«Ն–3», «Ն–3-1» ԹՀՄ–ների մշակմանը մասնակցած գիտնականներին շնորհվել է լենինյան կոմերիտմիության մրցանակ։ «Ն–3», «Ն–3-1» ցուցադրվել են Ուլան Բատորի (1972), Ամստերդամի (1972), Սան Պաուլուի (1973), Վարշավայի (1977) ցուցահանդեսներում։ «Ն–4» (մշակումն ավարտվել է 1978-ին) ԹՀՄ–ի մոդելներն են․ «Ն–4/ԱՐՄ» (1978, նկ․ 2), «ԱՐՄ–Ր Նկ․ 2․ «Նաիրի–4/ԱՐՄ» հաշվողական մեքենա /Ն–4» (1978), «ԱՐՄ–Մ/Ն–4» (1979)։ Նա– խատեսված են լայն շրջանի ինժեներա– կան և գիտատեխնիկական խնդիրների լուծման, ինչպես նաև տարբեր նշանա– կության պրոբլեմային կողմնորոշմամբ համակարգերի կառուցման համար։ «Ն– 4»-ը «Ն․» ընտանիքի նախորդ սերիաների հետագա զարգացումն է, կառուցված էլեկտրոնային նախագծման բնագավա– ռի նոր նվաճումների և կառուցվածքային մի շարք լուծումների կիրառմամբ, որը հնարավորություն ‘է տալիս ապահովել միկրոհրամանների զարգացած համա– կարգի մեկնաբանում, կառավարման մի– ջոցների միատեսակացում, ԹՀՄ–ի չափե– րի և ծախսվող հզորության փոքրացում, աշխատանքի հուսալիության բարձրա– ցում, ծրագրային համատեղելիություն ՍՄ ԹՀՄ–ների հետ։ «Ն–4/ԱՐՄ» նախատես– ված է ավտոմատացված աշխատատեղերի ստեղծման համար, դրանցից «ԱՐՄ–Ր/Ն– 4»-ը՝ ռադիոէլեկտրոնային ապարատնե– րի «ԱՐՄ–Մ /Ն–4»-ը՝ մեքենաշինության շինվածքների համար։ «ԱՐՄ/Ն–4»-ը կա– րող է օգտագործվել գրաֆիկական և տեքստային ցանկացած ինֆորմացիայի մշակման համար՝ անկախ իմաստային նշանակությունից։ Ունի աշխատանքի ինք– նավար ռեժիմ և ծրագրային համատեղե– լիություն ԵՍ ԹՀՄ–ների հետ։ «Ն–4» ԹՀՄ ցուցադրվել է Լոս Անջելեսի (1977), Ալ– ժիրի (1979), Զագրեբի (1979) ցուցահան– դեսներում։ Գ․ Օtհան յան
ՆԱԻՐԻ», տեսակավոր կոնյակ։ Մշակ– վում է 1967-ից, Երևանի կոնյակի –գործա– րանում։ Թնդությունը՝ 41 ծավ, %, շա– քարայնությունը՝ 1,2%։ «Ն․» ոսկեգույն է, հարուստ բուրմունքով, վանիլի երան– գով։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 20 տարի։ Համամիութենական ու միջազ– գային մրցույթներում շահել է 3 ոսկե մեդալ։ Արժանացել է պետ․ որականիշի։
ՆԱԻՐԻ» կոշիկի անհատական պատվերների և նորոգման մասնագիտացված արտա– դրական միավոր ու մ, ՀՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման մինիստրության ձեռնարկությունների համախումբ։ Կազմակերպվել է 1974-ին, Երևանի կոշիկի «Նաիրի» ֆաբրիկայի (ստեղծվել է 1969-ին, ներառել Երևանի կոշիկի անհատական պատվերների ,N5 1, JNS 2 և կոշիկի նորոգման ֆաբրիկաները), Լենինականի ու Կիրովականի կոշիկի անհատական պատվերների ու նորոգման ֆաբրիկաների միավորմամբ։ Մասնա– ճյուղեր ունի Աբովյանում, Կամոյում և էջմիածնում։ Արտադրում է կանանց և տղամարդկանց հատուկ նրբագեղ, նորաձև կոշիկներ, իրականացնում կենցաղային ծառայություններ։ Թողարկվող արտա– դրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, արտահան– վում՝ Կուբա, Վիետնամ։
ՆԱԻՐԻ», պտղաբուծակա ն–խ ա ղ ո– ղագործական սովետական տնտեսություն Հոկտեմբերյա– նի շրջան ու մ։ Հիմնադրվել է 1933-ին (մինչև 1963-ը՝ Վորոշիլովի անվ․ JSP 4 սովետական տնտեսություն)։ Գտնվում է շրջկենտրոնից 8 կմ հս–արմ․։ 1982-ին ընդհանուր հողատարածությունը կազմել է 1406 հա, որից գյուղատնտեսության համար պիտանի հողեր՝ 1109 հա (այդ թվում վարելահողեր՝ 9 հա, արոտավայ– րեր՝ 70 հա, բազմամյա տնկարկներ՝ 1028 հա)։ Տնտեսության հիմնական ուղ– ղությունը պտղաբուծությունն է։ Զբաղ– վում է նաև խաղողագործությամբ, բանջա– րաբուծությամբ և անասնապահությամբ։ էներգետիկ կարողությունը 4798 ձ․ ու․ է։
ՆԱԻՐԻԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայ– կական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1972-ի մարտի 15-ին՝ Աշտարակի, Հրազդանի, Աբովյա– նի և Երևան քաղաքի Շահումյանի շրջան– ների մի մասի տերիտորիաներից։ Սահ– մանակից է նաև Ապարանի շրջանին; Տա– րածությունը 343,6 կմ2 է, բն․՝ 42 հզ․ (1982), վարչական կենտրոնը՝ Եղվարդ։ Քարտեզը տես 33-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Բնական պայմանները։ Ն․ շ․ գտնվում է Հրազդան և Քասաղ գետերի միջև, Եղ– վարդի հրաբխային սարավանդի վրա։ Տարածքի ավելի քան կեսն ունի 900– 1400 մ, մնացածը՝ մինչև 2000 Վ բարձրու– թյուն, առավեւագույն բարձրությունը 2577 մ է (Արայի լեռ)։ Հս–ում շրջանի տա– րածքի մեջ են մտնում Ծաղկունյաց լեռ– նաշղթայի հվ–արմ․ ճյուղերը։ Արլ–ում Հրազդանի հովիտն է, հվ–ում՝ Արարատ– յան դաշտը։ Ն․ շ․ ունի ալիքավոր բլրա– շատ մակերևույթ։ Կան հրաբխային կո– ներ (Եղվարդի եռաբլուրներ, Քարաշամբի բլուրներ, Մուրադսար ևն)։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաս– տանային և լեռնամարգագետնային լանդ– շաֆտները։ Կլիման չոր ցամաքային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրա– դիր վայրերում 10°C է, բարձրադիր վայ– րերում՝ 6°C, հունվարինը համապատաս– խանաբար՝ –6,2°C, – 14°C (նվազագույ– նը՝ –35°C), հուլիսինը՝ 25°C, 20°C (առա– վելագույնը՝ 39°C)։ Տարեկան տեղումնե– րը 350–500 մմ են (առավելապես ապրիլ– մայիսին)։ Տիրապետում են հս–արլ․ քա– միները։ Շրջանի տարածքով է անցնում Արզնի–Շամիրամ ոռոգման համակարգի մի հատվածը (35 կմ)։ Գերակշռում են կարբոնատային գորշ, շագանակագույն հողերը, բարձրադիր վայրերում՝ սևահո– ղերը։ Տարածված են հոտավետ օշինդրը, ուրցը, Փետրախոտը, հացազգիները։ Բարձրադիր վայրերը ծածկված են ալ– պյան մարգագետիններով։ Անտառներն ու թփուտները գրավում են 1350 հա տա– րածություն։ Կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, կզաքիս, կրծողներ, սողուններ ևն։ Ն․ շ–ում կան բազալտի և ավազի հան– քավայրեր։ Բնակչությունը։ 92% –ը հայեր են։ Բնակվում են նաև ռուսներ, քրդեր, հրեա– ներ, ասորիներ և այլք։ Միջին խտությու– նը 1 կԱ2–տ վրա մոտ 123 մարդ է։ Ն․ ջ–ում կա 17 բնակավայր (այդ թվում՝ 2 քտա, 9 ավան), 11 գյուղական, 2 ավանային սո– վետ։ Պատմական ակնարկ։ Ն․ շ–ի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։ Ար– շակունիների թագավորության շրջանում եղել է արքունի սեփականություն; Հետա– գայում մտել է Բագրատունիների թագա– վորության կազմի մեջ։ Ենթարկվել է թուրք–սելջուկների և թաթար–մոնղոլների ասպատակումներին։ Թուրք–պարսկական տիրապետության շրջանում (XVI դ․– XIX դ․ 1-ին քառորդի վերջ) մտնում էր Երևանի խանության Կարբի–Բասարի մա– հալի մեջ։ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո մտել է Երևանի գավառի, ապա՝ Երևանի նահան– գի (1849) մեջ։ 1867–1930 եղել է էջմիած– նի գավառի կազմում։Մինչև 1972-ը Ն․ շ–ի մեծ մասը մտնում էր Աշտարակի շրջանի մեջ։ Նախասովետական շրջանում բնա– կիչները զբաղվում էին անասնապահու– թյամբ և հողագործությամբ։ Սովետական իշխանության տարիներին Արզնի–Շա– միրամ ոռոգիչ համակարգի շարք մտնե– լուց հետո յուրացվեցին անմշակ հողերը։ Ստեղծվեցին Նոր Հաճն, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Քանաքեռավան, Մրգաշեն, Քա– սախ, Զովունի, Զորավան, Պռոշյան բնա– կավայրերը։ Շրջանի տարածքում կոմունիստական կուսակցական բջիջները կազմակերպվել են սովետական իշխանության հաղթանա– կից հետո՝ 1921––22-ին Եղվարդ, ճաթ– ղըռան (Նոր Գեղի), Ղարաջորան (Արա– գյուղ) և այլ բնակավայրերում։ Մինչև 1930-ի սեպտեմբերը այն մտել է Երևանի գավառային կազմակերպության, 1930-ի վարչական բաժանումով՝ Աշտարակի շըր– ջանային կազմակերպության մեջ։ Իբրև Ն․ շ–ի կուսակցական կազմակերպություն Բնակելի տներ Եղվարդում