Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/17

Այս էջը սրբագրված չէ

Շ․ Սոնւոեսքյո Կ․ Մոնտեվերդի ֆրանս․ Դ․ Դիդրոյի «Տանրագիտարան»-ի, հ․ 4) երկում Մ․ հիմնականում պահպանել է կլասիցիզմի ավանդույթները, թեև ըմ– բռնել է անսպասելիության, անփութու– թյան, ոչ արհեստականության և այլ գե– ղարվեստական հնարանքների հմայքը։ Մ–ի հայացքները նպաստել են ֆրանս․ և համաշխարհային առաջադիմական հա– սարակագիտական մտքի ձևավորմանը։ Երկ․ CEuvres completes, t․ 1–3, P․, 1950– 1955; Избр․ произв․, М․, 1955; Персидские письма, М․, 1956․ ЭД․Маркс К․ и Энгельс ф․, Соч․, 2 изд․, т․ 1, с․ 374, т․ 5, с․ 203; История французской литературы, т- 1, М․–Л․, 1946; Баскин М․ П․, Монтескье, 2 изд․, М․, 1975․

ՍՈՆՏԷՎԵՐԴԻ (Monteverdi), Մ п ն in ե– վերդե Կլաուդիո Զովաննի Ան– աոնիո (1567–1643), իտալացի կոմպո– զիտոր։ 1590–1612-ին ծառայել է Ման– տուայի դքսի կապելլայում (երաժիշտ, երգիչ, կապելմայստեր), 1613-ից ղեկա– վարել Վենետիկի Ս․ Մարկո տաճարի կապելլան։ Գրել է հիմնականում պոլի– ֆոնիկ խմբերգային երաժշտություն։ 1587–1638-ին հրատարակել է ւհսդրիգաւ– ների 8 գիրք։ Զարգացնելով XVI դ․ պոլի– ֆոնիկ ավանդույթները՝ Մ․ արդեն մադրի– գալներում ձգտել է քնարական–դրամա– տ ի կական արտահայտչականության՝ աս– տիճանաբար թարմացնելով ժանրի բնույ– թը։ 1607-ից Մ–ի ստեղծագործության մեջ հիմնական տեղ է գրավել օպերան։ Պահ– պանվել են միայն առաջին՝ «Օրփեոս» (1607, Մանտուա) և վերջին երկու՝ «Ուլիսի վերադարձը հայրենիք» (1640, Բոլոնիա), «Պոպպեայի թագադրությունը» (1642, Վե– նետիկ) օպերաները։ Մ․ երաժշտության մեջ, այսպես կոչված, «հուզական ոճի» ստեղծողն է։ Մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակիցների (հատկապես՝ վենե– տիկյան դպրոցի կոմպոզիտորների) վրա։ Գրկ․ Конен В․ Д․, К․ Монтеверди, М․, 1971; М а 1 i р i е г о G․ F․, Claudio Mon– teverdi, Mil․, 1929; Abert A․ A․, Claudio Monteverdi und das musikalische Drama, Lip- pstadt, 1954․ ՄՈՆՏեՎԻԴԵՈ (Montevideo), Ուրուգվա" յի մայրաքաղաքը ևՄոնտեվիդեո դեպար– տամենտի վարչական կենտրոնը։ Դանը– վում է Ատլանտ յան օվկիանոսի Լա Պլա– տա ծոցի ավւին․ 1,3 մլն բն․ (1980)։ Մ․ երկ– րի քաղ․, առևտրա–արդյունաբերական, ֆինանսական և մշակութային հիմնական կենտրոնն է, երկաթուղային և ավսումո– բիլային ճանապարհների հանգույց, գըլ– խավոր նավահանգիստը։ Տալիս է Ուրուգ– վայի արդ․ արտադրանքի 3/4-ը։ Կան մսի սառցասպանդանոցներ, պահածոների, յուղի, ալրաղաց, տեքստիլ, կաշվի–կոշի– կի* մետալուրգիական, մետաղամշակ– ման, էլեկտրատեխնիկական, նավթավե– րամշակման, ցեմենտի, քիմ․ խոշոր ձեռ– նարկություններ, թղթի արդյունաբերու– թյուն։ Սպառում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 70%-ը։ Կլիմայաբու– ժական ծովային կուրորտ է։ Մ–ում են գտնվում ամերիկյան, անգլ․, արևմտա– գերմանական, ֆրանս․ մոնոպոլիաների ու բանկերի մասնաճյուղերը, անտարկտի– կական ջրերում լողացող ճապոնական, նորվ․, անգլ․ կետորսական և ձկնորսական նավատորմիղների բազաները։ Կա հա– մալսարան (1849-ից), տեխ․ կոլեջ, շի–1 նարարական, առևտրական, տնարարու–1 թյան (կանացի), գրաֆիկական, կիրա– ռական արվեստների, նավաշինական ուս․ հաստատություններ։ Գիտական խոշոր հիմնարկներից են Ազգային գրականու– թյան և Ազգային ինժեներական ակադե– միաները, Ատոմային էներգիայի ազգային հանձնաժողովը ևն։ Կան գրադարաննեի (խոշորագույնը Ազգային գրադարանն է), թանգարաններ, թատրոններ ևն։ Մ․ հիմնել են իսպանացիները 1726-ի դեկտ․ 24-ին։ 1777-ին որոշ ժամանակ զավ– թել է Պորտուգալիան, 1807-ի փետրվար– հուլիսին՝ Մեծ Բրիտանիան, 1816-ին՝ պոր– տուգ․ և բրագ․ զորքերը։Մինչև 1828-ը եղել է Բրազիլիայի կազմում։ 1828-ից անկախ Ուրուգվայի մայրաքաղաքն է։ 1843–51-ին Մ․ պաշարել են Արգենտինայի դիկտատոր Ռոսասի զորքերը (քաղաքի պաշտպանու– թյանը մասնակցել է Ջ․ Գարիբալդին)։ XX դ․ սկզբին Մ․ դարձել է եւրուգվայի բանվորական շարժման, երկրորդ համաշ– խարհային պատերազմից (1939–1945) հետո՝ դասակարգային և հակաիմպերիա– լիստական պայքարի կենտրոն։ Տայերը Մոնտեվիդեոյում։ Մ–ի հայ համայնքը հիմնել են 1924–25-ին այստեղ ապաստանած մարաշցի, այնթապ– ցի, զեյթունցի, կեսարացի, յոզկաթցի հայ գաղթականները։ 1982-ին Մ–ում հաշվվում էր շուրջ 12 հզ․ հայ։ Տայերը հիմնականում զբաղվում են առևտրով ու արհեստներով, Անկախության հրապարակը կան և մտավորականներ։ Գաղութում գոր– ծում են հայկ․ դպրոցներ (2), մեկ եկեղե– ցի, բարեգործական (ՏԲԸՄ և ՏՕՄ Մ–ի մասնաճյուղերը), հայրենակցական (մա– րաշցիների, այնթապցիների) միություն– ներ և այլ կազմակերպություններ, ինչ– պես, օրինակ, «Տայ ազգային կենտրոնը» (1935-ից), «Տայաաոան» ակումբը, որին կից՝ Տիկնանց օժանդակ մարմինը, «Տըխ– րունի» երիտասարդական միությունը, «Արարատ» էստրադային և «Սայաթ–Նովա» գուսանական նվագախմբերը։ Գործում են նաև Տայ ուսանողական միությունը, «Արամ Խաչատրյան» նվագախումբը, «Գա– յանե», «Մարալիկ» պարախմբերը, ֆուտ– բոլի երեք թիմ, հայկ․ ռադիոժամեր։ Կան նաև հայ ավետարանական և կաթոլիկ համայնքներ։ Մ–ի քաղաքապետարանի որոշմամբ մայ– րաքաղաքի 156-րդ դպրոցը, մի փողոց և կենտրոնական հրապարակներից մեկը (որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զո– հերին նվիրված հուշարձան) անվանվել են «Արմենիա»։ Ա․ Ավագ յան, |պ․ Մարաիրոսյան^

