շաբաթաթերթը։ Դրած բազմաթիվ հոդ– վածներում պաշտպանել է Հայաստանում մարքսիզմի տարածման անհրաժեշտու– թյունը, քննադատել այն տեսակետը, թե իբր «Հայաստանում մարքսիզմի համար հող չկա»։ Անձնապես ծանոթ է եղել Ֆ․ էն– գելսի, ժ․ ժորեսի,Պ․ Լաֆարզի, ժ․ Գեդի, Կ․ Կաուցկու, Վ․ ի․ Լենինի հետ։ 1895-ին Մ․ Նազարբեկի հետ պսակ է դրել Ֆ․ էն– զելսի աճյունին՝ «Հայաստանից» մակա– գրությամբ։ 1905–1907-ի ռուս, հեղափո– խության և առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) հարցում պաշտ– պանել է բոլշևիկների տեսակետը։ Հայ– կական հարցի մասին զրույց է ունեցել Վ․ Լենինի և Ս․ Շահումյանի հետ։ «Լե– ռենց» գրական անունով հրատարակել է հայ ժողովրդի պատմական անցյալին, նրա ծանր վիճակին և ազատագր․ մա– քառումներին նվիրված չափածո գործեր («Փախստականը», 1891, «Ավազակը», 1892, «Մարտում», 1893, «Դարբնեվոր», 1904 ևն), որոնցում ազատագրական պայ– քարի կոչ է արել, գովերգել աշխատանքի մարդուն, հայ ժողովրդի ապագան կապել բանվորի «հզոր բազուկների» հետ։ 1923-ին Փարիզից անցել է ԱՄՆ, ընդուն– վել ԱՄՆ–ի կոմունիստական (բանվորա– կան) կուսակցության շարքերը, նպաստել ձախ հնչակյանների միավորմանը այդ կուսակցությանը (կազմել է հայկ․ սեկ– ցիա)։ Մասնակցել է «Երիտասարդ Հա– յաստան» և «Շինարար» թերթերի հրա– տարակմանը, Հայաստանի օգնության կո– միտեի (ՀՕԿ) աշխատանքներին։ 1934-ին վերադարձել է Մովետական Միություն։ Երկ․ Նոր հոսանք U բաց նամակ հայաստան– ցիներին, ժնե, 1889։ Բանաստեղծություններ, ՍՊԲ, 1890։ Տայերն Ամերիկայում, Աթենք, 1893։ Նվագ և մեղեդի, Լոնդոն, 1895։ Through the Storm, L․, 1899․ Գրկ․ Բերբերյան Ռ․, ՝’Հայոց նորա– գույն բանաստեղծները, Ռոստով, 1898։ Տայ նոր գրականության պատմություն, հ․ 4, Ե․, 1972։ Վ․ Պարսամյան․ ՆԱ&ԱՐՐԵԿ (Նազարբեկյան) Մարո Հովհաննեսի [օրիորդական ազգա– նունը՝ Վարդանյան (1864, Թիֆլիս – 1941, Թիֆլիս)], հասարակական–քաղա– քական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Ա․ Նազարբեկի կինը։ 1881-ին ավարտել է Թիֆլիսի կանանց գիմնազիան, 1881 – 1885-ին սովորել է Պեաերբուրգի կանանց բարձրագույն դասընթացներում, վերջին կուրսից հեռացվել հեղափոխական գոր– ծունեության համար։ 1886-ին անցել է Փարիզ, ապա ժնև, սովորել տեղի համալ– սարանում։ Կապ է հաստատել Դ․ վ․ Պլեխանովի մարքսիստական «Աշխատան– քի ազաաագրություն> խմբի հետ։ 1887-ին մասնակցել է <Հնչակ> թերթի և հնչակյան կուսակցության հիմնադրմանը, եղել թեր– թի խմբագրական կազմի և կուսակցության Կենտկոմի անդամ։ Հայերեն է թարգմա– նել «Կոմունիստական կուսակցության մա– նիֆեստը»։ Մասնակցել է հնչակյան «9–ա– ղափար> և <Ապաակ> ամսագրերի հրա– տարակմանը։ Հնչակյան կուսակցության պառակտումից (1896) հետո Ա․ Նազար– բեկի հետ գլխավորել է կուսակցության ձախ՝ սոցիալիստական թևը։ 1901– 1904-ին Փարիզում հանդիպել է Վ․ Ի․ Լենինին, լսել նրա դասախոսությունները։ «Ես հիացած էի Լենինի երկաթյա լոգիկա– յով, նրա պայծառ գաղափարով»,– գրել է նա (ՀՍՍՀ պետ․ արխիվ, Նազարբեկ– ների ֆոնդ),։ 1904–1905-ին գործել է Պետերբուրգում, 1905–10-ին՝ Թիֆլի– սում։ 1910-ին ձերբակալվել է, նետվել Մետեխի բանտը, 1912-ին աքսորվեւ Սի– րիր։ 1917-ի Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո վերադարձել ԷՊետրոգրադ, հանդիպել Վ․ Ի․ Լենինին և Ս․ Շահումյա– նին, զրույց ունեցել Կովկասի դրության վերաբերյալ, հակվել բոլշևիզմին։ 1918-ին վերադարձել է Թիֆլիս։ Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո եռանդուն գործունեություն է ծա– վալել տեղի հնչակյան կազմակերպու– թյունների լուծարքի և հնչակյաններից ար– ժանավորներին կոմունիստական կուսակ– ցության մեջ ներգրավելու համար։ Գրկ․ Մնացականյան Ա․, Ազատա– գրական պայքարի հերոսուհին, «ՍԴ», 1961, Sfe 11։ Ա․ Պարսամյան, ՆԱ&ԱՐԲԷԿՈՎ (Նազարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (1855–1928, Թիֆ– լիս), ռուսական բանակի գեներալ–մա– յոր (1915)։ Ավարտել է Մոսկվայի ռազմ, գիմնազիան (1874), Ալեքսանդրյան ռազմ, ուսումնարանը (1876)։ Աչքի է ըն– կել 1877–78-ին ռուս–թուրքական (Արդա– հանի գրոհի ժամանակ) և 1904–05-ի ռուս–ճապոնական (Մուկդենի ճակատա– մարտում) պատերազմներում։ 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճա– կատում։ 1914-ին եղել է բրիգադի հրամա– նատար, 1915-ին՝ 2-րդ Կովկասյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Ն–ի դիվիզիայում է գործել Անդրանիկի (որի ռազմ, տաղանդը Ն․ բարձր է գնա– հատել) հայկ․ կամավորական 1-ին ջոկա– տը։ 1915-ի ապրիլին ռուս, զորամասե– րը՝ Ն–ի հրամանատարությամբ, Դիլմանի մոտ (տես Դիչմանի ճակաաամարա 1915) ջախջախել են Խալիլ բեյի թուրք, կորպու– սը։ 1916-ին նշանակվել է 4-րդ Կովկասյան կորպուսի Վան–Կոփ ուղղությամբ գործող զորքերի խմբավորման, 1917-ին՝ նոր կազ– մավորվող հայկ․ առանձին բանակային կորպուսի հրամանատար։ Ն–ի ընդհանուր հրամանատարությամբ հայկ․ զորքերը և կամավորները Ղարաքիլիսայի և Սարդա– րապատի ճակատամարտերում (տես Ղա– րաքիւիսայի ճակաաամարա /9/8, Սար– դարապատի ճակաաամարա 1918) կանգ– նեցրել են թուրք, բանակի առաջխաղա– ցումը։ Չհարելով որևէ քաղ․ կուսակցու– թյան՝ Հայաստանի բուրժ․ հանրապետու– թյան օրոք (1918–20) Ն․ շարունակել է ռազմ, ծառայությունը՝ նպատակ ունենա– լով ստեղծել կանոնավոր և միասնական բանակ, վերջ տալ խմբապետական անիշ– խանությանը։ Այդ կապակցությամբ բազ– միցս ընդհարվել է դաշնակցական կառա– վարության ղեկավարների