Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/152

Այս էջը սրբագրված չէ

դության հիմն։ Հայաստան կատարած այ– ցն լության տպավորությունների արդյուն– քըն են «Օշական» (I860), «Սուրբ Մեսրով– բի տոնին» (1863, հրտ․ 1895) բանաստեղ– ծությունները։ Ն–ին է պատկանում «Ար– կածք նախահորն» հակակրոնական պոե– մը" «Աղցմիք» (1864, հրտ․ 1903) շարքից։ Նա թարգմանել է Ա․ Պուշկինի («Բանաս– տեղծ», «Չերքեզի երգը»՝ «Կովկասի գե– րին» պոեմից), Մ․ Լերմոնտովի («Մարգա– րե», «Պալեստինու ոստ»), Պ․ Բերանժեի («Վայր ընկնող աստղեր», «Աղքատ կին»), Հ․ Հայնեի («Երազ»), է․ Այուի («Թափա– ռական հրեա»), Օ․ Սենկովսկու («Սատա– նայի պաշտոնական մեծ հանդեսը», «Ան– թար») և այլոց ստեղծագործություններից։ Նա մեծ դեր է հատկացրել թարգմանու– թյանը որպես ազգային մշակույթների փոխադարձ հարստացման, ժողովուրդնե– րի հոգևոր մերձեցման միջոցի։ Ն–ի գրական և գեղագիտական հայացք– ները ձևավորվել են համաշխարհային (Արիստոտել, Բուալո, Լեսինգ, Հեգել) և ռուս հեղափոխական–դեմոկրատական (Բելինսկի, Գերցեն, Չեռնիշևսկի, Դոբ– րոլյուբով) գեղագիտական մտքի ազդե– ցությամբ։ Դրանք առավել ցայտուն ար– տահայտվել են նրա «Ցաղագս հայկական մատենագրութեան ճառ»-ում, է․ Սյուի «Թափառական հրեա» (1857) վեպի թարգ– մանության առաջաբանում, «Կրիտիկա․ «Հանդես նոր հայախոսության» (1858), «Ազգային թատրոն Պոլսի մեջ» (1861), «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի» (1863– 1864, հրտ․ 1935) գործերում, «Աշխարհա– բարի քերականության» ներածությու– նում (1863, հրտ․ 1900), ինչպես նաև «Հի– շատակարան»-ում, «Մեռելահարցուկ»-ում, նամակներում։ Դեղ․ ճանաչողության հիմ– նական օբյեկտը Ն․ համարել է մարդկա– յին՝ կյանքը։ Մարդուն դիտելով որպես բնության մաս, նա իր տեսությունը կա– ռուցել է փիլ․ «մարդաբանական սկզբուն– քի» վրա, որտեղից և բխում է նրա մատե– րիալիզմի սահմանափակությունը։ Մա– կայն, լինելով հեղաՓոխական–դեմոկրատ, Ն․ մոտեցել է գեղագիտական խնդիրների (մասնավորապես՝ գեղեցիկի խնդրի) մա– տերիալիստական ըմբռնմանը, հանդես եկել «արվեստը արվեստի համար» տեսու– թյան քննադատությամբ, պաշտպանել ռեալիզմի ու ժողովրդայնության սկըզ– բունքները։ Ռեալիստական գրականու– թյան զարգացման հարցում նա մեծ տեղ է հատկացրել քննադատությանը «․․․Մատե– նագրություն առանց կրիտիկայի, միև– նույն է, ինչպես մարմին առանց հոգու․․․» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 2, 1980, էջ 177)։ ժողովրդի գաղաՓարական, գեղագի– տական դաստիարակության հարցում Ն․ կարևորել է թատրոնը․ «Թատրոնի բեմը ստոր չէ ուսումնական ամբիոնից․․․ Թատ– րոնի բեմն է այն բարոյական ահեղ դա– տաստանը, ուր արդարությունը և հան– ցանքը, առանց աչառության ստանում են յուրյանց արժանի հատուցումը» (Ընտ․ երկ․, 1953, էջ 390)։ Ն․ ունի արժեքավոր ասույթներ համաշխարհային գրականու– թյան ու արվեստի խոշոր գործիչների ստեղծագործությունների մասին։ Ն–ի հեղափոխական–դեմոկրատական և ռեալիստական ավանդույթներին հետևել են հայ նշանավոր գրողների ու հասարա– կական գործիչների շատ սերունդներ։ Նրա գործունեությունը բարձր են գնա– հատել Ս․ Շահումյանն ու Ա․ Մյասնիկ– յանը։ Ն–ի ստեղծագործությունները թարգ– մանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան երկրների շատ ժողովուրդների լեզունե– րով։ Սովետական իշխանության տարինե– րին հայ գրականագիտության մեջ առա– ջացել է մի նոր ճյուղ՝ նալբանվանագի– տություն։ Երևանում կանգնեցված է Ն–ի հուշարձանը (քանդակագործ՝ Ն․ Նիկո– ղոսյան), նրա անունով են կոչվում մայ– րաքաղաքի Փողոցներից մեկը, Լենինա– կանի մանկավարժական ինստ–ը։ Սահ– մանվել է Ն–ի անվ․ գրական մրցանակ։ Դրողի ծննդավայրում ստեղծված է հու– շակառույց (ճարտ․ Մ․ Դրիգորյան)։ Հե– ղափոխական–դեմոկրատի կերպարը իրենց ստեղծագործություններում մարմ– նավորել են Մ․ Սարյանը, Հ․ Ռուխկյանը, Ե․ Չարենցը, Ն․ Զարյանը, Ա․ Արաքսման– յանը, Դ․ էմինը, Ս․ Կապուտիկյանը և ուրիշներ։ Երկ․ Անտիպ երկ․, Ե․–Մ․, 1935։ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–4, Ե․, 1940–49։ Ընտ․ երկ․, Ե․, 1953։ Երկ․, Ե․, 1979։ Հրապարակա– խոսական երկ․, Ե․, 1979։ Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1–3․․․, Ե․, 1979–82․․․։ Избр․ философ- ские и общественно-политические произв․, М․, 1954; Соч․, в 2-х т․, Е․, 1968–70; Избр․, Е․, 1979․ Գրկ․ Շ ա հ ա զ ի զ Ե․ք Միքայել Ղազար– յան Նալբանդյանց, Մ․, 1897։ Տերտեր– յ ա և Ա․, Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեք–Պոլ, 1910։ Մ յ ա ս~ ն ի կ յ ա ն Ա․, Միքայել Նալբանդյան, Մ․, 1919։ Հովհաննիսյան Ա․, Նալբանդ– յանը և նրա ժամանակը, հ․ 1–2, Ե․, 1955 – 1956։ Սարգսյան |ս․, Նալբանդյանի գրա– կան ստեղծագործությունը, Ե․, 1959։ Մ տ ե– ф անյան ժ․, Միքայել Նալբանդյանի էս– թետիկական հայացքները, Ե․, 1967։ Կ ա - ր ի ն յ ա ն Ա․, Միքայել Նալբանդյանը և 19-րդ դ․ 60-ական թվականների ռուս առաջա– վոր գործիչները (Հոդվածներ), Ե․, 1979։ Դ ա– ր ո ն յ ա ն Ս․, Միքայել Նալբանդյան, Ե․, 1979։ Ինճիկյան Ա․, Միքայել Նալբանդ– յանի կյանքի և գործունեության տարեգրու– թյունը, 2 հրտ․, Ե․, 1980։ Саркисян X-, Микаэл Налбандян и вопросы языка, ՝Е․, 1955; Даронян С․, Микаэл Налбандян, Е․, 1975; Его же, Микаэл Налбандян и русские революционные демократы, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1979․ Ս․Դարոնյան

