րում։ Ն․ «երկրներ» (matati Nairi) արտա– հայտությունն առաջին անգամ հանդի– պում է Ասորեստանի Թուկուլտի–Նինուր– տա I թագավորի (մ․ թ․ ա․ 1243–1221) արձանագրություններից մեկում, որտեղ նա պատմում է Ն–ի 43 դաշնակից «թագա– վորների» (ցեղային առաջնորդներ) ուժե– րի դեմ իր կռվի ու հաղթանակի մասին։ Ըստ Թգլատպալասար 1 թագավորի (մ․ թ․ ա․ 1115–1077) արձանագրություն– ների, Ն–ի 23 «թագավորների» դաշնակ– ցությունը կազմող «երկրները» հվ–արլ–ից եզերել է Տումմեն (հին հայկ․ Տմորիք), հս–արմ–ից՝ Դայաենին (հին հայկ․ Տայք)։ Մ․ թ․ ա․ XIII–X դդ․ ասորեստանյան սկզբնաղբյուրներում Ն․ «երկրներ» ան– վանումը տարածվել է հիմնականում Վա– նա լճի («Նաիրի երկրների ծով») ավազա– նում, Տիգրիսի և Եփրատի վերին հոսանք– ների ու նրանց ակունքների շրջաններում ընկած «երկրների» վրա, որոնցից յուրա– քանչյուրն ունեցել է իր առանձին իշխա– նությունը և անվանումը (Տումմե, Կադ– մուխի, Մուշկի, Ալզի, Իշուա, Դայաենի են)։ Ցեղակցական և դրացիական կապե– րի հիման վրա նրանք արտաքին վտան– գի ժամանակ հաճախ սատարել են միմ– յանց, համատեղ պայքարել ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ։ Մ․ թ․ ա․ IX դ․ Ն–ի «երկրները» մեծա– մասամբ միավորվել են Ուրարտու պետու– թյանը, որի միապետը սկսել է կրել նաե «Նաիրի երկրների թագավոր» տիտղոսը (աքքադերեն արձանագրություններում)։ Ըստ ասորեստանյան արձանագրություն– ների, այնուհետև Ն․ անվանումը կրել է Վանա լճից ու Հայկական Տավրոսից հվ․ տարածվող «երկիրը», որն իր կենտրոնի անունով հաճախ կոչվել է նաև «Ի»ուբուշ– կիա քաղաքի երկիր»։ Սալմանասար III թագավորը (մ․ թ․ ա․ 859–824) Խուբուշ– կիայի թագավորին անվանում է «Նաիրի երկրի թագավոր»։ Ն–Խուբուշկիայի Կակի (Կակիա) թագավորը մ․ թ․ ա․ 858-ին և 856-ին համառորեն դիմադրել է Ասորես– տանին և պահպանել իր կիսանկախ գո– յությունը։ Նրա հաջորդը՝ Դատին (Դա– տանա), մ․ թ․ ա․ 829-ին, 828-ին և 821-ին հիշատակվում է որպես Ասորեստանին հարկատու թագավոր։ Մ․ թ․ ա․ IX դ․ վեր– ջից Ն–իյուբուշկիան եղել է հզոր Օւրար– տու պետության գերիշխանության ներքո։ Մ․ թ․ ա․ 743–ին Թգլատպալասար III թա– գավորն այն նվաճել և միացրել է Ասորես– տանի «Տուրտանի կուսակալությանը», որի կենտրոնն էր Ամեդու (Ամիդ) քաղաքը։ Մ․ թ․ ա․ VIII դ․ վերջին քառորդին Ն–Խու– բուշկիայի Ցանզու թագավորը դեռևս հի– շատակվում է որպես Ասորեստանի հար– կատու։ Հաջորդ դարում Ն–Խուբուշկիան հիշվում է Ասորեստանին թշնամի երկըր– ների շարքում։ Ասորեստանի կործանու– մից (մ․ թ․ ա․ VII դ․ վերջ) հետո Ն–Խուբուշ– կիա անունը դադարել է գործածվելուց։ Այնուհետև այդ «երկիրը» եղել է հին հայկական միասնական պետության՝ Մեծ Հայքի հարավային նահանգներից մեկը։ Գրկ․ ՂաՓանցյան Գ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ Աղ ոնց Ն․, Հա– յաստանի պատմությունը, Ե․, 1972։ Мели- кишвили Г․ А․, Наири–Урарту, Тб․, 1954։ Пиотровский Б․ Б․, Ванское царство (Урарту), М․, 1959․ Ս․ Երեմ յան
