Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/166

Այս էջը սրբագրված չէ

1923-ին թատրոնը պետականացվելն այժմ կրում է Մ․ Ֆ․ Ախունդովի անունը։ Այստեղ բեմադրվել են նաև Շիրվանգաղեի «Նա– մուս», Ս․ Բաղդասարյանի «Արյունոտ անապատ» և այլ պիեսներ։ Թատրոնում նշանակալից վաստակ ունեն Ս․ Մովլա– վին, Ռ․ Իսֆանդիյարլին, Ի․ Մուսաևը, Ւ»․ Գազի նան, է․ Հախվերդիևը, Ֆ․ Ալի– խանովան, Ի․ Համզաևը, Ջ․ Համզաևան։ Այստեղ են աշխատել նաև դերասանու– հիներ Մ․ Անախչյանը, Ն․ Պետրոսյանը, Ջ․ Բուդաղովան, Լ․ Գրիգորյանը և ուրիշ– ներ։ 1930-ին Երևանի ադրբ․ թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Նախի– ջևանում և Օրդուբ աղում, 1937-ին Սուն– դուկյանի անվ․ թատրոնը՝ Նախիջևանում։ Նախիջ․ ԻԱՍՀ–ից են սերում դերասան– ներ Ս․ Սաֆրագյանը, Գ․ և Խ․ Պետրոս– յանները, Հասմիկը, Մ․ Մանվելյանը, Վ․ Միրզոյանը, 0․ Սևումյանը, 0․ Բունիա– թյանը, Ս․ Գասպարբեկը, դրամատուրգ– ներ՝ Վ․ Աղասյանը, Լ․ Մանվելյանը, Փառ– նակեսը, Հ․ Զավիդը, Մ․ Ա․ Օրդուբադին, թատերական նկարիչ՝ P․ Քյանգյարլին (աշակերտել է Ե․ Թադևոսյանին) և ուրիշ– ներ։ Я․ Հովակիմյան Պատկերազարդումը տես 7-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղ– յուսակներ XXIII–XXIV։ Գրկ․ Կ ո ր յ ու ն․ Վարք Մաշտոցի, Ե․, 1962։ Աո աք ել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ Մովսես Ի^որենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ղազար Փարպեցի, Պատմու– թիւն Հայոց, Տփղիս, 1904։ Ալիշան Ղ–, Սիսական, Վնտ․, 1893։ ԶաբարիաԱգ ու– լ ն ց ի, Օրագրություն, Ե․, 1938։ Ս և դ ր ա կ– յ ա ն Ա․, Հնությունք հայրենյաց ի գավառին Երնշակու, Վաղ–պատ, 1872։ Ստորագրութիւն Նախիջևանու, «Բազմավեպ», հ․ 50, 1892, էջ 542–544։ Լա լա յան Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, «ԱՀ», 1904 – 05, № 11 – 12։ Մմբատյանց Մ․, Նկարագիր Սուրբ Կարա– պետի վանից Երնջակա և շրջավայրից նորա, ՏՓղիս, 1904։ Նույնի, Նախճավան կամ Նախիջևանի ոստիկանական շրջան, Թ․, 1906։ Աոաքելյան Ա․, Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն, հ․ 2, Ե․, 1964։ Այվագյան Ա․, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձաննե– րը, Ե․, 1978;; Шопен и․, Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской импе– рии, СПБ* 1852; Хармандарян С․ В․, Ленин и становление Закавказской федера– ции 1921–1923, Е․, 1969; Детище ленинской национальной политики, Баку, 1974․ ՆԱԻՓձԵՎԱՆ!