ՄՈՆՏԻՉԵԼԼԻ Ադոլֆ (1824–1886), ֆրան– սիացի նկարիչ։ Ապրել U ստեղծագործել է Մարսելում։ Ներշնչվել է Վատտոյի ար– վեստով։ Ստեղծել է վաո երևակայությամբ, ոսկեգույն ու արծաթագույն գամմաների գունեղ համադրությամբ հեքիաթային շքեղ կոմպոզիցիաներ («Տոնահանդես հըս– կա էլոիզի հետ», 1875–77), դիմանկար– ներ («Առլեզիանուհին», 1870–71), նատ– յուրմորտներ («Նռներ», 1880)։ Մ–ի գունա– շարը մեծ ազդեցություն է ունեցել ֆովիստ– ների (տես Ֆովիզմ) վրա։ Նրա ստեղծա– գործությունները լայն ճանաչման են ար– ժանացել XX դ․։ Մ–ի «Զբոսանք» աշխա– տանքը գտնվում է Տայաստանի պետ․ պատկերասրահում։ Մ․ Հարությունյան

ՄՈՆՏՄՈՐԻԼԼՈՆԻՏ [Ֆրանսիայի Մոնտ– մորիլլոն (Montmorillon) հանքավայրի անունով], կավային միներալ շերտավոր սիլիկատների ենթադասից։ Քիմ․ կազմը Փոֆոխական է՝ (Ca, Na) (Mg, Al, Fe)2 [(Si, А1)4О10] (OH)2*nHaO։ Մ–ի ստրուկ– տուրան աչքի է ընկնում շերտիկների հա– մաչափ կազմությամբ և նրանց միջև եղած զգալի տարածությամբ։ Առաջացնում է խիտ կավային զանգվածներ։ Բյուրեղա– գիտական համակարգը մոնոկլինային է։ Բյուրեղները սակավ են և երևում են լքիայն էլեկտրոնային մանրադիտակի օգ– նությամբ։ Սովորաբար հանդիպում է ան– կանոն թերթիկների ձևով։ Գույնը՝ սպի– տակ, վարդագույն, կապտագորշ, կարմիր, կանաչավուն (կախված է խառնուրդներից)։ Կարծրությունը4՝ 1–2 (չոր դեպքում), խը– տությունը՝՝ 2000–3000 կգ/U3 (պայմանա– վորված է հիդրատացման աստիճանով)։ Թրջելիս խիստ Փքվում է, քանի որ ջուրը թափանցում է ստրուկտուրայի շերտիկ– ների միջանկյալ տարածությունները։ Մ․ առաջանում է նստվածքային և մետամոր– ֆային ապարներում, հողերում, հրաբխա– ծին գոյացումների ստորջրյա փովւոխու– թյան ընթացքում։ Բենթոնիաների գըլ– խավոր բաղադրամասն է։ Օգտագործվում է որպես ադսորբենտ (ադսորբցող նյութ) հորատային լուծույթներում, խեցեգործու–