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Ռոբերտ Դեղամի [9․6․ 1912, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)– 1974, Թբիլիսի], հայ սովետական թատե– րական նկարիչ։ Վրաց․ ՍՍՀ (1955) և ՀՍՍՀ (1969) արվեստի վաստ․ գործիչ։ ՍՄԿԿ ան– դամ 1944-ից։ Ավարտել է Երևանի Փ․ Թեր– լեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանը, ապա՝ պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ․ ֆակուլտետը։ 1940-ից Թբի– լիսիի հայկ․ և ռուս, թատրոնների գլխա– վոր նկարիչն էր։ աւեղծագործել է ՍՍՀՄ տարբեր քաղաքների (Բաքու, Մուխում, Դոնեցկ, Մարատով), այդ թվում՝ Երևանի, Լենինականի, Կիրովականի թատրոննե– րում։ Կատարել է շուրջ 300 բեմադրու– թյունների ձևավորումներ։ Լավագույն գործերից են՝ Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Դ․ Մունդուկյանի «Պեպո» և «Խաթաբալա», Կ․ Դուցկովի «Ուրիել Ակոս– տա», Ա․ Արբուզովի «Իրկուտսկյան պատ– մություն», Երևանի Դ․ Մունդուկյանի անվ․ թատրոնում՝ Զ․ Դարյանի «Հանրապետու– թյան նախագահը» (1970), Վ․ Դավթյանի «Մհերի դուռը» (1970) պիեսների, Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ Դ․ Եղիա– գարյանի «Անուրջների լիճը» բալետի (1968), Ա․ Հարությունյանի «Սայաթ–Նո– վա» (1969) և Ա․ Տիգրանյանի «Անուշ» (1969) օպերաների բեմադրությունների ձևավորումները։