՝ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Մեր– ձարաքսյան հարթավայրի մասը Նախի– ջևան և Ջագրիչայ գետերի ստորին հո– սանքների շրջանում, Նախիջևանի Ինքնա– վար Սովետական Սոցիալիստական Հան– րապետությունում։ Արլ–ից և հվ–արլ–ից պարփակված է Դարիդաղ լեռնաշղթայի ճյուղավորություններով, հս–ից՝ Շարուրի հարթավայրով, արմ–ից՝ Արաքս գետով։ Երկարությունը մոտ 30 կմ է, լայնությու– նը՝ 6–20 կմ, միջին բարձրությունը՝ 890 մ՝․ Ունի հս–արլ–ից հվ–արմ․ ընդհանուր թեքություն։ Ն․ հ–ի հատակը իջվածք է՝ լցված ցամաքային նստվածքներով․։ Օգ– տակար հանածոներից կա քարաղ։ Մա– կերևույթը տափարակ է՝ տեղ–տեղ խախտ– ված ոչ բարձր թմբաշարերով ու բլուրնե– րով։ Կլիման խիստ ցամաքային է, չորա– յին։ Հունվարի միջին ջերմաստիճանը –3°Շ–ից մինչև––6°Cէ, հուլիսինը՝ 28°С։ Տարեկան տեղումները 190–300 մմ են, վեգետացիոն ժամանակաշրջանը՝ 265 օր։ Գետերը (Արաքսի ձախավւնյէս վտակնե– րը)՝ Նախիջևանն ու Ջագրիչայը, հիմ– նականում օգտագործվում են ոռոգման համար։ Արաքսը սահմանային գետ Է, որի վրա կառուցված է «Արաքս» հիդրոտեխ– նիկական հանգույցը։ Հողերը գորշ են, տեղ–տեղ՝ աղակալած։ Բուսածածկույթում գերակշռում են չորասեր բույսերը։ Տա– րածված է օշինդրաաղուտային կիսա– անապատային բուսականությունը։ Կեն– դանական աշխարհը հիմնականում ներ– կայացված է կրծողներով (ոզնի, նապաս– տակ, համստեր, ավազամուկ ևն), սողուն– ներով (թաքիրային կլորագլուխ, ռադե իժ, Փոքր վիշապօձ ևն) և միջատներով։ Ն․ հ–ում մշակում են հացահատիկ, ծխա– խոտ, խաղող։ Ղ․ Մուրադյան ՆԱԻՓ&ԷՎԱՆԻԿ, գյուղ Լեռնային Ղարա– բաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շըր– ջանում, շրջկենտրոնից մոտ 7 կմ հարավ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կապի բա– ժանմունք, բուժկայան։ Ն–ում պահպան– վել են «Նահատակ» հնավայրը (XIII դ․), Ս․ Աստվածածին եկեղեցին (XVIII դ․)։

ՆԱՒՓՐ, հոտ, 1․ նույն տեսակի կաթնա– սուն կենդանիների խումբ, որը բնորոշ– վում է վարքի, արտաքին պայմանների նկատմամբ որոշակի ռեակցիայի ընդհան– րությամբ։ Վայրի կենդանիների հոտա– յին կյանքն առաջացել է էվոլյուցիոն զար– գացման (բնական ընտրության) պրոցե– սում, որպես արտաքին պայմաններին խմբային հարմարվածության ձև։ Կենդա– նիների թիվը հոտում մեծ մասամբ կախ– ված է տեսակից։ Կետերի, կապիկների հոտն ընդգրկում է մի քանի տասնյակ, մինչդեռ ամերիկյան բիզոններինը (ան– ցյալում) հարյուրավոր, իսկ հս․ եղջերու– ներինը, սայգակներինը, առանձին տե– սակ այծեղջյուրևերինը (գնու)՝ 1,5–2 հզ․ գլուխ կենդանիներ։ Ն–ում եղած կենդանի– ները ենթարկվում են որոշ ներքին օրի– նաչափությունների, որն արտահայտվում է կերհայթայթման, թշնամիներից պաշտ– պանվելու, միգրացիաների դեպքում առաջնորդին հետևելու անհրաժեշտու– թյան և բազմաթիվ այլ ձևերով։ 2․ Խո– շոր տնտեսությունում պահվող նույն տեսակին պատկանող գյուղատնտ․ կեն– դանիների որոշակի գլխաքանակ։ Ի տար– բերություն վայրի կենդանիների հոտի, գյուղատնտեսական կենդանիների Ն․ տնաեսական–զոոտ եխնիկական հասկա– ցություն է։ Մեկ տնտեսությունում պահ– վող խոշոր եղջերավոր անասունների (տա– վարի) գլխաքանակը կոչվում է Ն․, ոչ– խարներինը՝ հոտ, ձիերինը՝ երամակ ևն։ Ն–ի կառուցվածքը՝ տարբեր սեռահասա– կային կենդանիների որոշակի