Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/171

Այս էջը սրբագրված չէ

շատ թե քիչ մեկուսի միավորների, որոնք իրենց հերթին կարող էին տրոհվել։ Սերտացել են կապերը համայնքների միջև, մի քանի տոհմերի միավորմամբ առաջացել են ցեղեր, որոնք կարող էին ընդգրկել մի քանի հզ․ մարդ։ Այդ փու– լում ցեղերն արդեն ունեցել են ներ– քին կազմակերպություն, ըստ երևույ– թին առաջացել են տոհմային, համայնքա– յին և ցեղային իշխանության հատուկ մար– միններ, պաշտոնատար անձինք՝ առաջ– նորդներ, ավագներ։ Սակայն դա միշտ և ամենուր չի եղել։ Առանձին դեպքերում պաշտոնները դառնում են ժառանգական։ Անցումը երկրագործության և անասնա– պահության մեծ բեկում էր արտադրողա– կան ուժերի զարգացման մեջ։ Մարդն, օգ– տագործելով բնական որոշ երևույթներ, սկսել է արտադրել, որը և պայմաևներ է ստեղծել բնակչության համեմատաբար արագ աճի համար։ Երկրագործության և անասնապահության առաջացումը, ապա– հովելով հավելյալ արդյունքի կանոնավոր արտադրությունը, հնարավոր, հետագա– յում՝ անխուսափելի է դարձնում անցումը մինչդասակարգային հասարակությունից դասակարգայինին։ Դեռևս նախորդ փու– լում սկսված աշխատանքի բաժանումը մո– տենում է ավարտին։ Համայնքն աստի– ճանաբար փոխարկվում է միմյանցից առանձնացված տնային տնտեսության սիստեմի։ Զույգային ընտանիքը ձևափոխ– վում է միամուսնականի (տես Մենամուս– նություն), սկսվում է արհեստների բա– ժանումը, որը նպաստում է ապրանքա– փոխանակության հետագա աճին։ Խորա– նում է ունեցվածքային անհավասարու– թյունը։ Հավելյալ արդյունքի յուրացման սաղմնային ձևերը զարգանալով՝ Փոխարկ– վում են շահագործման համակարգի։ Սաղմնավորվում են ստրկության հիմքե– րը, սկսում են տարածվել կապալային կախման զանազան ձևեր, առաջանում են տոհմական վերնախավը և համայնքի շարքային բազմաքանակ անդամներ։ Աս– տիճանաբար ձևավորվում է մասնավոր սեփականությունը, ծնունդ են առնում և խորանում սոցիալական հակամարտու– թյունները։ Սկսվում է պետության կազմա– վորումը, որի վաղ ձևերից էր ռազմական դեմոկրատիան։ Կողոպուտի նպատակով աճող դեր են կատարում պատերազմնե– րը։ Սոցիալական կազմակերպություն– ներն ընդգրկում են տասնյակ և նույնիսկ հարյուր հազարավոր մարդկանց։ Երևաև է գալիս իրավունքը, կազմավորվում են ժողովուրդները։ Դասակարգային հասա– րակության հետ վերջնականապես ձևա– վորվում է բազմաստվածությունը։ Գաղա– փարախոսության առաջին ձևը եղել է կրոնականը։ Դասակարգային հասարակություննե– րի ձևավորումն առաջինն ավարտվեց Մի– ջագետքում և Նեղոսի հովտում։ Ն․ հ․ հ–ի, որպես հա սարա կական–m ըն– (ոեսական առաջին ֆորմացիայի մասին հասկացությունն ընդունում է միայն մարք– սիզմը։ Բուրժ․ գիտնականներից դրան առավելապես մոտեցավ Լ․ Մորգանըւ Սկսած ճշդարից բուրժ․ գիտության մեջ կտրուկ շրջադարձ կատարվեց դեպի հա– կա էվոլյուցիոնիզմը։ Բուրժ․ հետազոտող– ներն ամեն կերպ աշխատում են ապացու– ցել մասնավոր սեփականության, մենա– մուսնության և կրոնի նախասկզբնակա– նությունը։ Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու ծագման և նրա մշակույթի բնօրրաններից, որտեղ, սկսած վաղնջա– կան ժամանակներից, մարդու բնակու– թյան և մշակոթային ընդհատություն չի եղել։ Քարի դարի զանազան փուլերի կա– յաններ են հայտնաբերվել Թալինի շրջա– նում (Բառոժ, Զաղաներ, Արտին լեռան Արեգունի բլուր, Սատանի դար, Հարավա– յին բլուր, Երկարուկ բլուր), Արարատյան դաշտում (Սև բլուր երկրորդ, Քասախ երկ– րորդ, Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր ևն), Հրազդանի միջին հոսանքի շրջաններում (Արզնի, Նուռնուս, Ջրաբեր) և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ վայրերում։ Հայ– կական լեռնաշխարհում Ն․ հ․ հ․ ընթացել է իր զարգացման բոլոր փուլերով ու օրի– նաչափություններով։ Ս․ ասրղարյաԱ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնա– վոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Սարդար յան Ս․ Հ․, Նախնա– դարյան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։ Морган Л․ Г․, Древнее общество․․․, пер․ с англ․, 2 изд․, Л-, 1935; Борисков- с к и й П․ И․, Древнейшее прошлое челове– чества, М․–Л․, 1957; Косвен М-О․, Очерки истории первобытной культуры, 2 изд․, М․, 1957; Аверкиева Ю․ П․, Разложение родовой общины и формирование раннеклассовых отношений в обществе индей– цев северо-западного побережья Северной Америки, М․, 1961; Семенов Ю- И․, Как возникло человечество, М․, 1966; П е р ш и ц A․ И․, Монгайт А․ Л •, Алексеев B․ П․, История первобытного общества, 2 изд․, М․, 1974; Clark G․, World Prehistory․ A New Outline, Լ․, 1969․

