Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/143

Այս էջը սրբագրված է

արտադրությունը հիմնված է գյուղացու թալանի վրա և չունի աճի խթաններ։ Ֆեոդալիզմի մնացուկների դեմ պայքարը կապել է արդյունաբերության և առևտրի զարգացման հետ, ֆեոդալական սեփականությանը հակադրել կապիտալիստականը։ Ազատ մրցակցությունը համարել է արտադրության և հասարակական հարստության բազմապատկման կարևոր գործոն։ Ցանկացած երկրի առևտուր, նրա կարծիքով, անհեռանկարային է, եթե կապված չէ ազգային արդյունաբերության հետ, իսկ վերջինս պետք է այնքան զարգացած լինի, որ ներքին սպառման պահանջները բավարարելուց բացի, ապրանքներ արտադրի նաև արտահանման համար։ Ն․ ժխտել է կապիտալիզմի ժամանակ դասակարգային պայքարն ու շահագործումը։

Մարդկային առաջադիմությունը Ն–ին առավելապես ներկայանում էր որպես հոգևոր զարգացում, մտքի նվաճումների անընդհատ ընթացք։ Կանգնած լինելով ժամանակի առաջադիմական բուրժ․ պատմագիտության դիրքերում՝ Ն․ պատմությունը դիտել է որպես օրինաչափ պրոցես, իրադարձությունների անհրաժեշտ հաջորդական շղթա, որը առանց թռիչքի, աստիճանաբար տանում է դեպի հասարակության առաջադիմություն։ Այս դիրքերից Ն․ ժխտել է սոցիալական հեղափոխությունները, դրանք, մասնավորապես XVIII դ․ Ֆրանս, բուրժ․ հեղափոխությունը, համարել տիրապետողների անձեռնհասության հետևանք։ Հանդես գալով պատմության կրոնական ըմբռնման դեմ, Ն․ պատմությունը հռչակել է ոչ թե աստծու, այլ մարդու գործ, նրա «բարոյական ազատության հանդես» և մարդուն համարել իր պատմության ու ճակատագրի տերը։ Ն․ առաջարկել է հայ ժողովրդի պատմության նոր պարբերացում, որի համաձայն պատմությունը պետք է բաժանել ոչ թե յոթ (ինչպես անում էր կղերական պատմագրությունը), այլ երեք շրջանների։

Ն․ քննադատել է ազգի և նրա ինքնապահպանման կղերական ըմբռնումը։ Հանդես գալով ազգությունը կրոնական պատկանելության հետ նույնացնող տեսակետների դեմ՝ Ն․ պնդում էր, որ «ազգը և կրոնը ջոկ ջոկ խնդիրներ են>։ ժողովըրդի գոյության հիմքը հոգևոր–բարոյական գործոնն է՝ հատկապես լեզուն, որն ուղեկցում է նրան պատմական զարգացման բոլոր փուլերում։ Ըստ Ն–ի, հայոց լեզուն միավորում է աշխարհում սփռված հայ ազգի բեկորները՝ անկախ դավանանքից ու սովորույթներից։ Պետականությունից զուրկ հայ ժողովրդի ինքնապահպանման խնդիրը Ն․ սահմանափակել է լոաավորությամբ և բարոյական կատարելագործմամբ։ Սակայն, կյանքի վերջին շրջանում, կապված 1877–78 թթ․ ռոաթուրքական պատերազմի և քաղ․ ինքնորոշման ձգտող բալկանյան ժողովուրդների ազգային–ազատագրական պայքարի հաջողությունների հետ, Ն․ միտք է հայտնում, որ արևմտահայերն էլ կարող են զենքը ձեռքերին պայքարել թուրք, բռնակալության դեմ և ստեղծել ինքնուրույն պետություն։

Բարոյականության հարցերում Ն․ տուրք է տվել կրոնին։ Նա կրոնը համարել է բարոյաբանություն, իսկ բարոյականությունը՝ գործնական կրոն։ Որպես բարոյականության անկյունաքար Ն․ առաջ է քաշել խղճի կամ պարտքի կատեգորիան։ Հետևելով մինչմարքսիստական դեոնտոլոգիական ուսմունքներին, նա պարտքը սահմանել է որպես վերացականորեն ըմբռնված մարդու ներքին բարոյական օրենքից բխող պահանջ, որը դրսևորվում է աստծու, հասարակության և սեփական անձի նկատմամբ։ Ն․ քննարկել է նաև կնոջ հասարակական դերի և ընտանիքի բարոյական հիմքերի հարցերը, կնոջ հասարակական դերի ընդլայնումը դիտել որպես հասարակության բարոյական վերելքի, սեռերի վւոխհարաբերությունների կարգավորման, համազգային կրթության բարելավման գործոն։ Սակայն կնոջ ազատությունն ու դերը Ն․ սահմանափակել է ընտանիքի շրջանակներով։ Նա համերաշխություն է քարոզել հասարակական տարբեր շերտերի միջև և պատրանքային ծրագրեր կազմել հարոատների միջոցներով հանրօգուտ գործեր կատարելու մասին։ Հետագայում Ն․ հրաժարվել է այդ ծրագրերից և հանգել այն եզրակացության, որ ազգի ուժը հասարակ ժողովրդի մեջ է։

