Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/159

Այս էջը սրբագրված չէ

неармянские востайики, «ВДИ», 1956, М° 2; Сукиасян А․ Г․, Общественно-полити- ческий строй и право Армении в эпоху ран– него феодализма (III–IX вв․ н․ э․), Е․, 1963․ Ա․ Սուքիասյան

ՆԱԶԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, հին և միջնադար– յան Հայաստանում նախարարի, նրա տոհ– մի ժառանգական իշխանությունը որոշա– կի տարածքի (նահանգ, գավառ) սահման– ներում։ Ն–յան իրավասությանը ենթակա հողերը եղել են հիմնականում «հայրենա– կան», ինչպես նաև «պարգևական» տի– րույթներ։ Ն–ների, որպես խոշոր տոհմիկ կալվածատիրությունների և պետական– քաղաքական միավորների, ձեավորումն ավարտվել է հայ Արշակունիների թագա– վորության սկզբնաշրջանում։ Հայաստա– նում հնուց գործել է նախարարական իրավունքը, որի շնորհիվ մինչե VIII– IX դդ․ պահպանվել է ժառանգության անդրանիկության սկզբունքը։ VIII դարից սկսվել է նախարարական նախկին ժա– ռանգական կարգի քայքայումը, որի հե– տևանքով նախարարական տան կրտսեր անդամները՝ սեպուհները, նույնպես ստա– ցել են ժառանգության իրավունք։ Նա– խարարական տներից շատերը ծագել են Երվանդունիների դարաշրջանում։ Ըստ Ն․ Ադոնցի, Հայաստանում եղել են մոտ 50 Ն–ներ։ Հայ Արշակունիների օրոք ավագ նախարարների կալվածքներ էին Աղձնիք, Ծոփք, Դուգարք, Պարսկահայք, Մոկք, Սյունիք, Արցախ նահանգները, Կորդուք, Ռշտունիք գավառները, Մամիկոնյանների, Բագրատունիների, Կամսարականների, Մարդպետների, Արծրունիների, Ամատու– նիների, Մաղխազունիների, Խորխոռունի– ների Ն–ները։ Կրտսեր Ն–ների տիրույթ– ներ էին Անձեացյաց, Ապահունիների, Գնունիների, Դնթունիների, Առավեղյանց, Վանանդացիների, Հավնունիների, Աբեղ– յանների, Գաբեղյանների, Դիմաքսյան– ների և ուրիշների կալվածները։ Նախարարական տիրույթները մեծ փո– փոխություններ կրեցին մարզպանության շրջանում (տես Մարզպանական Հա յաս– աան) Մամիկոնյանները տիրացան Գրի– գոր Լուսավորչի տոհմի կալվածներին, միաժամանակ նոր հողեր ձեռք բերեցին Այրարատում (Արագածոտնում)։ Վասպու– րականում Արծրունիները և Ռշտունիներն ընդարձակեցին իրենց կալվածները։ Իրենց տիրույթները մեծացրին նաև Կամ– սարականներն ու Բագրատունիները։ VIII դ․ 2-րդ կեսին, Աբբասյան խալի– ֆայության տիրապետության պայման– ներում նախարարական որոշ տներ քայ– քայվեցին, և նրանց հողերն անցան զո– րեղացած Ն–ներին։ IX դարից Հայաստա– նի երեք խոշորագույն Ն–ները՝ Բագրա– տունիները, Արծրունիներն ու Այունիները տիրում էին երկրի հողերի մեծ մասին։ Այս շրջանում Ն․ կոչվում էր իշխանության տերություն են։ Սելջուկների տիրապետու– թյան ժամանակաշրջանում (XI դ․ կես – XII դ․) սկսվեց հայ խոշոր կալվածատի– րության տրոհման և քայքայման պրոցե– սը։ Հայկ․ ֆեոդալ․ իշխանությունները պահպանվեցին Հյուսիսային Հայաստա– նում (տես Զաքարյանների իշխանու– թյուն)ւ, Հարավային Հայաստանում և Կի– լիկիայում (տես Կիւիկյան Հայաստան)։ Հայկ․ ֆեոդալ, իշխանությունները ան– կում ապրեցին XIV դ․ վերջին։ XV–XVIII դդ․ հայկ․ ֆեոդալ, իշխանությունների մնացորդները պահպանվեցին Արցախում, Սյունիքում և այլուր։ Հայոց պատմության մեջ Ն–ները կա– տարել են քաղ․ կարեոր դեր, եղել հայկ․ պետականության հիմքը (տես նաև Ազ– նըվակ անութ յուն)։ Գրկ․ տես Նախարար հոդվածի գրականու– թյունը։ Ա․ Տեր–Ղեոնդյան