ՆԱԻՐԻ», երկօրյա թերթ։ ՀԿԿ Նաիրիի շրջկոմի և ժողովրդական դեպուտատնե– րի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1973-ից, Եղվարդում։ Լուսաբա– նում է շրջանի ժող․ տնտեսության տար– բեր բնագավառների աշխատանքները, սոցիալիստական մրցության ընթացքը, պրոպագանդում առաջավոր փորձը, ան– դրադառնում ժող․ կրթության խնդիրնե– րին, ներկայացնում մշակութային–մարզա– կան կյանքը։ Թերթը տեղեկություններ է հաղորդում նաև գիտության ու տեխնիկայի նվաճումների, սոցիալիստական երկըր– ների առօրյայի, միջազգային քաղ․ իրա– դարձությունների մասին։ Ս․Գասոյան
ՆԱԻՐԻ», ընդհանուր նշանակության թվանշանային հաշվողական մեքենաների (ԹՀՄ) ընտանիք։ Կառավարվում է միկրո– ծրագրային սկզբունքով և աշխատում ավտոմատ ծրագրավորման համակար– գում։ Նախատեսված է գիտատեխնիկա– կան և ինժեներական լայն շրջանի, ինչ– պես նաև պլանա–տնտեսական և հաշվար– կավիճակագրական խնդիրների լուծման համար։ Մշակվել է Երևանի մաթ․ մեքենա– ների ԳՀԻ–ում։ «Ն․» ընտանիքի մեջ մրա– նում են«Ն․» (հիմնված է կիսահաղորդչա– յին տարրերի վրա), «Ն–3» (հիբրիդային միկրոսխեմաների վրա), «Ն–4» (ինտե– գրալ սխեմաների վրա) բազային ԹՀՄ–նե– րը։ «Ն․»-ի մոդելներն են․ «Ն–1» (մշակումն ավարտվել է 1964-ին), «Ն–Մ» (1965), «Ն–Ա» (1967), «Ն–2» (1966), «Ն–2Մ» (1967)։ Առաջին սերիայի «Ն․» բազային ԹՀՄ իր տրամաբանական տարրերի կա– ռուցվածքով և ծրագրային սպասարկ– մամբ նախանշում է «Ն․» ընտանիքի ստեղծման հիմնական սկզբունքները։ Դրանք են․ կառավարման միկրոծրագրա– յին սկզբունք, մեկ ունիվերսալ տեղաշարժ– վող ռեգիստր–գումարիչ (տես Ռեգիստր) մեծ ծավալի (16 հզ․ բառ) հաստատուն հիշող սարք․ (ՀՀՍ)՝ միկրոծրագրերի և ծրագրային սպասարկման համակարգի համար, ոչ մեծ տարողության օպերատիվ հիշող սարք (ՕՀՍ)՝ մուտքի ինֆորմա– ցիայի հիշման և օպերատիվ մշակման համար, ՕՀՍ–ում մի քանի անմիջականո– րեն հասցեագրվող բջիջների կիրառում՝ ունիվերսալ ռեգիստր–գումարիչում ստաց– ված միջանկյալ արդյունքները հիշելու համար։ Ծրագրային սպասարկման հիմ– քում ընկած է սովորական մաթ․ լեզվին մոտ ունիվերսաւ լեզու, ինչպես նաև հաշ– վողական մաթեմատիկայի ծրագրերի զարգացած գրադարան։ ՀՀՍ–ի կասետա– յին կազմակերպումը հնարավորություն է տալիս անսահմանորեն մեծացնել ծրա– գրային սպասարկման համակարգի ծա– վալը, նոր ծրագրերի