Գրականագիտական–գեղագիտական հարցերում Ն․ պատմականության սկըզբունքի կողմնակից էր, պաշտպանել է այն տեսակետը, որ արվեստը ժողովրդի կյանքի հայելանման արտացոլումն է, հանդես եկել ազգային գրականության ստեղծման պահանջով։ Նա Վ․ Գ․ Բելինսկու գեղագիտական սկզբունքների հետևորդ էր, անհրաժեշտ է համարել հայ գրական–գեղարվեստական միտքը զարգացնել ժողովըրդի պատմական կյանքը և առօրյա կենցաղը վերարտադրելու ուղղությամբ։ Ն․ բարձր է գնահատել ազատասիրությամբ տոգորված գեղարվեստական գործերը։ Արևելյան, մասնավորապես պարսկական, պոեզիայի ոաումնասիրության բնագավառում Ն․ առաջինն էր ոչ միայն հայ, այլև ռոա գրականագիտության մեջ։ Ն–ի կարծիքով, յուրաքանչյուր ժողովուրդ համաշխարհային մտքի զարգացման մեջ իր ներդրումն ունի։ Այս տեսանկյունից էր նա քննում Ֆիրդոաիի ստեղծագործությունները։ Մեծ նշանակություն տալով գրաքննադատությանը Ն․ Մ․ Նալբանդյանի հետ մշակել է դրա սկզբունքները։

Երկ․ Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ, Մ․, 1851։ Առաջին հոգեղեն կերակուր հայազգի երեխաների համար, Մ․, 1853։ Վարդապետարան կրոնի, Մ․, 1853։ ՝’Հանդես նոր հայախոսության, մաս 1–2, Մ․, 1857։ Տեսական և գործնական առաջնորդ ռուսա լեզվի ի պետս հայկազյան մանուկների, Թ․, 1871։ Երկ․, հ․ 1, Թ․, 1913։ Նամականի, Ե․, 1969։ Беглый взгляд на историю гайканской литературы до конца 13 столетия, Казань, 1844; Обозрение истории гайканской письменности в новейшие времена, Казань, 1846; Абул-Касем фердауси Тусский, творец Книги Царей, известной под названием <Шах-Намэ», кн․ 1–2, М․, 1849-51․

Գրկ․ Լ ե ո, Ստեփանոս Նազարյանց, հ․ 1–2, Թ․, 1902։ Ա ն ա ն ու ն Դ․, Ռոաահայերի հասարակական զարգացումը XIX դարում (1800-1870), հ․ 1, Բաքու, 1916։ Մխիթարյ ա ն Մ․, «հյուսիսափայլ» ամսագիրը, Ե․, 1958։ Տայ նոր գրականության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ Կարապետյան Ռ․, ՍտեՓանոս Նազարյանցի աշխարհայացքը, տես «XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից», Ե․, 1969։ Ն ու յ ն ի, Ստեփանոս Նազարյանց։ Փիլիսոփայական հայացքները, Ե․, 1976։ Նանումյան Ռ․, Ստեփանոս Նազարյանց, Ե․․ 1978։ Хачатурян А․ Б․, История прогрессивной армянской философской и общественно-политической мысли конца XVIII–середины XIX века, М․, 1973․

Ռ․ Կարապետյան

ՆԱԶԱՐՅԱՆ Սուրեն Բենիամինի (ծն․ 30․ 7․ 1929, Երևան), հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1980)։ 1957-ին ավարտել է Երևանի գեղարվեստա՜թատերական ինստ–ի քանդակագործական բաժինը, ուր դասավանդել է 1969–1974-ին (1957 73-ին՝ Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի ոաումնարանում)։ Ն–ի սիմվոլիկ, մոնումենտալ ընդհանրացումներով բնորոշվող աշխատանքներն աչքի են ընկնում դինամիզմով, քաղաքացիական պաթոսով։ Լավագույններից են՝ Ֆրիկի արձանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի առջև (բազալտ, 1967), «Բերքի տոն» (բրոնզ, 1967), Չարենցավան քաղաքի մուտքի հուշակոթողը (կոփածո պղինձ, ֆելզիտ, 1970, հեղինակակից՝ Թ․ Միրզոյան), Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Ղազախստանի Տեմիրթաու քաղաքում (կոփածո պղինձ, 1974), Գայի հուշարձանը Երևանում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1977, ճարտ․ Ս․ Գուրզադյան), ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի հուշահամալիրը Սանահինում (բրոնզ, գրանիտ, բազալտ, 1982, ճարտ․ Ս․ Գուրզադյան)։ 1961-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Ս․ Նազարյան․ Ֆրիկի արձանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի առջև, բազալտ (1967)

ՆԱԶԱՐՅԱՆ Տիգրան Հակոբջանի (29․9․ 1858, Շուշի–14․9․1926, Թիֆլիս), խըմբագիր, հրատարակիչ, հասարակական գործիչ։ Կրթությունն ստացել է Շուշիում, լեզվագետ Գալոատ Փափազյանի դըպրոցում։ 1879-ին Շուշիում հիմնել է հրատարակչական գրասենյակ։ 1881-ին տեղափոխվել է Թիֆլիս և այնտեղ շարունակել հրատարակչական գործունեությունը։ Հրատարակել է <Աղբյուր> (1883–1918) մանկապատանեկան ամսագիրը, <Տարազ> (1890–1919) [վերջինիս հավելվածներ՝ «Գեղափնջիկ»-ը (1907–12), «Առողջապահիկ»-ը (1911 –12), «Փարիզի մոդաներ»-ը (1910-18), «Լրաբեր»-ը (1918) ևն] շաբաթաթերթերը, ռուս․ «Անոնս» («Анонсъ», 1892), «Կովկասի առավոտ» (1907–08) օրաթերթերը, ինչպես նաև գրքեր, օրացույցներ, տարեցույցներ, ժողովածուներ։