Ֆ․ Նանսեն տական լաբորատորիա (Քրիստիանիա– յում), ծովերի ուսումնասիրման միջազգա– յին խորհրդի (Կոպենհագեն) կազմակեր– պիչներից է, ստեղծել է բաթոմետր և ճշգրիտ աերոմետր։ Ն–ի արշավախմբերի ու բազմամյա աշ– խատանքների արդյունքները հարստաց– րել են գիտությունը օվկիանոսագիտական և օդերևութաբանական տվյալներով։ Տըր– վել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի (հատկապես Արկտիկական ավազանի) բնության նկարագիրը և խորությունների նոր նիշեր (մինչև 4000 մ), բացահայտվել ջրի ջերմաստիճանի և աղիության ուղղա– ձիգ բաշխման օրինաչափությունները, ջրակենսաբանական պայմանները, ծովա– յին հոսանքների բնույթը, ցույց տրվել Երկրի օրական պտույտի և գերակշռող քամիների ազդեցությունը դրանց, ինչ– պես նաև սառույցների դրեյֆի վրա։ Ն․ հաստատել է Մ․ Վ․ Լոմոնոսովի առաջա– դրած՝ դրեյֆող նավից ծովային հոսանք– ների արագությունը որոշելու մեթոդը։ Ն․ վաղ շրջանից հետաքրքրություն է ցուցաբերել Ռուսաստանի հանդեպ, իսկ 1913-ին «Կորրեկտ» նավով ճանապարհոր– դել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերով մինչև Ենիսեյի գետաբերանը, ապա Սիբիրով մեկնել Հեռավոր Արևելք։ Նա խոր համակրանքով է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը և դար– ձել սովետական երկրի բարեկամը, Ռու– սաստանը համարել «մեծ ապագայի եր– կիր»։ Որպես Ազգերի լիգայի գլխավոր կոմիսար, Ն․ կազմակերպել է ռազմագե– րիների հայրենադարձություն և մեծ օգ– նություն գաղթականներին, Պովոլժիեի սովյալներին։ Սովետական կառավարու– թյունը բարձր է գնահատել նրա ծառայու– թյունները․ Ն․ ընտրվել է Մոսկվայի սո– վետի պատվավոր դեպուտատ և պարգե– վատրվել Սովետների համառուսաստան– յան IX համագումարի պատվոգրով։ Հու– մանիստական գործունեության համար նա արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի (1922)։ Ն–ի անունով են կոչ– վում կղզի ու հրվանդան Ֆրանց Ցոսիֆի երկրում, նեղուց՝ Կանադական արկտի– կական արշիպելագում, գոգավորություն ու լեռնաշղթա՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ևն։ Ն–ի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է բռնում հայանպաստ աշխատանքը, նրա ջանքերը հայ դատի արդարացի լուծման և հայ գաղթականնե– րի դրության բարելավման համար։ Ն․ հայ ժողովրդի մասին պատկերացում ստա– ցել է դպրոցական նստարանից և, իր իսկ արտահայտությամբ, «դեռ մանկությունից երագել է տեսնել Հայաստանը»։ Հետո նա մոտիկից ծանոթացել է հայ ժողովրդի եղերական ու հերոսական պատմությանը։ Բազմախորհուրդ են Ն–ի խոսքերը․ «Ինձ դժվար է հավատալ, որ որևէ մեկը կարող է ծանոթանալ այդ նշանավոր ժողովրդի պատմությանը, առանց խորապես ցնցվե– լու նրա մեծ ողբերգությունից»։ Ն․ հայ ժողովրդի կյանքին իրազեկ է դարձել ոչ միայն բազմապիսի գրականությամբ, այլև իրական դեպքերի (հայկական կո– տորածներ) ազդեցության տակ։ Նա վճռա– կանորեն դատապարտել է աբդուլ–հա– միդյան «զուլումը» և