Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/139

Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀ գյ ուղատ նա ես․ մինիստրությու– նում, 1961–63-ին և 1964–71-ին՝ Տա– ջիկստանի կոմկուսի Կենտկոմում, 1963– 1964-ին4 ՍՄԿԿ ԿԿ Միջինասիական բյու– րոյում։ 1971–73-ին եղել է Տաշ․ ՍՍՀ գյու– ղատնտեսության մինիստր։ 1973-ից Ն․ Տաշ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի նա– խագահն է և արտաքին գործերի մինիս– տըրը։ 1976-ից ՍՄԿԿ ԿՎՀ անդամ է, ՍՍՀՄ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՆԱԲՈՒ, իմաստության աստվածը բաբե– լոնյան դիցաբանում։ Համարվել է գիտու– թյունների ու արվեստների հովանավորը։ Ն–ի գլխավոր սրբատեղին եղել է Բորսի– պան։

ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ II, Ն Ш բ ու ք ո– դ ո ն ո ս ո ր, Ն ա բ ու ք ու դ ու ո ի– ու ց ու ր (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ 562), Բաբելոնի թագավոր մ․ թ․ ա․ 605-ից։ Մասնակցել է հոր՝ Նաբոպալասարի (626–605) արշավանքներին։ Մ․ թ․ ա․ 605–567-ի բագմաթրվ արշավանքների ընթացքում Ն․ II նվաճել է Ասորիքը, Պաղեստինը, Հուդայի թագավորությունը [ավելի քան 10 հգ․ հրեաների գերեվարել է Բաբելոն («Բաբելոնյան գերություն»՝ մ․ թ․ ա․ 597–539/538)], Փյունիկիան, Հյուսիսային Միջագետքի մի մասը, ներ– խուժել է Եգիպտոս։ Ն–ի նվաճումների հետևանքով Բաբելոնը դարձել է Մերձա– վոր Արևելքի խոշոր տերություններից մեկը։ Մեծ վերելք են ապրել Բաբելոնի տնտեսությունն ու մշակույթը, իրականաց– վել է լայն շինարարություն, Բաբելոնը շրջապատվել է հզոր ամրություններով (ըստ ավանդության, այս ժամանակա– շրջանում են կառուցվել, այսպես կոչված, Բաբելոնի աշտարակը և -«աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկը համարվող կա– խովի այգիները)։ Գրկ․ Белявский В․ А․, Вавилон ле– гендарный и Вавилон исторический, М․, 1971, с․ 72-94․

ՆԱԴԱԼԵՆԴ (մինչև 1979-ը՝ Ն ա գ ա Պ ր ա դ և շ), նահանգ Հնդկաստանի հս– արլ–ում, Բիրմայի սահմանի մոտ։ Կազմ– վել է 1961-ին։ Տարածությունը 17 հգ․ կմ2 է, բն․ 516,4 հզ․ (1978), վարչական կենտ– րոնը՝ Կոհիմա։ Նոսր բնակեցված նա– հանգ է։ Գտնվում է Ասսամա–Բիրմական լեռներում։ Կլիման մերձհասարակածային է, մուսսոնային։ Մինչև 1000 մ բարձրու– թյուններ գերակշռում են արևադարձային մշտականաչ և մուսսոնային տերևաթափ, ավելի բարձր՝ փշատերև անտառները, գագաթներին՝ մարգագետինները։ Ն․ ագ– րարային նահանգ է։ Տարածված է հողա– գործության անտառահատման–այրման համակարգը։ Մշակում են բրինձ, զբաղ– վում անտառամթերմամբ, գործվածքեղենի տնայնագործական արտադրությամբ։

ՆԱԳԱՆ, բելգիացի զինագործ Նագանի (Nagant) ստեղծած համակարգի ատրճա– նակ; XIX դ․ վերջերին սպառազինման է ընդունվել մի շարք երկրների (Ռուսաս– տանի, Ավստրիայի, Հունգարիայի ևն) բանակներում։ Մինչև Հայրենական մեծ պատերազմը (1941–45) կարմիր բանա– կում սպառազինության մեջ է եղել 1895 թ․ նմուշի Ն․ (տրամաչափը՝ 7,62 iltt, հեռա– հարությունը՝ մինչև 100 մ% թմբուկի տա– րողությունը՝ 7 Փամվւուշտ)։