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, քրեական դատա– վարության փուլ, որը հաջորդում է գոր– ծի հարուցմանը և ավարտվում է մեղա– դրական եզրակացությամբ գործը դատա– խազին ուղարկելու կամ կարճելու պահին։ Ն․ կատարվում է գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգա– մանքները բազմակողմանիորեն պարզե– լու նպատակով։ Վերապահված է դատա– խազության, ներքին գործերի և պետ․ ան– վտանգության մարմինների քննիչներին։ Ն–յան ընթացքում հավաքվում և ստացվում են ապացույցներ, բավարար հիմքերի առկայության դեպքում մեղադրանք է առաջադրվում կասկածյալին, ընտրվում է խափանման միջոց, միջոցներ են ձեռ– նարկվում քաղաքացիական հայցն ու գույ– քի բռնագրավումն ապահովելու վերաբեր– յալ։ Ն․ կատարող անձը պարտավորվում է հավասարապես ձեռք բերել ինչպես մեղքն ապացուցող, այնպես էլ հերքող փաստարկ– ները։ Քրեական գործը մեղադրյալին ծա– նոթացման ներկայացնելու, իսկ անչափա– հասների, ինչպես նաև դատավարության լեզվին չտիրապեւոողների գործերով ան– ձին մեղադրանք առաջադրելու պահից Ն–յանը մասնակից է դարձվում պաշտ– պանը։ Եթե քննության արդյունքներով բացառվում է անձի մասնակցությունը հանցագործության կատարմանը, Ն․ ավարտվում է գործի կարճմամբ։ Այդպի– սի որոշում է կայացվում նաև անձին կո– լեկտիվի դաստիարակությանը, գործը ըն– կերական դատարանին կամ անչափա– հասների գործերով հանձնաժողովին հանձնելու դեպքում։ Ն–յան արդյունքները ստուգվում են դատաքննության ընթաց– քում։ Հ․Պիվազյան ՆԱխԱՖԵՐՄԵՆՏՆԵՐ, զիմոգեններ (< հուն․ £ս|յղ –թթխմոր, մակարդ հ․․․գեն), ֆերմենտների ոչ ակտիվ նախորդներ, որոնք առաջանում են դրանց կենսասին– թեզի պրոցեսում։ Ակտիվ ֆերմենտի են վերածվում պեպտիդային կապի ճեղքման հետևանքով, որից հետո Ն–ի մոլեկուլում տեղի է ունենում կառուցվածքի մասնակի փոփոխություն։ Վերջինս հանգեցնում է ֆերմենտի ակտիվ կենտրոնի վերջնական ձևավորմանը։ Ն․ ենպեպսինոգենը, տրիպ– սինոգենը, պրոթրոմբինը ևն, որոնք կան– խում են այն բջիջների ու հյուսվածքների քայքայումը, որտեղ իրականանում է այդ ֆերմենտների կենսասինթեզը։ Ն–ի վե– րածումը ակտիվ ձևի կարգավորվում է ֆիզիոլոգիական և կենսաքիմիական գոր– ծոններով։

