Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/162

Այս էջը սրբագրված չէ

զուրկ է անտառներից (մինչե 3 հգ․ հա)։ Կենդանիներից կան բեզոարյան այծ, փոքրասիական մուֆլոն, ընձառյուծ, արջ, վարազ, աղվես, գայլ, նապաստակ, քա– րային կզաքիս, թռչուններից՝ կասպիա– կան ուլար, չիլ կաքավ, լեռնային ծիծեռ– նակ, աքար, սողուններց՝ իժը, վիշապ– օձեր ևն։ Բնակչությունը։ Նախիջ․ ԻՍՍՀ–ում բնակվում են ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 45 մարդ է (1981)։ Առավել խիտ է բնակեցված հարթավայրային մասը։ Քաղաքային բնակչությունը 26% է։ Քա– ղաքներն են՝ Նախիջևանը, Օրդուբադը, Զուլֆան։ Պատմական ակնարկ։ Նյութական մշա– կույթի հուշարձանները [գտնված Մոխրա– բլուրում (Քյուլթափա) և Շորբլուրում (Շորթափա)] վկայում են, որ մարդը երկ– րամասի տարածքում բնակվել է նոր քարի դարի ժամանակաշրջանից։ Մ․ թ․ ա․ IX– VII դդ․ տարածքը գտնվել է Ուրարտական պետության, ապա Երվանդունիների, Ար– տաշեսյանների, Արշակունիների հայկա– կան թագավորության կազմի մեջ, հին և միջին դարերում այն ընդգրկել է Այրա– րատ նահանգի Շարուր, Սյունիքի՝ Երըն– ջակ, ճահուկ, մասամբ Կովսական, Վաս– պուրականի՝ Նախճավան և Գողթն գա– վառները։ Վարչականորեն այն պատկա– նել է երկու նախարարական տների, հվ․ մասը՝ Արծրունյաց, իսկ հս–ինը՝ Սյուն– յաց։ Վաղ միջնադարում գավառը եղել է նաև այլ նախարարական տների իրավա– սության տակ․ Մովսես խորենացին հի– շատակում է Մարդպեաական, Մուրաց– յան տոհմերը։ Արտաշեսյան թագավոր– ները այն դարձրել են արքունական սե– փականություն։ Տիրողները կառուցել են բազմաթիվ բերդեր ու ավաններ, պատմիչ– ները հիշում են Նախճավանը (Նախիջե– վանը), Տամբատը, Ոսկիողան, Ագուլի– սը, Դաժգոյնքը, Վրանջունիքը, խրամը, Ւաշակունիքը ևն։ Հայ բանավոր գրակա– նության հնագույն նմուշները1 Գողթան երգերը, ստեղծվել և պահպանվել են այս տարածքում։ Մ․ թ․ IV դ․ Գրիգոր Ա Լու– սավորիչն ու Տրդատ Գ Մեծ թագավորը սկզբնապես այստեղի հայությանն են ներգրավել նոր հավատի՝ քրիստոնեու– թյան ոլորտը՝ հույս ունենալով պատնեշել կենտրոնական Հայաստանը հեթանոսու– թյան ազդեցությունից։ Մեսրոպ Մաշտո– ցը, որ դեռևս գրերի ստեղծումից առաջ գործունեության կենտրոն էր դարձրել Գողթն գավառը, առաջինը այստեղ է տա– րածել հայրենի գիրն ու դպրությունը։ V–VII դդ․ երկրամասը մտել է Մարզ– պանական Հայաստանի կազմի մեջ։ YI դ․ վերջին նրա մի մասը Մյունիքի հետ կարճ ժամանակով պատկանել է Ատրպատակա– նի շահրմարությանը։ VI–VII դդ․ մեծա– պես տուժել է պարսկա–բյուզանդ․ պատե– րազմների ընթացքում, VII դ․ ընկել է արաբ, տիրապետության տակ։ Մյունյաց ու Վասպուրականի իշխանությունների կազմում մասնակցել է հակաարաբ․ ընդ– վզումներին։ ժող․ ապստամբությունները դաժանորեն ճնշվել են (703-ին)։ Արաբ, տիրապետության