հետ։ Սովե– տական Հայաստանի նկատմամբ եղել է օրինապահ։ Գրել է հուշեր 1914–18-ի Կովկասյան ռազմաճակատի գործողու– թյունների մասին (անտիպ)։Պարգևատըր– վել է ռուս, մարտական շքանշաններով։ Գրկ․ А р у т ю н я н А․ О․, Кавказский фронт 1914-1917 гг․, Е․, 1971․ IX․ Հարությունյան ՆԱ&ԱՐԵԹ, քաղաք ստորին Գալիլեայում (Պաղեստին)։ Ն–ի մասին առաջին անգամ հիշատակում է Հուլիանոս Ափրիկանոսը (III դ․)՝ որպես գյուղ։ Նոր կտակարա– նում Ն․ նշվում է որպես «Հիսուսի քաղաք», որտեղ իբր 30 տարի ապրել է Հիսուս Քրիստոսը։ ՆԱձԱՐԵԹՅԱՆ Կոստանդին Լևոնի (ծն․ 15․6․1921, Երևան), հայ սովետական բժիշկ, դատաբժշկության փորձագետ, թու– նաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Մասնակ– ցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը, աշխատել նույն ինստ–ի դատաբժշկության ամբիոնում։ 1979-ից թունաքիմիկատնե– րի, պոլիմերների և պլաստմասսաների հիգիենայի ու թունաբանության համա– միութենական ինստ–ի հայկ․ մասնաճյու– ղի դիրեկտորն է։ Գիտական աշխատանք– ները վերաբերում են դատաբժշկական թունաբանության հարցերին։ Ուսումնա– սիրել է գրանոզանով կենցաղային թունա– վորումները, մշակել դրանց կլինիկա–ախ– տաբանական պատկերը, առաջարկել բուժման հատուկ եղանակ և կանխարգել– ման միջոցներ։ Երկ․ Դատական բժշկության գործնական պարապմունքների ձեռնարկ, Ե․, 1969 (համա– հեղինակ)։ Դատական բժշկության դասընթաց, Ե․, 1978 (համահեղինակ)։ Բժշկական բարո– յագիտության ու մասնագիտական իրավա– խախտումների որոշ հարցեր, Ե․, 1979։ Быто– вые отравления гранозаном, Е․, 1971․ ՆԱձԱՐԵԹՏԱՆ Հմայակ Մարգարի [17(29)․11․1889, Թիֆլիս –1937], հեղա– փոխական շարժումների մասնակից, կու– սակցական և պետական գործիչ։ Կոմու– նիստական կուսակցության անդամ 1905-ից։ Նախնական կրթությունն ստա– ցել է Թիֆլիսում։ 1909-ից սովորել է Պե– տերբուրգի համալսարանի իրավաբանս!- Տ․ Մ․ Նազարեթյան կան ֆակուլտետում։ Հեղափոխական գոր– ծունեության մեջ ներգրավվել է Թիֆլի– սում, այնուհետև Պեաերբուրգի բոլշևիկ– յան խմբակներում։ 1911-ին ձերբակալ– վել և աքսորվել է Թիֆլիս՝ դատապարտ– վել 11 տարվա տաժանակրության։ Թիֆ– լիսի բոլշևիկյան ընդհատակյա կազմա– կերպության օգնությամբ փախել է բան– տից և անցել ժնև։ 1913-ից հեղափոխա– կան աշխատանք է տարել Ռուսաստանում։ 1916–18-ին՝ ՌՍԴ9(բ)Կ Թիֆլիսի կոմի– տեի և Կովկասյան երկրային կոմիտեի անդամ, կուսակցության Թիֆլիսի 3-րդ շրջկոմի քարտուղար։ 1917– 18-ին խմբա– գրել է «Կավկազսկի ռաբոչի» («Кавказ– ский рабочий») թերթը։ 1918-ին Գ․ Օր– ջոնիկիձեի հետ մասնակցել է Թերեքի սովետական հանրապետության կազմա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/141
Այս էջը սրբագրված չէ