ներմուծմամբ մեքե– նան վերակառուցել նոր խնդիրների լուծ– ման համար, պարզեցնել մարդու և մեքե– նայի հարաբերությունը։ «Ն․»–ի առաջին սերիայի նոր մոդելները կազմավորվել են ՕՀՍ–ի արագագործության և ծավալի մե– ծացմամբ (1024 բառից մինչե 4098 բառ), մուտքի և ելքի նոր սարքերի (տես Մուտ– քի և եչքի սարքեր) ներմուծմամբ։ «Ն․»-ի միկրոծրագրային կառուցվածքը և ծրա– գրավորման համակարգը պաշտպանվել են հեղինակային արտոնագրերով։ Բա– զային «Ն․»-ի համակարգը արտոնագրվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիա– յում, ճապոնիւսյում, իսկ «Ն․», «Ն–2» մո– դելները ցուցադրվել են Լայպցիգի (1964), Բեյրութի (1967), Դամասկոսի (1968) ցու– ցահանդեսներում։ «Ն–3» (մշակումն ավարտվել– է 1970-ին) բազային ԹՀՄ «Ն․»-ի հետագա զարգացումն է, մոդել– ներն են․ «Ն–3-1» (1972, նկ․ 1), «Ն–3-2» Նկ․ 1․ «Նաիրի–3-1» հաշվողական մեքենա (1973), «Ն–3-3» (1976)։ Տարրերի բա– զայով «Ն–3» երրորդ սերնդի առաջին ԹՀՄ–ն է ՍՍՀՄ–ում։ Մեքենան կառուց– ված է ագրեգատաբլոկային եղանակով։ Միկրոծրագրավորման նոր սկզբունքի (հիմքում ընկած էր հիշողության միկրո– հրամանների երկաստիճան կազմակեր– պումը) շնորհիվ հնարավոր դարձավ խիստ մեծացնել միկրոհրամանների տարողու– թյան խտությունը։ Միկրոհրամանների ընդհանուր ծավալը «Ն–3»-ի մոդելներում հասնում է 120 հզ․։ Զգալիորեն փոքրա– ցել է մեքենայի տակտի ժամանակը, պարզեցվել միկրոհրամանների ներկա– յացումը։ «Ն–3»-ի կառուցվածքում ներդըր– ված միջոցները հնարավորություն են տալիս, միկրոծրագրային էմուլյացիայի մեթոդով իրականացնել ծրագրային հա– մատեղելիություն ոչ միայն «Ն․» ընտանի– քի առաջին սերիայի, այլ նաև հայրենա– կան այլ ԹՀՄ–ների հետ, մեծացնել պրոբ– լեմային կողմնորոշմամբ օպերացիոն հա– մակարգը։ Արտաքին սարքերի ավելաց– մամբ («Ն–3»-ի նկատմամբ) հնարավոր դարձավ «Ն–3-1»-ի ծրագրային համատե– ղելիությունը «Մինսկ–22», «Մինսկ–22Մ» ԹՀՄ–ների հետ։ Օպերացիոն համակարգի միկրոծրագրային իրացումը հնարավոր դարձրեց «Ն–3-2» ԹՀՄ–ի աշխատանքը 64 տերմինալներով։ «Ն–3» սերիայի տրա– մաբանական ավարտը «Ն–3-3» հաշվո– ղական միջոցների երկմեքենայական հա– մալիրի ստեղծումն էր։ «Ն–3-3»-ում առկա է․ միկրոծրագրային էմուլյատորների կի– րառումը, տերմինալների միացումը, խո– շոր սերիական արտադրությունների ավ– տոմատ կառավարման համակարգերում կիրառվելու հնարավորությունը։ «Ն․», «Ն–3» սերիայի ԹՀՄ–ների ստեղծման և մշակման աշխատանքների համար Մ․ Ռ․ Բունիաթյանը, Ա․ Վ․ Զակիրովը, խ․ Կ․ էրեզյանը, Ս․ Հ․ Թումանյանը, Վ․ Ս․ Իշինը, Մ․ Ա․ Խաչատրյանը, Հ․ Ա․ Մա– ղոյանը, Ֆ․ Տ․ Մարգսյանը 1971-ին ար– ժանացել են ՄՍՀՄ պետ․ մրցանակի, իսկ