ– վայի առավոտը», 1949, բոլորը՝ Տրետյա– կովյան պատկերասրահում, Մոսկվա)։ Ձևավորել է թատերական ներկայացում– ներ, ստեղծել նաև գրաֆիկական գործեր։ Դասավանդել է Մոսկվայի սեփական ստու– դիայում (Ի․ 0․ Գուդինի հետ համատեղ, 1900–17), Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվ․ գեղարվեստի ինստ–ում (պրոֆե– սոր՝ 1952–55) և այլ ուս․ հաստատություն– ներում։ Եղել է ՍՍՀՄ Գեղարվեստի ակա– դեմիայի կերպարվեստի տեսության և պատմության ԳՀԻ–ի դիրեկտորը (1948– 1950), ՍՍՀՄ նկարիչների միության վար– չության 1-ին քարտուղարը (1957-ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։

ՅՈՒՊԻՏԵՐ, հայկական անվանումը՝ Լ ու ս ն թ ա գ, Արեգակնային համա– կարգի մոլորակ, Արեգակից հեռավորու– թյամբ հինգերորդը։ Աստղագիտական նշանը՝ 2/․։ Միջին հեռավորությունը Արեգակից 5,203 ա․ մ․ է կամ 778,3 մլն կմ։ Ամենամեծ մոլորակն Է։ Հասարակածի տրամագիծը 141700 կմ է (Երկրի տրամա– գծից մեծ է 11,11 անգամ), զանգվածը՝ I,9․1027 կգ (մոտ 318 անգամ մեծ է Երկրի զանգվածից)։ Ձգողական ուժի արագա– ցումը Ցու–ի հասարակածում 25,9 մ/վրկ2 Է։ Երևում է 30,5"–50,1" անկյունային տրամագծով, –1,2-ից –2,7 աստղային մեծության։ Միջին խտությունը 1,31 գքսմ3 Է։ Ցու․ Արեգակի շուրջը պտտվում Է II,862 տարում, նրա հասարակածային մասի առանցքային պտույտը 9 ժ 50,5 ր Է, աշխարհագրական լայնության մեծացմա– նը զուգընթաց աճում է պտտման պարբե– րությունը (45°-ի վրա՝ 5՝–ով)։ Առանցքա– յին արագ պտույտի հետևանքով Ցու–ի սեղմվածությունը մեծ Է՝ 1։15,9։ Պտտման առանցքը գրեթե ուղղահայաց է (թեքված է ընդամենը 3°7՝–ով) ուղեծրի հարթու– թյանը, որի հետևանքով տարվա եղա– նակների փոփոխություններ չկան։ Ցու–ի մթնոլորտը խիտ Է, կազմված է հիմնակա– նում մեթանից, ամոնիակից և մոլեկուլա– յին ջրածնից։ Կան նաև ացետիլեն, Էթան, ֆոսֆին, ածխածնի օքսիդ ևն։ Մթնոլոր– տում կան մութ և լուսավոր շերտեր, որոնց վրա նկատվում են առանձին բծեր ու տե– ղափոխվող սպիտակ ամպեր։ Հասարա– կածից 20° հվ․ կա 50X11 հզ․ կմ չափերով