Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/170

Այս էջը սրբագրված է

тория искусств); Очерки по истории армянского изобразительного искусства, Е․, 1979; GraziosiP․, Paleolithie Art, N․ Y․–Toronto–Լ․, 1960; Fraser D․» L’art primitif, P․, 1962․ 9*․ Կարախանյան

ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

, տես Բրիչային երկրագործություն։

ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ

, մարդկության պատմության մեջ հասարակական–տնտեսական առաջին ֆորմացիան։ Ն․ հ․ հ–ի մասին ուսմունքի հիմքերը դրել են Կ․ Մարքսը ն․ Ֆ․ էնգելսը, հետագայում զարգացրել է Վ․ Ի․ Լենինը։ Սովետական գիտության մեջ ամենատարածված կարծիքի համաձայն, ընդգրկում է ամենաառաջին մարդկանց երևան գալուց մինչև դասակարգային հասարակության առաջացումն ընկած ժամանակաշրջանը, որը հնագիտական պարբերացմամբ հիմնականում համընկնում է քարի դարին։ Ն․ հ․ հ–ի տնտ․ հիմքը արտադրության բոլոր հիմնական միջոցների հասարակական սեփականությունն էր։ Ունենալով աշխատանքի ամենապարզունակ գործիքներ՝ նախամարդը չէր կարող միայնակ պայքարել բնության ուժերի և իրեն շրջապատող գիշատիչ կենդանիների դեմ։ Ն․ հ․ հ–ին բնորոշ էր կոլեկտիվ աշխատանքը և ստացված արդյունքի հավասար բաշխումը, որի համար էլ այն երբեմն անվանվում է «նախնադարյան կոմունիզմ»։ Ն․ հ․ հ–ում գոյություն չունեին մասնավոր սեփականություն, մարդու կողմից մարդու շահագործում, դասակարգեր և պետություն։ Մարդկության պատմության ամենավաղ ժամանակաշրջանը եղել է մարդու և հասարակության ձևավորման շրջանը։ Ձևավորվող մարդիկ ապրել են նախնադարյան հոտերով։ Նորագույն տվյալներով, մարդու ձևավորման (անթրոպոգենեզ) ժամանակաշրջանը սկսվել է 2,8 մլն տարի առաջ։ Ըստ ամենատարածված տեսակետի՝ նախնադարյան հոտի առաջացման ժամանակաշրջանը համընկնում է պալեոլիթի վաղ շրջանին։ Ն․ հ․ հ–ի ամբողջ ընթացքում գիր գոյություն չի ունեցել, ուստի այդ ժամանակաշրջանի պատմությունը վերականգնվում է գլխավորապես հնէամարդաբանության, հնագիտության և հնաազգագրության տվյալների հիման վրա։

Ն․ հ․ հ–յան վերաբերյալ բազմաթիվ տեսակետների մեջ առանձնանում են երկուսը։ Դրանցից մեկի համաձայն, նախնադարյան հոտը, ուր տիրապետում էր խառնամուսնությունը, ուշ պալեոլիթի նախաշեմին վերածվել է մայրական տոհմի, որը և եղել է հասարակական կացության առաջին ձևը։ Արտամուսնության պայմաններում տոհմը չէր կարող գոյություն ունենալ առանց ուրիշ տոհմերի հետ կապի։ Այսպիսով, տոհմի հետ առաջացել է նաև խմբամուսնությունը, դրա հետ նաև արտատեղային ամուսնությունը։ Որոշ ուսումնասիրողներ չեն ընդունում խմբամուսնության արտատեղային բնույթը՝ համարելով այն զուտ մայրատեղային ամուսնություն։ Ըստ նրանց՝ մայրական տոհմը և համայնքը սկզբնապես լիովին չեն համընկել։ Իրենց կազմում ընդգրկելով ոչ թե մեկ, այլ մի քանի տոհմի պատկանող մարդկանց՝ յուրաքանչյուր համայնք իր հիմքում ունեցել է մեկ որոշակի տոհմ, այդ իմաստով էլ եղել է տոհմային։ Շատ դեպքերում տոհմը մնացել է մայրական՝ ընդհուպ մինչև հարստության կուտակման և առանձին ընտանիքների առաջացման ժամանակաշրջանը։ Այս գործոնների ազդեցությամբ էլ առաջացել է հայրական տոհմը։ Ելնելով դրանից՝ որոշ ուսումնասիրողներ Ն․ հ․ հ–ի զարգացման հիմնական փուլերը համարում են մայրիշխանության (մայրական տոհմական համայնքի) և հայրիշխանության (հայրական տոհմական համայնքի) ժամանակաշրջանները։ Ն․ հ․ հ–ի զարգացման ընթացքում տոհմը կորցնում է իր նախնական մի շարք հատկանիշներ, այդ թվում՝ տնտ․, և դադարում է լինել համայնքի հիմքը։ Ն․ հ․ հ–ի ուշ փուլում հիմնական տնտ․ միավորը դառնում է համայնքը, որն առավելապես բաղկացած էր բազմաթիվ տոհմերի անդամներից։ Այդ հանգամանքն ընկած է նախնադարյան տոհմական համայնքի և նախնադարյան դրացիական համայնքի ժամանակաշրջանների պարբերացման հիմքում։