ՆԱՒՆԱԴԱՐՅԱՆ ՀՈՏ, մարդու մերձա– վորագույն կենդանական նախնիների խմբավորմանը անմիջականորեն հաջոր– դող՝ մարդկային նախնական կոլեկտիվի պայմանական անվանումը։ Ն․ հ–ի ժամա– նակաշրջանը, ինչպես ենթադրում է գիտ– նականների մեծ մասը, մարդու արդիա– կան տիպի ձևավորման, առաջացող հասարակարգերի և նախնիներից ժա– ռանգած կենդանական բնազդների միջև պայքարի ժամանակաշրջան է։ Այն հնա– գիտորեն համընկնում է հին և մասամբ՝ միջին քարի դարին, մարդաբանորեն՝ նախամարդկանց (պիտեկանթրոպոս, սի– նանթրոպոս) և հնամարդկանց (նեանդեր– թալյան մարդ) գոյության ժամանակա– շրջանին։ Տնտեսության մեջ զուգակցվում էին որսորդությունն ու հավաքչությունը։ Աշխատանքի բնորոշ գործիքներն էին ձեռքի հատիչները, կտրող կոպիտ գոր– ծիքները, սրածայրերը ևն։ Հետզհետե միևնույն հոտի անդամների միջև սեռա– կան կապերի արգելման, ուրիշ հոտերի անդամների հետ ամուսնական հարաբե– րությունների հետևանքով առաջացավ տոհմը։ Տես նաև Նախնադարյան համայ– նական հասարակարգ։

ՆԱՒՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔ, քրեական–դատա– վարական հարկադրանք, որը որպես խա– փանման միջոց կիրառվում է մեղադրյա– լի, բացառիկ դեպքերում՝ կասկածյալի նկատմամբ։ Ն․ կ․ կիրառելու մասին որո– շում կարող են կայացնել քննիչը (հետա– քննություն կատարող անձը)՝ դատախա– զի սանկցիայով, դատախազը, դատարա– նը։ Կիրառվում է միայն այն դեպքերում, երբ մեղադրյալի կատարած հանցագոր– ծության համար որպես պատիժ նախատես– ված է ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով։ Ն․ կ–ի ենթարկված անձը մե– կուսացվում է, նրա նկատմամբ սահման– վում է հսկողություն, որոշ կատեգորիա– յի մեղադրյալներ (կասկածյալներ) պահ– վում են մյուսներից անջատ (անչափա– հասներ, առանձնապես վտանգավոր ռե– ցիդիվիստներ ևն)։ Դատավճիռ արձակե– լիս դատարանը Ն․ կ․ հաշվում է պատժի մեջ՝ նրա մեկ օրը հավասարեցնելով ազա– տազրկման (կարգապահական գումար– տակի) մեկ, ուղղիչ աշխատանքների, աք– սորի, արտաքսման 3 օրվան։ Հ․ Պիվազյան,

ՆԱԽՆԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ, տես Ինաե– գրաչ հաշիվ։ ՆԱՒՇ (պարսկ․ naqS), միագույն կամ բազ– մագույն գծային կամ բծավոր զարդա– պատկեր (թելերով հյուսած, քանդակած, Փորագրած կամ ներկած)։ ՆԱԻՈ ՔԵՌԻ Մոկացի (իսկական անունը՝ Նահապետ), Նախ ո–բ ի ձ ա [մոտ 1851, գ․ Գինեկանց, Մոկք նահանգում – մոտ 1916 կամ 1920, Վաղարշապատ (այժմ՝ էջմիածին)], <Սասնա ծռեր>–ւ նշանավոր ասացողներից մեկը։ Գինեկանցից պան– դըխտել է Վաղարշապատ, 1914-ին եղել է Գևորգյան ճեմարանի դռնապանը։ Նախո Քեռի Մո– կացի, գործ՝ Վ․ Սուրենյանցի Ն․ Ք–ու «Դավիթ և Մհեր> պատումը, որը հաջորդել է Գ․ Սրվանձտյանի հրատա– րակած առաջին պատումին, գրի է առել Մ․ Աբեղյանը՝ 1886-ին։ Բովանդակության ամբողջությամբ և գեղարվեստական կա– տարելությամբ Ն․ Ք–ու պատումը լավա– գույններից է էպոսի տարբերակների շար– քում։ Մ․ Աբեղյանը հավաստել է, որ Ն․ Ք․ եղել է ավանդապահ ու ստուգապատում ասացող, երգել նաև ժող․ վեպի չաֆածո հատվածներ, որոնք նոտագրել է Կոմի– տասը։ «Դավիթ և Մհեր» պատումը հա– մառոտած թարգմանել է Վ․ Բրյուսովը և հրատարակել «Հայաստանի պոեզիան» (1916) անթոլոգիայում։ Գրկ․ Աբեղյան Մ․, Դավիթ և Մհեր։ ժողովրդական դյուցազնական վեպ։ Շուշի, 1889։ Սասնա ծոեր, խմբ․ Մ․ Աբեղյանի, աշ– խատակցությամբ Կ․ Մելիք–Օհանշանյանի, հ․ 1, Ե․, 1936, էշ 1–51։ Ա^Նազինյան

ՆԱՒՈԴԿԱ, քաղաք (1950-ից) ՌՍՖՍՀ Պրիմորիեի երկրամասում։ Նավահան– գիստ է Նախոդկայի խորշում։ Հեռավոր