ՆԱԳԱՍԱԿԻ, քաղաք ճապոնիայում, Կյուսյու կղզու արևմուտքում, Նագասակի ծոցի աՓին։ Նագասակի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է։ 448 հզ․ բն․ (1975)։ խոշոր նավահանգիստ է, ձկնորսական, նավաշինական և նավանորոգման կենտ– րոն։ Զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, սննդի, տեքստիլ, նավ– թաքիմիական, փայտասղոցման արդյու– նաբերությունը։ Ռազմածովային զինա– նոց է։ Ունի համալսարան։ Քաղաքն աճել է ձկնորսական ավանի տեղում, հայտնի է XII դարից։ 1945-ի օգոստ․ 9-ին, Ն․ ԱՄՆ–ի կողմից ենթարկվեց ատոմային ռմբակոծության։ Ավերվեց քաղաքի 1/3 մասը։ Սպանվեց և վիրավորվեց մոտ 75 հզ, մարդ։ 1956-ից Ն–ում տեղի են ունենում ատոմային և ջրածնային զենքի արգել– ման միջազգային կոնֆերանսներ։ ճ․արտ․ հուշարձաններից պահպանվել են Մուվա սինտոիստական սրբավայրը (XVI դ․), Աոֆուկուձի, Կոֆուկուձի բուդդայական տաճարների համալիրներ (XVII դ․), Մե– գանեբասի կամուրջը (XVII դ․)։

ՆԱԳԵԼ (Nagel) Օտտո (1894-1967), գեր– մանացի նկարիչ։ Գերմանիայի կոմու– նիստական կուսակցության անդամ 1919-ից։ Բեռլինի Գերմանական արվես– տի ակադեմիայի կազմակերպիչներից (1950, 1956–62-ին՝ պրեզիդենտ)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958)։ Գեղանկարչություն սովո– րել է ինքնուրույն։ Քննադատական ռեա– լիզմի ներկայացուցիչ Ն․ 1920–30-ական թթ․ սկզբին ստեղծել է Բեռլինի բանվոր դասակարգի կյանքին և պայքարին նվիր– ված գործեր («Հոբելյարը», 1924, ՄՍՀՄ Հեղափոխության կենտրոնական թանգա– րան, Մոսկվա, «Զինված բանվորները», Օ․ Ն ա գ և լ․ «Երիտասարդ շի– նարարը» (1953, Մագիստրատ, Բեռլին) 1931)։ Ֆաշիզմի օրոք ենթարկվել է հալա– ծանքների ։ 1949-ից հետո ստեղծել է ԳԴՀ–ի սոցիալիստական շինարարությանը և գերմ․ ժողովրդի նոր կյանքին նվիրված նկարներ («Շինարար–քարգործը», 1953, Ազգային պատկերասրահ, Բեռլին), ինչ– պես և դիմանկարներ, կավճաներկով կա– տարված բնանկարներ։ ԳԴՀ ազգային մրցանակ (1950)։