Երկրորդ տեսակետի համաձայն, Ն․ հ․ հ–ի բոլոր փուլերում հիմնական միավորը միշտ եղել է զույգային ընտանիքներից բաղկացած նախնադարյան համայնքը, իսկ տոհմը ունեցել է ոչ թե տնտ․, այլ՝ ամուսնությունը կարգավորող դեր։ Այս տեսակետը պաշտպանողների ոմանց կարծիքով, նախնադարյան համայնքն առաջացել է վաղ և ուշ պալեոլիթի սահմանագծին, մյուսները դա վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ հաճախ դեմ լինելով «նախնադարյան մարդկային հոտ» հասկացությանը։ Տարաձայնություններ կան նաև տոհմի ծագման ժամանակաշրջանի խնդրի շուրջը։ Բոլոր մարքսիստ ուսումնասիրողներ համակարծիք են, որ նախնադարյան արտադրության կոլեկտիվ բնույթը պայմանավորված էր արտադրողական ուժերի զարգացման ցածր մակարդակով։ Առաջին մարդկանց (արխանթրոպոսների) բնակության տարածքը սահմանափակվել է կլիմայական տաք պայմաններ ունեցող շրջաններով (Աֆրիկա, Արևելյան և Հարավային Ասիա, Հարավ-Արևմտյան Եվրոպա)։ Նրանց տնտ․ գործունեության հիմնական ձևը եղել է խոշոր կենդանիների որսը։ Որպես զենք օգտագործել են փայտե նիզակներ, մահակներ և քարեր։ Մեծ դեր է ունեցել հավաքչությունը։ Առաջին մարդկանցից դեռևս սինանթրոպոսներն օգտվել են բնական կրակից։ Հնամարդկանց (պալեոանթրոպոսներ) համարորսորդությունը վերջնականապես դարձել է գոյության հիմնական աղբյուրը։ Մարդիկ յուրացրել են բնակլիմայական խիստ պայմաններ ունեցող շրջանները։ Ուշ պալեոլիթում և մեզոլիթում կատարելագործվել են քարե գործիքները, զարգացել է փայտի ու ոսկրի մշակության տեխնիկան, աճել տնտեսության արդյունավետությունը։ Սակայն սննդի արտադրությամբ դեռևս չէին զբաղվում, այլ պատրաստած գործիքների օգնությամբ այն սոսկ յուրացնում էին որպես բնության պարգև։ Կենսամիջոցների հայթայթման հիմնական եղանակը որսորդությունն էր, հավաքչությունը, հետագայում՝ նաև ձկնորսությունը։ Այդ ժամանակաշրջանում մարդիկ բնակություն են հաստատել Ավստրալիայում, Բերինգի նեղուցով թափանցել Հյուսիս–Արևմտյան Ամերիկա և աստիճանաբար տարածվել ողջ Արմ․ կիսագնդում։ Ուշ պալեոլիթում կոլեկտիվները սովորաբար բաղկացած էին մի քանի տասնյակ մարդկանցից և հանդես էին գալիս որպես սոցիալական ինքնուրույն մարմիններ։ Կոլեկտիվի ներսում գոյություն չեն ունեցել իշխանության հատուկ մարմիններ, պաշտոնատար անձինք։ Առանձին մարդիկ բացառապես իրենց անձնական հատկանիշների հիման վրա կարող էին ունենալ զգալի ազդեցություն։ Մարդկանց հարաբերությունները կարգավորվել են միայն կոլեկտիվի կամքով, որն արտահայտվել է հասարակական կարծիքով և ամրապնդվել սովորություններում։ Այդ ժամանակաշրջանին բնորոշ էր տղամարդու և կնոջ իրավահավասարությունը։ Կոլեկտիվները կապված էին միմյանց։ Սովորաբար հարևանությամբ բնակվող մի քանի կոլեկտիվներ կազմում էին ցեղ, որը դեռևս կազմակերպված միավորում չէր, չուներ իշխանության ընդհանուր մարմիններ և կազմում էր էթնիկական մի ընդհանրություն։ Ուշ պալեոլիթում երևան է գալիս կրոնը՝ հմայության և տոտեմիզմի ձևով, ինչպես նաև կերպարվեստը (ժայռապատկերներ, քարայրերի պատերին նկարված պատկերներ, ոսկրից, եղջյուրից քանդակներ ևն)։ Ուշ պալեպիթյան ուրվանկարները վկայում են պարզունակ պարերի գոյության մասին։ Առաջադիմում էր քարի, ոսկրի, եղջյուրի մշակման տեխնիկան։ Կատարելագործվում էին որսորդությունն ու ձկնորսությունը։ Մեզոլիթում գործածվել է նետ ու աղեղը, հավանաբար ընտելացվել է շունը։ Այս ամենը ստեղծում էին Ն․ հ․ հ–ի առաջին փուլից երկրորդին անցնելու պայմաններ։

Երկրորդ Փուլում ստեղծվել է համեմատաբար շատ հավելյալ արդյունք, որով պայմանավորվել է սոցիալ–տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգի էական վերակառուցումը։ Այս ժամանակաշրջանում տեղի է ունեցել աշխատանքի բաժանում, կատարելագործվել են արտադրության միջոցներն ու աշխատանքի ձևերը, մարդու աշխատանքով ստեղծված արդյունքների մի մասը այս կամ այն չափով սկսել է դառնալ նրա լրիվ սեփականությունը, առաջացել է ապրանքափոխանակությունը տարբեր համայնքների անդամների միջև։ Դրա նախնական հիմքում եղել է տարբեր համայնքների տնօրինության տակ եղած բնական պաշարների տարբերությունը և արդյունքի ավելցուկը։ Առաջացել է անհատական սեփականությունը (որի հետ երկար ժամանակ պահպանվել է նաև համայնականը)։ Ընտանիքը դարձել է տնտ․ որոշակի միավոր, սկիզբ է դրվել անհատների և ընտանիքների միջև գույքային անհավասարության։ Հավելյալ արդյունքն աստիճանաբար կուտակվել է մի խումբ մարդկանց ձեռքում, որը և պայմաններ է ստեղծել շահագործման սաղմնային ձևերի առաջացման համար։ Համայնքները ստորաբաժանվել են