տոկոսա– յին հարաբերությունը, պահպանվում է վերարտադրության միջոցով։ Իբրև կանոն էգերի գլխաքանակը գերազանցում է արա– ներին։ Տարբեր սեռահասակային խմբե– րում կենդանիների թիվը, դրանց օգտա– գործման ուղղությունները և ժամկետնե– րը որոշվում են Ն–ի շրջանառության պլա– նավորմամբ՝ ելնելով նրանց մթերատվու– թյան ուղղությունից և այլ գործոններից։ Հաճախ Ն․ են անվանում գյուղատնտեսա– կան կենդանիների հավաքական գլխա– քանակը (կոլտնտեսային Ն․ ևն)։ Վ․ Ոսկանյան ՆԱԽ ՀԱՎԱՆ, գավառ Մեծ Հայքի Վասպու– րական նահանգում, Երասխի Նախճավան վտակի հովտում։ Ընդգրկե? է իր կենտրոն Նախճավան քաղաքը և նրա մերձակայքը՝ 1220 կմ2 տարածությամբ (համապատաս– խանում է հիմնականում այժմյան Նախի– ջևանի ԻՍՍՀ Բաբեկի շրջանին)։ Ս․ Երեմ յան

ՆԱԽՃԱՎԱՆ, Ն ա խ ճ ու ա ն, Ն ա խ– ճըւան, Նախջաւան, Նախ– ջուան, Նախիջաւան, Նախի– ջևան, քաղաք Մեծ Հայքի Վասպու– րական նահանգի Նախճավան գավառում, Երասխի Նախճավան վտակի աջ ափին։ Ըստ ավանդության, Ն․ Հայաստանի հնա– գույն բնակավայրն է, որն իբր մ, թ․ ա․ 3669-ին հիմնել է Նոյ նահապետը, երբ համաշխարհային Ջրհեղեղից հետո իր գերդաստանով նախ իջևանել է այնտեղ («Նախիջևան» հետագա անվանաձևն առաջացել է Նոյի «նախնական իջևան» ժող․ ստուգաբանությունից)։ Հնուց հա– յերը Ն–ում մատնանշել են Նոյի գե– րեզման–ուխտատեղին։ Հովսեպոս Փլա– վիոսը (I դ․) Ն․ անվանում է Ապովատե– րիոն (AjtoPatfipiov – Իջևան), Պտղո– մեոսը (II դ․)՝ Նաքսուանա (Na|ouava), արաբ, աշխարհագիրները՝ Նեշուի կամ Նեշևի։ Հայ հին հեղինակները Ն․ որպես ամ– րոց հիշատակում են մ․ թ․ ա․ VI դ․ պատ– մական դեպքերի կապակցությամբ։ Մ․ թ․ ա․ Ill–II դդ․ Ն․ եղել է Մուրացյան բարձ– րագահ տոհմի կալվածքը։ Արտաշեսյան– ների և Արշակունիների ժամանակ միաց– վել է արքունի կալվածներին։ Արշակու– նիները Ն–ի կառավարումը հանձնարա– րել էին Թագավորահայր տիտղոսը կրող Մարզպետունիների տոհմին։ IY–X դդ․ Ն․ եղել է նաև մարդպետական եպիսկո– պոսի աթոռանիստը։ IV դ․ Ն․ վաճառա– շահ և խոշոր քաղաք էր՝ բազմահազար հայ և հրեա բնակչությամբ։ Փավստոս Բուզանդը գրում է, որ Շապուհ II Սասան– յան արքան 360-ական թթ․ Ն–ից գերեվա– րել է 2 հզ․ երդ հայ և 16 հզ․ երդ հրեա բնակիչ։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Սասանյանները Ն․ դարձրել են պարսկ․ ռազմակայան, վե– րացրել Հայոց շահապի (քաղաքապետի) պաշտոնը, իսկ նրա տոհմակիցներին հատ– կացրել մերձակա ճահուկ գավառը։ V– VII դդ․ Ն․ եղել է օտար տիրապետության դեմ հայ ազատագրական շարժման կենտ– րոններից մեկը։ 630-ական թթ․ Ն․ ազա– տագրվել է պարսկ․ լծից և մտել անկ ախ ա– ցած Հայաստանի կազմում։ 640-ական թթ․ սկզբին Ն․ պաշարել են արաբ, նվաճող– ները, սակայն, հակահարված ստանալով Հայաստանի կառավարիչ և սպարապետ Թեոդորոս Ռշտունուց, նահանջել են։ 654–ին արաբ, զորքերին հաջողվել է ռազ– մակալել Ն․, բայց 655-ի գարնանը հայերը