ՆԱԳԻԲԻՆ Յուրի Մարկովիչ (ծն․ 3․4․ 1920, Մոսկվա), ռուս սովետական գրող։ Սովորել է Համամիութենական կինե– մատոգրաֆիայի ինստ–ի սցենարական ֆակուլտետում (1939–42)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պատմվածք– ների առաջին ժողովածուներն են «Ռազ– մաճակատից եկած մարդը» (1943) և «Մեծ սիրւո»-ը (1944)։ Այնուհետև հաջորդել են «Ձմեռային կաղնին» (1955), «Տոնից առաջ» (1960), «Վաղ գարնանը» (1961), «Հետա– պնդում։ Մեշչերյան եղելություններ» (1963), «Հեռու և մոտիկ» (1965), «Մի թող, որ նա զոհվի» (1968), «Ուրիշի սիրտը» (1969), «Իմ մանկության նրբանցքները» (1971) և այլ պատմվածքների ժողովածու– ներ ու վիպակներ։ Ն․ հեղինակ է գրակա– նությանն ու կինոյին վերաբերող հոդված– ների («խորհրդածություններ պատմ– վածքի մասին», 1964), կինոսցենարնե– րի։ Նրա «Տրուբնիկովի կյանքի էջերը» (1963) վիպակի հիման վրա նկարահան– վել է «Նախագահը» (1965) կինոնկարը։ Երկ․ Պատմվածքներ, Ե․, 1963։

ՆԱԳՈՅԱ, քաղաք և նավահանգիստ ճա– պոնիայում, Հոնսյու կղզում, Իսե ծոցի ափին։ 2083 հզ․ բն․ (1975)։ Երկրի արդ․- ֆինանսական, տրանսպորտային, առևտ– րական, մշակութային և Այտի պրեֆեկ– տուրայի վարչական կենտրոնն է։ Տոկայ ինդուսարիալ–ագրարային շրջանի տնտ․ միջուկն է։ Տալիս է երկրի արդ․ արտա– դրանքի մոտ 10% –ը, տեքստիլ արտա– դրանքի՝ մոտ 40%-ը։ Զարգացած է ավտո– մոբիլաշինությունը, նավաշինությունը, նավանորոգումը, տեքստիլ և ճշգրիտ մե– քենաշինությունը, էլեկտրատեխ․ արդյու– նաբերությունը, սև և գունավոր մետա– լուրգիան, գնդառանցքակալների արտա– դրությունը։ Կա սննդի, պոլիգրաֆ, քիմ․, ճենապակու–խեցեգործական, կահույքի արդյունաբերություն, ռազմածովային զի– նապահեստ։ Ունի համալսարան, երկու թանգարան, բուսաբանական և կենդանա– բանական այգիներ, մետրոպոլիտեն։ ճարտ․ հուշարձաններից պահպանվել են Ացուտա (մ․ թ․ սկիզբ) սինտոիստական սրբավայրը, դղյակ (XVII դ․), Թոֆուկուձի տաճարը (VIII դ․)։

ՆԱԳՊՈՒՐ, քաղաք Հնդկաստանի Մահա– րաշտրա նահանգում, Նազ գետի ափին։ 876 հզ․ բն․ (1978)։ Առևտրա–տրանս– պորտային հանգույց է, բամբակեղենի արտադրության խոշոր կենտրոն։ Կա սննդի, խեցեգործական, ապակու, պոլի– գրաֆ արդյունաբերություն, ավտոդողե– րի գործարան, գործվածքեղենի տնայ– նագործական, սառնարանների արտա– դրություն։ Ն–ի մոտ արդյունահանվում է մանգան։ Ունի համալսարան, հնագիտա– կան թանգարան։ Հիմնադրվել է XVIII դ․ սկզբում։

ՆԱԳՈՒԼՅԱՆ Մարտիրոս Կարապետի [1920, գ․ Նիժնի Շխովկա (Կրասնոդարի երկրամասում)–6․4․1945], Աովետական Միության հերոս (18․8․1945, ետմահու), ավիացիայի լեյտենանտ։ ՄՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Մայկոպի օդաչուա– կան դպրոցը (1943)։ 1944-ից Հայրենա– կան պատերազմում մարտնչել է 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի 593-րդ գրոհային ավիացիոն Նովոգեորգիևյան գնդի կազմում։ Հերոսի կոչմանն արժա– նացել է Վիտեբսկ, Պոլոցկ, Դվինա, Ռի– գա, Լիբավա, Վարշավա, Մոդլին, Գդանսկ (Գանցիգ) քաղաքների համար մղված մարտերում ցուցաբերած սխրագործու– թյան համար։ Զոհվել է Շտետինի (Գերմա–