մասնագիտական ուս․ հաստատություն, 4 բուհ։ Մարզն ունի 490 գրադարան, 297 ակումբ, 2 թանգարան, 1 թատրոն, 393 կինոսարք, 746 բուժ–կանխարգելիչ հիմ– նարկներ, որից 72 հիվանդանոց (12,55 հզ․ հիվանդանոցային մահճակալ, 2368 բժիշկ), բալնեոլոգիական կուրորտ, առող– ջարան, հանգստյան տուն։
ՆԱՄԻԲ (Namib), մերձօվկիանոսյան անա– պատ, հիմնականում՝ Նամիբիայում։ Զըգ– վածությունը մոտ 2100 կմ է, լայնությունը՝ 50–130 կմ։ Ունի հարթ մակերևույթ, որը ներքին շրջաններում հասնում է 1000– 1200 մ բարձրության։ Ն․ հս–ում խճաքա– րային և գլաքարային է, կենտրոնական մասում՝ ավազային, մինչև 30–40 մ բարձրությամբ դյուներով, հվ․ մասում մինչքեմբրյան բյուրեղային հիմքով ցոկո– լային հարթավայրեր են՝ լայնակի տեկ– տոնական ձորակներով։ Կլիման օվկիա– նոսային անապատային է, այդ լայնու– թյունների համար օդի արտասովոր ցածր ջերմաստիճաններով ու աննշան տեղում– ներով։ Միաժամանակ օդի խոնավությու– նը բարձր է, հաճախակի են մառախուղնե– րը։ Մակերևույթը հատում են ժամանակա– վոր ջրհոսքերի չոր հուները և Կունենե ու Օրանժ տարանցիկ գետերը։ Ստորերկրյա ջրերի ոչ խոր տեղադրման վայրերում հան– դիպում են քսերոֆիտներ և սուկուլենտ– ներ (ակացիաներ, հալվե ևն)։ Հյուսիսա– յին Ն–ում աճում է վելվիչիյա ծառաբույսը։ Կան ալմաստի և ուրանի հանքավայրեր։
ՆԱՄԻԲԻԱ (Namibia, մինչև 1968-ը՝ Հա– րավ–Արևմտյան Աֆրիկա), երկիր Աֆրի– կայի հարավ–արևմուտքում՝ անօրինա– բար բռնակցված ՀԱՀ–ի կողմից։ Սահ– մանակից է Անգոլային, Զամբիային, Բոտսվանային։ Արմ՜ում ողողվում է Ատ– լանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածու– թյունը 824,3 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 931 հզ․ (1978)։ Վարչական կենտրոնը՝ Վինդհուկ։ Երկիրը կառավարում է ՀԱՀ–ի պրեզի– դենտի նշանակած գլխավոր կառավարի– չը։ Նրան կից գործում է խորհրդակցական մարմին4 օրենսդիր ասամբլեա, որն ընտ– րում են եվրոպական ծագում ունեցող անձինք։ Բնությունը։ Տարածքի մեծ մասը 900– 1500 й բարձրությամբ սարահարթ է՝ գե– տահովիտներով ու տեկտոնական խըզ– վածքներով մասնատված առանձին սա– րավանդների ու բարձրավանդակների (Կաոկո, Դա մա րա լենդ, Նամակվալենդ ևն)։ Առավելագույն բարձրությունը 2600 մ է (Բրանդբերգ լեռ)։ Արլ–ում և հս–ում սարահարթը զառիկող ցածրանում է, արմ–ում՝ կտրուկ իջնում դեպի մերձափ– նյա Նամիբ անապատը։ Ն․ գտնվում է Հարավ–Աֆրիկյան վահանի հվ–արմ․ ծայ– րամասում, որը կազմված է մինչքեմբրիի մետամորֆային, հրաբխանստվածքային ապարներից և տերիգեև նստվածքներից։ Հվ–ում ու կենտրոնական մասում գտնվող ճկվածքը լցված է քեմբրիի ապարներով։ Արլ․ մասը (Կալահարիի սինեկլիզ) ծածկ– ված է կայնոզոյի ավազներով։ Կան պղինձ–բազմամետաղային, կապար–վա– նադիումային, մանգանի, անագի, վոլ– ֆրամի, լիթիումի, բերիլիումի, ալմաստի (ցրոնային), ուրանի և այլ հանքավայրեր։ Կլիման արևադարձային է, խիստ չոր։ Ամենատաք ամսվա (հունվար) միջին ջեր– մաստիճանը 18–27°C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս)՝ 12–16°C։ Տարեկան տեղումները 10–50 t/ /–ից (աՓամերձ վայ– րերում) մինչև 500–700 till եև (ծայր հս–արլ–ում)։ Շատ են վադիները։ Մշտա– կան հոսք ունեն Օրանժ և Կունենե սահ– մանային գետերը։ Գերակշռում են անա– պատային արևադարձային և սա վաննա– ների կարմրագորշ հողերը։ Նամիբ անա– պատում բուսածածկույթը խիստ նոսր է, սուկուլենտային (հյութալի ցողուննե– րով ու տերևներով բույսեր), սարահար– թում՝ քսերոֆիտային (չորասեր) թփու– տային և խոտաթֆուտային։ Ավելի բարձ– րադիր շրջաններում կիսաանապատներ և անապատացած սավաննաներ են։ Երկրի արլ․ և լեռնային շրջաններին բնորոշ են էնդեմիկ կրծողներն ու միջատակերները։ Հանդիպում են այծքաղներ, գիշատիչներ։ Կենդանիների որոշ տեսակներ պահպան– վել են միայն արգելանոցներում։ Ն–ում է աշխարհի խոշորագույն արգելանոցնե– րից մեկը (էտոշա)։ Բնակչությունը։ Գերակշռում են բւսն– mni լեզվաընտանիքի (տես Աֆրիկյան ւեզուներ) ժողովուրդները՝ օվամբոներ (մոտ 44%), հերերոներ և այլք։ Բնակվում են նաև հոտենտոտներ, բուշմեններ և եվրոպակաև ծագում ունեցողներ։ Պաշտո– նական լեզուներն են աֆրիկաանսն ու անգլերենը։ Բնակչության ավելի քան կեսը քրիստոնյա է, մնացած մասը պահ– պանում է տեղական հավատալիքները։ Պաշտոնական տոմարը գրիգորյանն է։ Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 55%–ը զբաղված է գյուղատնտեսության (գլխավորապես, արոտավայրային անաս– նապահության) մեջ։ Գլխավոր քաղաք– ներն են Վինդհուկը, Ուոլֆիշ Բեյը, Հրոտ– ֆոնտեյնը, Լյուդերիցը։ Պատմական տեղեկանք։ Ն–ի պատմու– թյունը մինչև XIX դ․ թույլ է ուսումնասիր– ված։ Ն–ի բնակիչները (հոտենտոտներ, բուշմեններ և բանտու լեզվաընտանիքին պատկանող այլազան ցեղեր) XIX դ․ սկզբին գտնվել են տոհմատիրական կար– գերի քայքայման աստիճանին։ XIX դ․ 60-ական թթ․ միջցեղային պայքարի հե– տևանքով ստեղծվել է հերերոների ուժեղ ցեղային միությունը։ Եվրոպացիները (պորտուգալացի ծովագնացներ) Ն–ի ափ են իջել դեռևս 1484-ին, սակայն անապա– տային երկիրը նրանց չի գրավել։ 1802-ին միայն, Ն–ի տարածքի հվ–ում հաստատվել են անգլիացիները և աստիճանաբար ներ– թափանցել երկրի խորքը։ 1870–80-ական թթ․ Ն–ում ուժեղացել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ազդեցությունը։ 1884-ին Գերմանիան Ն–ի տարածքը հայտարարել է իր պրոտեկտորատը՝ Գերմանական Հա– րավ–Արևմտյան Աֆրիկա (ՀԱԱ) անվամբ։ ՀԱԱ–ի բնիկները բազմիցս ապստամբել են գաղութարարների դեմ (տես Հերերո– ների к հոէոենաոաների ապսաամբությոա 1904–07)։ Առաջին համաշխարհային պա– տերազմի (1914–18) ընթացքում, 1915-ին, Հարավ–Աֆրիկյան Միությունը (ՀԱՄ) օկուպացրել է ՀԱԱ–ի տարածքը։ 1920-ին ՀԱՄ–ին տրվել է ՀԱԱ կառավարե– լու մանդատը։ ՀԱԱ–ում սկսվել է կիրառ– վել ռասիստական նույն քաղաքականու– թյունը, ինչ–որ ՀԱՄ–ում։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմից (1939–45) հետո ՀԱՄ (1961-ից՝ ՀԱՀ) հրաժարվեց ՀԱԱ–ի տարածքը հանձնել ՄԱԿ–ի հովա– նավորությանը, իսկ 1949-ին ընդունած օրենքով ՀԱԱ–ի տարածքը Փաստորեն դարձրեց իր նահանգը։ 1946-ից ՀԱԱ–ի