ՆԱԽԴԻՐՆԵՐ, սպասարկու բառերի խումբ, որոնք կարևոր դեր ունեն որպես լեզվի քերականական իմաստների ար– տահայտման միջոց։ Դրվում են գոյական– ների, գոյականաբար գործածվող կամ նրանց հարաբերակցվող այլ խոսքի մա– սերի վրա՝ նախադասությունների կազմի մեջ մտնող բառակապակցություններում, և դրսևորում են տարածական, ժամանա– կային, նպատակային, պատճառային, միասնության, հաջորդականության, բաշխման, վերաբերության, փոխարին– ման, բացառման և այլ հարաբերություն– ներ։ Նման իմաստների արտահայտու– մով օժանդակում են հոլովական համա– կարգին։ Հոլովներ չունեցող կամ մասամբ ունեցող լեզուներում բացառիկ կարևոր դեր ունեն՝ կատարելով նաև հոլովական թեքույթների դեր։ Օրինակ, անգլերենում from-ի միջոցով բացառականի, of-ով՝ սե– ռականի, with-ով և by-ով՝ գործիականի, m-ով՝ ներգոյականի իմաստներ են ար– տահայտվում․ այսպես էլ ֆրանսերենում՝ de-ով սեռականի, բացառականի, a-ով՝ տրականի, en-ով ու dans-ով՝ ներգոյակա– նի նշանակություններ ևն։ Սրանք կարող են դրսևորել և ուրիշ իմաստներ։ Ն․ կան նաե հուովման ցայտուն հարացույցներ ունեցող լեզուներում, ինչպես՝ հին լեզու– ներից՝ հունարենում (£v, ёя1, elg, Jtp6g, ало եև), լատիներենում (ad, ab, a, in, de, cum, ex են), գրաբարում (առ, զ, ընդ, ըստ, ի, ց), ժամանակակից լեզուներից՝ ռուսերենում (на, в, с, от, к, у, о, до, при են), գերմաներենում (auf, in, xiber, ճսևն)։ Ն․ դրվում են բառերի թեք հոլովաձևերի վրա ու արտահայտում են լրացուցիչ իմաստներ կամ մի հոլովին կարող են հաղորդել մեկ ուրիշ հոլովի իմաստ։ Հատկապես սկզբնա1|ան (պարզ) Ն–ի մեջ առկա է բազմիմաստությունը։ Դրանք բառեր են, որոնց իմաստը հենց նրանց քերականական նշանակությունն է․ հան– դիպում են նաև ձևային անկախությունը կորցրած և նյութական նշանակություն ունեցող բառին կցվող որոշ Ն․։ Հետագա– յում տարբեր խոսքի մասերից առաջացած Ն․ այս կամ այն չափով պահպանում են բառական իմաստը (օրինակ, ռուսերե– նում՝ перед, после, благодаря, против, насчёт, вроде, գրաբարում՝ շուրջ, фп- խարէն, ի ձեռն, ի միջի)։ Այս և ուրիշ առանձնահատկությունների հիման վրա հայերենագիտության մեջ Ն–ից առանձ– նացվում են նախադրությունները որպես առանձին տեսակ։ Բայց խոսքիմասային ընդհանուր արժեքի հաշվառումով սրանք ևս ընդգրկվում են նույն խոսքի մասի մեջ։ Նախադրությունները նախադասության ինքնուրույն անդամ չեն լինում, այլ այդ– պիսին են դառնում նախդիր կրող բառի հետ (եկի առ քեզ, я пришел к тебе)։ ժամանակակից հայերենում կապ խոսքի մասը կազմավորվել է նաև գրաբարյան [նախդիրների ու նախադրությունների մի մասի ներառումով։ Գրկ․ Բագրատունի Ա․, Հայերէն քե– րականութիւն ի պէսա զարգացելոց, Վնա․, 1852։ Աբրահամյան Ա․ Ա․, Գրաբարի ձեռնարկ, Ե․, 1976։ Соболевский С․ И․, Древнегреческий язык, М․, 1948; Նույնի, Грамматика латинского языка, 3 изд․, ч․ 1, М-, 1950; Грамматика русского языка, т․ 1, М․, 1953; Аксененко Б․ Н․, Пред– логи английского языка, М․, 1962; Мос- кальская О․ И․, Грамматика немецкого языка, М․, 2 изд․, 1958․ Ա․ Աբրահամյան