ՆԱԻԵՐԳԱՆՔ, ու վ և ր տ յ ու ր (ֆրանս․ ouverture, < ouvrir– բացել), 1․ օպերա– յի, բալեաի, օրատորիայի, դրամայի, ֆիլ– մի նվագախմբային նախաբանը՝ գրված, որպես կանոն, ստեղծագործության հիմ– նական բովանդակությունն անդրադարձ– նող թեմաներով, որ ունկնդրի ուշադրու– թյունը կենտրոնացնելու ու դեպի կատար– վելիք գործողությունն ուղղելու, նրան հո– գեբանորեն նախապատրաստելու դեր է կատարում։ Աոաջին նմուշներից է Կ, Մոն– տեվերդիի «Օրփեոս» օպերայի նախա– բանը (1607)։ Ն․ կարող է թեմատիկ կապ– ված լինել օպերայի հետ (Գլինկայի«Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա») կամ ընդհանրացված արտահայտել դրա հիմ– նական բնույթը (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»)։ Իրենց կերպարային բովանդա– կության նշանակալիության և ավարտու– նության դեպքում օպերայի կամ դրամայի Ն–ները հաճախ դաոնում են նաև ինքնու– րույն համերգային կատարման նյութ (օրի– նակ, Բեթհովենի «էգմոնտ» և «Կորիոլան» Ն–ները Գյոթեի U Կոլլիի համանուն դրա– մաների համար գրված երաժշտությունից, Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի վոկալ– սիմֆոնիկ Ն․ են)։ 2․ Ծրագրային տիպի, հանդիսավոր, դրամատիկական, նկարա– գրական և այլ բնույթի մեկմասանոց նվա– գախմբային պիես՝ գրված, մեծ մասամբ, սոնատային ալեգրոյի ձևով (օրինակ, Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» ֆանտա– զիա–Ն․, Ա․ Դլազունովի «Հանդիսավոր», Ա․ Հարությունյանի «Տոնական» Ն–ները ևն)։ Ռ․ Աթայան ՆԱ Ի1 ԻՄՈՎ Պավել Ստեպանովիչ (1802– 1855), ռուս ծովապետ, ծովակալ (1855)։ Ավարտել է ծովային կադետական կոր– պուս (1818)։ 1822–25-ին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյ– սեր» նավով։ Մասնակցել է 1828–29-ի ռուս–թուրքական պատերազմին, եղել կոր– վետի (հետախուզական ռազմանավ) հրա– մանատար։ 1834-ից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–-56-ի Ղրիմի պա– տերազմի ժամանակ, ղեկավարելով Սև– ծովյան նավատորմի նավախումբ, Ն․ հայտնաբերել և շրջափակել է թուրք, նա– վատորմի գլխավոր ուժերը և, արդյունա– վետ օգտագործելով հրետանային մի– ջոցները, 1853-ի (նոյեմբ․ 18-ին) Սինոպի ճակատամարտում ջախջախել այն (տես Սինոպի ճակատամարտ 1853)։ 1854–^ 1855-ին, Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, ճիշտ գնահատելով Սևաստո– պոլի նշանակությունը, Ն․ ներդրել է բո– լոր հնարավոր միջոցները քաղաքի պաշտ– պանության ամրապնդման համար։ 1855-ից Սևաստոպոլի նավահանգստի հրամանատարն էր և ռազմ, նահանգա– պետը, Սևաստոպոլը պաշտպանող հերո– սական կայազորի ղեկավարը (տես Սևաս– տոպոչի պաշտպանություն 1854–55)է երբ մեծ ընդունակություններ է ցուցաբե– րել ծովից և ցամաքից նավատորմի բազա– յի պաշտպանության կազմակերպման գործում։ Լինելով ռազմածովային արվես– տի քաջ գիտակ1 անձամբ է լուծել մարտա– վարության հիմնական հարցերը, ղեկա– վարել գլխավոր մարտերը, ծովային և ցա– մաքային ուժերի փոխգործողությունները։ Պ․ Ս․ Նախիմով Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրա– վորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում։ Սևաստոպո– լում կանգնեցված է Ն–ի հուշարձանը։ 1944-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նա– խագահությունը սահմանել է Նախիմովի I և II աստիճանների շքանշաններ և Նա– խիմովի մեդալ։ Գրկ* Давыдов Ю․ В․, Нахимов, М․, 1970․
ՆԱԻՓՄՈՎՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ, միջնա– կարգ ռազմածովային փակ ուսումնական հաստատություն (ծովակալ Պ․ Ս․ ՆախԻ՜ մովի անունով)։ Սաներ է պատրաստում բարձրագույն ռազմածովային ուսումնա– րանների համար։ 1943–45-ի ընթացքում Ն․ ու–ներ են բացվել Լենինգրադում, Ռի– գայում, Թբիլիսիում՝ 1941–45-ի Հայրե– նական մեծ պատերազմում զոհված զին– ծառայողների, պարտիզանների, բանվոր– ների, կոլտնտեսականների զավակներին ուսուցանելու և դաստիարակելու համար։ ԹբիլիսիիևՌիգայիՆ․ ու–ները 1950-ական թթ․ փակվել են, Լենինգրադինը գործում է 8-րդ դասարանի հիմքի վրա, ուր ընդուն– վում են մրցույթային քննությունները հանձնած 15–16 տարեկան պատանինե– ոո։ Մ․ Կաոաւոեւուան
ՆԱԻԻՋԵՎԱՆ (մինչև XI դ․ Նախճավան), Նախիջևանի ԻՍՍՀ–ի մայրաքաղաքը (1924-ից)։ Գտնվում է Նախիջևան գետի (Արաքսի վտակ) ափին։ Երկաթուղային կայարան է (Երևան–Բաքու գծի վրա), ավտոճանապարհների հանգույց։ Ունի օդանավակայան։ 35 հզ․ բն․ (1976), ադըր– բեջանցիներ, հայեր, ռուսներ։ Զարգա– ցած են սննդի (մսի կոմբինատ, կաթի, գի– նու գործարաններ ևն), թեթև (կարի ֆաբ– րիկա, կաշվի գործարան) արդյունաբե– րության ճյուղերը և շինանյութերի ար– տադրությունը (շինանյութերի կոմբինատ, երկաթ–բետոնե շինվածքների գործարան)։ Գործում են էլեկտրատեխ․ գործարանը, կահույքի ֆաբրիկան, ծխախոտա–ֆեր– մենտացիոն ձեռնարկությունները ևն։ Ն–ից 8 կմ հս–արլ․, Նախիջևան գետի ձախ ափին գտնվում է էնեոլիթյան–բրոն– զեդարյան Քյուլթափա բնակատեղին։ Այն արհեստական բլուր է՝ մոտ 22 մ բարձրու– թյամբ, բաղկացած 4 մշակութային շեր– տից (ամենից հարուստն ու արժեքավորը երկրորդն է)։ 1904-ին հուշարձանը պեղհլ է Ե․ Լալայանը։ 195 i-ից այնտեղ պեղում– ներ է կատարում Ադրբ․ ՍՍՀ ԳԱ պատմու– թյան ինստ–ի արշավախումբը։ Հայտնա– բերված նյութերը նման են Հայկական լեռ– նաշխարհի մյուս հուշարձաններից (էլար, Շենգավիթ ևն) գտնվածներին։ Քյուլթա– փային մոտ է էնեոլիթյան Շորթափա բնա– կատեղին։ Ն–ի պատմական մասը տես Նախճավան (քաղաք) հոդվածում։ Ն․ վաղ միջնադարում հայտնի է եղել անառիկ և մեծակառույց Նախճավան բերդով, որը հիշատակում են Մովսես Իդւրենացին, Փավստոս Րուզանդը և հե– տագա պատմիչները։ Քաղաքի հվ–արլ․ տարածքում դեռևս նկատելի են հին քա– ղաքի պարսպաշարքերի, Նախճավան բերդի ավերակների վրա X–XIV դդ․ վերակառուցված բերդ–ամրոցի հետքերը։ Այստեղ է եղել Նոյ նահապետին վերա– գրվող դամբարանը, որի կիսախաթար ավերակները տեսանելի էին մինչև 1930-ական թթ․։ Առաջին հարկում ութան– կյուն հատակագծով, կենտրոնական մէկ մույթով թաղածածկ, գետնահարկ դամ– բարանի վրա կառուցված է եղել եկեղե– ցին։ Ն․ նշանավոր է եղել վանքերով ու Նախիջևան․ Ս․ Երրորդություն եկեղեցու (չի պահ– պանվել) արևմտ– յան ճակատը եկեղեցիներով։ XIII դ․ ֆրանսիացի ճանա– պարհորդ Ու․ Ռուբրիքին Ն–ում լինելուց հետո վկայել է, որ «Այստեղ կար ժամա– նակ, որ ութսուն հայ եկեղեցիներ կային, բայց հիմա մնացել են երկու փոքրիկ եկե– ղեցիներ միայն, որովհետև սարակինոս– ները ոչնչացրել են» (Հ․ Հակոբյան, Ուղե– գրություններ, հ․ 1, Ե․, 1932, էջ 16)։ Ն–ում պահպանվել են Մոմինե–Ւաւթունի (1186), Ցուսուֆ իբն Կուսեյիրի (1162) դամբա– րանները (երկուսն էլ ճարտ․ Աջեմի որդի Ա բ ու բ և ք ր ի), XYIII– XIX դդ․ մի քանի մզկիթներ, հայկական գերեզմա– նոցը (XVIII–XX դդ․) և Ս․ Գևորգ եկեղե– ցին։ Այն կառուցվել է 1896-ին, նախկին եկեղեցու ավերակ հիմքերի վրա։ Պատերը շարված են կարմիր սրբատաշ տուֆով։ Աղյուսաշեն գմբեթը խաչաձև ծածկի կենտրոնում է, չորս մույթերի վրա հեն– ված։ Երկար ժամանակ Ն–ի հս–արլ–ում կանգուն է եղել Ս․ Երրորդության եկեղեցին Նախիջևան․ Ս․ Գեորգ նկեղնցին (1896)