երիտթուրքերի կազ– մակերպած ցեղասպանությունը (տես Մեծ, եղեռն)։ Ն․ շեշտ ել է, որ «թուրքական գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմությանը հայտնի բոլոր գազա– նությունները», և հայ գողգոթան էլ «իր նմանը չունի պատմության մեջ»։ Առաջին համաշխարհային պատերազ– մի ծանր հետևանքներից մեկը գաղթակա– նության հոծ զանգվածներն էին, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում հայ փախըս– տականները։ Վտարված իրենց հայրենի հողից՝ նրանք ապաստանել էին զանազան երկրներում՝ մի կերպ քարշ տալով իրենց խղճուկ գոյությունը։ Բազմահազար հայ գաղթականներ ստացան <Նանսենյան անձնագիր», որը որոշ չավւով թեթևաց– րեց նրանց դրությունը։ Ն․ դարձել է սովե– տական իշխանության կողմից հայ գաղ– թականների հայրենադարձման քաղաքա– կանության ջատագով։ Նա աջակցել է արտասահմանյան երկրներում գտնվող հայ գաղթականների տեղափոխմանը Սո– վետական Հայաստան՝ օգնելով վերջինիս խոպան հողերի յուրացմանը (անջրդի հողերի ոռոգմամբ ու ճահիճների չորաց– մամբ)։ Ազգերի լիգան, լսելով Ն–ի հա– ղորդումը այդ մասին, 1924-ի սեպտ․ 5-ին որոշել է նրա գլխավորությամբ կազմել հատուկ հանձնաժողով, որը տեղում՝ Հա– յաստանում ուսումնասիրեր տվյալ հարցը և ներկայացներ իր եզրակացությունները, իսկ արմ․ տերությունները կտրամադրեն փոխառություն։ Հինգ հոգուց կազմ– ված նանսենյան հանձնաժողովը, սովե– տական կառավարության աջակցությամբ, 1925-ի հունիսին ժամանել է Երևան։ Հան– րապետության կառավարությունը մեծա– պես նպաստել է հանձնաժողովի աշխա– տանքներին (տեղանքի զննում, փաստա– թղթերի կազմում և այլն)։ Ն․ այցելել է Երևանի համալսարան, պատմության թան– գարան, էջմիածին, Մատենադարան, Դառ– նի, Գեղարդ, Լենինական, մասնակցել է Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացմա– նը։ Այնուհետև եղել է Սաեփանավանում, Դիլիջանում ու Սևանում։ Ամենուրեք նա տեսել է հայ ժողովրդի ազգային վերա– ծնունդը, մոտիկից շփվել հանրապետու– թյան պետ․ գործիչների, գիտնականների ու արվեստագետների, աշխատավորների հետ։ Մեկնելով, նա նշել է․ «Շատ ուրախ կլինեմ, եթե իրոք կարողանամ որևէ օգ– տակար գործ կատարել Հայաստանի հա– մար, որն օժտված է մեծ հնարավորություն– ներով և ունի մի առաքինի աշխատունակ ժողովուրդ։ Ցանկալի է, որ այդ գեղեցիկ երկիրն ու ժողովուրդը, որն այնքան դըժ– բախտություններ է տեսել, վայեւի խաղաղ ու երջանիկ ապագա»։ Վերադառնալով՝ Ն․ ժնևում Ազգերի լիգային ներկայացրել է զեկուցագիր, ուր դրվատում է հայ ժողովրդի նվաճումները Սովետական Հայաստանում և շեշտում, որ նրա դռները բաց են հայ գաղթականների հայրենադարձության համար։ Անհրաժեշտ է օգնություն Հայաստանի խամ ու խոպան հողերի և առաջին հերթին Արարատյան դաշտավայրի յուրացման համար, ուր առաջիկայում կարելի է տեղավորել 25– 30 հզ․ հայ գաղթականների։ Արևմտյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/179
Այս էջը սրբագրված չէ