ժամանակաշրջանում Նախիջևանում բնակություն են հաստա– տել մահմեդականներ, որոնց թիվն ավելի է մեծացել սելջուկ–թուրքերի տիրապետու– թյան օրերին (XI դ․), երբ քաղաքը դար– ձել է ամիրայության նստավայր։ Տիրա– կալները խրախուսել են իրենց ցեղակից– ների ներհոսքը քաղաք և բնիկ հայերի բռնի մահմեդականացումը։ Մելջուկ տի– րակալների հովանավորությամբ ստեղծ– վել է արաբալեզու մահմեդական գրակա– նություն, որի զարգացումը, սակայն, դա– դարել է թաթար–մոնղոլների տիրապետու– թյան հաստատումով (XIII–XIV դդ․)* Երկրամասի ավաններում ու գյուղերում հայերը շարունակել են զբաղվել գյուղա– տնտեսությամբ, առևտրով, արհեստնե– րով։ Հայ վաճառականները (գողթնցիներ ու երնջակցիներ) մետաքսի հումքի առև– տուր էին անում Ասիայի և Եվրոպայի շուկաներում։ XV դ, երկրամասը գտնվել է կարա–կո– յունլուների և ակ–կոյունլուների, XVI– XVIII դդ․ Աեֆյանների տիրապետության տակ։ XVI –XVIII դդ․ երկրամասը թուրք– պարսկ․ պատերազմների ռազմաբեմ էր և խիստ ավերվել, կողոպտվել է։ XVII դ․ սկզբին շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի ժամանակ տեղահանվել են նաև Գողթնի, Նախիջևանի, Երնջակի, ճահուկի, Ջուղայի և շատ հայկական գյու– ղերի բնակիչներ։ Տեղահանված հայերի բնակավայրերը բնակեցվել են մահմե– դական եկվորներով։ Բնաշխարհում մնացած հայերը, թեև զրկված քաղ․ կյանքից, բռնակալների ճնշման ու ծանր հարկերի տակ, շարու– նակել են զարգացնել իրենց ազգային մշակույթը, կառուցել են եկեղեցիներ (Ագուլիսի 12 եկեղեցիներն ու վանքերը, Ապրակունիքի, Շոռոթի, Գաղի, Շահկեր– տի, Նորաշենի վանական համալիրնե– րը), հիմնել հոգևոր կենտրոններ (Մես– րոպավան, Որդվատ, Ցղնա, Բիստ, Փա– ասկա), բազմաթիվ գրչության կենտրոն– ներ ու դպրատներ (Աստապատ, Ազնա– բերդ, ճահուկ, Կուքի, Օծոփ, Ագարակ, Նորս, Կժաձոր)։ Նադիր շահի տերության անկումից (1747) հետո, XVIII դ․ կեսին առաջացել է Նախիջևանի խանությունը, որը 1826– 1828-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով, անցել է Ռուսաստանին (Երևանի խանության և Օրդուբադի գավառի հետ կազմել է Հայ– կական մարզը)։ Բռնությամբ Պարսկաս– տան քշված հազարավոր հայ ընտանիք– ներ վերադարձել են հայրենի տուն։ Ռու– սաստանի տիրապետության տակ անցնե– լը դրական նշանակություն է ունեցել երկ– րամասի տնտեսության ու մշակույթի զար– գացման համար։ Սակայն աշխատավոր– ները ենթարկվել են ոչ միայն ռուս չինով– նիկների, այլև տեղական բեկերի ու մահ– մեդական հոգևոր վերնախավի ճնշմանը։ 1905–07-ի ռուս․ հեղաՓոխության նախօ– րեին և տարիներին երկրամասում ուժե– ղացել են գյուղացիական շարժումները։ Նույն ժամանակաշրջանում Նախիջևա– նում, Զուլֆայում և այլուր կազմակերպ– վել են ս–դ․ բջիջներ։ Բնակչության շրջա– նում հեղափոխական աշխատանք են տա– րել <Հումմեթ> ս–դ․ խմբի տեղական բա– ժանմունքները։ 1917-ի Փետրվարյան հե– ղափոխությունից հետո, Նախիջևանում, Զուլֆայում, Շահթախտում առաջացան սովետներ։ Սակայն իրականում երկրա– մասը 1917-ի մարտից մինչև նոյեմբերը գտնվել է բուրժ․ ժամանակավոր կառա– վարության՝ մնդրկովկասյան հատուկ կոմիտեի, 1917-ի նոյեմբերից 1918-ի մարտը՝ մնդրկովկասյան կոմիսարիատի իշխանության տակ։ 1918-ի հունիսին թուրք, զորքերը ներխուժել են երկրամաս (նպատակ ունենալով հարձակվել Բաքվի կոմունայի վրա)։ Առաջացող թուրք, զոր– քերին Ապրակունիսի մոտ հաղթական ճակատամարտ է տվել զորավար Անդրա– նիկը, որն ապա վերադարձել է Նախիջե– վան և հուլիսի 14-ին հեռագրով հայտնել Բաքու՝ Ստ․ Շահումյանին, որ Նախիջե– վանը հայտարարում է Սովետական Ռու– սաստանի անբաժան մասը և իր ջոկատը դնում է Ռուսաստանի կենտր․ կառավարու– թյան տրամադրության տակ։ Սակայն հու– լիսի վերջին թուրք, գերազանց ուժերին հաջողվեց տիրանալ երկրամասին, 1918-ի նոյեմբերին տիրեցին անգլիացիները, 1919–20-ին՝ դաշնակցականները, մու– սավաթականները։ 1920-ի հուլիսի 28-ին երկրամասի ապստամբ աշխատավոր– ները՝ 11-րդ կարմիր բանակի զորամա– սերի օգնությամբ, երկրամասում հաս– տատեցին սովետական իշխանություն։ 1923-ի փետրվարին ստեղծվեց Նախի– ջևանի ինքնավար երկրամասը, որը 1924-ի փետր․ 9-ին վերակազմվեց Նախի– ջևանի Ինքնավար Մովետական Հանրա– պետության Ադրբ․ ՍՍՀ կազմում։ 1926-ին ընդունվեց առաջին սահմանադրությունը (նորը՝ 1978-ին)։ Սովետական իշխանու– թյան տարիներին հանրապետությունում ստեղծվեցին սոցիալիստական արդյունա– բերություն, բազմաճյուղ կոլտնտեսային գյուղատնտեսություն, հաջողությամբ իրա– կանացավ կուլտուրական հեղափոխու– թյունը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին հանրապետության աշխատավորները հերոսաբար կռվեցին ռազմաճակատում և աշխատեցին թիկուն– քում, 3 հոգի արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման, հազարավոր– ները պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Ետպատերազմյան տարի– ներին շարունակում են զարգանալ հան– րապետության տնտեսությունը և մշակույ– թը։ Ձեռք բերած տնտ․ նվաճումների հա– մար Նախիջ․ ԻՍՍՀ պարգևատրվել է Լենինի (1967), ժողովուրդների բարեկա– մության (1972) և Հոկտեմբերյան հեղա– փոխության (1974) շքանշաններով։ ժողովրդական տնտեսությունը։ Նախիջ․ ԻՍՍՀ բազմաճյուղ գյուղատնտե– սության և զարգացող արդյունաբերու– թյան հանրապետություն է։ Արդյունաբերությունը հիմ– նականում ստեղծվել է սովետական իշխա– նության տարիներին։ Նրա համախառն արտադրանքը 1977-ին, 1940-ի համեմա– տությամբ, ավելացել է 13 անգամ։ Իրա– նի հետ համատեղ Արաքսի վրա կառուց– վել է երկու ՀԷԿ՝ 44 Մվտ ընդհանուր կա– րողությամբ։ Հանրապետությունն էներ– գիա է ստանում նաև Անդրկովկասի միաց–