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Վահան Հովհաննեսի [10․11․1876, Վան–17(30)․ 12․1902, Վա– ղարշապատ], գրականագետ–քննադատ։ Փիլիսոփայական գիտ․ դ–ր (1901)։ Սկըգբ– նական կրթությունն ստացել է ծննդա– վայրի Երամյան, ապա՝ Թիֆլիսի Ներսիս– յան դպրոցում, որտեղ Ս․ Շահումյանի հետ կազմակերպել է հեղափոխական խմբակ– ներ, հրատարակել «Ծիածան» ամսաթեր– թը։ 1894-ին մեկնել է Դերմանիա, ընդուն– վել Լայպցիգի համալսարանը՝ հետևելով փիլիսոփայության և գրականության դաս– ընթացներին։ 1901-ին ավարտել է ուսում– նառությունը և վերադարձել Հայաստան։ Ուսանողական տարիներից թղթակցել է «Անահիտ», «Մշակ», «Մուրճ» և այլ պար– բերականների։ անդրադարձել էtգրա– կանության էական հարցերին, գեղագի– տության մեջ հիմնականում հետևել կուլ– տուր–պատմական դպրոցի սկզբունքներին («Դեղարվեստի էությունը և նպատակը», «Անահիտ», 1899, JST․ 9–11)։ «Մշակ»-ում (1901, J£ 167–170) տպագրվել են Ն–ի «Պետրոս Դուրյան», «Մուրճ»-ում (1902, JSP 2–8,12)՝ «Հենրիկ Իբսեն» աշխատու– թյունները, որոնցում հեղինակն իրեն դրսևորել է որպես տեսական ու քննադա– տական հմտությամբ օժտված գրակա– նագետ ։Երկ․ Leopold von Rankes Bildungsjahre und geschichsauffassung, Lpz․, 1902․ Գրկ․ Հայ նոր գրականության պատմու– թյուն, հ․ 5, Ե․, 1979։ Ա․ Մուշեղյան

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Վաչե (Վաչիկ) Մմբատի [ծն․ 25․2․1919, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)], հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1969), պրոֆե– սոր (1969), ՀՍՍՀ ԴԱ թղթակից անդամ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայ– րենական մեծ պատերազմին։ 1948–50-ին եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, 1950–52-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի կուսակցական օրգանների բաժ– նի վարիչ։ 1952–53-ին եղել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարա– նի դիրեկտոր, 1953–56-ին՝ ՀԿԿ Կենտկո– մի կուսակցական օրգանների բաժնի վա– րիչ, 1956–65-ին՝ Երևանի համալսարանի պրոռեկտոր, 1965–77-ին՝ ՀՍՍՀ ԴԱՄ․ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի դիրեկտոր։ 1978-ից ՀՍՍՀ ԴԱ Նախագա– հությանն առընթեր գրադարանային խոր– հըրդի նախագահն է և հիմնակազմ գրա– դարանի դիրեկտորը։ Ն–ի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականության պատմությանը՝ «Վարդա– նանց պատերազմը և Դ․ Դեմիրճյանի «Վարդանանքը» (1955), «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» (1958, հայ․, ռուս․,